ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 418-Ն
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ստանդարտացման ազգային մարմին) ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հաստատմանը ներկայացնել՝
1) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ շնորհելու համար ստեղծվող մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը․
2) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացի հետ կապված բողոքարկման հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը.
3) ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի․
4) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներին և մասնակիցներին տրամադրվող հուշանշանի պատկերը, դիպլոմի և վկայականների ձևանմուշները:
3. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել ստանդարտացման ազգային մարմնի միջոցների հաշվին:
4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի «Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանի նմուշը և նկարագիրը հաստատելու մասին» N 426 որոշումը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմարտի 21-ի N 418-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այսուհետ` որակի բնագավառ) ամենամյա մրցանակների սահմանման և դրանց շնորհման, մրցույթի կազմակերպման և անցկացման պայմանների, մասնակիցներին ներկայացվող պահանջների, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ստանդարտացման ազգային մարմին) կողմից սահմանված գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրանցված և հաշվառված մինչև 200 աշխատող կամ 200-ից ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի վրա (այսուհետ` կազմակերպություններ):
3. Որակի բնագավառում ամենամյա մրցանակները սահմանվում են ըստ գործունեության տեսակների հետևյալ անվանակարգի՝
1) պարենային (գյուղատնտեսական) արտադրանքի արտադրության.
2) ոչ պարենային արտադրանքի արտադրության.
3) մատուցվող ծառայության:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված անվանակարգերը դասակարգվում են ըստ աշխատողների թվի՝
1) մինչև 200 աշխատող ունեցող.
2) 200-ից ավելի աշխատող ունեցող:
5. Որակի բնագավառում ամենամյա մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը:
6. Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` քարտուղար) յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության https://www.mineconomy.am և ստանդարտացման ազգային մարմնի https://www.armstandard.am կայքերում ապահովում է մրցույթի հայտարարման մասին հրապարակումը տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ ներառելով մրցութային պայմանները և հայտերի ընդունման վերջնաժամկետը:
7. Յուրաքանչյուր մրցութային տարվա օգոստոսի առաջին տասնօրյակում քարտուղարն ապահովում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների անվանացանկի հրապարակումը:
8. Մրցույթին կամավորության սկզբունքով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հաշվառված արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով, որոնք ունեն առնվազն 3 տարվա գործունեություն իրականացնելու փորձ:
9. Մրցույթն իրականացվում է 2 փուլով, որին մասնակցել ցանկացող կազմակերպությունն ստանդարտացման ազգային մարմին է ներկայացնում էլեկտրոնային կամ թղթային հայտ (համաձայն N 1 ձևի), որին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) մրցույթի մասնակցի հայտարարագիրը՝ համաձայն N 2 ձևի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում (e-register) գրանցված լինելու մասին քաղվածքի պատճենը.
3) մրցույթի մասնակցի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն N 3 ձևի.
4) կազմակերպության և վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների մասին տվյալները (համաձայն N 4 ձևի):
10. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված աշխատանքային խումբը պարտավոր է պահպանել կազմակերպությունների կողմից մրցույթի շրջանակներում ներկայացված անձնական տվյալների գաղտնիությունը՝ բացառելով սույն կարգի շրջանակներում դրանց այլ նպատակներով օգտագործումը և աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի կողմից գաղտնիության պահպանման մասին երաշխավորագրի ստորագրումը՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները (կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության պահպանման խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով):
11. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, որոնցով ներկայացվում են որակի բնագավառում ձեռք բերված արդյունքները, ընդունվում են միայն այն դեպքում, երբ այդ արդյունքները ձեռք են բերվել մրցույթի հայտարարման պահից առնվազն երեք տարի առաջ:
12. Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքում:
13. Հայտի և կից փաստաթղթերի ընդունումը և ամբողջականության ստուգումը կամ հայտի մերժումն իրականացվում են ստանդարտացման ազգային մարմնի կողմից, և չի դիտարկվում որպես մրցութային փուլ:
14. Ստանդարտացման ազգային մարմինը ներկայացված հայտն ու հայտին կից փաստաթղթերն ընդունելուց հետո սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերում անհամապատասխանություններ, ինչպես նաև անճշտություններ կամ վրիպակներ հայտնաբերելու դեպքում դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով պատշաճ անհատական ծանուցում է հայտատուին և առաջարկում 7 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք։
15. Հայտը ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանդարտացման ազգային մարմինը պատշաճ անհատական ծանուցում է հայտատուին ներկայացված հայտն ընդունելու մասին, իսկ վերադարձնելու դեպքում՝ տեղեկացնում է նաև վերադարձնելու հիմքերը:
16. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է, և կազմակերպությունը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:
17. Սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերով սահմանված ժամկետներում վերադարձնելու մասին ծանուցումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերում անհամապատասխանությունները, ինչպես նաև անճշտությունները կամ վրիպակները չվերացնելու դեպքում կազմակերպությունը կարող է ներկայացնել նոր հայտ՝ մինչև մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ առավելագույնը մեկ անգամ:
18. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված հայտերի ընդունման ժամկետից հետո հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված գործունեության տեսակների ուսումնասիրության, բազմակողմանի գնահատման, որակի բնագավառում մրցութային աշխատանքներն իրականացնելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է աուդիտորների, համապատասխան ոլորտին իրազեկ փորձագետների (պետական, գիտական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների) աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմը և գործունեության կարգը:
19. Ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում և փորձաքննվում են աշխատանքային խմբի կողմից։
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված գործընթացը դիտարկվում է որպես մրցույթի 1-ին փուլ:
21. Կազմակերպությունը մրցույթի 1-ին փուլի մեկնարկի մասնակցության համար «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով պատշաճ անհատական ծանուցում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում և տվյալ պայմանը խախտող կազմակերպությունները զրկվում են մրցույթին մասնակցելու հնարավորությունից:
22. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության և փորձաքննության, ինչպես նաև մրցույթի մասնակիցների գնահատման արդյունքներն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով արդյունքները, աշխատանքային խմբի կողմից կազմվում է եզրակացություն (համաձայն N 5 ձևի) միավորներով՝ վերջնական գնահատականի նշումով, որն ստորագրվում է աշխատանքային խմբի անդամների կողմից և հաստատվում է ստանդարտացման ազգային մարմնի կողմից։ Մրցույթի 2-րդ փուլ են անցնում այն կազմակերպությունները, որոնք փաստաթղթային փորձաքննության փուլում ստացել են առնվազն 250 միավոր և կատարել են սույն կարգի 23-րդ կետով նախատեսված վճարումը։
23. Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպությունում աշխատողների թվից, չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները`
1) մինչև 200 աշխատողի դեպքում` 100 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը.
2) 200-ից ավելի աշխատողի դեպքում` 150 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը:
24. Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների արժեքը ներառում է փաստաթղթերի ուսումնասիրության և փորձաքննության, դրա արդյունքների հիման վրա կազմված վերջնական գնահատականի նշումով եզրակացության ձևակերպման հետ կապված վճարներն ու ծախսերը։
25. Աշխատանքային խմբի քարտուղարը մրցույթի 1-ին փուլի եզրակացությունը կազմելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մասնակից կազմակերպություններին 2-րդ փուլն անցնելու կամ առաջին փուլը չհաղթահարելու մասին եզրակացությունների պատշաճ ծանուցումը:
26. Աշխատանքային խումբը պատասխանատու է փաստաթղթային փորձաքննության արդյունքների օբյեկտիվության, հուսալիության և անկողմնակալության համար:
27. Մրցույթի 1-ին փուլը չհաղթահարած կազմակերպությունների կողմից կատարված վճարումները ենթակա չեն վերադարձման:
28. Մրցույթի 1-ին փուլը չհաղթահարած կազմակերպությունները կարող են բողոքարկել բողոքարկման հանձնաժողովին՝ մրցույթի 1-ին փուլի իրենց արդյունքները՝ առաջին փուլը չհաղթահարելու մասին եզրակացության ծանուցումն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։
29. Մրցույթի 2-րդ փուլում աշխատանքային խմբի կողմից հաջորդաբար իրականացվում են հետևյալ գործառույթները՝
1) քննարկվում են 1-ին փուլի փաստաթղթային փորձաքննության հիման վրա կազմված արդյունքները, եզրակացությունը.
2) յուրաքանչյուր կազմակերպության գործունեության իրականացման վայրում իրականացվում է գնահատում՝ երկօրյա ժամկետում․
3) մշակվում է 2-րդ փուլի գնահատման արդյունքում հավակնորդ կազմակերպությունների վերաբերյալ եզրակացություն։
30. Կազմակերպությունը մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար 2-րդ փուլի մեկնարկի մասին «Գործունեության իրականացման ծանուցման մասին» կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում։
31. Սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած կազմակերպությունները զրկվում են մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու հնարավորությունից:
32. Կազմակերպության գործունեության իրականացման վայրում գնահատում իրականացնելու համար աշխատանքային խումբը կազմում է գնահատման ծրագիր և այցելությունների ժամանակացույց, որը համաձայնեցվում է տվյալ կազմակերպության հետ:
33. Կազմակերպության գործունեության իրականացման վայրում գնահատման ժամանակ հստակեցվում է նաև ներկայացված փաստաթղթերում տրված ինքնագնահատման oբյեկտիվությունը, և վերլուծվում են աշխատանքային խմբի անդամների կողմից արձանագրված հարցերը (դիտարկումները):
34. Գործունեության իրականացման վայրում իրականացված գնահատման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է եզրակացություն (համաձայն N 6 ձևի), որն ստորագրվում է աշխատանքային խմբի անդամների կողմից և հաստատվում է ստանդարտացման ազգային մարմնի կողմից։ Եզրակացության մեջ նշվում են որակի բնագավառում կազմակերպության գործունեության բարելավման ուժեղ կողմերն ու ոլորտները։
35. Կազմակերպությունում գործունեության իրականացման վայրի գնահատումն իրականացվում է մրցույթի 1-ին փուլի ավարտից հետո՝ 1-ամսյա ժամկետում։
36. Մրցույթի 2-րդ փուլում աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպության աշխատողների թվից, կազմում է՝
1) մինչև 200 աշխատողի դեպքում` 200 հազ. դրամ՝ գումարած ավելացված արժեքի հարկը.
2) 200-ից ավելի աշխատողի դեպքում` 300 հազ. դրամ՝ գումարած ավելացված արժեքի հարկը։
37. Մրցույթի 2-րդ փուլում կատարված աշխատանքների արժեքը ներառում է`
1) փորձագետների գործուղման ծախսերը (Երևան քաղաքից դուրս գտնվող կազմակերպությունների դեպքում).
2) կազմակերպության գործունեության իրականացման վայրում գնահատվող ստորաբաժանումների թիվը.
3) գնահատման արդյունքների հիման վրա եզրակացություն կազմելու հետ կապված ծախսերը.
4) մրցանակաբաշխության հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով) ներկայացնելու համար գնահատման արդյունքների հիման վրա փաստաթղթերի նախապատրաստման ծախսերը։
38. Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում կատարված աշխատանքներից հետո աշխատանքային խումբը նախապատրաստում և ստանդարտացման ոլորտի լիազորված պետական մարմին է ներկայացնում 1-ին և 2-րդ փուլերում կատարված գնահատումների արդյունքների մասին եզրակացությունները։
39. Գնահատումն արտահայտվում է այն միավորների ընդհանուր գումարով, որոնք նշանակում է աշխատանքային խումբը` համաձայն N 7 ձևում ներկայացված մրցանակի մոդելի 1-7-րդ չափանիշների։
40. Չափանիշների թվային արժեքները ցույց են տալիս միավորների առավելագույն քանակը, որը կարող է ստանալ կազմակերպությունն ըստ յուրաքանչյուր չափանիշի և միավորների ընդհանուր գումարի:
41. «Ուղղություն», «Կատարում» (N 7 ձևի N 1 աղյուսակ) յուրաքանչյուր չափանիշի բաղադրիչի համար, որոնք գնահատվում են 3 տարվա կտրվածքով, նշանակվում են միավորների ձևով գնահատականներ։
42. Նշված միավորների հիման վրա առաջինից 5-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը (բաղադրիչների միջին թվաբանականը)։
43. «Արդյունքներ» խմբի (N 7 ձևի N 1 աղյուսակ) յուրաքանչյուր չափանիշի բաղադրիչի համար նշանակվում են միավորների ձևով գնահատականներ:
44. Նշված միավորների հիման վրա յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (բաղադրիչների միջին թվաբանականը), և հավակնորդ կազմակերպության գնահատականը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` սույն կարգի 29-35-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն ստացված միավորների ընդհանուր գումարի:
45. Փորձագետները, կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության, գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված չափանիշների համաձայն։
46. Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և կազմակերպության գործունեության իրականացման վայրի գնահատման (ներառյալ սույն կարգի 38-րդ կետով սահմանված եզրակացությունների), ինչպես նաև աշխատանքային խմբի կողմից ներկայացված գնահատման «Հիմնավորումներ» և «Արդյունքներ» խմբերի չափանիշների արդյունքների հիման վրա ստանդարտացման ոլորտի լիազորված պետական մարմինը, ըստ անվանակարգերի, արտադրանքների կամ ծառայությունների ոլորտների, նախապատրաստում է մրցանակակիրների վերաբերյալ որոշման նախագիծ և ներկայացնում հանձնաժողովի անդամներին կարծիքի։
47. Հանձնաժողովի անդամների կարծիքներն ամփոփելուց հետո ստանդարտացման ոլորտի լիազորված պետական մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է սույն կարգի 46-րդ կետով նախատեսված նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն:
48. Մրցույթում հաղթող մրցանակակիր կազմակերպությունների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 12-ը: Յուրաքանչյուր անվանակարգում, ըստ աշխատողների թվի, կարող է լինել առավելագույն գնահատական ստացած երկու մրցանակակիր։
49. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մրցանակակիրներին, որպես պարգև, հանձնվում է մրցանակ` որակը խորհրդանշող հուշանշան և դիպլոմ:
50. Մրցանակակիր չհանդիսացող կազմակերպություններին տրամադրվում է մրցույթի մասնակցության վկայական:
51. Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է որակը խորհրդանշող հուշանշանը կիրառել իր գովազդային նյութերում` մրցանակ ստանալուց հետո 2 տարվա ընթացքում՝ պահպանելով «Գովազդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի պահանջը։
52. Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է նոյեմբեր ամսվա 2-րդ հինգշաբթի օրը՝ որակի համաշխարհային oրվա շրջանակներում։
53. Մրցանակակիր չհանդիսացող կազմակերպությունների կողմից վճարված գումարները ենթակա չեն վերադարձման:
Ձև N 1
Գրանցման համարը N
ՀԱՅՏ
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մասնակցության
Հայտատու --------------------------------------------------------------------------------------------
(կազմակերպության լրիվ անվանումը (իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի համաձայն, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի համաձայն)
Գտնվելու վայրը ------------------------------------------------------------------------------------
Գործունեության իրականացման վայրի հասցեն/հեռախոսահամարը/էլեկտրոնային փոստի հասցեն
---------------------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------
Կազմակերպության ինտերնետային կայքը -------------------------------------------------------
Կազմակերպության գործունեության հիմնական տեսակը
---------------------------------------------------------------------------------------------------------------
(մրցույթին հայտարարված կարևորագույն արտադրատեսակների կամ մատուցվող ծառայությունների անվանումը)
Կազմակերպությունում աշխատողների ընդհանուր թիվը ------------------------------------
Կազմակերպության ղեկավար (ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձ)
---------------------------------------------------------------------------------------------------------------
(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)
Կոնտակտային անձ
---------------------------------------------------------------------------------------------------------------
(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Հայտին կից ներկայացված փաստաթղթերը (նշել).
|
- մրցույթի մասնակցի հայտարարագիրը. | |
|
- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում (e-register) գրանցված լինելու մասին քաղվածքի պատճենը. | |
|
- մրցույթի մասնակցի հաշվետվությունը. | |
|
- կազմակերպության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների մասին տվյալները․ |
Ղեկավարը (ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը)
____________________________ (ստորագրությունը) |
________________________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ. |
|
____ ________________20___թ. |
Գլխավոր հաշվապահ (ֆինանսական միջոցներ հատկացնելու համար լիազորված այլ պաշտոնատար անձ) |
____________________________ (ստորագրությունը) |
________________________________ (անունը, ազգանունը) |
|
| |
____ ________________20___թ. |
Ձև N 2
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Հայտատու -------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------
(կազմակերպության լրիվ անվանումը (իրավաբանական անձի պետական գրանցումը հաստատող փաստաթղթի համաձայն, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի համաձայն)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ
Կազմակերպության անունից, որ մենք համաձայն ենք պահպանել մրցույթի մասնակիցների համար սահմանված կարգն ու կանոնները և ընդունել մեր կազմակերպության գնահատման արդյունքում աուդիտորների, փորձագետների և ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից ներկայացված հետազոտության եզրակացությունը, իսկ անհամաձայնության դեպքում բողոքարկել մրցույթի արդյունքները։
Ղեկավար (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձ)
____________________________ (ստորագրությունը) |
________________________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ. |
|
____ ________________20___թ. |
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է տեղեկատվություն, որը ներառում է՝
1) մրցույթի մասնակից հանդիսացող կազմակերպության հակիրճ բնութագիրը.
2) կազմակերպության կառուցվածքային սխեման, ստորաբաժանումների և (մասնաճյուղերի) գտնվելու վայրերը (հասցեները).
3) կազմակերպության գործունեության արդյունքների նկարագրությունն ըստ N 7 ձևի N 1 աղյուսակում ներկայացված բոլոր չափանիշների և դրանց՝ N 4 ձևում ներկայացված նկարագրության․
4) կազմակերպության գործունեության գնահատման (ինքնագնահատման) լրացված աղյուսակը` սույն ձևի աղյուսակում ներկայացված ձևաչափին համապատասխան:
2. Հակիրճ բնութագրի բովանդակության մեջ դիտարկվում են կազմակերպության գործունեության հիմնական գործոնները, որոնք հաշվի են առնվելու մրցույթի արդյունքները գնահատելու ժամանակ։
3. Հակիրճ բնութագիրը ներառում է՝
1) կազմակերպության հիմնման/գրանցման ամսաթիվը.
2) կազմակերպության զարգացման փուլերը (ներառում է կազմակերպության գործունեության ասպեկտները, նպատակներին հասնելու միասնական միջոցառումները, կանոնները և ընթացակարգերը).
3) սեփականության ձևը․
4) արտադրանքի կամ ծառայության հիմնական տեսակների նկարագրությունը․
5) արտադրանքի կամ ծառայության որակի պահանջները․
6) հիմնական շուկաների տեսակները (տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային) և ԱՊՀ մասնակից պետությունները, որտեղ արտահանվում է արտադրանքը.
7) հիմնական սպառողների բնութագրերը (գնորդներ, այլ շահագրգիռ կողմեր, ընկերություններ, պետություն)․
8) մրցույթի մասնակցի համար կարևոր նշանակություն ունեցող այլ գործոններ/այլ տեղեկատվություն:
4. Մրցույթի մասնակիցը յուրաքանչյուր չափանիշի և դրա բաղադրիչների համար ներկայացնում է համապատասխան պարզաբանումներ:
5. Տեղեկատվությունը պետք է տրամադրվի առանձին՝ չափանիշի յուրաքանչյուր բաղադրիչի համար: Այն պետք է լինի հակիրճ և պարունակի հաշվետվությունը հիմնավորող տեղեկատվություն:
6. Կազմակերպության հնարավորությունները բնութագրող չափանիշների համար տեղեկատվությունը վերաբերում է հետևյալին՝
1) աշխատանքի ձևերին և մեթոդներին, ինչպես նաև գործունեության շրջանակներում դրանց համակարգված կիրառությունը բնութագրող չափանիշին.
2) կազմակերպության կառավարման մակարդակներում և գործունեության ոլորտներում աշխատանքի ձևերի ու մեթոդների կիրառությանը:
7. Արդյունքները բնութագրող չափանիշների համար տեղեկատվությունը պետք է պարունակի՝
1) կազմակերպության կողմից իր իսկ գնահատման արդյունքների ցուցանիշները․
2) վերջին երեք տարիների ընթացքում այդ ցուցանիշների փոփոխության միտումները:
8. Ձեռք բերված ցուցանիշների փաստացի փոփոխման միտումն անհրաժեշտ է ներկայացնել` համադրելով պլանավորվածի հետ։
9. Արդյունքների մասին տեղեկատվությունը նպատակահարմար է ներկայացնել պարզ ժամանակացույցերով և գծապատկերներով (դիագրամներով), ինչպես նաև համառոտ մեկնաբանություններով, որոնք թույլ կտան ըմբռնել ներկայացված քանակական տվյալների կարևորությունն ու առանձնահատկությունները:
10. Տեղեկատվության չափանիշների և դրանց բաղադրիչների նշանակությունները պետք է համապատասխանեն N 5 ձևում ներկայացված դաշտերի նշանակություններին։
11. Մրցույթի մասնակցի տեղեկատվությունը պետք է տպագրվի A4 ձևաչափի սպիտակ թղթի վրա (տողերի հեռավորությունը` ոչ կրկնակի բացատով):
12. Տեղեկատվության (ներառյալ նկարները, ժամանակացույցները, գծագրերը, աղյուսակները և հավելվածները) ծավալը չպետք է գերազանցի՝
1) մինչև 200 աշխատող ունեցող կազմակերպությունների համար՝ 50 թերթը․
2) 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար՝ 75 թերթը։
13. Տեղեկատվության թերթերը պետք է լինեն համարակալված և յուրաքանչյուր թերթ պետք է ներառի ոչ թե կազմակերպության անվանումը, այլ մրցանակաբաշխությանը մասնակցության հայտի գրանցման համարը:
14. Տեղեկատվության բոլոր օրինակները պետք է հաստատվեն կազմակերպության ղեկավարի կողմից:
Աղյուսակ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ)
Արտադ-րանքի և ծառայու- թյունների որակի ապահովման բնա-գավառում չափանիշի անվանումը |
Չափանիշի ցուցանիշը բնութագրող հարցի համարը |
Պատասխանները |
Միավորներով գնահատումը |
Ծանո-թագրություն | |||
պահանջներ սահմանող փաստա-թղթի անվանումը և նշագիրը |
գործու-նեության համառոտ նկարագրությունը |
չափանիշի ցուցանիշի առավե-լագույն գնահա-տական/ գնահատա-կանների հանրա-գումարը մինչև 1000 միավոր |
ինքնագնա-հատումը |
փորձա-գիտական գնահատումը *** /գնահատա-կանների հանրա-գումարը մինչև 750 միավոր | |||
***-լրացվում է աշխատանքային խմբի կողմից
Ձև N 4
ՏՎՅԱԼՆԵՐ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Անվանումը, հասցեն |
Հարաբերական չափը (տոկոս) |
Հավակնորդի տեղեկատվության այն բաժնի համարը, որտեղ նկարագրված է կազմակերպության ստորաբաժանումը |
Արտադրվող արտադրանքի կամ մատուցվող ծառայության տեսակը, դրա նորմատիվ փաստաթղթի նշագիրը | |
աշխատողները |
վաճառքի ծավալը | |||
Ձև N 5
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
(Մրցույթի առաջին փուլի)
______________________________________________________________________
(մրցույթի մասնակից կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն)
______________________________________________________________________
Մրցույթի անցկացման տարեթիվը, ամսաթիվը
______________________________________________________________________
Գնահատման արդյունքում հաստատվել է՝
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Միավորների ընդհանուր քանակը ______________________________________
Եզրակացություն
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Աշխատանքային խմբի անդամներ |
_____________________ (ստորագրությունը) _____________________ (ստորագրությունը) |
_______________________________ (անունը, ազգանունը) _______________________________ (անունը, ազգանունը) |
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ղեկավար |
_____________________ (ստորագրությունը) |
_______________________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Ձև N 6
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
(Մրցույթի երկրորդ փուլի)
______________________________________________________________________
(մրցույթի մասնակից կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն)
______________________________________________________________________
Մրցույթի անցկացման տարեթիվը, ամսաթիվը
Գնահատման արդյունքում հաստատվել է՝
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Միավորների ընդհանուր քանակը ______________________________________
Եզրակացություն
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Աշխատանքային խմբի անդամներ |
_____________________ (ստորագրությունը) _____________________ (ստորագրությունը) |
_______________________________ (անունը, ազգանունը) _______________________________ (անունը, ազգանունը) |
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ղեկավար |
_____________________ (ստորագրությունը) |
_______________________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 7
ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Մրցույթի մասնակից կազմակերպությունները գնահատվում են 3 խումբ ներառող միավորների չափանիշների մոդելի կիրառմամբ:
2. Մրցանակի մոդելը ներկայացված է գծապատկերով, որը հիմնված է չափանիշների վրա, և դրանք համապատասխանաբար մանրամասնված են մի շարք բաղադրիչներով՝
1) «Ուղղություն» չափանիշի խումբը բնութագրում են «Կատարում» և «Արդյունքներ» խմբերը.
2) «Կատարում» խումբը համապատասխանաբար բնութագրում են երեք բաղադրիչներ․
3) «Արդյունքներ» խումբը՝ երկու բաղադրիչ:
3. Յուրաքանչյուր չափանիշի համար սահմանվում է թվային միավորներով գնահատում:
4. Ընդհանուր գնահատականը որոշվում է միավորների հանրագումարով և առավելագույն քանակը կազմում է 1000 միավոր (N 1 աղյուսակ):
5. Մրցանակաբաշխության չափանիշները, դրանց բաղադրիչները ներկայացվում են գծապատկերով:
Գծապատկեր
Աղյուսակ N 1
Նշագիրը |
Չափանիշները և դրանց բաղադրիչները |
Գնահատման առավելագույն միավորները |
I. «ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ |
200՝ ներառյալ | |
1. |
Նշանակությունը, տեսլականը և ռազմավարությունը |
100 |
1.1. 1.2. 1.3.
1.4. 1.5. |
Նշանակության և տեսլականի սահմանումը Հետաքրքրված կողմերի պահանջմունքների ընկալումը և նույնականացումը Էկոհամակարգի, սեփական հնարավորությունների և մարտահրավերների հասկանալը Ռազմավարության մշակումը Ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգի մշակումը և ներդրումը |
20 20 20
20 20 |
2. |
Կազմակերպության մշակույթը և առաջնորդությունը |
100 |
2.1. 2.2. 2.3. 2.4. |
Կազմակերպության մշակույթի պահպանումը և արժեքների ձևավորումը Փոփոխությունների իրականացման համար պայմանների ստեղծումը Ստեղծագործությունների և նորարարությունների խրախուսումը Նշանակության, տեսլականի ու ռազմավարության շուրջ միավորումը և դրանց իրականացման համար ներգրավումը |
25 25 25 25 |
II. «ԿԱՏԱՐՈՒՄԸ» ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ |
400՝ ներառյալ | |
3. |
Հետաքրքրված կողմերի ներգրավումը |
100 |
3.1. 3.2. 3.3.
3.4.
3.5. |
Սպառողներ. կայուն հարաբերությունների ստեղծումը Մարդիկ. հավակնությունը, ներգրավումը, զարգացումը և պահպանումը Բիզնեսի և կառավարության հետաքրքրված կողմերը. անվտանգության ապահովումը և մշտական աջակցումը Հասարակություն. զարգացման, բարեկեցության և բարգավաճման գործում ներդրումը Գործընկերներ և մատակարարներ. փոխհարաբերությունների կառուցումը և կայուն արժեքների ստեղծման համար աջակցման ապահովումը |
20 20 20
20
20 |
4. |
Կայուն արժեքների ստեղծումը |
200 |
4.1. 4.2.
4.3. 4.4. |
Արժեքների նախագծումը և դրանց ստեղծումը Արժեքների մասին տեղեկատվության փոխանակումը և արժեքների փոխանցումը Արժեքների տրամադրումը Համատեղ փորձի որոշումը և ներդրումը |
50 50
50 50 |
5. |
Պիտանիության և վերափոխման կառավարումը |
100 |
5.1. 5.2. 5.3. 5.4. 5.5. |
Պիտանիության և ռիսկերի կառավարումը Ապագայի համար կազմակերպության վերափոխումը Նորարարության կառավարումը և տեխնոլոգիաների օգտագործումը Տվյալների, տեղեկատվության և գիտելիքների օպտիմալ օգտագործումը Ակտիվների և ռեսուրսների կառավարումը |
20 20 20 20 20 |
III. «ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ |
400՝ ներառյալ | |
6. |
Հետաքրքրված կողմերի ընկալումը |
200 |
7. |
Ռազմավարական և գործառնական պիտանիությունը |
200 |
Ընդամենը |
1000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: