ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 584-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության Ալմենո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու համայնքի կողմից, որպես օժանդակություն, «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին բաշխելու նպատակով ուղարկված ապրանքների (3,060 կգ ընդհանուր քաշով, 40,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 584-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Բեռի անվանումը |
Բեռի քաշը (կգ) |
Բեռի արժեքը (եվրո) |
1. |
Հագուստ (նոր) |
1,250 |
10,000 |
2. |
Առաջին բուժօգնության փաթեթներ, պայուսակներ (նոր) |
375 |
2,500 |
3. |
Ծածկոցներ (նոր) |
25 |
5,000 |
4. |
Գլխարկներ և շարֆեր (նոր) |
10 |
5,000 |
5. |
Մանկական սնունդ |
65 |
2,500 |
6. |
Քնապարկեր (նոր) |
55 |
2,500 |
7. |
Դեղորայք, օճառ |
15 |
1,000 |
8. |
Կոշիկներ (նոր) |
175 |
2,500 |
9. |
Տակդիրներ |
30 |
2,500 |
10. |
Գեներատոր, էլեկտրական ռադիատոր, անվասայլակներ և հենասայլակներ (նոր) |
1,060 |
6,500 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
20.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |