ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1596-Լ
2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) 2022 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը` համաձայն N 1 հավելվածի.
2) 2022 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում 2022 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1596-Լ որոշման |
2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
1. 2022 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`
1) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը.
2) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովումը.
3) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը.
4) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը.
5) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը.
6) օժանդակող հարակից ծառայությունների ապահովումը։
2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
3. Ծրագրի նպատակներն են՝ 2022 թվականին ապահովել բնակչության առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ոլորտի զարգացման շարունակականությունը, ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:
4. 2022 թվականի պետական նպատակային ծրագրում առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`
1) առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը.
2) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության շարունակականությունը.
3) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների տեսակների ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 961-Լ հրամանով սահմանված ծավալների․
4) առողջության առաջնային պահպանման օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը.
5) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային (շարունակական հսկողություն իրականացնող) մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայությունների կողմից:
5. 2022 թվականի բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է՝
1) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով.
2) ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը.
3) բժշկական օգնության և սպասարկման շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև.
4) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության (emergency) ծառայության կազմակերպմանը` Առողջապահության նախարարի հրամանով ամրագրված բժշկական կազմակերպությունների ցանկին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Առաջնային բուժօգնության գծով`
1) Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:
2) Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, պացիենտների բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ՏԲ կաբինետի մասնագետների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:
3) Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. ԱԱՊ ծառայություններ մատուցող մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:
4) ԱԱՊ ծառայություններ մատուցող մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, վարակաբանների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:
5) Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պացիենտների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:
6) Առողջության առաջնային պահպանման օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական խորհրդատվական մասնագիտացված բժշկական օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, համաձայն «Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 961-Լ հրամանի:
7) Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացումը սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի:
8) Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
9) Տուբերկուլոզի կանխարգելման նպատակով նոր 2022-2025 թթ․ ռազմավարական ծրագրում ներդրվում է ՏԲ-ի կանխարգելման նպատակով հատուկ սահմանվող խմբերի համար գաղտնի ՏԲ սկրինինգների իրականացումը՝ կիրառելով Մանթուի մաշկային կամ գամմա ինտերֆերոնային թեստերը (IGRA test): ՏԲ-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող սկրինինգներում հիմնական մեթոդը ճառագայթային ախտորոշումն է, և մասնակի դեպքերում` հիմնականում կալանավայրերում, կիրառելի է նաև խորխի նորագույն ախտորոշիչ թեստերի իրականացումը:
10) Պերինատալ կորուստների պատճառների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով մի շարք լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում` բարձր ռիսկի խմբի հղիների մոտ:
11) Սկրինինգային հետազոտությունների իրականացում 35-68 տարիքային խմբում զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով:
12) Սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
13) Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:
14) ՄԻԱՎ, հեպատիտ Ց և Բ վարակների կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) ունեցող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպումը:
15) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը, ներառյալ՝ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:
16) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելումն ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը:
17) Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության առաջնային նախաբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
18) Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2022 թվականի պետական նպատակային ծրագրի:
19) Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկական օգնություն ստացող՝ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, դրանից բխող այլ ենթաօրենսդրական իրավական ակտերի, ինչպես նաև համաձայն «Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 961-Լ և 2013 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը հաստատելու մասին» N 53-Ն հրամանների:
20) Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը ԱԱՊ ծառայություններ մատուցող մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:
21) Վերականգնողական բուժման կազմակերպումը որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով (տուբերկուլոզ, սիրտանոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն):
22) Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով` բնակչության ռիսկային խմբերի շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրի ներդրում:
Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, վարակաբանների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:
Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով` առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավումը, առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
6. Ծրագրի նպատակն է` 2022 թվականին սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային/մասնագիտացված անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:
7. 2022 թվականին ծրագրի ֆինանսական միջոցառումներն ուղղվելու են՝
1) սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժմանը` սահմանված ծավալների շրջանակներում, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում.
2) սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ միջամտությունների, ինչպես նաև առանձին միջոցներ, պրոթեզներ, իմպլանտներ, կլիպսներ պահանջող բուժման կիրառմանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 5 հավելվածով հաստատված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգի, այդ թվում`
ա. 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում,
բ. սիրտ-անոթային վիրաբուժական ծառայություններ, այդ թվում՝ սրտի վիրահատություններ, կորոնար անոթների ստենտավորում և բալոնային դիլատացիա, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրաբուժական բուժում, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա, սրտի փականների պրոթեզավորում, կարդիովերտերդեֆիբրիլատորի իմպլանտացիա, սրտի կաթետերային աբլացիա, խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում, սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում,
գ. ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` սկլեռոպլաստիկա, կեռատոպլաստիկա, աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում),
դ. վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, արթրոսկոպիկ վիրահատություններ,
ե. ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ, շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,
զ. նյարդավիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են` էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում, շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
է. փոխպատվաստումային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում` երիկամների փոխպատվաստում` խրոնիկ երիկամային անբավարարությամբ պացիենտների մոտ, լյարդի փոխպատվաստում` լյարդային անբավարարությամբ պացիենտների մոտ և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատությունների իրականացում` արյունաբանական հիվանդություններ ունեցող անձանց մոտ.
3) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց առողջարանային-վերականգնողական բուժման կազմակերպմանը.
4) հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովմանը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և դրանից բխող այլ ենթաօրենսդրական իրավական ակտերի:
III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
8. Ծրագրի նպատակներն են` 2022 թվականին ապահովել սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, պացիենտների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
9. Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են՝
1) վարակիչ հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, մանրէային և վիրուսային այլ հիվանդություններ).
2) սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ.
3) նյարդային համակարգի հիվանդություններ.
4) աչքի հիվանդություններ.
5) հոգեկան խանգարումներ.
6) չարորակ նորագոյացություններ.
7) դիաբետ.
8) ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն.
9) վնասվածքներ և թունավորումներ.
10) պարբերական հիվանդություն:
10. Ծրագրի` 2022 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
1) շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող պացիենտների բուժման կազմակերպումը հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում.
2) ցերեկային ստացիոնարի պայմաններում, կարճաժամկետ կամ փոքր ծավալի կամ քիչ ծախսատարությամբ բժշկական օգնություն, շուրջօրյա հսկողության պայմաններում, բուժման կազմակերպումը հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում.
3) վերակենդանացման ծառայության կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` անկախ սոցիալական կարգավիճակից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված ախտորոշումներին համապատասխան.
5) զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով.
6) պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով.
7) հեմոդիալիզային ծառայության կազմակերպումը` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության և բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
9) երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով.
10) վարակիչ հիվանդությունների ուղղությամբ`
ա. ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց` պացիենտների հիվանդանոցային բուժումը` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
բ. առանձին վարակիչ հիվանդություններով, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (արտոնյալ պայմաններով) ունեցող անձանց, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացումը համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,
գ. առաջին անգամ կամ կրկնակի հայտնաբերված հիվանդների բուժման կազմակերպումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
դ. վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, համապատասխան մարմիններին տեղեկացնելը.
11) սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
ա. սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպումը մասնագիտացված, ինտերվենցիոն սրտաբանական և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար,
բ. սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական (կորոնար անոթների ստենտավորում) ծառայությունների իրականացումը, ծառայությունների կազմակերպումը, ամբողջ բնակչության համար անկախ սոցիալական կարգավիճակից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 15-ի N 54-Ն հրամանով հաստատված կարգի.
12) նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
ա. նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ) ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը,
բ. գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման (ներառյալ՝ ներերակային թրոմբոլիտիկ թերապիան ալտեպլազա դեղով) ծառայությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար անկախ սոցիալական կարգավիճակից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 23-ի N 3021-Ա հրամանով հաստատված կարգի.
13) չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`
ախտորոշված չարորակ նորագոյացություններով (այդ թվում՝ օնկոհեմատոլոգիական) անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, այդ թվում նաև վիրահատական և ճառագայթային բուժման կազմակերպումը՝ անվճար պայմաններով, իսկ քիմիաթերապևտիկ բուժման կազմակերպումը՝ արտոնյալ պայմաններով, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 28-ի N 1771-Ա հրամանով հաստատված կարգի.
14) հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`
ա. հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի, հետազոտման և լաբորատորգործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար, ինչպես նաև հիվանդանոցային հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձանց սննդով, հանդերձանքով, անկողնային ու հիգիենիկ պարագաներով ապահովումը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը, որպես անվտանգության միջոց հոգեբուժական հիվանդանոցում տեղավորման իրականացումը` դատարանների որոշումներով,
գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված միջգերատեսչական հանձնաժողովների կողմից ստացիոնար և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացմանը.
15) ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`
ա. մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլություն և թունամոլություն ունեցող անձանց հոսպիտալացման և բուժման կազմակերպումը,
բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով.
Դեղերով ապահովման գծով` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պացիենտի դեղապահովումը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան.
Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
ա. կլինիկական ուղեցույցների մշակումը և հաստատումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից,
բ. պացիենտի վարման գործելակարգերի մշակումը և հաստատումը,
գ. մասնագիտական բնութագրերի հաստատումը,
դ. բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման միասնական տեղեկատվական համակարգի մատչելիության ապահովումը,
ե. բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների արդիական մակարդակի ապահովումը և շարունակական կատարելագործումը:
IV. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
11. Ծրագրի նպատակներն են`
1) 2022 թվականին երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.
2) անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
12. Ծրագրի` 2022 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականին ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման, «2022-2025 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի» և 2022 թվականի համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
1) մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ՝ տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
ա. առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
բ. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները, ներառյալ՝ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և պատրոնաժ տնայցերը,
գ. հիվանդ երեխայի բժշկական օգնությունը և սպասարկումը, ներառյալ՝ տնային կանչերի սպասարկումը,
դ. ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.
2) մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների.
3) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից.
4) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո.
5) նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը.
6) արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, դրանից բխող այլ ենթաօրենսդրական իրավական ակտերի, «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման կարգը, ծավալները, առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում երեխաների բժշկական օգնության և սպասարկման գործընթացի կազմակերպման ուղեցույցները և բժշկական օգնության ու սպասարկման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի N 2860-Լ հրամանի.
7) ախտորոշման ճշտման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից.
8) խրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից.
9) մարզերի մարզադպրոցների սաների տարին երկու անգամ կանխարգելիչ բժշկական զննումների և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը` երեխայի սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից.
10) արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):
Հիվանդանոցային բուժօգնության գծով`
1) մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան.
2) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, վարակիչ հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան.
3) մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու հիվանդությունների բուժումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան.
4) նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռեթինոպաթիայի, կոնքազդրային հոդի դիսպլազիայի և սրտի կրիտիկական արատների վաղ հայտնաբերման սկրինինգներ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան.
5) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով.
6) երեխաների և դեռահասների հոգեբուժական ծառայությունների հասանելիության բարելավում, մանկական հոգեբուժական բաժանմունքի ստեղծում և գործարկում:
Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`
1) երեխաների մոտ տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում կանխարգելման (գաղտնի տուբերկուլոզ կամ տուբերկուլոզային վարակ) և վաղ հայտնաբերման նպատակով անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում՝ Մանտուի մաշկային թեստի, գամմաինտերֆերոնների ազատման թեստի, խորխի բակտերիոլոգիական քննության և ռադիոլոգիական հետազոտությունների ապահովումը.
2) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:
Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
1) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը.
2) երեխաների խնամքի, աճի, զարգացման և ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը:
Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016-2021 թվականների փոփոխությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 5-ի
«Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումները հաստատելու մասին» N 258-Լ որոշման` 2022 թվականի համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
1) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը.
2) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատորգործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը, արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում տասնհինգ տարեկան աղջիկների հետազոտման ծավալը և իրականացման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 22-ի N 198-Լ հրամանի N 1 հավելվածով հաստատված ծավալներին համապատասխան.
3) բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան.
4) «Մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելում» ծրագրի իրականացումը` ապահովելով բոլոր հղիների խորհրդատվությունը և հետազոտումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը.
5) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատորպոլիկլինիկական կազմակերպություններում.
6) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.
7) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից.
8) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը.
9) քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` Առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով.
10) հղիների նեղ մասնագիտական խորհրդատվության իրականացումը, ստոմատոլոգիական, այն թվում` կանխարգելիչ օգնությունը.
11) դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատումը և արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում 15 տարեկան աղջիկների հետազոտում` համաձայն «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը, արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում տասնհինգ տարեկան աղջիկների հետազոտման ծավալը և իրականացման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 22-ի N 198-Լ հրամանի N 2 հավելվածով հաստատված ծավալներին համապատասխան.
12) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում ամուսնության գրանցման նպատակով դիմում ներկայացրած կանանց մինչամուսնական խորհրդատվության և հետազոտությունների իրականացում.
13) անպտուղ զույգերի պատճառագիտության հետազոտություն և բուժում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշմամբ (2020 թվականի փոփոխությունով) սահմանված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներով, նույն որոշմամբ սահմանված շահառուներին:
Հիվանդանոցային բուժօգնության գծով`
Մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`
1) հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը.
2) ծննդալուծումը, այդ թվում՝ կեսարյան հատումով.
3) բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում.
4) նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում՝ ցածր քաշով ծնված նորածինների խնամքը.
5) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուսբացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը.
6) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով.
7) հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով.
8) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը.
9) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի.
10) անհետաձգելի, այդ թվում` արտագնա, մանկաբարձագինեկոլոգիական շտապ բուժօգնության կազմակերպումը, ըստ անհրաժեշտության` հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ.
11) անպտղության հաղթահարմանն ուղղված հիվանդանոցային բուժօգնություն, այն թվում՝ անպտուղ զույգերի հետազոտություններ և պատճառագիտության վերհանում, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ծավալներով:
Դեղերով ապահովման ուղղությամբ` բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերում և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման:
Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով` ծննդօգնություն իրականացնող մարզային բժշկական կազմակերպություններում մանկաբարձական բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված կազմակերպա-մեթոդական աշխատանքի իրականացումը, այդ թվում՝ մարզային այցելություններ, մազից կախված դեպքերի քննարկումներ, կցված բուժհաստատությունների բժշկական անձնակազմի գիտելիքների ու հմտությունների բարձրացում և այլն):
Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում երեխաներին և կանանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
13. Ծրագրի նպատակներն են`
1) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը.
2) կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը.
3) երեխաների պատվաստման գործընթացի բարելավման նպատակով կապույտ հազի ոչ բջջային բաղադրիչով համակցված պատվաստումների իրականացումը՝ 6 և 16 տարեկանների շրջանում.
4) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման նպատակով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կիրառվող պատվաստանյութերով պատվաստումների իրականացումը.
5) պետական սահմանում արտերկրից հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելումը.
6) վարակիչ հիվանդությունների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, քննման և հետազոտության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը.
7) համաճարակներին, բռնկումներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովումը.
8) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում բնակչության առողջության պահպանումը և հիվանդության տարածման կանխարգելումը:
14. Ծրագրի` 2022 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են՝
1) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների (այդ թվում՝ քիմիական) կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը.
2) բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և համակարգումը.
3) բռնկումներին, համաճարակներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ՝ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների նախապատրաստում և իրականացում) ապահովումը.
4) ներհիվանդանոցային վարակների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը, վարակի հսկողության մեթոդների մշակումը, ներհիվանդանոցային վարակների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
5) պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցությունը` կանխարգելիչ, բժշկական միջոցառումներին օժանդակության մասով.
6) աշխատանքի հիգիենայի ապահովման և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացումը.
7) վարակիչ հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման կատարումը.
8) սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացումը և եզրակացությունների տրամադրումը.
9) համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգումը՝ Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, իր իրավասության սահմաններում ռեֆերենս լաբորատորիայի գործառույթների իրականացումը.
10) հանրային առողջապահության ոլորտում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը.
11) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը.
12) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիթորինգի) իրականացումը, արդյունքների վերլուծությունն ու գնահատումը.
13) մարդու օրգանիզմի վրա ակուստիկ գործոնների ազդեցության նվազեցմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
14) բժշկական ու հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ոլորտի գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
15) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, ծրագրերի նախագծերի մշակումը (և կամ մասնակցությունը).
16) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը.
17) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքերում, համապատասխան լիազոր մարմնի հետ, համատեղ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների մշակումը և իրականացումը.
18) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների, մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը:
15. Համաճարակաբանական հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով`
1) 2016-2022 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետությունում մալարիայի կրկին արմատավորման կանխարգելման և այլ մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը.
3) Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 27-ի N 1387-Լ հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը,
բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 6-ի N 914-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 95-Ա արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:
16. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում՝
2022 թվականին կավարտվեն ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման և բժշկական սարքավորումներով ու կահույքով հագեցման աշխատանքները:
2022 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի նոր ԲԿ շենքի կառուցման աշխատանքները։
2022 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելու են կապիտալ ծախսեր` մարզային առողջապահական կազմակերպությունների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման նպատակով:
17. Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝
50-69 տարիքային խմբի կանանց շրջանակում շարունակվելու են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունները ՀՀ Լոռու մարզում, որից հետո, ըստ ժամանակացույցի, նախատեսվում է շարժական մամոգրաֆի միջոցով վերոնշյալ սքրինինգային հետազոտությունների իրականացում ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրին զուգահեռ իրականացվելու են նաև հանրային իրազեկման աշխատանքներ ծրագրում ներառված մարզերում։
2022 թ. մեկնարկելու են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնաճյուղերի և Վանաձորի ԲԿ-ի նոր ինֆեկցիոն մասնաշենքի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և շինարարական աշխատանքների մեկնարկ, նախատեսվում է իրականացնել նաև COVID-19-ի կանխարգելման և բուժման վերաբերյալ հանրային իրազեկման քարոզարշավ:
18. Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2022 թվականին շարունակվելու են իրականացվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ծրագրեր: Բժշկական կազմակերպությունները և քրեակատարողական համակարգի համապատասխան ծառայությունները կանոնավոր կմատակարարվեն հակառետրովիրուսային, հակատուբերկուլոզային դեղերով, ՄԻԱՎ-ի ախտորոշման թեստ-հավաքածուներով, լաբորատոր ծախսանյութերով, վարակի վերահսկման պարագաներով և սարքավորումներով: Կիրականացվեն բուժանձնակազմերի շարունակական վերապատրաստման, հիվանդների սոցիալական աջակցության և տնային խնամքի, էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրման և կատարելագործման, ինչպես նաև հանրության իրազեկման միջոցառումներ և հետազոտական ծրագրեր:
Բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ վարակի կանխարգելման և հետազոտման հասանելիությանը ուղղված ծրագրեր: ՄԻԱՎ և այլ արյունային վարակների կանխարգելման նպատակով կշարունակվի ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձանց մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը:
VI. 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
19. Ծրագրի նպատակներն են`
Իրավապահ մարմինների և (կամ) ուժային կառույցների համապատասխան որոշումների հիման վրա.
1) կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննությունների իրականացում պարզելու համար՝
ա. առողջությանը պատճառված վնասի աստիճանը,
բ. աշխատունակության կորստի աստիճանը,
գ. տարիքը,
դ. արհեստական (երբ անձն ինքն է ստեղծում տվյալ հիվանդությունը) և շինծու (երբ անձի մոտ տվյալ հիվանդությունը չկա, սակայն նա նշում է տվյալ հիվանդության սուբյեկտիվ ախտանիշները) հիվանդությունները,
ե. սեռական վիճակը,
զ. ներկա և նախկին հղիությունների բժշկական (հիվանդանոցային) և ոչ բժշկական (արտահիվանդանոցային) ընդհատումները,
է. սեռական բնույթի հանցագործությունները,
ը. վեներական հիվանդությամբ վարակված լինելը,
թ. ՁԻԱՀ-ով վարակված լինելը,
ժ. կենդանի անձանց ինքնությունների որոշումը.
2) դիակների դատաբժշկական փորձաքննությունների իրականացում պարզելու համար՝
ա. մահվան պատճառը, վաղեմությունը (ժամկետը), մարմնական վնասվածքների առկայությունը, բնույթը, առաջացման մեխանիզմը, վաղեմությունը (հետմահու կամ մինչմահու), պատճառման հերթականությունը, վնասվածքներ ստանալուց հետո ինքնուրույն գործողություններ կատարելու հնարավորությունը, պատճառահետևանքային կապը մահվան հետ, կենդանության օրոք հիվանդությունների և նրանց բարդությունների առկայությունը, թունավորումների առկայությունը, հիվանդանոցային մահերի դեպքում կլինիկական ախտորոշման հավաստիությունը և այլն (հարցեր, որոնք իրավապահ մարմինների կողմից ներկայացված որոշմամբ առաջադրվում են դատաբժշկական փորձագետին և վերջինիս մասնագիտական հմտությունների շրջանակում են), հետևյալ դեպքերում՝
բ. մահացածի ինքնությունը հաստատված չլինելու դեպքում,
գ. հիվանդանոցային բժշկական հաստատությունում չպարզված կլինիկական ախտորոշման դեպքում` անկախ տարիքից և հիվանդանոցային բժշկական հաստատությունում գտնվելու տևողությունից,
դ. բուժաշխատողի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված հաղորդում ներկայացնելու կամ իրենց լիազորություններն իրականացնելիս հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման դեպքում՝ դրանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու դեպքերում,
ե. բռնի մահվան կասկածի դեպքում՝ անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից, ինչպես նաև բռնի մահվան դեպքում՝ սպանության կամ ինքնասպանության կամ դժբախտ պատահար (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճան, ճառագայթային էներգիայի ազդեցություն, բարձր և ցածր մթնոլորտային ճնշում և այլ դեպքեր),
զ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում,
է. հանկարծամահության դեպքում՝ անկախ տարիքից, մահը վրա հասնելու հանգամանքից և վայրից,
ը. հղիների, ծննդկանների, ծննդաբերողների մահվան (մայրական մահացության) դեպքերում,
թ. ազատազրկման վայրերում գտնվող անձանց մահվան դեպքում,
ժ. հոգեբուժական հաստատություններում բուժվող պացիենտների մահվան դեպքում,
ժա. երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, տուն-ինտերնատներում գտնվող անձանց մահվան դեպքում,
ժբ. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հսկողության տակ չգտնվող անձանց մահվան դեպքում,
ժգ. շտապ օգնության ավտոմեքենայի մեջ կամ բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին արձանագրված մահերի դեպքում.
3) բարդ փորձաքննությունների իրականացում` կրկնակի, համալիր, հանձնաժողովային և լրացուցիչ.
Բարդ դատաբժշկական փորձաքննություններն առնչվում են նաև առողջապահական ոլորտում խիստ կարևոր նշանակություն ունեցող բժշկական իրավախախտումներին` «բժշկական սխալ»-ներին: Նմանատիպ փորձաքննությունները միտված են վերծանելու առողջապահական բնագավառի առաջնային և երկրորդական օղակներում տեղ գտած բացթողումներն ու թերացումները՝ այսպիսով հնարավորություն տալով ուղղիչ-կանխարգելիչ համապատասխան միջոցառումների նախաձեռնմանը, բժշկական օգնության որակի կազմակերպմանն ու մոտեցմանն ուղղված խնդիրների վերլուծմանը: «Բժշկական սխալ»-ների ուսումնասիրման` դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում հնարավոր է լինում տալ գնահատական առողջապահական համակարգում բուժօգնության և ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների վիճակի մասին.
4) դատագենետիկական փորձաքննությունների իրականացում, ներառյալ՝ դատակենսաքիմիական ուսումնասիրությունների իրականացում պարզելու համար՝
ա. անձի նույնականացումը,
բ. մարդու կողմից թողնված կենսաբանական ծագման հետքերի սեռային պատկանելությունը,
գ. դեպքի վայրի կամ իրեղեն ապացույցների կենսաբանական ծագման հետքերի նույնականացումը` այլ դեպքի վայրի, իրեղեն ապացույցների հետքերի կամ անձի հետ,
դ. կենսաբանական ծագման հետքերի նույնականացումը հայրության կամ մայրության հաստատման եղանակով,
ե. արյունակցական կապի հաստատումը (վիճելի հայրություն, մայրություն, երկկողմանի և միակողմանի քույրեր, եղբայրներ),
զ. անհայտ դիակների նույնականացումը` ենթադրյալ ծնողների կամ զավակների միջոցով,
է. դիակների մարմնի մասերի կամ մնացորդների նույնականացումը միմյանց հետ.
5) դատակենսաբանական փորձաքննությունների իրականացում պարզելու համար՝
ա. արյուն հայտնաբերելիս՝ արյան հետքի առկայության հաստատում, արյան տեսակայանի պատկանելության պարզում (կենդանու է, թե՞ մարդու, եթե կենդանու է, ապա ինչ կենդանու), արյան խմբային հատկանիշների պարզում (տարբեր իզոշճաբանական համակարգերով), արյան հետքի մեջ նրա առաջացման վաղեմության պարզումը, արյան տեղային պատկանելության պարզումը էլեկտրոֆորեզի եղանակով (պերիֆերիկ և դաշտանային), մեծահասակի և պտղի արյան տարբերակումը (վիժման, վաղաժամկետ ծննդաբերությունների կամ նորածնի դիակ հայտնաբերվելու դեպքում),
բ. սերմնահեղուկ, մեզ, թուք, քրտինք, կղանք հայտնաբերելիս՝ հետքի առկայության հաստատումը, տեսակի հաստատումը, խմբային պատկանելության պարզումը, արտադրողական հատկանիշի հաստատումը.
6) բժշկաքրեագիտական փորձաքննությունների իրականացում պարզելու համար՝
ա. կենսաբանական օբյեկտների՝ մաշկի, հյուսվածքների, ոսկորների վրա եղած վնասվածքների բնույթը, պատճառող գործիքների, առարկայի, հրազենային զենքի տեսակը (հրազեն, ծակող, ծակող-կտրող, կոտորող, բութ, սուր, բութ և այլն): Կմախքացած դիակների կամ առանձին ոսկրաբեկորների տարիքը, սեռը, հասակը,
բ. հրազենային վնասվածքները,
գ. պայթյունային վնասվածքները,
դ. կտրած, ծակած և ծակած-կտրած վերքերը.
7) դատաքիմիական փորձաքննությունների իրականացում պարզելու համար՝
ա. հանքային և օրգանական թթուների և հիմքերի որակական որոշումը,
բ. դեղանյութերի քանակական և որակական որոշումը,
գ. գյուղատնտեսական քիմիական նյութերի որակական որոշումը,
դ. միատոմ սպիրտների որակական և քանական որոշումը,
ե. բնական կամ սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի որակական և քանակական որոշումը,
զ. ածխաջրածինների՝ բնական գազի և նավթամթերքի որակական որոշումը,
է) կարբօքսիհեմոգլոբինի քանակական և որակական որոշումը.
8) դատահյուսվածաբանական ուսումնասիրությունների իրականացում պարզելու համար՝
ա. մահվան անմիջական պատճառը,
բ. դիակային փոփոխությունները,
գ. կենդանության օրոք ախտաբանական փոփոխությունները, վնասվածքների բնույթը, վաղեմությունը,
դ. ախտորոշելու կենդանության օրոք կամ հետմահու ծագած վնասվածքները։
Դատաբժշկական փորձաքննությունները պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող փորձաքննություններ են, ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1596-Լ որոշման |
2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
NN ը/կ |
2022 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի անվանումը |
2022 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան միջոցառման անվանումը |
Գումարը (հազ. դրամ) |
1. |
Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովման 2022 թվականի պետական նպատակային ծրագիր |
Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ |
27,369,351.3 |
Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ |
435,126.4 | ||
Շտապ բժշկական օգնության ծառայություններ |
5,000,000.0 | ||
2. |
Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովման 2022 թվականի պետական նպատակային ծրագիր |
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ |
18,000,000.0 |
Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ |
500,000.0 | ||
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ |
4,500,000.0 | ||
Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ |
3,826,300.0 | ||
Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ |
2,000.0 | ||
Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ |
3,700,000.0 | ||
3. |
Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման 2022 թվականի պետական նպատակային ծրագիր |
Սրտի անհետաձգելի վիրահատություններ |
1,650,935.0 |
Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ |
915,037.7 | ||
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ |
262,100.9 | ||
Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
1,347,794.3 | ||
Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ |
3,200,000.0 | ||
Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ |
3,400,000.0 | ||
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
5,000,000.0 | ||
Փոխպատվաստման ծառայություններ |
132,000.0 | ||
4. |
Մոր և մանկան առողջության պահպանման ապահովման 2022 թվականի պետական նպատակային ծրագիր |
Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ |
7,043,928.5 |
Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ |
10,100,000.0 | ||
Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ |
917,900.0 | ||
Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության և տեսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային հոդի խախտման վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինգների անցկացում |
300,000.0 | ||
Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ |
303,120.5 | ||
5. |
Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման 2022 թվականի պետական նպատակային ծրագիր |
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ |
2,276,622.9 |
Իմունականխարգելման ազգային ծրագիր |
3,500,000.0 | ||
Արյան հավաքագրման ծառայություններ |
358,383.7 | ||
Առողջ ապրելակերպի խթանման և ծխելու դեմ պայքարի միջոցառումներ |
100,000.0 | ||
6. |
2022 թվականի նպատակային ծրագրերին օժանդակող հարակից ծառայությունների ծրագրեր (այլ դասերին չպատկանող) |
Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց |
3,730,000.0 |
Դատաբժշկական փորձաքննություններ |
550,000.0 | ||
Ախտաբանաանատոմիական հետազոտություններ |
53,044.0 | ||
Խորհրդատվական, մասնագիտական աջակցություն և հետազոտություններ |
191,261.6 | ||
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ |
150,000.0 | ||
Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում |
100,000.0 | ||
Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում |
5,927,282.0 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր |
169,749.0 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագիր |
1,802,676.0 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագիր |
62,144.2 | ||
ՀՀ կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործման» ծրագիր |
85,738.4 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագիր |
904,373.9 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» ծրագիր |
575,093.4 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» ծրագիր |
27,839.0 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» ծրագիր |
16,881.1 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում COVID համավարակի դեմ պայքար» ծրագիր |
23,199.2 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում |
52,272.2 | ||
Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի |
40,573.9 | ||
շրջանակներում սքրինինգների իրականացման համար տեխնիկական կարողությունների ընդլայնում |
|||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում շենքային պայմանների բարելավում |
418,523.5 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում |
1,708,398.9 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ պետական առողջապահական համակարգի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում |
1,191,945.3 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.10.2021, N 1628-Լ | 06.10.2021, N 1596-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|