Գլխավոր տեղեկություն
Համար
N 1301-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1301-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը «146-րդ հոդվածի 4-րդ մասը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.

2) որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 6-րդ կետի 1-ին ենթակետը «շահառու)» բառից հետո լրացնել «, ընդ որում, արդեն ծրագրի շահառու հանդիսացող իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր հանդիսացող անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես ֆիզիկական անձ կամ այլ իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր, եթե գերազանցվում է ծրագրի 9-րդ կետով սահմանված տարածքների հանրագումարի չափը» բառերով.

3) հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «:» նշանը փոխարինել «.» նշանով.

4) հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ)։».

5) հավելվածի 8-րդ կետը «բաղադրիչից» բառից հետո լրացնել «, ընդ որում, այգեհիմնման դեպքում շահառուն նույն այգու համար չի կարող օգտվել առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար ծրագրով նախատեսված աջակցությունից» բառերով.

6) հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «200» թիվը փոխարինել «500» թվով, իսկ «իսկ ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքում՝ 10 հա-ը» բառերը հանել.

7) հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման համար տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքերում չի սահմանափակվում, իսկ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում աջակցություն կտրամադրվի մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների համար,».

8) հավելվածի 10-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել.

9) հավելվածի 10.1-ին կետից հանել «և 24-րդ կետի 13-րդ ենթակետով» բառերը.

10) հավելվածի 10․2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10․2. Ծրագրի շրջանակում այգեհիմնման դեպքում թույլատրվում է ժամանակակից տեխնոլոգիաներով փխրեցման իրականացում, եթե չեն գերազանցվում ծրագրի 16-րդ կետով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։».

11) հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետից «կամ փոխհատուցման» բառերը հանել.

12) հավելվածի 12-րդ կետի 8-րդ ենթակետում «:» նշանը փոխարինել «.» նշանով.

13) հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ ենթակետերով.

«9) այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի չօտարել այգին (անշարժ գույքը) և առանց նախարարության համաձայնության չծանրաբեռնել այլ իրավունքներով.

10) այգեհիմնման դեպքում պտղատեսակի կամ տնկման սխեմայի փոփոխություն իրականացնել միայն նախարարության համաձայնությամբ.

11) այգեհիմնման կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքերում ներդրվող տարածքի համար ապահովել ջրաչափի տեղադրում.

12) ապահովել ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։».

14) հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «մեկ ամբողջական այգի» բառերով, «200» թիվը փոխարինել «500» թվով.

15) հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «0.5-100 հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի և (կամ)» բառերը փոխարինել «0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով» բառերով.

16) հավելվածի 13-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման նպատակով կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում:».

17) հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ծրագիրը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության միջոցով՝ բացառությամբ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոռոգման առաջադիմական շարժական համակարգերի ձեռքբերման դեպքերի, որոնք կարող են իրականացվել նաև առանց կապալառու կազմակերպության։ Կապալառու կազմակերպությունների հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի կամ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ:».

18) հավելվածի 16-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ շարժական համակարգերի)» բառերով.

19) հավելվածի 16-րդ կետի 1-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ինտենսիվ պտղատու այգի՝ հնդավորներ, կորիզավորներ և չոր մերձարևադարձայիններ՝ 24.96 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 16.63 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 35.25 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 26.91 մլն դրամ).

2) ինտենսիվ պտղատու այգի՝ ընկուզավորներ՝ 8.62 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 7.27 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 20.69 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 19.35 մլն դրամ).

3) խաղողի այգի՝ 17.63 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 12.53 մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով՝ ներառյալ հենասյուների ձեռքբերումը և տեղափոխումը, 20.43 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15.33 մլն դրամ).

4) հատապտղանոց՝ 18.29 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 13.69 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 28.55 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 23.95 մլն դրամ):».

20) հավելվածի 16.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.1. Այգեհիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում շահառուի կողմից կատարված ծախսերը (ներառյալ 10.1-ին կետով խորքային հորերի կառուցման համար սահմանված ծախսերը) կգնահատվեն ոչ ավելի, քան NN 2-5 և NN 9-17 աղյուսակների առանձին տողերով գնահատված ծախսերը։».

21) հավելվածի 17-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այգեհիմնման դեպքում NN 2-5 աղյուսակների, իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ NN 9-17 աղյուսակների առանձին տողերում ներառված աշխատանքների չիրականացման պայմաններում համապատասխան ծախսերը հանվում են ընդամենը ծախսերից:».

22) հավելվածի 19-րդ կետում «2.5» թիվը փոխարինել «2.3» թվով, «աղյուսակներում),» բառից հետո լրացնել «ոռոգման առաջադիմական շարժական համակարգի դեպքում 1 միավորի ձեռքբերման գնահատված առավելագույն արժեքը՝ 15.0 մլն դրամ, ընդ որում, յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել միայն չշահագործված (նոր) շարժական համակարգ,» բառերով, իսկ «հաշվով» բառից հետո լրացնել «՝ համարժեք 1000 խորանարդ մետր ջրավազանի ծավալին» բառերով.

23) հավելվածի 20-րդ կետի 1-9-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ծնեբեկ՝ 6.86 մլն դրամ.

2) պրասասոխ՝ 3.75 մլն դրամ.

3) ռուկոլա՝ 3.64 մլն դրամ.

4) բրյուսելյան կաղամբ՝ 4.14 մլն դրամ.

5) պեկինյան կաղամբ՝ 3.96 մլն դրամ.

6) կոլրաբի՝ 4.54 մլն դրամ.

7) գանգրակաղամբ՝ 4.32 մլն դրամ.

8) ցուկինի և պատիսոն՝ 2.76 մլն դրամ.

9) քաղցր եգիպտացորեն՝ 2.13 մլն դրամ։».

24) հավելվածի 21-րդ կետում «4.2» թիվը փոխարինել «4.0» թվով.

25) հավելվածի 21.1-ին կետում «2» թիվը փոխարինել «6» թվով, «17» թիվը՝ «8» թվով.

26) հավելվածի 22-րդ կետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «տեղեկատվություն՝ հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ,» բառերով.

27) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «դեպքերում)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներով փխրեցման իրականացումը, որը կարող է կատարվել NN 2, 3, 4, 5 աղյուսակներում նշված աշխատանքների ծախսերի խնայողությունների հաշվին)» բառերով.

28) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» և «զ» պարբերություններով.

«ե. ջրավազանի կառուցման կամ ընդլայնման կամ խորքային հորերի կառուցման դեպքերում ներկայացվում է նաև ճարտարապետաշինարարական նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան,

զ. համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին,».

29) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, վճարման անդորրագիրը, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթուղթը (այսուհետ՝ հաշվարկային փաստաթուղթ), ջրավազանի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև հիմնված այգու նպատակային նշանակությանը և (կամ) գործառնական նշանակությանը կամ հողատեսքին համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (պատճենները), անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը և ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը,» բառերով.

30) հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետում «, ներդրման» բառը փոխարինել «ձեռքբերման և ներդրման» բառերով, իսկ «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի, որի համար ներկայացվում են ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը), վճարման անդորրագիրը, հաշվարկային փաստաթուղթը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի), ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը (բացառությամբ կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման դեպքի), ջրավազանի դեպքում նաև իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,» բառերով.

31) հավելվածի 23-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

32) հավելվածի 23-րդ կետի 9-րդ ենթակետը «16-րդ» բառից հետո լրացնել «, 16.1-ին» բառերով.

33) հավելվածի 23-րդ կետի 10-րդ ենթակետից «առավելագույնը 14% փաստացի տոկոսադրույքով» բառերը հանել.

34) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9 տոկոսային կետով, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար՝ 12 տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին), այգեհիմնման և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում (գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով համայնքների ցանկն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 18-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների համար» ձեռնարկում) ներդրողներին՝ 14 տոկոսային կետով։ Ընդ որում, սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը.».

35) հավելվածի 23-րդ կետի 20-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «(մասնավորապես՝ 10-րդ, 12-րդ կետերը, 23-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը և 23-րդ կետի 7-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը)» բառերը.

36) հավելվածի 23-րդ կետի 23-րդ ենթակետը «դեպքերի» բառից հետո լրացնել «՝ անկախ առանձին փուլերում կատարված աշխատանքների» բառերով, իսկ «տրամադրելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծրագրով սահմանված պայմանների և պահանջների խախտման կամ 25-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքում սույն ծրագրի պայմանների խախտում հայտնաբերելու» բառերով.

37) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները` մինչև կապալառուի հետ պայմանագրի կնքումը և ոռոգման արդիական համակարգի ձեռքբերման և ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման աշխատանքների սկսելն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմելով նախարարություն՝ նշելով հողատարածքի տեղը, չափերը։ Դիմումին կից ներկայացնում են՝

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

բ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը։ Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված՝ անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ, ընդ որում, անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ 4 տարվանից,

գ. ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում ներկայացվում է նաև ճարտարապետաշինարարական նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան,

դ. համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին.».

38) հավելվածի 24-րդ կետի 2-րդ ենթակետում «նախարարության» բառը փոխարինել «ՊՈԱԿ-ի» բառով.

39) հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «և շահառուն կարող է կրկին դիմել ծրագրի ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչին՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով» բառերով.

40) հավելվածի 24-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

41) հավելվածի 24-րդ կետի 5-րդ ենթակետը «ներդրման» բառից հետո լրացնել «կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման» բառերով, իսկ «5» թիվը փոխարինել «10» թվով.

42) հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

43) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետը «ներդնելու» բառից հետո լրացնել «կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման» բառերով, իսկ «ձեռքբերման և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը» բառերը փոխարինել «կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի, որի համար ներկայացվում են ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը), վճարման անդորրագիրը, հաշվարկային փաստաթուղթը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի), ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, ջրավազանի դեպքում նաև իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,» բառերով.

44) հավելվածի 24-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

45) հավելվածի 24-րդ կետի 9-րդ ենթակետում «սույն կետի 4-րդ ենթակետի» բառերը փոխարինել «կապալառուի հետ, իսկ ոռոգման արդիական շարժական համակարգի դեպքում՝ սույն կետի 5-րդ ենթակետի» բառերով.

46) հավելվածի 24-րդ կետի 10-րդ ենթակետը «նախարարությունը» բառից հետո լրացնել «։ Եվ տեղում մոնիթորինգի, և շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի մոնիթորինգի իրականացումը կվերապահվի ՊՈԱԿ-ին» բառերով.

47) հավելվածի 24-րդ կետի 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

48) հավելվածի 24-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի) կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 60%-ը։ Ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում, յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75.0 մլն դրամը.».

49) հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ ենթակետով.

«16) շահառուն պետք է ապահովի ոռոգման արդիական համակարգերի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։ Չապահովելու դեպքում 24-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան տրամադրված փոխհատուցման գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։».

50) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25․1-ին և 25․2-րդ կետերով.

«25.1. Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում ներդրումներ իրականացնելու կամ ներդրված տարածքներում աշխատանքների շարունակականությունն ապահովելու անհնարինության դեպքում շահառուն տասնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նախարարությանը, որն էլ 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հարցը և գրավոր հայտնում դիրքորոշում՝ հարցի հետագա կարգավորման վերաբերյալ:

25.2. Հետներդրումային ժամանակահատվածում հայտնաբերված թերությունների դեպքում շահառուն պարտավոր է նախարարության կողմից տրամադրված ողջամիտ ժամկետում (մինչև 8 ամիս) վերացնել թերությունները։ Սահմանված ժամկետի ավարտից հետո, թերությունների չվերացման դեպքում, սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման եռամսյա ժամկետում:».

51) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39-րդ կետով.

«39. Հավելվածի 24-րդ կետի 10-րդ ենթակետի 2-րդ նախադասության գործողությունը տարածվում է ծրագրին դիմած և փոխհատուցում չստացած շահառուների, ինչպես նաև հավելվածի 38-րդ կետով կարգավորվող հարաբերությունների վրա:».

52) հավելվածի N 2 աղյուսակի վերնագրում «0,8» թիվը փոխարինել «1» թվով, «Տնկման փոսերի հորատում» տողում «4166» թիվը փոխարինել «3333» թվով, «1 249 800» թիվը փոխարինել «999 900» թվով, «Տնկանյութի արժեք» տողում «4166» թիվը փոխարինել «3333» թվով, «4000» թվից հետո լրացնել «(տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1500)» բառերով, «16 664 000» թիվը փոխարինել «13 332 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 4 999 500)» բառերով, «Հողախառնուրդի և տնկանյութի նախապատրաստում ու այգեհիմնում» տողում «1 041 500» թիվը փոխարինել «833 250» թվով, «Չնախատեսված այլ ծախսեր» տողերն ուժը կորցրած ճանաչել, «Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)» տողում «2 500 000» թիվը փոխարինել «2 300 000» թվով, «Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ)» տողում «38 654 177» թիվը փոխարինել «33 613 012 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 25 280 512)» բառերով, «28 461 315» թիվը փոխարինել «23 330 150 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 14 997 650)» բառերով, «Ծառերի էտ-ձևավորում» տողում «250 000» թիվը փոխարինել «166 650» թվով, «Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար» տողում «1 804 425» թիվը փոխարինել «1 635 150» թվով, իսկ «Ընդամենը՝ ծախս» տողում «40 458 602» թիվը փոխարինել «35 248 162 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 26 915 662)» բառերով, «30 265 740» թիվը փոխարինել «24 965 300 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 16 632 800)» բառերով.

53) հավելվածի N 3 աղյուսակի վերնագրում «4X2մ» բառերը փոխարինել «4X5մ» բառերով, «Տնկման փոսերի հորատում» տողում «1250» թիվը փոխարինել «500» թվով, «375 000» թիվը փոխարինել «150 000» թվով, «Տնկանյութի արժեք» տողում «1250» թիվը փոխարինել «500» թվով, «4000» թվից հետո լրացնել «(տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1300)» բառերով, «5 000 000» թիվը փոխարինել «2 000 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 650 000)» բառերով, «Հողախառնուրդի և տնկանյութի նախապատրաստում ու այգեհիմնում» տողում «312 500» թիվը փոխարինել «125 000» թվով, «Չնախատեսված այլ ծախսեր» տողերն ուժը կորցրած ճանաչել, «Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)» տողում «2 300 000» թիվը փոխարինել «2 100 000» թվով, «Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ)» տողում «23 549 637» թիվը փոխարինել «19 595 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 18 245 862)» բառերով, «Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար» տողում «1 158 150» թիվը փոխարինել «1 103 000» թվով, իսկ «Ընդամենը՝ ծախս» տողում «24 707 787» թիվը փոխարինել «20 698 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 19 348 862)» բառերով.

54) հավելվածի N 4 աղյուսակի «Տնկանյութի արժեք» տողը «2000» թվից հետո լրացնել «(տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 500)» բառերով, «6 800 000» թվից հետո լրացնել «(տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1 700 000)» բառերով, «Չնախատեսված այլ ծախսեր» տողերն ուժը կորցրած ճանաչել, «Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)» տողում «2 700 000» թիվը փոխարինել «2 500 000» թվով, «Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ)» տողում «19 936 725» թիվը փոխարինել «19 144 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 14 044 500)» բառերով, «Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար» տողում «1 347 150» թիվը փոխարինել «1 283 000» թվով, իսկ «Ընդամենը՝ ծախս» տողում «21 283 875» թիվը փոխարինել «20 427 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15 327 500)» բառերով.

55) հավելվածի N 5 աղյուսակի «Տնկանյութի արժեք» տողը «800» թվից հետո լրացնել «(տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 300)» բառերով, «7 360 000» թվից հետո լրացնել «(տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 2 760 000)» բառերով, «Չնախատեսված այլ ծախսեր» տողերն ուժը կորցրած ճանաչել, «Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)» տողում «3 000 000» թիվը փոխարինել «2 700 000» թվով, «Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ)» տողում «27 750 862» թիվը փոխարինել «26 942 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 22 342 862)» բառերով, «17 576 375» թիվը փոխարինել «16 677 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 12 077 500)» բառերով, «Ընդամենը ծախսեր 1-ին տարվա խնամքի համար» տողում «1 690 500» թիվը փոխարինել «1 610 000» թվով, իսկ «Ընդամենը՝ ծախս» տողում «29 441 362» թիվը փոխարինել «28 552 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 23 952 862)» բառերով, «19 266 875» թիվը փոխարինել «18 287 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 13 687 500)» բառերով.

56) հավելվածի N 7 աղյուսակի «Աշխատանք» տողից «մ» տառը, «3500» և «200» թվերը հանել, «700 000» թիվը փոխարինել «600 000» թվով, «Չնախատեսված ծախսեր» տողում «Չնախատեսված ծախսեր» բառերը փոխարինել «Ջրաչափի ձեռքբերում և տեղադրում» բառերով, «5%» բառը հանել, «81 819» թիվը փոխարինել «100 000» թվով, «Տրանսպորտային ծախսեր» տողն ուժը կորցրած ճանաչել, «Ընդամենը՝ այլ ծախսեր» տողում «863 638» թիվը փոխարինել «700 000» թվով, իսկ «Ընդհանուր» տողում «2 500 018» թիվը փոխարինել «2 336 380» թվով.

57) հավելվածի N 8 աղյուսակում «Տեղադրում՝ ներառյալ հողային աշխատանքները» բառերը փոխարինել «Համակարգի տեղադրում՝ ներառյալ ջրաչափը և հողային աշխատանքները» բառերով.

58) հավելվածի N 9 աղյուսակի «Չնախատեսված ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «7 200 275» թիվը փոխարինել «6 855 500» թվով.

59) հավելվածի N 10 աղյուսակի «Չնախատեսված ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «3 933 405» թիվը փոխարինել «3 746 100» թվով.

60) հավելվածի N 11 աղյուսակի «Չնախատեսված ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «3 822 630» թիվը փոխարինել «3 640 600» թվով.

61) հավելվածի N 12 աղյուսակի «Չնախատեսված այլ ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «4 345 425» թիվը փոխարինել «4 138 500» թվով.

62) հավելվածի N 13 աղյուսակի «Չնախատեսված այլ ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «4 162 872» թիվը փոխարինել «3 964 640» թվով.

63) հավելվածի N 14 աղյուսակի «Չնախատեսված այլ ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «4 769 258» թիվը փոխարինել «4 542 150» թվով.

64) հավելվածի N 15 աղյուսակի «Չնախատեսված այլ ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «4 534 058» թիվը փոխարինել «4 318 150» թվով.

65) հավելվածի N 16 աղյուսակի «Չնախատեսված այլ ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «2 894 063» թիվը փոխարինել «2 756 250» թվով.

66) հավելվածի N 17 աղյուսակի «Չնախատեսված այլ ծախսեր 5%» տողն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Ընդամենը՝ ծախսեր» տողում «2 238 390» թիվը փոխարինել «2 131 800» թվով։

2. Հավելվածի 25․1-ին և 25․2-րդ կետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն դիմած շահառուների վրա, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին դիմած այն շահառուների վրա, որոնք սույն որոշումն ընդունվելուց հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն կներկայացնեն ֆինանսական կառույցի կողմից կայացված դրական որոշումը՝ վարկի տրամադրման վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան