Գլխավոր տեղեկություն
Համար
N 522-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.01.2021-29.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.14.7
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

N 522-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 161-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 161-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 29.01.21 N 21-Ն)

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

 

ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ

 

Բաժին 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորումը, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը, էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը, էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները, էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ընթացակարգերը:

2. Սույն կանոնների նպատակն է.

1) կանոնակարգել Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը,

2) կարգավորել Էլեկտրաէներգետիկական համակարգում Համակարգի օպերատորի, Արտադրողների, այդ թվում՝ Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Երաշխավորված մատակարարի, Բաշխողի, Շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների և Հայտատուի գործունեությունը, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, ինչը հնարավորություն կընձեռի Համակարգի օպերատորին ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ, արդյունավետ ու թափանցիկ աշխատանքը այնպես, որ նվազեցվեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության սպառնալիքները.

3) ապահովել հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը.

4) ստեղծել Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄՇ) մասնակիցների, ինչպես նաև Հայտատուների միջև ծագած վեճերի կարգավորման արդյունավետ համակարգ:

3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

 

1) Ամրագրված վթարային հզորություն՝

Բաշխողի և սպառողի միջև կնքված Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային ռեժիմներում, պայմանագրով սահմանված ժամկետում պարտավոր է ապահովել Բաշխողը` մարդկանց կյանքի և գույքի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը երաշխավորելու համար.

2) Ամրագրված տեխնոլոգիական հզորություն՝

Բաշխողի և սպառողի միջև կնքված Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը պայմանագրով սահմանված ժամկետում պարտավոր է ապահովել Բաշխողը` արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար.

3) Անջատում՝

տեղակայանքի և/կամ նրա որևէ մասի պլանավորված կամ անսպասելի դուրս բերում աշխատանքից.

4) Առաջնային պահուստ՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատող էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի հզորության փոփոխման երաշխավորված մեծություն, որը բեռնավորվում կամ բեռնաթափվում է հաճախականության սահմանված արժեքից համապատասխանորեն նվազեցման կամ բարձրացման դեպքում.

5) Առևտրային հաշվիչ՝

ԷՄՇ պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման հաշվիչ.

6) Ավտոմատ բեռնաթափման ծրագիր՝

Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքվածքներով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

7) Արտադրող`

էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձ.

8) Արտադրության համապատասխանության պլան (այսուհետ՝ ԱՀՊ)՝

ցանցի Զարգացման տասնամյա ծրագրի անբաժանելի մաս, որի ընթացքում ուսումնասիրվում են ընթացիկ մատակարարման և պահանջարկի հաշվեկշռման իրավիճակը, ինչպես նաև առաջիկա 10 տարիների կանխատեսումները.

9) Արտադրության ավտոմատ վերահսկում՝

տեղակայանք, որի էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի արտադրանքը կարող է փոփոխվել ի պատասխան համակարգի օպերատորի ազդանշանի.

10) Բաշխող`

էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձ.

11) Բեռի կորստի կանխատեսման գործակից (այսուհետ՝ ԲԿԿԳ)՝

ԲԿԿԳ-ն տարեկան այն ժամերն են, երբ վիճակագրորեն երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է, որ մատակարարումը չի համապատասխանելու պահանջարկին.

12) Բնականոն ռեժիմ՝

երբ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմի հարաչափերը գտնվում են բնականոն ռեժիմի համար սահմանված հուսալիության և անվտանգության ցուցանիշների միջակայքերում.

13) Երաշխավորված մատակարար՝

Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ.

14) Երկրորդային պահուստ՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատող, էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի հզորության կարգավորման՝ բեռնավորման կամ բեռնաթափման տիրույթի մաս, որը օգտագործվում է հաճախականության կարգավորման, հզորության հաշվեկշռի խախտման փոխհատուցման, տարանցիկ կապերի գերբեռնավորման վերացման և առաջնային կարգավորման ընթացքում օգտագործված Առաջնային պահուստի վերականգնման համար.

15) Երրորդային պահուստ՝

էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի պահուստային հզորություն, որն օգտագործվում է Առաջնային և Երկրորդային պահուստների վերականգնման համար.

16) Էլեկտրաէներ-գետիկական համակարգի անվտանգություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն` ապահովելու աշխատանքի այնպիսի հարաչափեր, որոնք անվտանգ են Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող տարրերի կամ Էլեկտրաէներգետիկական համակարգին միացված սպառողների էլեկտրակայանքների համար.

17) Էլեկտրաէներ-գետիկական համակարգի կայունություն՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը՝ տարբեր խոտորումներից (շեղումներից) հետո անցնելու Բնականոն կամ Վթարային կայունացված ռեժիմի.

18) Էլեկտրաէներ-գետիկական համակարգի հուսալիություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն՝ ապահովելու միասնական տեխնոլոգիական գործընթացում սահմանված հարաչափերով էլեկտրական էներգիայի արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և սպառողների մատակարարումը.

19) Էլեկտրաէներ-գետիկական մեծածախ շուկա (ԷՄՇ)՝

ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի մեծածախ հատված, ինչպես որ սահմանված է Օրենքով.

20) Էլեկտրաէներ-գետիկական
համակարգ`

Էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, բաշխման և սպառման տեղակայանքների, դրանց կառավարման, ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի, ինչպես նաև տեղեկատվական սարքավորումների և սարքվածքների համախումբ, որոնք գտնվում են Համակարգի օպերատորի Օպերատիվ կառավարման կամ վարույթի (այսուհետ՝ օպերատիվ ենթակայության) ներքո.

21) Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառում՝

Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի առևտրային փոխհարաբերություններում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակությունների հաշվառում.

22) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիր՝

մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ, իմպուլսային տվիչներ, մոդեմներ, գումարիչներ և դրանց միացնող հաղորդալարեր՝ իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով).

23) Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգ՝

ԷՄՇ մասնակիցների մոտ տեղակայված Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների համախումբ.

24) Էլեկտրաէներգիայի վերահսկիչ հաշվառում՝

Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի ցանցերում էլեկտրաէներգիայի քանակությունների հաշվառում, որի տվյալները կարող են օգտագործվել Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համար՝ առևտրային հաշվառման համալիրների խափանման դեպքում, ինչպես նաև Համակարգային նշանակության կայանների սեփական կարիքների էլեկտրաէներգիայի ծախսի և Հաղորդողի էլեկտրաէներգիայի կորուստների որոշման համար.

25) Էլեկտրակայան՝

մեկ կամ ավելի էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատներից բաղկացած տեղակայանք.

26) Էլեկտրամատա-կարարման սահմանափակում՝

Ավտոմատ կամ Կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն էլեկտրական էներգիայի մատակարարման ժամանակավոր նվազեցում մինչև Ամրագրված վթարային (տեխնոլոգիական) հզորություն կամ ամբողջական ընդհատում.

27) ԷՀԱՀ՝

էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգ.

28) ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատոր`

ԷՀԱՀ-ի կառավարումն իրականացնող Շուկայի օպերատորի կողմից նշանակված պատասխանատու աշխատակից.

29) ԷՀԱՀ-ի ադմինիստրատոր՝

Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից նշանակված պատասխանատու աշխատակից, որի միջոցով ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից իրականացվում է ԷՀԱՀ-ի կառավարում.

30) ԷՄՇ մասնակից՝

Օրենքին և Շուկայի առևտրային կանոններին համապատասխան ԷՄՇ-ին մասնակցող՝ էլեկտրական էներգիայի արտադրության, երաշխավորված մատակարարման, մատակարարման, մեծածախ առևտրի, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձ, ինչպես նաև որակավորված սպառող.

31) ԷՄՇ պայմանագիր՝

ԷՄՇ-ին մասնակցելու նպատակով ԷՄՇ մասնակիցների կողմից ստորագրվող պայմանագիր.

32) Կարգավարական բեռնաթափման ծրագիր՝

Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, Համակարգի օպերատորի կամ Բաշխողի հրահանգով Կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող՝ սնող կենտրոնից Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր: Սնող կենտրոնն է Արտադրողի, Հաղորդողի բաշխիչ սարքավորումը և Բաշխողի 35, 110 կՎ ենթակայանը, որտեղից իրականացվում է սպառողների էլեկտրամատակարարումը.

33) Կարգավարում՝

էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով Էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

34) ԿԿԱՀ՝

կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգ.

35) Կրիտիկական (վթարային) իրավիճակ՝

Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ Համակարգի օպերատորի կամ Բաշխողի գնահատմամբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար Էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են.

36) Հակավթարային ավտոմատիկա՝

սարքվածքների համախումբ, որն ապահովում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման գործողությունների իրականացում՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմների ախտորոշման, զարգացման կանխարգելման և վերացման նպատակով.

37) Հաղորդման ցանց՝

էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի (ենթակայանների և այլ սարքավորումների) միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում է Բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում է երրորդ երկիր.

38) Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

39) Համակարգի օպերատոր՝

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

40) Համակարգի օպերատորի կարգավար՝

Համակարգի օպերատորի անունից կարգավարական ծառայությունն իրականացնող լիազորված աշխատակից.

41) Հայտատու՝

Համակարգային նշանակության կայանի կամ Որակավորված սպառողի սպառման համակարգի կամ Բաշխողի ենթակայանի Հաղորդման ցանցին միացնելու հայտ ներկայացրած անձ.

42) Հանձնաժողով՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

43) Հաշվառման կետ՝

ԷՄՇ պայմանագրում ամրագրված առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետեր.

44) Հաշվարկային ժամանակահատված՝

60 րոպե տևողությամբ հաշվարկային ժամանակահատված, որն օգտագործվում է Հաղորդման ցանցով մատակարարված էլեկտրաէներգիայի հաշվարկման համար.

45) Հաշվեկշռման ծառայություն մատուցող (ՀԾՄ)՝

Հաշվեկշռման համար պատասխանատու կողմ, որը մատուցում է Հաշվեկշռման ծառայություններ.

46) Հաշվեկշռման համար պատասխանատու կողմ (ՀՊԿ)՝

ԷՄՇ մասնակից, որը Շուկայի առևտրային կանոններով սահմանված կարգով ստանձնել է հաշվեկշռման պատասխանատվություն իր կամ իր հետ նույն հաշվեկշռման խմբում ներառված մասնակիցների անհաշվեկշռույթների հաշվարկման համար.

47) Հաշվեկշռում՝

Համակարգի օպերատորի կողմից իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով իրականացվող՝ էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացների և գործողությունների համախումբ, որոնք ապահովում են սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

48) Միացման թույլտվություն՝

միացվող հզորությունները Հաղորդման ցանցին միացնելու թույլտվություն.

49) Միացման կետ՝

Հաղորդման ցանցի ֆիզիկական կետը, որին միանում է Հայտատուի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը.

50) Միացման պայմանագիր՝

Հաղորդողի և Հայտատուի միջև կնքված պայմանագիր՝ Հայտատուի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը Հաղորդման ցանցին միացնելու վերաբերյալ.

51) Միացման վճար՝

միացվող հզորությունների Հաղորդման ցանցին միացման վճար.

52) Միացվող հզորություն՝

Հաղորդման ցանցին միացվող նոր կամ վերակառուցվող էներգատեղակայանքներ և սարքավորումներ.

53) Շուկայի առևտրային կանոն՝

Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի [XX] -ի N  [XXX]-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.

54) Շուկայի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

55) Համակարգային նշանակության կայան՝

10 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձ.

56) Որակավորված սպառող՝

սեփական դիմումի հիման վրա հանձնաժողովի հաստատած շուկայի կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի կողմից ճանաչվել է որակավորված սպառող.

57) Հուսալիության ապահովման չափանիշ

էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ապահովման չափանիշ, որը բնութագրում է էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը՝ շարունակելու իր բնականոն գործունեությունը, այդ թվում՝ սպառողներին պայմանագրով սահմանած որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ցանկացած որևէ տարրի (գեներատոր, գիծ, տրանսֆորմատոր և այլն) Հաշվարկային վթարի դեպքում.

58) Գործարք՝

էլեկտրաէներգիայի առևտրի վերաբերյալ ԷՄՇ բոլոր հատվածներում և բաղադրիչներում ԷՄՇ առևտրի մասնակիցների, ինչպես նաև Հաղորդողի և Բաշխողի միջև կնքվող համաձայնություն.

59) Պաշտպանություն՝

կայանի որևէ տարր սպասարկող սարքավորում, որը հայտնաբերում է ոչ կանոնավոր և համակարգի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող պայմաններ և ազդանշան է հաղորդում դեպի անջատիչ՝ անջատելու համար այդ տարրը համակարգից.

60) Պլանավորման ստանդարտներ՝

չափորոշիչներ և մեթոդաբանական ցուցումներ, որոնց միջոցով Համակարգի օպերատորը ապահովում է հաղորդման ցանցի զարգացումը և պահպանումը: Պլանավորման ստանդարտները կարող են տարածվել անվտանգության և վթարների գնահատման, ծախսերի և օգուտների գնահատման, փոխկապակցված համակարգերի հետ համագործակցության վրա.

61) Ռելեական պաշտպանություն՝

ավտոմատ սարքվածքների համալիր, որը նախատեսված է վթարային իրավիճակներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վնասված տարրերի արագ ախտորոշման և Էլեկտրաէներգետիկական համակարգից առանձնացման համար՝ ամբողջ Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով.

62) Սահմանազատման կետ՝

էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

63) Վերահսկիչ հաշվիչ՝

ԷՄՇ պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի վերահսկիչ հաշվառման հաշվիչ.

64) Վթարային ռեժիմ՝

երբ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմի հարաչափերը գտնվում են վթարային ռեժիմի համար սահմանված հուսալիության և անվտանգության ցուցանիշների միջակայքերում.

65) ՏԳԱԿՀ՝

տեխնոլոգիական գործընթացի ավտոմատացված կառավարման համակարգեր.

66) Տեխնիկական պայմաններ՝

Միացվող հզորության՝ Հաղորդման ցանցին միացման տեխնիկական պայմաններ.

67) Տեղակայանքներ և ապարատներ՝

սարքավորումների բոլոր շարժական և անշարժ մասերը, որոնցում օգտագործվում են կամ որտեղ դրանց մաս են կազմում էլեկտրական հաղորդիչները.

68) ՏՀՀՍ՝

տվյալների հավաքագրման և հաղորդման սարք.

69) Տնօրինելի հզորություն՝

Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է՝ անվանական հզորությունից նվազեցնելով ջերմային և ատոմային կայաններում բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), հիդրոէլեկտրակայաններում՝ ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումներով.

70) Ցանց՝

Էլեկտրական էներգիայի հաղորդման և/կամ բաշխման համակարգեր.

71) Ցանցի Զարգացման տասնամյա ծրագիր՝

երկու տարին մեկ մշակվող էլեկտրաէներգետիկական համակարգի առաջիկա 10 տարիների զարգացումների ծրագիր, որը հաշվի է առնում համակարգի համապատասխանության, անվտանգության և հուսալիության չափանիշները, ինչպես նախատեսված է սույն կանոնների «Պլանավորման կանոններ» բաժնում.

72) Ցանցի սահմանափակումներ՝

Հաղորդման ցանցի խոչընդոտներ, որոնք սահմանափակում են էլեկտրաէներգիայի հաղորդմանը ցանցի մասերի միջև` պայմանավորված ջերմային, լարման կամ կայունության սահմանների խախտումներով.

73) Փոխմիացում՝

Կապը երկու կամ ավելի պետությունների հաղորդման համակարգերի օպերատորների, հսկողության տարածքների կամ վերահսկման բլոկերի միջև.

74) Օպերատիվ անձնակազմ՝

օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող աշխատակիցներ.

75) Օպերատիվ կառավարում՝

օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի օպերատիվ կառավարումն իրականացվում է միայն վերադաս Օպերատիվ անձնակազմի կարգադրություններով.

76) Օպերատիվ վարույթ՝

օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի Օպերատիվ կառավարումն իրականացվում է վերադաս Օպերատիվ անձնակազմի թույլտվությամբ.

77) Օրենք՝

«Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենք:

 

4. ԷՄՇ մասնակիցների կողմից միմյանց կամ Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և այն օգտագործելու դեպքում համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը: ԱՀՊ և Զարգացման տասնամյա ծրագրի նպատակների համար Համակարգի օպերատորին տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը տարածվում է տվյալների և ժամանակահատվածի վրա, երբ Հայտատուի միացման հայտը Համակարգի օպերատորի կողմից մշակման փուլում է, եթե այլ բան նախատեսված չէ Օրենքով:

5. ԷՄՇ մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:

6. ԷՄՇ մասնակիցների կողմից տրամադրված տեղեկատվությունում հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման տեղեկատվությունը տրամադրած անձի կողմից՝ սխալի հայտնաբերումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

7. Սույն կանոններով նախատեսված ցանկացած գրառում կամ փաստաթուղթ ենթակա է պահպանման առնվազն հինգ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան տվյալ տեսակի փաստաթղթերի պահպանության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով: Գրառումը ներառում է որևէ կերպ գրանցված ցանկացած տեղեկատվություն՝ տպագիր, էլեկտրոնային կամ այլ տեսակի:

8. Սույն կանոններով նախատեսված տեղեկացումը և (կամ) փաստաթղթերի հանձնումը պետք է կատարվեն պատշաճ կերպով:

9. Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ կերպով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:

10. Սույն Կանոնների կատարման ապահովման առնչությամբ ԷՄՇ մասնակիցների միջև առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով:

11. Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորն իրենց իրավասությունների շրջանակում նպաստում են առաջացող վեճերի ու տարաձայնությունների արտադատական կարգավորմանը:

12. Նախապահանջ ներկայացվելու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում վեճի ցանկացած կողմ կարող է դիմել հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:

13. Սույն կանոնների դրույթները չեն սահմանափակում վեճը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

14. ԷՄՇ մասնակիցները կամ Հայտատուն սույն կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Բաժին 2.

 

ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Գլուխ 2. Ընդհանուր դրույթներ

 

15. Երկարաժամկետ պլանավորման նպատակը տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման ծրագրի մշակումն է՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման պայմանով:

16. Զարգացման երկարաժամկետ ծրագիրը մշակում և հաստատում է Համակարգի օպերատորը՝ համագործակցելով Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ:

17. Երկարաժամկետ պլանավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով Օրենքի, սույն բաժնի, տեխնիկական կանոնակարգերի պահանջները և Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

18. Սույն բաժինը կանոնակարգում է Համակարգի օպերատորի, Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի փոխհարաբերությունները և պարտականությունները:

19. Երկարաժամկետ ծրագրում ամրագրված միջոցառումները Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ներառում են ներդրումային ծրագրերում՝ իրենց վերաբերող մասերով և ժամանակահատվածում:

20. Երկարաժամկետ ծրագրի մշակման համար Համակարգի օպերատորը կարող է ներգրավել անկախ փորձագետների կամ կազմակերպություններ:

21. Զարգացման երկարաժամկետ պլանավորման ընթացքում ենթակա է հիմնավորման Էլեկտրաէներգետիկական համակարգում հետևյալ միջոցառումների ու գործառույթների իրականացումը.

1) նոր տեղակայանքների կառուցում և գործող տեղակայանքների շահագործումից դուրս բերում,

2) գործող տեղակայանքների վերակառուցում կամ վերազինում,

3) ռելեական պաշտպանության սարքվածքների և Հակավթարային ավտոմատիկայի համակարգերի արդիականացում,

4) հաղորդման ցանցի տոպոլոգիայի փոփոխում,

5) նոր տեխնոլոգիաների կիրառում:

22. Երկարաժամկետ պլանավորման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) տեղեկատվության հավաքագրում և մշակում,

2) զարգացման երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում,

3) մոդելավորում,

4) զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակում և հաստատում:

23. Պլանավորման գործընթացում դիտարկվում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալների և կառուցվածքի, նոր տեխնոլոգիաների և էներգակիրների գների փոփոխման և այլ հնարավոր սցենարներն ու իրավիճակները:

24. Պլանավորման գործընթացը ներառում է Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների գնահատականներն ըստ սեզոնների (ձմեռ, գարուն, ամառ, աշուն):

25. Պլանավորման գործընթացում գնահատվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն աշխատանքի խախտման հնարավոր ռիսկերը և մշակվում են առաջարկություններ՝ ուղղված դրանց ազդեցությունների բացասական հետևանքների նվազեցմանը:

26. Զարգացման երկարաժամկետ ծրագրում առաջարկվող միջոցառումների համար ներկայացվում է տեղակայանքների կառուցման կամ վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակացույցի գնահատականը, որը ներառում է այդ նախագծերի պլանավորման, նախագծման, պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև կարգավորող մարմիններից թույլտվությունների ստացման և կառուցման ժամկետները:

 

Գլուխ 3. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

27. Զարգացման երկարաժամկետ պլանավորման նպատակներն են.

1) Խթանել Համակարգի օպերատորի, Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի միջև քննարկումներ և տեղեկատվության փոխանակում ներկա և ապագա ցանցային զարգացումների, ինչպես նաև առաջարկվող զարգացումների վերաբերյալ, որոնք կարող են ազդել Հաղորդման ցանցի վրա:

2) Ապահովել զարգացումների քննարկման հիմք՝ հաշվի առնելով ներկայիս համակարգի շահագործման վերաբերյալ տեղեկատվությունը և էներգետիկայի ոլորտի ազգային ռազմավարությունը, ներառյալ՝ ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը։

3) Անհրաժեշտ տեղեկություններով ապահովել Համակարգի օպերատորին՝ Հաղորդման ցանցի Զարգացման տասնամյա ծրագրի համար, ինչպես նաև զարգացնելու ցանցն այնպես, որ այն շահագործվի տնտեսապես արդյունավետ, հուսալի և անվտանգ։

4) Դյուրացնել երրորդ անձանց կողմից Հաղորդման ցանցի օգտագործումը և սահմանել տեխնիկական պայմաններն այնպես, որ ապահովվի էլեկտրաէներգիայի մատակարարումն ըստ հաստատված ստանդարտի:

 

Գլուխ 4. ՑԱՆՑԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

28. Էլեկտրաէներգետիկական համակարգի Զարգացման տասնամյա ծրագրի մշակման ընթացքում Համակարգի օպերատորը պետք է ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշերի պահպանումը և հուսալիության ապահովման չափանիշի պահանջները, այն է՝ համախմբի տարրերից որևէ մեկ տարրի կորստի դեպքում համակարգը պետք է կարողանա բավարարել Համակարգային նշանակության կայանի, Բաշխողի, Հաղորդողի, Որակավորված սպառողի պահանջները (ինչպես արտադրության, այնպես էլ պահանջարկի):

29. Բացառիկ պատահարների դեպքում շահագործման անվտանգության ապահովման նպատակով կարող են իրականացվել տարբեր նախապատրաստական միջոցներ: Կիրառվող միջոցների ընտրությունը կախված է տեխնիկական և տնտեսական գործոնների համեմատական վերլուծությունից և պետք է առանձին նկարագրված լինեն Զարգացման տասնամյա ծրագրում, հաշվի առնելով հետևյալը՝

1) Տվյալ տեսակի պատահարի հավանականությունը,

2) Այդ պատահարի հետևանքները,

3) Նման պատահարների մշտական լուծում ապահովելու ծախսերը,

4) Պատահարի ընդլայնման կանխման համար անհրաժեշտ պաշտպանության միջոցների արժեքը:

30.Երկարաժամկետ ծրագրի մշակման ընթացքում Համակարգի օպերատորի կողմից իրականացվում են՝

1) Համակարգային նշանակության կայաններից, Հաղորդողից, Բաշխողից և Որակավորված սպառողներից անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,

2) հարևան երկրների Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային փոխհոսքերի իրականացման հնարավորությունների գնահատում,

3) անհրաժեշտ ուսումնասիրությունների, մոդելավորումների, վերլուծությունների ու հիմնավորումների տրամադրում:

31. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորումը պետք է իրականացվի այնպես, որ՝

1) ապահովվեն Էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրության և սպառման կանխատեսվող ռեժիմների համար Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված հարաչափերը,

2) ապահովվի էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը՝ համաձայն Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության սահմանված ցուցանիշների,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի որևէ տարրի (գեներատոր, գիծ, տրանսֆորմատոր և այլն) Հաշվարկային վթարի դեպքում ապահովվեն Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի հարաչափերը,

4) ցանկացած վթարից հետո Էլեկտրաէներգետիկական համակարգն ունակ լինի անցնելու Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված ժամկետում և հարաչափերով Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի:

32. Պլանավորման ժամանակ հաշվի են առնվում.

1) էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և հարևան երկրների Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերով իրականացվող էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալները.

2) էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության ուղղությունները՝ ներառյալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման խթանումը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը և այլն:

 

Գլուխ 5. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

Սույն գլխում սահմանվում են Զարգացման երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և մշակումը.

33. Եթե Համակարգային նշանակության կայանը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը նախատեսում է շահագործումից դուրս բերել Էլեկտրաէներգետիկական համակարգի տարր հանդիսացող իր տեղակայանքը, ապա նա այդ մասին առնվազն երկու տարի առաջ ծանուցում է Համակարգի օպերատորին:

34. Պլանավորման գործընթացում Համակարգի օպերատորի կողմից հաշվի է առնվում Հաղորդման ցանցին նոր, ինչպես նաև վերակառուցվող տեղակայանքների միացման՝ Հայտատուի կողմից Համակարգի օպերատորին ներկայացվող տեղեկատվությունը:

35. Եթե Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողների կողմից նախկինում ներկայացված պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մնացել է անփոփոխ և կիրառելի է նաև պլանավորման հաջորդ ժամանակահատվածի համար, ապա Համակարգային նշանակության կայանը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը համապատասխան հաստատում են ներկայացնում Համակարգի օպերատորին:

36. Համակարգի օպերատորը կարող է պահանջել Համակարգային նշանակության կայանից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողից լրացուցիչ տեղեկատվություն՝ ստուգելու պլանավորման տեղեկատվության ճշգրտությունը: Համակարգի օպերատորի կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը ներառում է սույն կանոնների 7-րդ հավելվածում ներկայացված տվյալները։

37. Համակարգի օպերատորը հավաքագրում, մշակում և ամփոփում է Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից ներկայացված և այլ աղբյուրներից ստացված պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկատվությունը:

38. Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից Զարգացման երկարաժամկետ ծրագրում իր տրամադրած տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին, որը կատարում է Զարգացման երկարաժամկետ ծրագրի ճշգրտում՝ սույն կանոնների համաձայն:

39. Զարգացման տասնամյա ծրագիրը պետք է համապատասխանի պլանավորման չափանիշներին, խուսափի տեղակայանքների անտեղի կրկնություններից և ավելորդ կամ անհիմն ծախսերի պարտադրումից, սակայն պետք է հաշվի առնվեն ներկա և նոր Համակարգային նշանակության կայանների, Բաշխողի, Հաղորդողի ու Որակավորված սպառողների կարիքները:

40. Գաղտնիք պարունակող տեղեկատվությունը կարող է հրապարակվել Զարգացման երկարաժամկետ ծրագրի շրջանակում կամ տրամադրվել երրորդ կողմին` միայն այդ տեղեկատվությունը տրամադրած անձի համաձայնության դեպքում:

 

Գլուխ 6. ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունը ներառում է՝

1) տասը տարվա ներքին պահանջարկի, ներմուծման, արտահանման և փոխհոսքերի դինամիկայի գնահատումը,

2) Հաղորդման ցանցի աշխատանքի ռեժիմների գնահատումը,

3) նոր կամ վերակառուցվող տեղակայանքների Էլեկտրաէներգետիկական համակարգին միացման դեպքում` Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրա ազդեցության գնահատումը,

4) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի կանխատեսվող փոփոխությունների և ազդեցության գնահատումը, ինչպես նաև նոր տեղակայանքների շահագործման պատրաստ լինելու ժամկետի և առկա տեղակայանքներում թերությունների վերացման համար անհրաժեշտ գործողությունների գնահատումը,

5) հոսքաբաշխման, կարճ միացման, Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության, ստուգիչ կետերում լարման մակարդակների ուսումնասիրությունները,

6) Էլեկտրաէներգետիկական համակարգին առնչվող Բնականոն և Վթարային ռեժիմներում Էլեկտրաէներգետիկական համակարգի արձագանքի գնահատումը,

7) խոտորումների կամ կոմուտացիաների ժամանակ Էլեկտրաէներգետիկական համակարգի արձագանքի գնահատումը,

8) ցանկացած այլ ուսումնասիրություն ու գնահատում, որը կարող է պահանջվել տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքը երաշխավորելու համար:

42. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացվում են մոդելավորման միջոցով:

 

Գլուխ 7. ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

 

43. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման կանխատեսումներն իրականացվում են զարգացման վրա ազդող իրական օբյեկտների, գործընթացների և երևույթների մոդելավորմամբ: Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելները մշակվում են տնտեսության ոլորտներում՝ բնակչության կողմից էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկի ներքին աղբյուրներից բավարարման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման հնարավորությունների գնահատման համար:

44. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելավորման ընթացքում ընդունվում են հետևյալ հիմնական պայմանները.

1) էլեկտրական հզորության պահանջարկը ներկայացվում է պիկային, կիսապիկային և նվազագույն բեռնվածքով ռեժիմների համար՝ յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի և մեկ հանգստյան օրերին,

2) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկները մոդելավորվում են ներքին սպառման, արտահանման ու ներմուծման, ինչպես նաև տարանցման կանխատեսվող ռեժիմների համար,

3) իրականացվում են ուսումնասիրություններ՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների վրա կանխատեսվող բեռնվածքից շեղումների ազդեցությունը գնահատելու համար,

4) Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարումն իրականացվում է տարեկան կտրվածքով՝ այնպես, որ ապահովվի էլեկտրական էներգիայի մատակարարումը սպառողներին նվազագույն ծախսումներով՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները,

5) հաշվի են առնվում Էլեկտրաէներգետիկական համակարգի տեղակայանքների նորոգման նպատակով պլանավորված աշխատանքից դուրսբերումը, ինչպես նաև ռեժիմների ճշգրտման համար անհրաժեշտ այլ սահմանափակումները,

6) հաղորդման տեղակայանքները մոդելավորվում են` տեխնիկական սպասարկման և շինարարության հետ կապված աշխատանքից դուրսբերումը, ինչպես նաև երկարաժամկետ հարկադրված աշխատանքից դուրսբերումը հաշվի առնելու նպատակով,

7) իրականացվում է միջհամակարգային փոխհոսքերի մոդելավորվում՝ ուսումնասիրելու Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց ազդեցությունը,

8) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի հարաչափերը մոդելավորվում են անհրաժեշտ ճշգրտումների նպատակով:

45. Մոդելավորումն իրականացվում է Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հիմնական և այլընտրանքային՝ լավատեսական և վատատեսական սցենարների համար:

46. Մոդելավորման ընթացքում Էլեկտրաէներգետիկական համակարգի բնութագրերը պետք է բավարարեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին:

47. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման ընթացքում օգտագործվող համակարգչային մոդելները պետք է ապահովեն իրական գործընթացների համարժեք վերարտադրություն:

 

Գլուխ 8. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

48. Համակարգի օպերատորը Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հաղորդման ցանցի Զարգացման տասնամյա ծրագիրը՝ նախատեսված առաջիկա 10 տարվա համար: Երկու տարին մեկ անգամ Համակարգի օպերատորը պետք է գնահատի գործող պլանը, փոփոխություններ նախապատրաստի և ներկայացնի Հանձնաժողովի հաստատմանը:

49. Համակարգի օպերատորը հաստատված Զարգացման երկարաժամկետ ծրագիրը տասնհինգօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին և Հանձնաժողով, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում` այդ մասին իրազեկելով Համակարգային նշանակության կայաններին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին:

50. Զարգացման տասնամյա ծրագիրը պետք է ներառի բոլոր ուսումնասիրությունների արդյունքները. oրինակ, լարման և դինամիկ կայունության, կորուստների կրճատման, հարմոնիկաների մեղմացման, վերականգնվող էներգիայի ընդունողների հետազոտությունների և այլ ուսումնասիրությունների արդյունքները այնպես, որ դրանք հաշվի առնվեն Զարգացման տասնամյա ծրագիրը մշակելու ընթացքում: Զարգացման տասնամյա ծրագիրը պետք է ներառի նաև հաղորդման ցանցում կորուստների տարեկան զարգացումները, համակարգի պլանավորված ուժեղացումը և/կամ համակարգի տոպոլոգիայի փոփոխությունները, որոնք, որպես անհրաժեշտ և/կամ արդյունավետ ծրագրեր, կարող են դիտարկվել ծախս-արդյունավետության վերլուծության համատեքստում։ Նշված տեխնիկական ուսումնասիրությունները պետք է հրապարակվեն Համակարգի օպերատորի պաշտոնական կայք էջում:

51. Զարգացման երկարաժամկետ ծրագրում սահմանվում են յուրաքանչյուր տարում Էլեկտրաէներգետիկական համակարգում ակնկալվող միջոցառումները և բացահայտվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի այն հատվածները, որտեղ պահանջվում է նոր տեղակայանքների կառուցում, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի վերազինում՝ տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով:

52. Զարգացման երկարաժամկետ ծրագիրը սահմանում է նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի՝ նոր արտադրող տեղակայանքների միացման համար նախընտրելի հանգույցները:

53. Զարգացման երկարաժամկետ ծրագիրը պարունակում է պլանավորման ժամանակահատվածի տասը տարիներից յուրաքանչյուրի համար կանխատեսվող հզորությունների զարգացումը, ամփոփելով՝

1) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի և արտադրության կանխատեսումը,

2) արտադրող կայաններում հզորությունների պահուստի անհրաժեշտ ծավալը,

3) առկա արտադրող տեղակայանքների տեխնիկական հարաչափերը՝ ներառյալ շահագործումից դուրս բերման և վերականգնման ծրագրերը,

4) նախատեսված նոր արտադրող տեղակայանքների նկարագրությունը,

5) Հաղորդման ցանցի զարգացման և ուժեղացման միջոցառումների նկարագրությունը,

6) էլեկտրաէներգիայի պլանավորված ներմուծման ու արտահանման ծավալները,

7) էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման հաշվեկշիռը,

8) արտադրվող հզորության և էլեկտրաէներգիայի ավելցուկի կամ պակասորդի ծավալները, ինչպես նաև պահուստի պահանջարկը:

54. Համակարգի օպերատորը պատասխանատու է Զարգացման տասնամյա ծրագրի մշակման համար՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված մասնակիցների կարիքները: Այդ ծրագրի նախնական տարբերակը, Համակարգի օպերատորի կայքում տեղադրելուց և համապատասխան խորհրդակցություններից հետո, ներկայացվում է Հանձնաժողով (ապրիլ ամսվա վերջին)՝ քննարկման և վերանայման նպատակով: Հանձնաժողովի մեկնաբանությունները ներկայացվում են մինչև հունիսի վերջը:

 

Բաժին 3.

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Գլուխ 9. Ներածություն

 

55. Օպերատիվ պլանավորումը գործընթաց է, որը ներառում է Համակարգի օպերատորի և ԷՄՇ մասնակիցների գործողությունները՝ կապված համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալների նախապատրաստման հետ՝ շահագործման մեկնարկից մեկ տարի և մեկ օր առաջ ընկած ժամանակահատվածի համար:

56. Օրենքի և սույն կանոնների պահանջների հիման վրա Համակարգի օպերատորը ցանցի շահագործման գործընթացում ապահովում է հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

 

Գլուխ 10. Նպատակներ

 

57. Օպերատիվ պլանավորումը նախատեսում է ապահովել կանոնակարգերի և ընթացակարգերի հասանելիությունը և Համակարգի օպերատորի համար բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետ, ժամանակին և ճշգրիտ պլանավորման համար: Մասնավորապես, Օպերատիվ պլանավորման նպատակներն են՝ որոշել.

1) Համակարգի անջատումների ժամանակացույցերը,

2) Պահանջարկի կանխատեսումը,

3) Արտադրության կանխատեսումը,

4) Օպերատիվ գրաֆիկները (ժամանակացույցերը),

5) Համակարգի անվտանգության կարգավիճակը:

58. Օպերատիվ պլանավորման գործընթացի հիմնական նպատակն է բարելավել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու կայունությունը: Արդյունավետ, ժամանակին և ճշգրիտ օպերատիվ պլանավորումը Համակարգի օպերատորին հնարավորություն է տալիս ապահովել համակարգի գործառնությունների անվտանգությունը՝ պահպանելով էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման և հաղորդման հաշվեկշռումը, ինչպես նաև ապահովելով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի շարունակականությունն ու որակը:

 

Գլուխ 11. Ազդեցության շրջանակ

 

59. Օպերատիվ պլանավորումը կիրառվում է Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակիցների նկատմամբ: Սույն բաժնի կանոնները կիրառվում են մասնավորապես ԷՄՇ հետևյալ մասնակիցների (այսուհետ նաև՝ օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցներ) նկատմամբ.

1) Համակարգի օպերատոր,

2) Հաղորդող,

3) Շուկայի օպերատոր,

4) Բաշխող,

5) Համակարգային նշանակության կայան,

6) Երաշխավորված մատակարար,

7) Որակավորված սպառող,

8) Մատակարար,

9) Մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձինք (ՄԱԻ մասնակիցներ):

60. Արտադրող ագրեգատների օպերատիվ պլանավորումը հաշվի է առնում Շուկայի առևտրային կանոնների 4-րդ բաժնի դրույթները, մինչդեռ բաշխման ցանցին միացած արտադրող ագրեգատների համար օպերատիվ պլանավորումը իրագործվում է Բաշխողի հետ համագործակցության միջոցով:

 

Գլուխ 12. Անջատումների պլանավորման ընթացակարգեր

 

61. Օպերատիվ պլանավորման կանոնների սույն գլուխը սահմանում է Հաղորդման ցանցի անջատումները բոլոր այն դեպքերում, երբ առկա է Համակարգի օպերատորի և սույն կանոնների 59-րդ կետում նկարագրված այլ մասնակցի միջև համագործակցությունը (երբ ներգրավված է որևէ մասնակցի միջոցների սահմանը), կամ երբ հաղորդման ցանցի անջատումը կարող է ազդեցություն ունենալ սույն կանոնների 59-րդ կետում նշված մասնակցի գործունեության վրա:

62. Բացի այդ, սույն գլխում սահմանվում են նաև սույն կանոնների 59-րդ կետում թվարկված մասնակիցների (բացառությամբ՝ համակարգի օպերատորի) գործարկված տեղակայանքների և ապարատների անջատումների բոլոր ասպեկտները այն դեպքերի համար, երբ նման անջատումը կարող է ազդել հաղորդման ցանցի և/կամ որևէ մասնակցի գործառությունների վրա:

63.Սույն կանոնների 61-րդ և 62-րդ կետերում նշված դրույթները վերաբերում են հիմնականում պահպանման նպատակների համար իրականացվող անջատումների, սակայն կարող են կիրառելի լինել նաև այլ նպատակների համար, ինչպիսիք են՝ «անցողիկ» վթարները, ստուգումները, փորձարկումները, առևտրային գործարքները և այլն:

64. Օպերատիվ պլանավորման աշխատանքների տեսանկյունից Հաղորդման ցանցի միջոցների անջատումները կարող են լինել՝

1) պլանային, որոնք նախատեսվում և կանխորոշվում են ըստ 13-րդ գլխում նկարագրված ընթացակարգերի.

2) չնախատեսված (արտապլանային), որոնք նախատեսված չեն պլանավորման գործընթացում:

 

Գլուխ 13. Պլանային անջատումներ

 

65. Երկարաժամկետ պլանավորման գործընթացը իրականացվում է տարեկան կտրվածքով: Օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցներն ամեն տարի, մինչև մայիս ամսվա վերջը, Համակարգի օպերատորին են ներկայացնում հաջորդ օրացուցային տարվա անջատումների մասին իրենց դիմումները, որոնք պետք է ներառեն առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) անջատման ենթակա միջոցների մանրամասն նկարագրություն,

2) անջատման պլանային տևողություն,

3) անջատման մեկնարկի և ավարտի ամսաթիվ և ժամանակ:

66. Այն դեպքերում, երբ անջատումն ունի հստակ մեկնարկ և վերջնաժամկետ, պայմանավորված է, բայց չի սահմանափակվում ԷՄՇ մասնակցի համագործակցության շրջանակով կամ անջատումը որոշակի տեխնոլոգիական գործընթացների հետևանք է, կամ հատուկ պահպանման աշխատանքների պատճառով է տեղի ունենում, ապա դա պետք է հստակ ներկայացվի Համակարգի օպերատորին ուղղված դիմումի մեջ: Նշված անջատումները ենթակա են վերլուծման և խորհրդակցությունների առարկա են Համակարգի օպերատորի և դիմումը ներկայացնող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակցի միջև, և, հաստատվելու դեպքում, այս անջատումները ներառվում են տարեկան անջատումների պլանում:

67. Ամենամյա անջատման պլանի մշակումը սկսվում է Հաղորդման ցանցի և արտադրող ագրեգատների անջատումների պլանների համակարգման գործընթացով։ Համակարգի օպերատորը պետք է ձգտի ապահովել անհատական արտադրողների անջատումների ծրագրերի իրականացումը՝ միևնույն ժամանակ պահպանելով ցանցի և ողջ էլեկտրաէներգետիկական համակարգի սպասարկման մակարդակը՝ համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների:

68. Հաղորդման ցանցի ամենամյա անջատումների պլանի մշակման հաջորդ քայլը արտաքին միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի անջատումների համակարգումն է փոխմիացված արտաքին ցանցերի (հարակից Հաղորդման ցանցի օպերատորների) և համապատասխան միջոցների ներդաշնակեցումը ներգրավված օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցների հետ: Միջհամակարգային գծերի անջատումների պլանավորումը պետք է համակարգված լինի համապատասխան Փոխմիացման համաձայնագրի դրույթներով:

69. Ամենամյա անջատումների պլանի նախապատրաստման ընթացքում Համակարգի օպերատորը պետք է ձգտի բավարարել ստացված բոլոր անջատման դիմումները՝ ըստ ներկայացված պահանջների: Այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, Համակարգի օպերատորը լրացուցիչ խորհրդակցություններ է անցկացնում դիմող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցների հետ՝ առաջարկելով հարմարեցնել անջատումը ընթացիկ ամենամյա պլանին:

70. Այն դեպքերում, երբ օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցները չեն համաձայնվում, Համակարգի օպերատորը ունի վերջնական որոշման և հաստատման իրավասություն, որը հիմնված է անվտանգության գնահատման արդյունքների վրա:

71. Համակարգի օպերատորը մինչև տվյալ տարվա հուլիսի վերջը մշակում է հաջորդ օրացուցային տարվա անջատումների ամենամյա պլանի առաջին նախագիծը և ծանուցում օպերատիվ պլանավորմանը ներգրավված շահագրգիռ մասնակիցներին: Օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցները պարտավոր են ծանուցել Համակարգի օպերատորին պլանի առաջին նախագծի վերաբերյալ ցանկացած առարկության մասին՝ ամենաուշը մինչև տվյալ տարվա օգոստոսի վերջը:

72. Անջատումների ամենամյա պլանի առաջին նախագծի վերաբերյալ առարկություններ չլինելու դեպքում, Համակարգի օպերատորը ավարտում է պլանավորման նախապատրաստման գործընթացը: Առաջին նախագծի վերաբերյալ առարկությունների դեպքում, Համակարգի օպերատորը դիմում է օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցներին, ովքեր առարկություններ են ներկայացրել, ինչպես նաև հնարավոր բոլոր այլ շահագրգիռ կամ ազդեցության ենթարկվող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցներին, լուծելու ծագած բոլոր տարաձայնությունները:

73. Համակարգի օպերատորը ավարտում է խորհրդատվությունների գործընթացը և տվյալ տարվա սեպտեմբերի վերջին ներկայացնում հաջորդ օրացուցային տարվա անջատումների ամենամյա պլանը:

74. Ամենամյա անջատումների պլանի վերջնական նախագիծը ենթակա չէ առարկությունների սույն կանոնների 59-րդ կետում թվարկված անձանց կողմից, բացառությամբ այն անսպասելի դեպքերի, որոնք տեղի են ունեցել պլանի վերջնական նախագծման ընթացքում և էականորեն ազդում են նախկինում ծրագրված և համաձայնեցված անջատումների ժամանակացույցի վրա:

75. Համակարգի օպերատորը մինչև տվյալ տարվա հոկտեմբեր ամսվա վերջը իր վեբ կայքում հրապարակում է անջատումների ամենամյա պլանը` հաջորդ օրացուցային տարվա համար: Անմիջապես հրապարակումից հետո Համակարգի օպերատորը տեղեկացնում է ԷՄՇ մասնակիցներին հատկապես այն անջատումների մասին, որոնք վերաբերում են իրենց տեղակայանքների շահագործմանը:

76. Յուրաքանչյուր տարվա անջատումների ամենամյա պլանը ուժի մեջ է մտնում այդ տարվա հունվարի 1-ից:

77. Անջատումների ամենամյա պլանը Համակարգի օպերատորի կողմից պաշտոնապես հրապարակվելուց հետո կարող է փոփոխվել միայն հետևյալ դեպքերում.

1) մինչև անջատումը Համակարգի օպերատորի հրահանգով մատակարարման ապահովման համար՝ էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքների անվտանգության, շահագործող աշխատակազմի կամ հանրային անվտանգության ապահովման հանգամանքներով պայմանավորված,

2) Համակարգի օպերատորի որոշմամբ, եթե այդպիսի անջատումները սահմանափակված են միայն Համակարգի օպերատորի միջոցներով և ազդեցություն չունեն օպերատիվ պլանավորմանը ներգրավված այլ մասնակիցների վրա,

3) Համակարգի օպերատորի և ազդեցությունը կրող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակցի համաձայնությամբ, եթե անջատումը սահմանափակվում է Համակարգի օպերատորի միջոցներով, սակայն ազդեցություն ունի որևէ օպերատիվ պլանավորմանը ներգրավված այլ մասնակցի վրա,

4) Համակարգի օպերատորի և անջատող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակցի համաձայնությամբ, երբ հատկապես օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցն է ազդեցություն կրում տվյալ անջատումից:

78. Կարճաժամկետ անջատումների պլանավորումը վերաբերում է պլանային այնպիսի անջատումներին, որոնք չեն ներառվում ամենամյա անջատումների պլանում, սակայն նախքան դրանց իրականացումը բավարար ժամկետում պետք է ծանուցվեն, համաձայնեցնելով անջատման սկիզբը, ամրագրված տևողությունը, և պետք է հաստատված լինեն Համակարգի օպերատորի կողմից:

79. Կարճաժամկետ անջատումների ծանուցման ժամկետները կախված են անջատումների տևողությունից՝

1) մինչև մեկ օրով անջատման ծանուցումը ներկայացվում է այդ անջատման հնարավոր մեկնարկից առնվազն յոթ օր առաջ.

2) եթե անջատման տևողությունը մինչև յոթ օր է, ապա ծանուցումը ներկայացվում է անջատման մեկնարկից նվազագույնը երկու շաբաթ առաջ.

3) եթե անջատման տևողությունը գերազանցում է յոթ օրը, ապա ծանուցումը ներկայացվում է մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ:

80. Անջատումները, որոնց տևողությունը մեկ ամսից ավելի է, նկարագրված են սույն կանոնների 65-77-րդ կետերում:

81. Ամենամյա անջատումների պլանի ամսական թարմացումները գրավոր ներկայացվում են Համակարգի օպերատորին՝ համաձայն սույն բաժնում սահմանված ժամկետների: Նման դիմումները պետք է պարունակեն առնվազն՝

1) թարմացման վերաբերյալ դիմում,

2) անջատման ժամկետի փոփոխման հիմնավորումը:

82. Ամենամյա անջատումների պլանի ամսական թարմացումների դիմումները օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցները ներկայացնում են Համակարգի օպերատորին ամենաուշը՝ նախատեսված անջատման նախորդ ամսվա առաջին օրը:

83.Համակարգի օպերատորը ստուգում է ամսական պահանջարկի վերջին կանխատեսումները, արտադրության համապատասխանության շեմը, կարգավորող պահուստների առկայությունը և Հաղորդման ցանցի սահմանափակումները: Երբ ստուգումների արդյունքում պարզվում է, որ վերը նշվածներից որևէ մեկը կարող է խնդիր առաջացնել, որի լուծումը ամենամյա անջատումների պլանով չնախատեսված փոփոխություն կամ անհատական ​​անջատում է պահանջում, ապա Համակարգի օպերատորը կարող է ընթացքում պլանի հերթական թարմացում պահանջել:

84. Ամենամյա անջատումների պլանի թարմացումն սկսվում է անջատման մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ և ավարտվում է անջատման մեկնարկից երկու շաբաթ առաջ: Այս թարմացումը հիմնականում ներառում է ամսվա ընթացքում իրականացվող անջատումները, սակայն կարող է պարունակել նաև այլ ծրագրված անջատումներ՝ վերջիններիս տալով ավելի ցածր առաջնահերթություն:

85.Ամսական թարմացումների և ամենամյա անջատումների ընթացակարգերը նույնն են՝ ինչպես նկարագրված է սույն կանոնների 77-րդ կետում:

86. Աշխատանքային օրերին, ժամը 12:00-ից մինչև 15:00-ն, ԷՄՇ մասնակիցների տեղակայանքների և սարքավորումների նախատեսվող անջատումների մեկնարկից առնվազն 10 օր առաջ, օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցը ծանուցում Է ուղարկում Համակարգի օպերատորին անջատման և դրա հետ կապված բոլոր օպերատիվ գործողությունների մասին՝ ներառելով`

1) տեղակայանքի և ապարատի կոդ(երի) նույնականացման համարները,

2) անջատման մեկնարկի և ավարտի ճշգրիտ ժամանակը,

3) մի քանի օր տևող անջատման դեպքում տեղեկություն, թե երբ է տվյալ միջոցը ամենօրյա շահագործման վերադառնում,

4) անջատման և մեկուսացման գործողությունը՝ ներառյալ արտակարգ իրավիճակների պատրաստվածության ժամանակը, եթե կա դրա անհրաժեշտությունը,

5) տարածքում կիրառվող անվտանգության միջոցների մանրամասներ,

6) պլանային անջատման արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավոր ընդհատումների կամ բեռի կրճատման մանրամասներ,

7) Համակարգի օպերատորի կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում (օրինակ, սարքավորումների փորձարկման դեպքում, մի քանի քայլով կատարվող փոխանջատումների և այլ դեպքերում), ծանուցման հետ մեկտեղ, օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցը ներկայացնում է նաև մշակված աշխատանքային պլան,

8) անջատումների համակարգման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները:

87. Այն դեպքերում, երբ տեղակայանքը և ապարատը վթարային պատահարի հետևանքով անջատվում են ավտոմատ կամ անմիջապես ձեռքով, օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցը Համակարգի օպերատորին է ներկայացնում անհապաղ վերանորոգման հայտ՝ գնահատելու աշխատանքի ծավալը և անհրաժեշտ ժամանակը: Նման անհապաղ հայտերը ներկայացվում են հնարավորինս շուտ՝ անկախ սույն կանոնների 86-րդ կետում նշված ժամանակահատվածից:

88. Այն դեպքերում, երբ միևնույն աշխատանքը կատարվում է հաջորդականությամբ տարբեր միացումների վրա, յուրաքանչյուր առանձին միացման համար ձևակերպվում է առանձին ծանուցում:

89. Սարքավորումների և սարքվածքների վերանորոգման վերջնաժամկետը երկարաձգելու հայտերը ներկայացվում են մեկ օր առաջ: Հայտում պետք է ամրագրված լինեն երկարաձգման ամսաթիվը, ժամանակը և պատճառը:

90. Անհրաժեշտության դեպքում, Համակարգի օպերատորը կարող է պահանջել այլ տեղեկություններ՝ ի լրումն սույն կանոնների 86-րդ կետում նշված տվյալների: Եթե Համակարգի օպերատորի պահանջը լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու կամ ուղղումներ կատարելու մասին՝ ըստ սույն կանոնների 86-րդ կետի, մնում են անավարտ 1 օրվա ընթացքում, Համակարգի օպերատորը կարող է մերժել ծանուցումը:

91. Նախատեսված անջատման մեկնարկի օրվանից առնվազն 7 օր առաջ Համակարգի օպերատորը տեղեկացնում է բոլոր ներգրավված և հնարավոր ազդեցությանը ենթարկվող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցներին պլանային անջատման մասին՝ ինչպես Համակարգի օպերատորի կողմից շահագործվող միջոցների, այնպես էլ սույն կանոնների 59-րդ կետում նշված ԷՄՇ մասնակիցների շահագործվող տեղակայանքների և ապարատների անջատումների մասին: Այս ծանուցումը պարունակում է սույն կանոնների 86-րդ կետում թվարկված բոլոր տեղեկությունները:

92. Համակարգի օպերատորի կողմից պլանային անջատման ծանուցումն ստանալուց հետո, օպերատիվ պլանավորմանը ներգրավված ցանկացած մասնակից կարող է Համակարգի օպերատորից պահանջել փոփոխել անջատման ծրագիրը կամ իրականացման ընթացակարգը: Այս պահանջը կարող է բավարարվել միայն այնպիսի հանգամանքների դեպքում, որոնք հնարավոր չէր կանխատեսել անջատումների ամենամյա պլանի վերանայման ընթացքում:

93. Համակարգի օպերատորը այսպիսի փոփոխություն ընդունում է միայն օպերատիվ պլանավորմանը ներգրավված և հնարավոր ազդեցության ենթարկվող բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

94. Անջատման պլանի փոփոխության հետ կապված հաղորդակցությունը և համակարգումը իրականացնում է փոփոխություն առաջարկող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցը: Այս գործընթացը պետք է ավարտվի անջատման մեկնարկից ամենաուշը երեք օր առաջ, եթե այլ կերպ չի պահանջվում Համակարգի օպերատորից կամ օպերատիվ պլանավորմանը ներգրավված այլ մասնակցից, ով կատարում է այս աշխատանքը:

95.Համակարգի օպերատորը գնահատում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընդհանուր անվտանգությունը և շահագործման պայմանները՝ առաջարկված պլանային անջատման նախորդ օրը և, կիրառելի լինելու դեպքերում, նախատեսվող անջատումը հաստատելու համար մինչև ժամը 13:00-ն հաղորդում է օպերատիվ պլանավորմանը ներգրավված համապատասխան մասնակցին՝ համաձայն սույն կանոնների 86-րդ կետի:

96. Եթե համակարգի անվտանգությունն և/կամ շահագործման պայմանները պահանջում են այլընտրանքային լուծում, ապա այդ լուծումը կքննարկվի Համակարգի օպերատորի և ազդեցության ենթարկվող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցների միջև` անջատումների պլանի վերանայումների համաձայնեցման համար:

97. Այն դեպքերում, երբ առաջարկվող պլանային անջատման օրվա և ժամի ընթացքում համակարգի շահագործման պայմանները զգալիորեն փոփոխվում են նախորդ օրը կատարված սույն կանոնների 95-րդ կետում նկարագրված համակարգի գնահատման նկատմամբ, ապա Համակարգի օպերատորի կարգավարները կարող են հետաձգել կամ չեղարկել նախատեսված անջատումը:

98. Համակարգի օպերատորը պատասխանատու է այն բոլոր ողջամիտ ծախսերի համար, որոնք հիմնված են Շուկայի կառավարման ծրագրում (այսուհետ՝ ՇԿԾ-ում) առկա տվյալների վրա և կրել են անջատումներ առաջարկող այն օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցները, որոնց անջատումները հետաձգվել կամ չեղարկվել են միակողմանիորեն՝ Համակարգի օպերատորի կողմից, և կիրառվել են Համակարգի օպերատորի վերջնական հաստատումից հետո:

99. Սույն կանոնների 98-րդ կետի դրույթները չեն կիրառվում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած դեպքերում, ինչպես նաև մատակարարման անվտանգության կամ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման անվտանգության, կամ անձնակազմի, կամ հանրային անվտանգության ապահովման դեպքերում:

100. Այն դեպքերում, երբ Համակարգի օպերատորը անխուսափելի հանգամանքների պատճառով պետք է կազմակերպի Հաղորդողի տեղակայանքի չնախատեսված անջատում, Համակարգի օպերատորը անջատման վերաբերյալ հնարավորինս կարճ ժամկետում տեղեկացնում է հնարավոր ազդեցության ենթարկվող օպերատիվ պլանավորմանը ներգրավված բոլոր մասնակիցներին: Այս տեղեկացումը պետք է ներառի՝

1) Հաղորդման ցանցի այն միջոցների ամբողջական մանրամասները, որոնք կրում են չնախատեսված անջատման ազդեցությունը,

2) չնախատեսված անջատման ամսաթիվը և ժամը,

3) չնախատեսված անջատման ենթարկված միջոցի սպասարկման վերադառնալու գնահատված ամսաթիվը և ժամը,

4) նման անջատմամբ պայմանավորված՝ շահագործման հնարավոր սահմանափակումները կամ անջատման ռիսկերը, Հաղորդման ցանցի այլ միջոցների կամ օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցների կայանների, տեղակայանքների և ապարատների վրա ազդեցությունը,

5) չնախատեսված անջատման հետևանքով առաջացած ցանկացած ժամանակավոր հզորությունների թույլատրելի սահմանափակումների ամսաթիվը և ժամը:

101. Այն դեպքերում, երբ անխուսափելի հանգամանքների պատճառով սույն կանոնների 59-րդ կետում թվարկված ԷՄՇ մասնակիցները, բացառությամբ Համակարգի օպերատորի, պետք է իրականացնեն չնախատեսված անջատում, օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցը հաստատում ստանալու համար հնարավորինս կարճ ժամկետում գրավոր տեղեկացնում է Համակարգի օպերատորին: Այն պետք է ներառի՝

1) տեղակայանքի կամ ապարատի ամբողջական մանրամասները, որոնք կրում են չնախատեսված անջատման ազդեցությունը,

2) չնախատեսված անջատման ամսաթիվը և ժամը,

3) չնախատեսված անջատման ենթարկված տեղակայանքի կամ ապարատի սպասարկման վերադառնալու գնահատված ամսաթիվը և ժամը,

4) նման անջատմամբ պայմանավորված շահագործման հնարավոր սահմանափակումները կամ անջատման ռիսկերը, այլ տեղակայանքների կամ ապարատների վրա ազդեցությունը,

5) չնախատեսված անջատման հետևանքով առաջացած ցանկացած ժամանակավոր հզորությունների թույլատրելի սահմանափակումների ամսաթիվը և ժամը:

102. Համակարգի օպերատորը կարող է դիմել օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակցին, որը պահանջել է իրականացնել չնախատեսված անջատում, փոփոխություններ կատարել չնախատեսված անջատման իրականացման գործընթացում, երբ, Համակարգի օպերատորի կարծիքով, չնախատեսված անջատումը կարող է բացասաբար անդրադառնա համակարգի անվտանգության վրա: Եթե ​​ օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցը համաձայն է այս փոփոխության հետ, ապա նա ուղարկում է Համակարգի օպերատորին գրավոր հաստատում՝ նոր չնախատեսված անջատման ամսաթվի և ժամի մասին:

103. Համակարգի օպերատորը պարտավոր է հնարավորինս շուտ պատասխանել օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակցին, որը տեղեկացնում է չնախատեսված անջատման մասին, որպեսզի օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցը կարողանա կազմակերպել և իրականացնել չնախատեսված անջատման բոլոր նախապատրաստական ​​աշխատանքները, դրական պատասխանի դեպքում, կամ այլ միջոցներ ձեռնարկել, եթե պատասխանը բացասական է:

104. Բացասական պատասխանի դեպքում Համակարգի օպերատորը ​​պետք է տրամադրի գրավոր բացատրություն` պատճառաբանելով չնախատեսված անջատման մերժումը:

105. Այն դեպքերում, երբ Համակարգի օպերատորը մտադիր է իրականացնել Հաղորդողի տեղակայանքի չնախատեսված անջատում, նա պարտավոր է տեղեկացնել այդ մասին հնարավոր ազդեցության ենթարկվող ԷՄՇ մասնակիցներին՝ ուղարկելով սույն կանոնների 100-րդ կետին համապատասխան տեղեկացում:

106. Համակարգի օպերատորի կողմից կազմակերպված՝ չնախատեսված անջատման հնարավոր ազդեցություն կրող օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակիցները կարող են պահանջել Համակարգի օպերատորից չեղյալ հայտարարել չնախատեսված անջատման աշխատանքները և դրա ժամանակացույցը:

107. Համակարգի օպերատորը պարտավորություն չունի ընդունելու օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակցի պահանջն իր չնախատեսված անջատման վերաբերյալ, սակայն պարտավոր է ողջամիտ ժամկետում պատասխանել այդ պահանջին:

108. Չնախատեսված անջատում իրականացնող օպերատիվ պլանավորմանը ներգրավված ցանկացած մասնակից պարտավոր է Համակարգի օպերատորին տեղեկացնել այդ աշխատանքների ավարտի և ցանցի վնասված մասի վերականգնման մասին: Համակարգի օպերատորը տեղեկացնում է շահագրգիռ ԷՄՇ մասնակիցներին, որ չնախատեսված անջատման աշխատանքները ավարտված են: Համակարգի օպերատորը պետք է տեղեկացնի նաև այն դեպքում, երբ չնախատեսված անջատումը կազմակերպվում և իրականացվում է իր կողմից:

109. Անջատումը համարվում է պարտադրված, եթե՝

1) Հաղորդման ցանցի միջոցը կամ այլ ԷՄՇ մասնակիցների տեղակայանքը կամ ապարատը անջատված են, կամ անջատվում են առանց Համակարգի օպերատորի նախնական համաձայնության և առանց Համակարգի օպերատորի գործառնական ազդեցության և գործողության հնարավորության.

2) անջատումը տեղի է ունենում առանց Համակարգի օպերատորի հրահանգի.

3) անջատումը առաջանում է խափանման պատճառով կամ համապատասխան օպերատիվ պլանավորմանը ներգրավված մասնակցի վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների արդյունքում:

110. Այն դեպքում, երբ սույն կանոնների 59-րդ կետում թվարկված որևէ ԷՄՇ մասնակցի շահագործվող որևէ տեղակայանք ​​կամ ապարատ ենթարկվում է պարտադրված անջատման, համապատասխան ԷՄՇ մասնակիցը անհապաղ պետք է այդ մասին զգուշացնի Համակարգի օպերատորին:

111. Պարտադրված անջատման մասին ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) հարկադիր անջատման հավանական տևողության գնահատում,

2) ազդեցության ենթարկվող ԷՄՇ մասնակցի վրա և ամբողջ համակարգի գործողության վրա հնարավոր ազդեցության գնահատում:

112. Եթե Համակարգի օպերատորին պարտադրված անջատման մասին ծանուցումը ներկայացնելու պահին պատասխանատու ԷՄՇ մասնակիցը չի կարող տրամադրել սպասարկման վերականգնման հաշվարկված ժամանակը և ամսաթիվը, ապա պատասխանող Կողմը պետք է հնարավորինս շուտ այդպիսի տեղեկատվություն տրամադրի:

113. Պարտադրված անջատման ծանուցումն ստանալուց հետո, պատասխանատու ԷՄՇ մասնակցի հետ համատեղ, Համակարգի օպերատորը ստանձնում է հետագա գործողությունների համակարգումը՝ ներառյալ տուժած տեղակայանքի և ապարատի շահագործման վերականգնումն այնպես, որ համակարգի վրա ազդեցությունը հասցվի նվազագույնի:

 

Գլուխ 14. Համակարգի գնահատում

 

114. Համակարգի գնահատումը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության վերլուծության գործընթացն է, որը կատարվում է միայն Համակարգի օպերատորի կողմից և հիմնված է Հաղորդման ցանցի, համակարգի սպասարկման պլանի, պահանջարկի և արտադրության կանխատեսումների արդյունքների վրա: Համակարգի գնահատման արդյունքները մեծ ազդեցություն են ունենում համակարգի օպերատիվ պլանավորման և օպերատիվ վերահսկման վրա, հետևաբար այդ գործընթացը պահանջում է տվյալների հզոր կառավարում և տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածք:

 

Գլուխ 15. Պահանջարկի կանխատեսում

 

115. Սույն գլխով սահմանված պահանջարկի կանխատեսումը ներառում է Հաղորդման ցանցի պահանջարկը միացման կետերում: Հետևաբար, այն չի ներառում արտադրող ագրեգատների սեփական կարիքների սպառումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մատակարարումն իրականացվում է բաշխման և/կամ Հաղորդման ցանցից: Այս պահանջարկի կանխատեսումը չի ներառում Հաղորդման ցանցի կորուստները, որոնք առանձին են դիտարկվում սույն գլխում:

116. Պահանջարկի կանխատեսումները Համակարգի օպերատորին պարտավոր են ներկայացնել ԷՄՇ հետևյալ մասնակիցները (այսուհետ նաև՝ պահանջարկի կանխատեսմանը ներգրավված մասնակիցներ).

1) Բաշխող,

2) Համակարգային նշանակության կայաններ,

3) Երաշխավորված մատակարար,

4) Որակավորված սպառողներ,

5) Մատակարարներ։

117. Սույն կանոնների 116-րդ կետում նշված ԷՄՇ մասնակիցները իրենց պահանջարկի կանխատեսումները ներկայացնում են Համակարգի օպերատորին՝ հետևյալ ժամկետներում.

1) Տարեկան պահանջարկի կանխատեսումը՝ տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը՝ հաջորդ տարվա համար.

2) Ամսական պահանջարկի կանխատեսումը՝ ամեն ամսվա 15-ը՝ հաջորդ ամսվա համար.

3) Շաբաթական պահանջարկը՝ ամեն շաբաթ, չորեքշաբթի օրը, մինչև ժամը 12:00-ն հաջորդ շաբաթվա համար.

4) Օրական պահանջարկը՝ ամեն օր, ժամը 08:00-ն՝ հաջորդ աշխատանքային օրվա համար, իսկ ոչ աշխատանքային օրերին` առաջիկա ոչ աշխատանքային օրերի և հաջորդ աշխատանքային օրվա համար.

5) Համակարգի օպերատորի արտահերթ պահանջով:

118. Ներգրավված մասնակիցների կողմից տարեկան պահանջարկի կանխատեսումները պետք է ներառեն առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) էլեկտրաէներգիայի տարեկան ընդհանուր պահանջարկը (ՄՎտժ)՝ հաջորդ տարվա համար,

 2) էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկի ամսական բաշխումը (ՄՎտժ)՝ սկսած հաջորդ տարվա հունվար ամսից,

3) ամենամսյա նվազագույն և առավելագույն հզորության պահանջարկի (ՄՎտ) մակարդակների գնահատումները՝ հաջորդ տարվա հունվար ամսից սկսած,

4) ժամային մշակված գրաֆիկներն օրական բեռի հիման վրա՝ հետևյալ կտրվածքով՝

ա. աշխատանքային օրերի համար.

բ. շաբաթ, կիրակի օրերի համար.

գ. տոնական օրերի համար.

դ. համապատասխան կողմի պարապուրդային օրերի համար.

5) կանխատեսվող պահանջարկի կառավարման հետ կապված միջոցառումները, երբ կիրառելի է,

6) ռեակտիվ հզորության պահանջարկը (Մվառ)՝ ըստ Համակարգի օպերատորի պահանջի:

119. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված ԷՄՇ-ի մասնակիցների կողմից ամսական պահանջարկի կանխատեսումները պետք է ներառեն հետևյալ տեղեկությունները.

1) հաջորդ ամսվա համար էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը (ՄՎտժ),

2) էլեկտրաէներգիայի պահանջարկի շաբաթական և օրական բաշխումը (ՄՎտժ),

3) շաբաթական և օրական նվազագույն և առավելագույն հզորությունների կանխատեսումը (ՄՎտ),

4) ժամային գրաֆիկների թարմացումները,

5) կանխատեսվող պահանջարկի կառավարման հետ կապված միջոցառումները, երբ կիրառելի է,

6) ռեակտիվ հզորության պահանջարկը (Մվառ)՝ ըստ Համակարգի օպերատորի պահանջի:

120. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված ԷՄՇ-ի մասնակիցների կողմից շաբաթական պահանջարկի կանխատեսումները պետք է ներառեն հետևյալ տեղեկությունները.

1) հաջորդ շաբաթվա համար էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը (ՄՎտժ),

2) էլեկտրաէներգիայի պահանջարկի օրական բաշխումը (ՄՎտժ),

3) օրական նվազագույն և առավելագույն հզորությունները կանխատեսումը (ՄՎտ),

4) ժամային գրաֆիկների թարմացումները՝ որպես պահանջարկի ամսական կանխատեսումների մաս,

5) կանխատեսվող պահանջարկի կառավարման հետ կապված միջոցառումները, երբ կիրառելի է,

6) ռեակտիվ հզորության պահանջարկը (Մվառ)՝ ըստ Համակարգի օպերատորի պահանջի։

121. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված մասնակիցների կողմից օրական պահանջարկի կանխատեսումները պետք է ներառեն առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) հաջորդ օրվա համար էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը (ՄՎտժ).

2) էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկի ժամային բաշխումը (ՄՎտժ).

3) կանխատեսվող պահանջարկի կառավարման հետ կապված միջոցառումները, երբ կիրառելի է.

4) ռեակտիվ հզորության պահանջարկը (Մվառ)՝ ըստ Համակարգի օպերատորի պահանջի։

122. Սույն կանոնների 117-րդ կետի պահանջարկի կանխատեսումները պետք է ներկայացվեն որպես ներգրավված համապատասխան մասնակցի ընդհանուր պահանջարկ՝ սույն կանոնների 116-րդ կետի համաձայն, ինչպես նաև Հաղորդման ցանցին միացած բոլոր կետերի գումարային պահանջարկ:

123. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված յուրաքանչյուր մասնակից իր պահանջարկի կանխատեսումներում պետք է ներառի բոլոր այն փոփոխությունները, որոնք ակնկալվում են նոր կամ լրացուցիչ ծրագրերում, նախատեսված են, սակայն դեռևս չեն իրականացվել:

124. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված մասնակիցների անհատական պահանջարկի կանխատեսումներն ստանալուց հետո, Համակարգի օպերատորը կարող է առարկել տվյալ մասնակցին, եթե իր կարծիքով այդ մասնակցի ներկայացված պահանջարկի կանխատեսումը իրատեսական չէ: Համակարգի օպերատորին իրավունք է վերապահվում պահանջել այդ մասնակցի պահանջարկի լրացուցիչ գնահատում:

125. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված մասնակիցները կարող են ընդունել Համակարգի օպերատորի առարկությունը և նոր պահանջարկ ներկայացնել կամ մերժել Համակարգի օպերատորի առարկությունը և վերահաստատել իրենց նախնական պահանջարկի կանխատեսումը:

126. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված մասնակիցներին թույլատրվում է փոփոխել իրենց պահանջարկի կանխատեսումը և փոփոխումներ ներկայացնել այն քանակությամբ, որ բոլոր տարբերակները ներկայացվեն սույն կանոնների 117-րդ կետի համաձայն սահմանված վերջնաժամկետներում: Յուրաքանչյուր նոր ներկայացված տարբերակը վերագրվում է նախորդին, համապատասխանաբար համարակալելով ամեն հաջորդը. պաշտոնապես ընդունված տարբերակը կհամարվի այն, որն ունի ամենաբարձր նույնականացման համարը:

127. Համակարգի օպերատորը իրավասու է պահանջարկի կանխատեսմանը ներգրավված մասնակիցներից, որոնք թվարկված են սույն կանոնների 116-րդ կետում պահանջել լրացուցիչ տվյալներ պահանջարկի կանխատեսումների վերաբերյալ, համաձայն սույն կանոնների 118-121-րդ կետերի:

128. Համակարգի օպերատորը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ճշգրիտ և ժամանակին պահանջարկի կանխատեսման համար: Հետևաբար, Համակարգի օպերատորը իրականացնում է իր համակարգի պահանջարկի կանխատեսումը և կիրառում օպերատիվ պլանավորման գործընթացում:

129. Համակարգի օպերատորը կանոնավոր կերպով կատարում է համակարգի պահանջարկի կանխատեսումը՝ հետևյալ ժամանակահատվածների համար.

1) տարեկան,

2) սեզոնային,

3) ամսական,

4) շաբաթական,

5) օրական։

130. Համակարգի օպերատորը համակարգի պահանջարկի կանխատեսման միջանկյալ թարմացումներ է իրականացնում նաև ցանկացած այլ ժամանակ, եթե դա պահանջվում է պետական մարմինների, Հանձնաժողովի կամ փոխմիացված գործընկերների կողմից:

131. Համակարգի օպերատորը կանխատեսում է համակարգի պահանջարկը՝ հիմնվելով հետևյալ հիմնական տվյալների վրա.

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի ռազմավարություն,

2) պատմական պահանջարկի տվյալներ,

3) ԷՄՇ մասնակիցների պահանջարկի կանխատեսում,

4) հաղորդման կորուստների գնահատում,

5) եղանակի կանխատեսումներ,

6) ակնկալվող էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտուր,

7) ակումուլյացիոն կայանի պահանջարկի կանխատեսում,

8) ԷՄՇ մասնակիցների կողմից տրամադրված այլ տեղեկություններ:

132. Էլեկտրաէներգետիկական համակարգի պահանջարկի կանխատեսման համար Համակարգի օպերատորը օգտագործում է նաև հետևյալ տվյալները.

1) մակրոտնտեսական ծրագրեր և այլ համապատասխան կանխատեսումներ,

2) երկրի ակնկալվող ՀՆԱ աճ,

3) էներգաարդյունավետության միջոցների ազդեցության գնահատումը համակարգի պահանջարկի վրա,

4) տեղական բնույթի զարգացումներ՝ կապված էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսումների հետ:

133. Համակարգի օպերատորը հաշվարկում է Հաղորդման ցանցի կորուստները, որպեսզի արդյունավետ և ճշգրիտ ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվեկշռումը: Բացի այդ, Համակարգի օպերատորը հաշվարկում է նաև Հաղորդման ցանցի կորուստները՝ ապահովելու համար համակարգի պահանջարկի կանխատեսումները և անվտանգության առավել ճշգրիտ գնահատումները:

134. Հաղորդման ցանցի կորուստները գնվում են Հաղորդողի կողմից՝ Շուկայի առևտրային կանոնների համապատասխան դրույթների համաձայն:

135. Հաղորդման ցանցի կորուստների հիմնական բաղադրիչներն են`

1) էլեկտրահաղորդման գծերի, ուժային տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների բեռի կորուստներ,

2) տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների պարապ ընթացքի կորուստներ,

3) հաղորդման գծերում լուսապսակի երևույթով պայմանավորված կորուստներ,

4) ռեակտիվ փոխհատուցիչների (կոմպենսատորների) կորուստներ,

5) ենթակայանների էլեկտրաէներգիայի ներքին սպառում,

6) փոխհատուցիչների էլեկտրաէներգիայի սպառում,

7) հաշվարկային համակարգերի կորուստներ:

136. Հաղորդման ցանցի կորուստների կանխատեսումը կատարվում է ամբողջ հաղորդման ցանցի համար և հանդիսանում է Հաղորդման ցանցի առանձին բաղադրիչների կորուստների գումար: Համակարգի օպերատորը հաշվարկում է հաղորդման կորուստների արժեքները ամսական, շաբաթական, օրական և ժամային կտրվածքով և պատշաճ կերպով տեղեկացնում Հաղորդողին՝ Շուկայի կառավարման ծրագրի միջոցով:

137. Հաղորդման ցանցի կորուստների արժեքների հաշվարկը կատարվում է հետևյալ մուտքագրվող տվյալների հիման վրա.

1) էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսվող գրաֆիկ,

2) էլեկտրաէներգիայի սպառման կանխատեսվող գրաֆիկ,

3) էլեկտրաէներգիայի կանխատեսվող միջսահմանային հոսքեր և էլեկտրաէներգիայի տարանցումներ,

4) եղանակային պայմաններ,

5) հաղորդման ցանցի տոպոլոգիա։

138. Արտադրության պլանավորումը կատարում է Համակարգի օպերատորը՝ օգտագործելով արտադրող ագրեգատների կանխատեսումների տվյալները, որոնք տրամադրվել են Արտադրողների կողմից՝ որպես էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության գնահատման ելակետային տվյալներ:

139. Պահանջարկի կանխատեսմանը ներգրավված բոլոր ԷՄՇ մասնակիցները պարտավոր են Համակարգի օպերատորին տրամադրել Հաղորդման ցանցին կամ բաշխման ցանցին միացած ավելի քան 10 ՄՎտ հզորության արտադրող ագրեգատների արտադրության տարեկան կանխատեսումները հաջորդ տարվա համար՝ ամեն տարի մինչև հոկտեմբերի 1-ը կամ ավելի շուտ՝ Համակարգի օպերատորի գրավոր հարցման համաձայն:

140.Արտադրության տարեկան կանխատեսումները (սույն կանոնների 139-րդ կետ) պետք է ներառեն՝

1) պլանային արտադրող ագրեգատի հզորության առկայությունը շաբաթական կտրվածքով, սույն կանոնների 13-րդ գլխում նշված պլանային անջատման նկատմամբ,

2) յուրաքանչյուր միացման կետից ցանցին տիպային արտադրողից հաղորդվող էլեկտրաէներգիայի մատակարարվող հզորությունը՝ օրական կտրվածքով,

3) հսկման պահուստի համար նախատեսված արտադրող հզորությունը։

141. Բաշխման ցանցին միացված արտադրող ագրեգատների կանխատեսումները, եթե այդ ագրեգատները չեն համապատասխանում արտադրող ագրեգատների դասին, ինչպես նշված է սույն կանոնների 139-րդ կետում, ներառվում են Բաշխողի կանխատեսումների մեջ և, հետևաբար, կարգավորվում են Բաշխման ցանցի ցանցային կանոնների դրույթներով։

142. Յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը սույն կանոնների 139-րդ կետում նկարագրված տարեկան կանխատեսումներ տրամադրող բոլոր արտադրող ագրեգատներից բաղկացած արտադրողները պարտավոր են տրամադրել իրենց տարեկան արտադրության ամսական թարմացումները հաջորդ ամսվա համար: Նշված ամսական թարմացումները ունեն նույն բովանդակությունը, ինչ տարեկան կանխատեսումները, սակայն տրամադրվում են օրական կտրվածքով: Հիդրոէլեկտրակայանների կասկադները և հիդրոէլեկտրակայանները, որոնք կառավարվում են Համակարգային նշանակության կայանների կողմից, Համակարգի օպերատորին լրացուցիչ ներկայացնում են՝

1) տասնօրյա ոռոգման ջրի պահանջարկի մասին տեղեկությունները՝ այդ տասը օրվանից երկու օր առաջ,

2) ոռոգման ջրի պահանջարկի օրական փոփոխությունները՝ այդ փոփոխություններից երկու օր առաջ:

143. Ամեն շաբաթ՝ չորեքշաբթի օրը, ժամը 12:00-ի դրությամբ, սույն կանոնների 139-րդ կետում նշված տարեկան կանխատեսումներ տրամադրող բոլոր ԷՄՇ մասնակիցները պարտավոր են տրամադրել շաբաթական թարմացումները հաջորդ ամսվա համար: Այս թարմացումները ունեն նույն բովանդակությունը, ինչ ամսական կանխատեսումները, սակայն կտրամադրվեն ժամային կտրվածքով:

144. Յուրաքանչյուր աշխատանքային օր, մինչև ժամը 08:00-ն, սույն կանոնների 139-րդ կետում նշված տարեկան կանխատեսումներ տրամադրող բոլոր արտադրող ագրեգատներից բաղկացած արտադրողները պարտավոր են տրամադրել հաջորդ օրվա իրենց շաբաթական արտադրության կանխատեսումների ամենօրյա թարմացում՝ աշխատանքային օրերի համար, իսկ ոչ աշխատանքային օրերի դեպքում՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի և հաջորդ առաջին աշխատանքային օրվա համար: Այս թարմացումներն ունեն նույն բովանդակությունը, ինչ շաբաթական կանխատեսումները, և կտրամադրվեն նաև ժամային կտրվածքով:

145. Համակարգի օպերատորը պետք է ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը, ինչպես նաև սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման անվտանգությունը՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով, որ էլեկտրաէներգիայի շուկան արդյունավետ գործի՝ նվազագույն միջամտությամբ:

146. Մատակարարման երկարաժամկետ անվտանգության ապահովումը Պլանավորման կանոնների բաժնի հիմնական առարկան է: Օպերատիվ պլանավորման կանոնների բաժնում՝ մատակարարման ապահովումը դիտարկվում է միայն գործող պլանավորման ժամանակահատվածի համար, այսինքն՝ մեկ տարի առաջ մինչև շահագործման օրվա նախորդ օրը:

147. Համակարգի օպերատորի կողմից կատարված անվտանգության գնահատումները ներառում են համակարգի հետևյալ վերլուծությունները.

1) Հաղորդման ցանցի միջոցների և անձնակազմի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը,

2) Հաղորդման ցանցին միացված տեղակայանքների և ապարատների, ինչպես նաև շահագործող անձնակազմի հուսալիությունն ու անվտանգությունը,

3) հարևան էլեկտրաէներգետիկական համակարգի հետ փոխկապակցման գծերի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը,

4) վերջնական սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովությունը՝

ա. Արտադրության համապատասխանություն, որը ներառում է համապատասխան ակտիվ հզորության արտադրությունը, համապատասխան ռեակտիվ հզորության արտադրությունը/սպառումը, համապատասխան հուսալիության և անվտանգության ցուցանիշները,

բ. Էլեկտրաէներգետիկական համակարգի վերահսկման համար բավարար ռեսուրսներ,

գ. Հաղորդման համապատասխանություն,

5) Էլեկտրաէներգետիկական համակարգի ստատիկ և դինամիկ կայունությունը:

148. Համակարգի օպերատորը պատասխանատվություն է կրում էլեկտրաէներգիայի մատակարարման անվտանգության գնահատման, պահպանման և վերականգնման, ինչպես նաև շարունակականության համար բոլոր ժամանակահատվածներում: Օպերատիվ անվտանգության գնահատումը հաշվի է առնում Հաղորդման ցանցի կոնֆիգուրացիան, պլանավորված անջատումները, ինչպես նաև ստատիկ և դինամիկ կայունությունը: Նշված գնահատումները կատարվում են հետևյալ ժամանակահատվածների համար՝

1) տարեկան,

2) սեզոնային,

3) ամսական,

4) շաբաթական,

5) օրական,

6) պետական ​​մարմինների, Հանձնաժողովի կամ փոխկապակցված գործընկերների պահանջով:

149. Համակարգի օպերատորը սահմանում է Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության գնահատման համար մանրամասն ընթացակարգեր, որոնք պետք է ներառեն՝

1) անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տվյալների ցանկ,

2) անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տվյալների աղբյուրներ,

3) անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու ձևաչափեր (ֆորմատը),

4) անվտանգության գնահատման յուրաքանչյուր առանձին բաժնի մեթոդաբանություն և ալգորիթմ,

5) անվտանգության գնահատման հաշվետվությունների հրապարակման ընթացակարգեր և ժամկետներ:

150. Անվտանգության գնահատման համար Համակարգի օպերատորը օգտագործում է օպերատիվ պլանավորման հետևյալ տվյալները.

1) պահանջարկի կանխատեսման տվյալներ,

2) Հաղորդման ցանցի կորուստների հաշվարկ,

3) արտադրության կանխատեսման տվյալներ,

4) անջատումների պլանավորման տվյալներ,

5) գերբեռնման կանխատեսման տվյալներ:

151. Անվտանգության գնահատման համար Համակարգի օպերատորը օգտագործում է նաև հետևյալ տվյալները.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տվյալների պատմություն,

2) Էլեկտրաէներգիայի միջհամակարգային գնահատված փոխանցումներ,

3) փոխմիացումների օպերատիվ տվյալներ,

4) օպերատիվ իրադարձությունների մասին ծանուցումներ և օպերատիվ պայմաններ, որոնք կարող են ազդել համակարգի անվտանգության վրա,

5) Հաղորդման ցանցի կամ համակարգի սահմանափակումներ, որոնք կարող են ազդել պահանջարկի և արտադրության կանխատեսումների վրա,

6) վառելիքի մատակարարման հարցեր,

7) եղանակի կանխատեսումներ,

8) հանրային տեղեկատվություն այնպիսի իրադարձությունների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ համակարգի կայունության և անվտանգության վրա:

152. Համակարգի օպերատորը կարող է նաև լրացուցիչ տեղեկություն պահանջել ԷՄՇ մասնակիցներից, որն անհրաժեշտ է համարում անվտանգության գնահատման համար: Համակարգի օպերատորի պահանջի դեպքում համապատասխան ԷՄՇ մասնակիցը պետք է անհրաժեշտ տեղեկություններ տրամադրի նույն այն ժամանակահատվածներով, ինչպիսիք սահմանված են անվտանգության համակարգի գնահատման այլ տվյալների համար:

153.Ամեն տարի նոյեմբեր ամսվա վերջում Համակարգի օպերատորը գնահատում է համակարգի անվտանգությունը հաջորդ օրացուցային տարվա համար: Այն հիմնված պետք է լինի համակարգի անվտանգության և կայունության վերլուծության ընտրված տիպային ժամերի վրա՝ առնվազն մեկ շաբաթվա մեկ օրվա մեկ ժամվա, որն ընտրված է Համակարգի օպերատորի կողմից նախկին տվյալների և շահագործման փորձի հիման վրա:

154. Անվտանգության տարեկան գնահատումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Համակարգի օպերատորի կողմից սահմանված պահանջարկների գումարային կանխատեսում՝ յուրաքանչյուր ամսվա/շաբաթ/օր/ժամի համար,

 2) Համակարգի օպերատորի կողմից սահմանված յուրաքանչյուր ամսվա/ շաբաթ/օր/ժամի համար արտադրության գումարային արդյունքը,

3) հաղորդման կորուստների հաշվարկներ՝ սույն կանոնների 153-րդ կետում նշված ժամկետներին համապատասխան,

4) Ցանկացած կանխատեսելի իրավիճակների մանրամասներ, որոնք կարող են խախտել համակարգի անվտանգության ցուցանիշները,

5) Ցանկացած կանխատեսելի իրավիճակների մանրամասներ, որտեղ կարող է դիտվել ակտիվ պահուստային էներգիայի անբավարար սահմանային մակարդակ,

6) Ցանկացած կանխատեսելի իրավիճակների մանրամասները, որտեղ կարող է լինել համակարգի հսկողության պահուստային անբավարարություն,

7) Բեռի կորստի հավանականություն (ԲԿՀ)։

155. Զգալի փոփոխությունների դեպքում կամ Համակարգի օպերատորի համար անհրաժեշտ այլ պատճառներով պայմանավորված՝ Համակարգի օպերատորը կարող է լրացուցիչ մշակել անվտանգության տարեկան գնահատման նորացված տարբերակներ:

156. Յուրաքանչյուր սեզոնի մեկնարկից մեկ ամիս առաջ Համակարգի օպերատորը պետք է վերանայի սույն կանոնների 153-րդ կետում նշված անվտանգության տարեկան գնահատումը և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ պահանջի տարեկան անվտանգության գնահատման համար օգտագործվող տվյալների մեջ այնպես, որ հետագա սեզոնային անվտանգության գնահատումը իրականացվի հաշվի առնելով նման փոփոխությունները:

157. Համակարգի օպերատորը իրականացնում է սեզոնային անվտանգության գնահատում, որը հիմնված է ընտրված էլեկտրաէներգետիկական համակարգի ընտրված տիպային ժամերի վերլուծության վրա՝ տվյալ սեզոնի յուրաքանչյուր շաբաթվա համար, առնվազն մեկ շաբաթվա մեկ ժամվա համար, որը ընտրված է Համակարգի օպերատորի կողմից՝ նախկին տվյալների և շահագործման փորձի հիման վրա: Սեզոնային անվտանգության գնահատումը պետք է ունենա նույն բովանդակությունը, ինչ ունի տարեկան անվտանգության գնահատումը:

158. Յուրաքանչյուր ամսվա մեկնարկից 10 օր առաջ Համակարգի օպերատորը պետք է ուսումնասիրի համապատասխան ամսվա սույն կանոնների 157-րդ կետով նախատեսված սեզոնային անվտանգության գնահատումը և, անհրաժեշտության դեպքում, պահանջի ԷՄՇ մասնակիցներից փոփոխություններ կատարել տարեկան և սեզոնային անվտանգության գնահատումների տվյալների մեջ, որպեսզի հետագա ամսական գնահատումը հաշվի առնի այդ փոփոխությունները:

159. Համակարգի օպերատորը պետք է մշակի անվտանգության ամսական գնահատում, որը հիմնված է համակարգի ընտրված օպերատիվ տիպային ժամերի վերլուծության վրա: Անվտանգության ամենամսյա գնահատումը պետք է ունենա նույն բովանդակությունը, ինչպիսին են տարեկան և սեզոնային անվտանգության գնահատումները:

160. Յուրաքանչյուր հինգշաբթի Համակարգի օպերատորը պետք է վերանայի ամսվա համապատասխան շաբաթվա համար անվտանգության գնահատման դրույթները՝ բերված սույն կանոնների 159-րդ կետում, և, անհրաժեշտության դեպքում, պահանջի ամսական անվտանգության գնահատման համար ներկայացված տվյալների փոփոխություն, որպեսզի հետագա շաբաթական անվտանգության գնահատումն իրականացվի՝ հաշվի առնելով այդ փոփոխությունները:

161. Համակարգի օպերատորը պետք է մշակի շաբաթական անվտանգության գնահատում, որը հիմնված է էներգետիկ համակարգի վերլուծության վրա` տվյալ շաբաթվա առնվազն վեց (6) տիպային ժամերի համար, որոնք ընտրված են Համակարգի օպերատորի կողմից նախորդ առնվազն 3 տարիների տվյալների հիման վրա և շահագործման փորձից ելնելով: Շաբաթվա անվտանգության գնահատումը պետք է ունենա նույն բովանդակությունը, ինչպիսին ամսական անվտանգության գնահատումը:

162. Համակարգի օպերատորը պետք է մշակի անվտանգության ամենօրյա գնահատումների շարք` հիմնված էլեկտրաէներգետիկական համակարգի վերլուծության վրա՝ հաջորդ օրվա յուրաքանչյուր ժամի համար: Ամենօրյա անվտանգության գնահատումը պետք է ունենա նույն բովանդակությունը, ինչ շաբաթական անվտանգության գնահատումը:

163. Յուրաքանչյուր օրվան նախորդող օրը (այսուհետ` ՕՐԱՆ1), Համակարգի օպերատորը պետք է վերանայի սույն կանոնների 161-րդ կետում նկարագրված շաբաթական անվտանգության գնահատումը՝ հաջորդ օրվա համար, օգտագործելով օպերատիվ պլանավորման համար ներկայացված տվյալները հետևյալ կարգով.

1) ՕՐԱՆ1-ին ժամը 09:00-ի դրությամբ, արտադրող ագրեգատի ռեժիմի, սույն կանոնների 134-րդ կետի և Համակարգի օպերատորի պահանջարկի վերջին կանխատեսումների համաձայն, հաշվի առնելով սույն կանոնների 117-րդ կետում ներկայացված պահանջարկի կանխատեսումները,

2) ՕՐԱՆ1-ին ժամը 15:30-ի դրությամբ, Հաշվեկշռման պատասխանատու կողմերի ներկայացրած հայտերի համաձայն, Շուկայի առևտրային կանոնների 5-րդ բաժնի համաձայն,

3) ՕՐԱՆ1-ին ժամը 19:30-ի դրությամբ, Հաշվեկշռման պատասխանատու կողմերի ներկայացրած ամենավերջին հայտերի հիման վրա՝ ներառյալ արտահանման հայտերը, Շուկայի առևտրային կանոնների 5-րդ բաժնի համաձայն։

164. Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և որակի բարելավման նպատակով Համակարգի օպերատորը պարտավոր է հրապարակել անվտանգության տարեկան, սեզոնային, ամսական և շաբաթական գնահատման արդյունքները ԷՄՇ մասնակիցների համար կամ ընտրված ԷՄՇ մասնակիցների համար կամ հրապարակել դրանք Շուկայի կառավարման ծրագրի (ՇԿԾ-ի) համապատասխան բաժնում:

165. Համակարգի օպերատորը պարտավոր է Շուկայի օպերատորին և Հանձնաժողովին պաշտոնապես ներկայացնել անվտանգության տարեկան, սեզոնային, ամսական և շաբաթական գնահատման արդյունքները՝ համաձայնեցված հաղորդակցության միջոցների կիրառմամբ:

166. Համակարգի օպերատորը պետք է համոզվի, որ անվտանգության գնահատման արդյունքների բոլոր տվյալները հստակ են և հասկանալի այդ արդյունքներն օգտագործող ԷՄՇ մասնակիցների համար: Հստակությունն ապահովելու համար Համակարգի օպերատորը տեղեկատվություն է փոխանակում և կապ հաստատում սույն կանոնների 116-րդ կետում նշված ԷՄՇ մասնակիցների հետ:

167. Անվտանգության ամենօրյա գնահատումները կատարվում են բացառապես շահագործման նպատակների համար, և դրանց արդյունքները չեն տարածվում Համակարգի օպերատորի կողմից, սակայն կարող են տարածվել, եթե Համակարգի օպերատորի կարծիքով դրանց օգտագործումը կարող է պաշտպանել համակարգը արտակարգ իրավիճակներում և/կամ բարելավել համակարգի գործառնությունները բնականոն շահագործման պայմաններում:

168. Տարեկան, սեզոնային, ամսական, շաբաթական և ամենօրյա մակարդակով ստացված համակարգի անվտանգության գնահատման տվյալների հիման վրա, Համակարգի օպերատորը վերը նշված ժամանակահատվածների համար պետք է մշակի համակարգի մոդելը, որը ներառում է կանխատեսված պահանջարկը, արտադրությունը, կորուստները, անջատումները և այլն: Այս մոդելը պետք է օգտագործվի միջհամակարգային հաղորդման հզորությունների հաշվարկների որոշման ընթացքում:

169. Հիմնվելով փոխմիացման կանոնների, ինչպես նաև շահագրգիռ կողմերի փոխմիացման համաձայնագրի դրույթների վրա և հաշվի առնելով սույն կանոնների 168-րդ կետում նկարագրված էլեկտրաէներգետիկական համակարգի մոդելի հաշվարկները, Համակարգի օպերատորը որոշում է միջհամակարգային հզորությունները:

 

Գլուխ 16. Ռելեական պաշտպանություն և հակավթարային ավտոմատիկա

 

 

170. Ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի կիրառումը ծառայում է հետևյալ նպատակներին.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր տարրերի ռեժիմների անընդհատ հսկում և մոնիթորինգ,

2) վթարների և Բնականոն ռեժիմների շեղումների առաջացմանն արձագանքում,

3) վնասված տարրի բացահայտում և անջատիչին ազդակի ուղարկում,

4) շահագործող անձնակազմին վնասվածքների և Բնականոն ռեժիմներից շեղումների առաջացման մասին ազդանշանային իրազեկում:

171. Հակավթարային ավտոմատիկայի կիրառումը ծառայում է հետևյալ հիմնական նպատակներին.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջական կամ մասամբ մարման կանխարգելում,

2) Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության խախտման կանխարգելում,

3) ասինքրոն ռեժիմի վերացում,

4) հաճախականության բարձրացման կամ իջեցման սահմանափակում,

5) լարման բարձրացման կամ իջեցման սահմանափակում:

172. Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1) զգայունություն՝ սարքվածքի գործողության գոտու ներքո էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն ռեժիմի այնպիսի խախտման բացահայտման հատկություն, որի համար նախատեսված է այդ սարքվածքը,

2) արագագործություն՝ ռեժիմի խախտման բացահայտման և սարքվածքի համար նախատեսված գործընթացների իրականացման արագությունը բնութագրող հատկություն,

3) ընտրողականություն (սելեկտիվություն)՝ հատկություն բացահայտել բացառապես այն խախտումները, որոնց համար նախատեսված է տվյալ սարքվածքի աշխատանքը,

4) հուսալիություն՝ հատկություն համարժեքորեն և առանց հրաժարումների գործելու միայն այն խախտումների առաջացման դեպքում, որոնց համար նախատեսված է սարքվածքի աշխատանքը:

173. Հակավթարային ավտոմատիկայի համակարգերը ներառում են՝

1) կայունության խախտման ավտոմատ կանխարգելում (այսուհետ՝ ԿԽԱԿ),

2) ասինքրոն ռեժիմի ավտոմատ վերացում (այսուհետ՝ ԱՌԱՎ),

3) հաճախականության բարձրացման կամ իջեցման սահմանափակում (այսուհետ՝ ՀԲՍ/ՀԻՍ),

4) լարման բարձրացման կամ իջեցման սահմանափակում (այսուհետ՝ ԼԲՍ/ԼԻՍ),

5) հաճախականային ավտոմատ բեռնաթափում (այսուհետ՝ ՀԱԲ),

6) հաճախականային ավտոմատ թողարկում և բեռնավորում (այսուհետ՝ ՀԱԹԲ),

7) պահուստի ավտոմատ միացում (այսուհետ՝ ՊԱՄ),

8) հաճախականային բաժանարար ավտոմատիկա (այսուհետ՝ ՀԲԱ),

9) հաճախականային ավտոմատ կրկնակի միացում (այսուհետ՝ ՀԱԿՄ),

10) բեռի անջատման հատուկ ավտոմատիկա (այսուհետ՝ ԲԱՀԱ),

11) ավտոմատ կրկնակի միացում (այսուհետ՝ ԱԿՄ):

174. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 1-ը, ԷՄՇ Մասնակիցներին ներկայացնում է՝

1) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքները,

2) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքների փոփոխությունների վերաբերյալ առաջադրանքները,

3) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները,

4) տրանսֆորմատորների չեզոքների հողանցման առաջադրանքները:

175. ԷՄՇ մասնակիցները սույն գլխի շրջանակում՝

1) ապահովում են Ռելեական պաշտպանության և համակարգային նշանակության Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների աշխատունակությունը` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

2) ապահովում են իրենց տարածքում տեղադրված Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի համակարգերի պահպանումը.

3) յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Համակարգի օպերատորին ներկայացնում են վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների հաջորդ օրացուցային տարվա պլանային ստուգումների ժամանակացույցերը,

4) Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնում են իրենց օբյեկտներում տեղակայված՝ Համակարգի օպերատորի ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների խափանումների դեպքերի մասին.

5) հնարավորինս սեղմ ժամկետում վերացնում են Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնում Համակարգի օպերատորին.

6) Համակարգի օպերատորի ենթակայության ներքո գտնվող իրենց տեղակայանքների վթարային անջատումների դեպքում, Համակարգի օպերատորի պահանջով, 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են տեղեկատվություն տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը.

7) Համակարգի օպերատորից Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում կատարում են այդ փոփոխությունները Համակարգի օպերատորի կողմից նշված ժամկետում և անմիջապես գրավոր հայտնում նրան կատարման մասին.

8) պլանային ստուգումներից հետո՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը, իսկ արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն են հայտնում Համակարգի օպերատորին.

9) Համակարգի օպերատորի պահանջով կատարում են Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների արտահերթ ստուգում,

10) Համակարգի օպերատորին ներկայացնում են գրավոր հայտ` նոր Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի համակարգեր տեղակայելու կամ գոյություն ունեցողը ձևափոխելու վերաբերյալ:

 

Գլուխ 17. Օպերատիվ հաղորդակցություն

 

176. Համակարգի օպերատորի և ԷՄՇ մասնակիցների պարտականությունն է ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման ընթացքում արդյունավետ և հուսալի հաղորդակցություն:

177. էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովումը պահանջում է Համակարգի օպերատորի և Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողի միջև տեղեկատվության արագ և շարունակական փոխանակում:

178. Իրական ժամանակի ընթացքում օգտագործվող կապը առանձնացվում է հանրային օգտագործման համար օգտագործվող կապից և ֆիզիկապես բաժանվում հանրային կապուղիներից: Սակայն, հանրային կապի միջոցները կարող են օգտագործվել իրական ժամանակի հաղորդակցման համար այն ​​դեպքերում, երբ բոլոր օպերատիվ հաղորդակցման համար նախատեսված կապուղիները անհասանելի են:

179. Համակարգի օպերատորի և Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների միջև հաղորդակցությունն ապահովվում է իրական ժամանակում հաղորդակցության համակարգով, որը օգտագործվում է միայն օպերատիվ հաղորդակցության համար նախատեսված անկախ, առանձնացված կապուղիներով:

180. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1605-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» պահանջների` Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը և Բաշխողը տեղադրում են ՏԳԱԿՀ: Համակարգի օպերատորի պահանջով ՏԳԱԿՀ տեղադրվում է նաև Որակավորված սպառողի մոտ:

181. ՏԳԱԿՀ-երից Համակարգի օպերատորին տրամադրման ենթակա տվյալների նկատմամբ նվազագույն պահանջները սահմանում է Համակարգի օպերատորը:

182. Համաձայն սույն կանոնների 180-րդ կետում նշված կանոնակարգի պահանջների Համակարգի օպերատորը տեղադրում է ԿԿԱՀ:

183. Համակարգի օպերատորը, Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ապահովում են ԿԿԱՀ-ի հեռահար հաղորդակցությունը Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների ՏԳԱԿՀ-երի հետ:

184.ԿԿԱՀ-ին ներկայացվող նվազագույն պահանջներն են.

1) երաշխավորել Համակարգի օպերատորի տեղեկատվության և տվյալների հավաքագրումը ԿԿԱՀ-ի տեղադրման կետերից և Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների ՏԳԱԿՀ-ներից,

2) համատեղելի լինել Համակարգի օպերատորի կարգավարական կառավարման այլ սարքերի հետ,

3) ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի իրավիճակի վերաբերյալ Համակարգի օպերատորին տեղեկատվության հասանելիությունը,

4) ապահովել իրական ժամանակում Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների կարգավիճակի վերահսկումը և կառավարումը,

5) պաշտպանված լինել չարտոնված մուտքից:

185. ՏԳԱԿՀ-ի և տվյալների հաղորդման սարքավորումները տեղակայվում են հետևյալ պայմանների համաձայն.

1) Համակարգային նշանակության կայանը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը իր մոտ կիրառվող ՏԳԱԿՀ-ից տրամադրվող տվյալների հաղորդման սարքավորումների տեսակը համաձայնեցնում է Համակարգի օպերատորի հետ,

2) Համակարգային նշանակության կայանը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը ապահովում է ՏԳԱԿՀ-ից տվյալների հաղորդման սարքավորումների համատեղելիությունը Համակարգի օպերատորի ԿԿԱՀ-ի հետ:

186. Անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորի և Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների միջև հաղորդակցությունը կարող է իրականացվել ֆաքսի, ինտերնետի և կապի այլ միջոցներով:

187. Համակարգի օպերատորը ապահովում է օպերատիվ տեխնոլոգիական հեռախոսային կապի կայուն և որակյալ աշխատանքը և հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնում հայտնաբերված խափանումներն ու թերությունները: Այս պահանջներին համապատասխանելու համար Համակարգի օպերատորը և ԷՄՇ մասնակիցները պետք է ապահովեն հաղորդակցման կապի և կապուղիների լիարժեք գործարկումը տեխնոլոգիական և կարգավարական հաղորդակցման համար, ինչպես առօրյա գործառնությունների ժամանակ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:

188. Էլեկտրաէներգետիկական համակարգի իրական ժամանակում գործող Հաղորդման ցանցի ցանկացած երկու կետի միջև տվյալների փոխանցման ժամանակը չպետք է գերազանցի երկու վայրկյանը:

189. Կապի հաղորդման արագությունը չպետք է պակաս լինի, քան 128 Կբիթ/ վայրկյանը:

190. Հաղորդման յուրաքանչյուր ուղղության գործակիցը չպետք է ցածր լինի 99.5 տոկոսից:

191. Իրական ժամանակում ձայնային կապի ընդհանուր հաղորդակցման պահանջները սահմանվում են Համակարգի օպերատորի կողմից, համաձայնեցվում են ԷՄՇ մասնակիցների և Հանձնաժողովի հետ:

192. Կարգավարական կենտրոնները պետք է հագեցած լինեն հատուկ կարգավարական հաղորդակցման վահանակներով՝ իրական ժամանակում կատարվող ձայնային տվյալների փոխանցման համար:

193. Համակարգի օպերատորի և Բաշխողի, ինչպես նաև Համակարգային նշանակության կայանների և ենթակայանների հերթապահ աշխատակիցների (որտեղ հնարավոր է) միջև իրականացվող ձայնային հաղորդակցությունը պետք է շարունակաբար գրանցվի երկու կողմերում: Այս ձայնագրությունները պետք է արխիվացվեն և պահպանվեն առնվազն հինգ տարի:

194. Իրական ժամանակում գործող ԷՄՇ մասնակիցների կապի ենթակառուցվածքին ներկայացվող տեխնիկական պահանջները որոշվում են Համակարգի օպերատորի կողմից:

195. Իրական ժամանակում գործող ԷՄՇ մասնակիցները այդ նպատակների համար օգտագործվող կապի ենթակառուցվածքի սեփականատերերն են և, համապատասխանաբար, պատասխանատու են տվյալ տեղակայանքների շահագործման, պահպանման արդիականացման համար:

196. Իրական ժամանակում օգտագործվող կապի միջոցների պահպանման և/կամ արդիականացման գործընթացը չպետք է նվազեցնի դրանց ընդհանուր կայունությունը և հուսալիությունը:

197. Համակարգի օպերատորը սահմանում է Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից գրավոր տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները: Առանձին դեպքերում տեղեկատվությունը կարող է ներկայացվել օպերատիվ կարգով` Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների օպերատիվ անձնակազմի միջոցով օպերատիվ մատյաններում համապատասխան գրանցումներ կատարելու պայմանով:

198. Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը Համակարգի օպերատորի կողմից սահմանված եղանակով և ժամանակահատվածում ներկայացնում են Համակարգի օպերատորի կողմից 197-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

 

Բաժին 4.

 

ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Գլուխ 18. Նպատակներ

 

199. Սույն գլխում նկարագրված ընթացակարգերը հնարավորություն են տալիս հսկել, վերահսկել և ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ շահագործումը իրական ժամանակում:

200. Իրական ժամանակում կառավարումը Համակարգի օպերատորին հնարավորություն է տալիս պահպանելով անվտանգությունը՝ որակական ցուցանիշներին համապատասխան էլեկտրաէներգիա մատակարարել սպառողներին:

201. Իրական ժամանակում կառավարումը ապահովում է էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման և վերահսկման համար անհրաժեշտ հետևյալ հիմնական ծառայությունների պատշաճ իրականացումը.

1) կարգավարում,

2) էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվեկշռում (ակտիվ էներգիայի և հաճախականության հսկողություն),

3) ռեակտիվ էներգիայի / լարման հսկողություն,

4) վթարների վերացում և գերբեռնումների կանխարգելում:

202. Սույն կանոնների 201-րդ կետի երկրորդ, երրորդ և չորրորդ ենթակետերով սահմանված գործողությունները համարվում են համակարգային ծառայություններ, որոնք իրականացվում են սույն կանոնների 203-րդ կետով սահմանված ԷՄՇ մասնակիցների կողմից՝ Համակարգի օպերատորին մատուցվող ծառայությունների շրջանակում:

 

 Գլուխ 19. Ազդեցության շրջանակ

 

203. Սույն գլխի կանոնները կիրառվում են Շուկայի հետևյալ մասնակիցների (այսուհետ՝ իրական ժամանակում կառավարմանը ներգրավված մասնակիցներ) նկատմամբ.

1) Համակարգի օպերատոր,

2) Հաղորդող,

3) Բաշխող,

4) Համակարգային նշանակության կայաններ,

5) Երաշխավորված մատակարար,

6) Որակավորված սպառողներ,

7) Մատակարարներ,

8) ՄԱԻ մասնակիցներ:

 

Գլուխ 20. Կարգավարում

 

204. Կարգավարման գործընթացի միջոցով Համակարգի օպերատորը իրականացնում է հետևյալ գործողությունները.

1) իրական ժամանակում նախատեսված միջհամակարգային և ներքին էլեկտրաէներգիայի փոխհոսքերի վերահսկում,

2) Հաղորդման ցանցի տեխնիկական սպասարկման ծրագրի (նորոգումների ծրագիր) իրականացում,

3) Ակտիվ և ռեակտիվ հզորություններ արտադրողների հսկողության և(կամ) այլ համակարգային ծառայությունների համար կարգավարական կարգադրությունների թողարկում,

4) պահանջարկի հսկողության վերաբերյալ մասնակիցներին կարգավարական կարգադրություն,

5) ցանցի գերբեռնման կանխարգելում և վերացում,

6) շահագործման համապատասխան նորմերի պահպանում,

7) վթարային իրավիճակների հետ կապված գործողություններ:

205. Կարգավարման գործընթացն իրականացվում և կենտրոնացված կերպով համակարգվում է Համակարգի օպերատորի կողմից: Սույն կանոնների 21-րդ գլխում ներկայացված են կարգավարական գործընթացի մի շարք գործառնական ընթացակարգեր, որոնք կազմում են սույն կանոնների Իրական ժամանակում կառավարման բաժնի անբաժանելի մասը:

 

Գլուխ 21. Օպերատիվ ենթակայությունը և վերադաս օպերատիվ անձնակազմի կարգադրությունները

 

206. Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը, Բաշխողը և Համակարգային նշանակության կայանները յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 20-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում, իսկ Համակարգի օպերատորն իր հերթին վերջիններիս է ներկայացնում՝

1) իրենց ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Օպերատիվ անձնակազմի ցուցակը:

207. Համակարգի օպերատորի կարգավարները իրենց իրավասության սահմաններում հերթապահության ընթացքում հանդիսանում են Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի օպերատիվ ղեկավարները (վերադասները):

208. Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի` աշխատատեղից բացակայելու դեպքում նրան կարող է փոխարինել սույն կանոնների 206-րդ կետի համաձայն ներկայացված ցուցակում նշված անձը: Այդ փոխարինման մասին տեղյակ է պահվում Համակարգի օպերատորի կարգավարին:

209. Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

210. Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և միաժամանակ Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը՝ Համակարգի օպերատորի կարգավարի թույլտվությամբ: Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը գործողությունները կատարում է ներքին հրահանգների համաձայն:

211. Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Համակարգային նշանակության կայանի հերթապահ անձնակազմը պարտավոր է Համակարգի օպերատորի կարգավարին անմիջապես տեղեկացնել վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

212. Համակարգի օպերատորի կարգավարին ենթակա Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է հերթափոխն ընդունելուց հետո զեկուցել Համակարգի օպերատորի կարգավարին, ինչպես նաև վերջինիս պահանջով` ցանկացած պահի զեկույցի մեջ նշելով էներգաօբյեկտի սխեման տվյալ պահի դրությամբ, ինչպես նաև Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վիճակի, ռեժիմային հարաչափերի, առկա թերությունների, նախատեսվող նորոգումների ու փոխանջատումների մասին: Զեկույցից հետո էներգաօբյեկտի ժամացույցը ճշտվում է Համակարգի օպերատորի կարգավարական կետի ժամացույցի հետ:

213. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների կամ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) գործարկման կամ աշխատանքի դադարեցման,

2) նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերելու կամ վերադարձնելու,

3) լարման տակ դնելու,

4) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

5) միացման կամ անջատման,

6) օդային գծերի արտահերթ շրջայցեր կազմակերպելու,

7) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու:

214. Համակարգի օպերատորի կարգավարների կարգադրությունները Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը կատարում է անհապաղ և անվերապահորեն՝ բացառությամբ մարդկանց անվտանգությանը և սարքավորումների ու շրջակա միջավայրի պահպանմանը սպառնացող դեպքերի: Եթե կարգադրություն ընդունողն այն համարում է սխալ, ապա ներկայացնում է հիմնավորված առարկություն: Համակարգի օպերատորի կարգավարի կողմից կարգադրությունը հաստատվելու դեպքում ենթակա Օպերատիվ անձնակազմը այն կատարում է: Իր անհամաձայնության և կարգադրությունը չկատարելու մասին հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին և իր տեխնիկական ղեկավարին` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

215. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի տեխնիկական ղեկավարից պահանջել փոխարինել օպերատիվ կարգով իրեն ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

216. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը կամ տեխնիկական ղեկավարը ընդունում է հերթափոխը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

217. Համակարգի օպերատորի ենթակայության ներքո գտնվող արտադրողների էլեկտրակայանների հերթափոխի պետերը պարտավոր են ճշտորեն կատարել Համակարգի օպերատորի կողմից առաջադրված ակտիվ և ռեակտիվ հզորությունների բեռի գրաֆիկները:

218. Էլեկտրակայանների հերթափոխի պետերը բեռի գրաֆիկներից հարկադրված շեղումների և դրանց պատճառների մասին անմիջապես տեղեկացնում են Համակարգի օպերատորի կարգավարին:

219. Համակարգի օպերատորի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի հաղորդագրությունը գրանցվում են Համակարգի օպերատորի կարգավարի և Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի օպերատիվ մատյաններում:

220. Ստանալով Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությունը՝ Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրառել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո այդ մասին գրառել օպերատիվ մատյանում և հայտնել Համակարգի օպերատորի կարգավարին:

221. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով՝ համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի: Համակարգի օպերատորը պարտավոր է այդ ցուցակը ներկայացնել Համակարգային նշանակության կայաններին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին:

222. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ ենթակա և վերադաս Օպերատիվ անձնակազմերը պարտավոր են միմյանց դիմել միայն ազգանունով։

223. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:

224. Օպերատիվ փոխանջատումների ժամանակ չի թույլատրվում վարել փոխանջատումներին չվերաբերող խոսակցություն:

 

Գլուխ 22. Կարգավարական կարգադրություններ

 

225. Կարգավարական կարգադրությունները Համակարգի օպերատորի օպերատիվ անձնակազմի կողմից ԷՄՇ մասնակիցներին տրվող կարգադրություններ են։

226. Կախված կարգավարական կարգադրության տրման ձևից, դրանք կարող են լինել՝

1) Ավտոմատ՝ համակարգային ավտոմատիկայի օգտագործմամբ,

2) Ձեռքով՝ կարգավարների կողմից տրվող հրահանգներով:

227. Կախված կառավարման ձևից` կարգավարական կարգադրությունները կարող են լինել՝

1) ուղղակի`օգտագործելով ինչպես հեռակառավարման սարքավորումները, այնպես էլ ավտոմատ և (կամ) ձեռքով,

2) անուղղակի` հանգույցի հերթապահ օպերատորների միջոցով:

228. Կախված հաղորդման միջոցից` կարգավարական կարգադրությունները կարող են լինել՝

1) էլեկտրոնային, որը օգտագործում է տվյալների փոխանակման և հաղորդակցության տեղեկատվական տեխնոլոգիաները,

2) գրավոր՝ օգտագործելով տելեֆաքս,

3) բանավոր՝ հեռախոսով:

229. Բոլոր կարգավարական կարգադրությունները գաղտնի են, այսինքն՝ սահմանափակվում են ներգրավված օպերատիվ անձնակազմով և Համակարգի օպերատորի ղեկավարության, ինչպես նաև ԷՄՇ մասնակիցների համապատասխան անձնակազմի միջև շրջանառությամբ:

230. Բոլոր կարգավարական կարգադրությունները պետք է տրվեն սույն կանոնների և Շուկայի առևտրային կանոնների պահանջներին համաձայն:

231. Որոշումների կայացման և կարգավարական կարգադրությունների մշակման ընթացքում Համակարգի օպերատորը գնահատում է հետևյալ գործոնները.

1) պլանավորված և փաստացի էլեկտրաէներգիայի պահանջարկի տարբերությունը,

2) միջհամակարգային ակտիվ փոխհոսքերի նախատեսված և իրական գրաֆիկների միջև տարբերությունը,

3) հաշվեկշռման նպատակով կիրառվող՝ առկա հաշվեկշռման պահուստների և էներգիայի վերաբերյալ գրանցված ծանուցումները,

4) արտադրող ագրեգատների հայտարարված փոփոխությունները,

5) Հաղորդման ցանցի կոնֆիգուրացիայի փոփոխությունները,

6) բաշխման ցանցի փոփոխությունները, որոնք ազդում են բաշխման և հաղորդման ցանցերի սահմանազատման կետերում էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների վրա,

7) սպառողների համար էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և որակը երաշխավորող համապատասխան պաշարների առկայությունը զուգահեռ աշխատանքի ժամանակ,

8) Հաղորդման ցանցին միացված կայանների կամ Հաղորդման ցանցի ենթակայանների ձողերի լարման գրաֆիկների փոփոխման անհրաժեշտությունը՝ ռեակտիվ հզորության պահուստը ապահովելու նպատակով,

9) Էլեկտրական էներգիա արտադրող ագրեգատների գրաֆիկների փոփոխությունները,

10) ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության համակցված ցիկլը կիրառող արտադրող ագրեգատների գրաֆիկների փոփոխությունները,

11) վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրող ագրեգատների գրաֆիկների փոփոխությունները,

12) միջհամակարգային հոսքերի փոփոխությունները,

13) էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման ընթացքում խափանումների առաջացումը,

14) հանձնարարականներ, որոնք մշակված են համաձայն գործող օպերատիվ կանոնակարգերի և փաստաթղթերի, ներառյալ անվտանգությանը վերաբերվող հանձնարարականներ,

15) սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների հնարավոր վտանգը,

16) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ շահագործումը:

232. Ոչ վթարային պայմաններում տրվող կարգավարական կարգադրությունները պետք է համապատասխանեն արտադրող ագրեգատների հայտարարված տեխնիկական հարաչափերին:

233. էլեկտրաէներգետիկական համակարգում վթարի դեպքում, երբ դրա հետևանքները վատթարացնում են զուգահեռ աշխատանքի հուսալիությունը՝

1) Համակարգի օպերատորը կարող է էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության սահմանափակման կամ դադարեցման հրահանգ արձակել,

2) Համակարգի օպերատորը կարող է փոփոխել գրաֆիկները կամ իրական ժամանակում կարգավարման մակարդակները, եթե իր գնահատմամբ վտանգված է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և (կամ) անվտանգությունը:

234. Այն դեպքում, երբ Համակարգի օպերատորը ձեռնարկում է սույն կանոնների 233-րդ կետում թվարկված գործողություններից որևէ մեկը, ապա նա պետք է գրանցի այդ գործողության համապատասխան մանրամասները և նկարագրի պատճառները, որպեսզի դրանք ներկայացնի աուդիտի: Համակարգի օպերատորը պետք է գրավոր զեկույց տրամադրի այդ գործողության մասին՝ ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացված հիմնավորված պահանջի դեպքում, կամ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կամ Հանձնաժողովի պահանջով:

235. Կարգավարական կարգադրությունները, ի թիվս այլ պահանջների, ներառում են՝

1) Սինքրոնացման / ապասինքրոնացման հանձնարարական,

2) Հաշվեկշռման ծառայությունների ակտիվացում,

3) տեխնիկական սպասարկման նպատակով անջատում կամ միացում,

4) միացում կամ անջատում կամ կանգի հանձնարարական,

5) ակտիվ և (կամ) ռեակտիվ հզորության սահմանված արժեքներ,

6) էլեկտրակայանների և (կամ) Հաղորդման ցանցի ենթակայանների լարման գրաֆիկներ,

7) Հաղորդման ցանցի միացման կետերի վերանորոգման և պահպանման աշխատանքների հետ կապված անվտանգության ընթացակարգեր,

8) արտակարգ իրավիճակների գործողություններ,

9) էլեկտրաէներգետիկական համակարգի առցանց կառավարման հետ կապված այլ գործողություններ:

236. Կարգավարական կարգադրությունների տրման և ընդունման համար օգտագործվող կապի միջոցները սահմանված են սույն կանոնների Օպերատիվ պլանավորման բաժնի 17-րդ գլխում:

237. Կարգավարական կարգադրությունները պետք է ձևակերպվեն այնպես, որ հնարավորինս նվազեցվի թյուրըմբռնման և սխալների հավանականությունը:

238. Համակարգի օպերատորը ապահովում է իր և ԷՄՇ-ի մյուս մասնակիցների միջև բոլոր կարգավարական (օպերատիվ) խոսակցությունների ավտոմատ կերպով գրանցումը և էլեկտրոնային միջոցներով արխիվացումը: Արխիվ ուղարկված կարգադրությունները պետք է պահպանվեն առնվազն մեկ տարի: Ցանկացած ԷՄՇ մասնակից կարող է պահանջել այդ տեղեկությունները Համակարգի օպերատորի համաձայնությամբ:

239. Կարգավարական կարգադրության ընդունումը պետք է հաստատվի անմիջապես ստանալուց հետո, ինչպես նկարագրված է սույն կանոնների 220-րդ և 223-րդ կետերում:

240. Կարգավարական կարգադրության իրականացումը սկսվում է միայն այն բանից հետո, երբ կարգադրությունը հաստատված է:

241. Հաղորդակցության կորստի և կարգավարական կարգադրությունների հաղորդման և (կամ) ստացման անհնարինության դեպքում՝

1) ԷՄՇ շահագրգիռ մասնակիցները պետք է ձեռնարկեն հաղորդումների վերականգնման համար անհրաժեշտ գործողություններ,

2) արտադրող ագրեգատները պետք է հետևեն նախորդ գրաֆիկներում նշված ակտիվ ու ռեակտիվ հզորությունների և լարման արժեքներին,

3) կարիքի դեպքում, համապատասխան մասնակիցները նոր կապի ուղիներ են կազմակերպում և փոխադարձաբար տեղեկացնում միմյանց:

242. Կարգավարական կարգադրությունը համարվում է վավեր հետևյալ դեպքերում.

1) եթե հաշվի է առնում այն կողմի տեխնիկական սահմանափակումները, ում տրվել է այդ կարգադրությունը,

2) եթե այն չի հակասում սույն կանոնների դրույթներին,

3) եթե այն ճիշտ է ձևակերպված՝ սահմանում է գործողությունը, դրա կատարման և նույնականացման ընթացակարգերը,

4) եթե այն նշում է ճիշտ ժամանակահատվածը:

243. ԷՄՇ մասնակիցները պետք է արձագանքեն կարգավարական կարգադրություններին՝ թույլատրելի ժամանակում և պատշաճ ճշգրտությամբ, և կատարեն պարտականությունները ինչպես նկարագրված է սույն կանոնների 23-րդ գլխում:

244. Առանձին արտադրող ագրեգատներից բաղկացած Արտադրողի շահագործող անձնակազմը պարտավոր է հետևել Համակարգի օպերատորի կողմից տրված կարգավարական կարգադրություններին յուրաքանչյուր ագրեգատի համար: Եթե ​​նման կարգադրությունների կատարումը կարող է էականորեն ազդել իր անձնակազմի, սարքավորումների կամ հանրության անվտանգության վրա, Արտադրողի շահագործող անձնակազմը անհապաղ տեղեկացնում է Համակարգի օպերատորին նման վտանգների մասին: Այդ դեպքում Համակարգի օպերատորը պետք է չեղարկի կամ փոխի տրված կարգադրությունը:

245. Ցանկացած պահի և ցանկացած պատճառով, եթե ԷՄՇ մասնակիցը չի կարողանում կատարել Համակարգի օպերատորի կողմից տրված վավեր կարգադրությունը, ապա ԷՄՇ մասնակիցը պետք է անհապաղ տեղեկացնի Համակարգի օպերատորին այդ մասին:

246. Եթե ԷՄՇ մասնակիցը Համակարգի օպերատորին չի տեղեկացրել կարգավարական կարգադրության կատարման անկարողության մասին, և, միևնույն ժամանակ, Համակարգի օպերատորը արձանագրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի տվյալ ԷՄՇ մասնակիցը չի հետևում կարգադրությանը, Համակարգի օպերատորը իրավունք ունի իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի կանխի և/կամ նվազեցնի էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման և անվտանգության վրա բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են կարգադրության ձախողման արդյունքում:

247. Այն դեպքում, երբ Համակարգի օպերատորը հաստատում է ԷՄՇ մասնակցի կողմից կարգավարական կարգադրության կատարման ձախողումը, ապա Համակարգի օպերատորը իրավունք ու պարտավորություն ունի տեղեկացնել ԷՄՇ մասնակցին այդ կարգադրության չկատարման մասին և պահանջել հետևել կարգադրությանը:

248. Եթե ԷՄՇ մասնակիցը մեկ ամբողջ օպերատիվ օրվա ընթացքում ձախողում է մեկ կարգավարական կարգադրության կատարումը, ապա այդ ԷՄՇ մասնակցի կարգադրության կատարումը հայտարարվում է որպես անհամապատասխանություն և այդ մասին ծանուցվում է Համակարգի Օպերատորի կողմից պաշտոնական զգուշացումով, պահանջելով նաև բացատրություն՝ նման անհամապատասխանության պատճառի վերաբերյալ:

249. ԷՄՇ մասնակիցը, ով ստանում է պաշտոնական զգուշացում, պետք է ապահովի Համակարգի օպերատորի կողմից ստացվող բոլոր կարգադրությունների կատարումը:

250. Եթե եռամսյա ժամկետում ԷՄՇ մասնակիցը երկու պաշտոնական զգուշացում է ստանում չհամապատասխանելու վերաբերյալ, Համակարգի օպերատորը պետք է այդ մասին տեղեկացնի Հանձնաժողովին և պահանջի որոշակի միջոցներ ձեռնարկել, ներառյալ ֆինանսական պատժամիջոցները և (կամ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը:

251. Համակարգի oպերատորը պատասխանատու է էլեկտրաէներգիայի շուկայի գործառնությունների դյուրացման համար` հօգուտ ԷՄՇ մասնակիցների և Շուկայի առևտրային կանոններին համապատասխան: Համակարգի օպերատորը պետք է շահագործի էլեկտրաէներգետիկական համակարգը տնտեսապես առավել արդյունավետ, այնքանով որքանով թույլ են տալիս բոլոր սահմանափակումները:

252. Համակարգի օպերատորը պետք է իրականացնի սույն կանոնների 251-րդ կետում ներկայացվող պահանջը, պահպանելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության, անվտանգության և էլեկտրամատակարարման բոլոր չափանիշները:

253. Սույն կանոնների 251-րդ և 252-րդ կետերում նշված պարտականությունները կատարելու համար Համակարգի օպերատորը իրավունք ունի կախված հանգամանքներից, իր գնահատմամբ ձեռնարկել անհրաժեշտ ցանկացած գործողություն: Հանձնաժողովի պահանջի դեպքում Համակարգի օպերատորը պետք է հիմնավորի իր գործողությունները:

 

Գլուխ 23. Իրական ժամանակում կարգավարում

 

254. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվեկշռի իրական ժամանակում կարգավարումը իրականացվում է օրական գրաֆիկների միջոցով, որոնք կազմված են ժամային արտադրության (սպառումների) հիման վրա: Էլեկտրաէներգիայի արտադրող ագրեգատները բնականոն պայմաններում պետք է պահպանեն արտադրության և պտտվող պահուստի տվյալ օրվա գրաֆիկը:

255. Զուգահեռ աշխատանքի ռեժիմների կառավարումն իրականացվում է էլեկտրաէներգիայի միջհամակարգային ​​հոսքերի հաշվեկշռման պահպանման հիման վրա, որը սահմանվում է օրական գրաֆիկում:

256. Էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատների օպերատորները սահմանված օրական գրաֆիկով պարտավոր են ինքնուրույն վերահսկել իրենց ագրեգատների ակտիվ և ռեակտիվ էներգիաների արտադրանքների սահմանված քանակությունները՝ ապահովելու Գործարքներով նախատեսված պարտավորությունների կատարումը։

257. Արտադրողների օպերատորները պարտավոր են ինքնուրույն վերահսկել համապատասխան որակի էլեկտրաէներգիայի և հզորության մատակարարումը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում՝ համաձայն էլեկտրաէներգիայի որակի չափանիշների, որոնք նշված են իրենց Միացման պայմանագրերում:

258. Համակարգային ծառայություններ մատուցողները (այսուհետ՝ ՀԾՄ) պետք է ինքնուրույն վերահսկեն իրենց Համակարգային ծառայությունների մատուցման համապատասխանությունը Շուկայի առևտրային կանոններին և սույն կանոններին:

259. ՀԾՄ-ն պետք է ինքնուրույն վերահսկի իր արտադրող ագրեգատների համապատասխանությունը հաստատված տեխնիկական հարաչափերի պահանջների նկատմամբ:

260. Համակարգի օպերատորը պետք է օգտագործի իր ենթակայության ներքո գտնվող արտադրական հնարավորությունները, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրության պահանջարկի հաշվեկշռումը: Համակարգի օպերատորը պետք է ապահովի, որ միջհամակարգային փոխհոսքերը պահպանվեն համաձայնեցված և նախատեսված արժեքների սահմաններում:

261. Համակարգի օպերատորը պետք է կատարի իր պարտականությունները և իր ավտոմատ կառավարման համակարգերից հսկիչ ազդանշաններ պարունակող կարգավարական կարգադրություններ ուղարկի, որպեսզի`

1) պահպանի ակտիվ հզորությունների հաշվեկշիռը,

2) պահպանի պլանավորված առաջնային (երկրորդային) երրորդային կարգավորման պահուստները, որոնք առաջարկվում են համապատասխան Արտադրողների կողմից՝ իրենց արտադրող ագրեգատներին Միացման պայմանագրերով ներկայացված պահանջներին համապատասխան,

3) ակտիվացնի անհրաժեշտ պահուստները ինչպես ավտոմատ կերպով, այնպես էլ ձեռքով՝ ակտիվ հզորության հաշվեկշռումը պահպանելու համար,

4) փոփոխի Հաղորդման ցանցին միացված էլեկտրակայանների լարման/ ռեակտիվ հզորության գրաֆիկը և (կամ) կայանների հզորության գործակիցը,

5) փոփոխի Հաղորդման ցանցի ենթակայանների լարման գրաֆիկները,

6) ակտիվացնի Հաշվեկշռման շուկայում առկա հաշվեկշռման պահուստները՝ Հաղորդման ցանցի սահմանափակումների հաղթահարման և գերբեռնման վերացման նպատակով:

262. Գերբեռնման կառավարման նպատակն է երաշխավորել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ շահագործումը՝ առավելագույնս ապահովելով էլեկտրաէներգիայի հաղորդմանը ներկայացվող բոլոր պահանջները:

263. էլեկտրաէներգետիկական համակարգի իրական ժամանակում օպերատիվ կառավարման գործընթացում Համակարգի օպերատորը պետք է հսկի Հաղորդման ցանցի իրական բեռնվածքը՝ Հաղորդման ցանցի առավելագույն ունակության նկատմամբ՝ ինչպես միջհամակարգային հաղորդագծերի, այնպես էլ էլեկտրական համակարգի ներքին հաղորդագծերի համար:

264. Երբ Հաղորդման ցանցում գերբեռնում է արձանագրվում՝ պատճառ հանդիսանալով էլեկտրաէներգիայի հաղորդման սահմանափակման կամ նման իրավիճակ է սպառնում մոտ ապագայում, Համակարգի օպերատորը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները գերբեռնումը վերացնելու և վերականգնելու էլեկտրաէներգիայի ցանցի հաղորդման ունակությունը:

265. Հաղորդման ցանցի գերբեռնում կարող է առաջանալ որոշ կամ բոլոր ներքոնշյալ պատճառներով.

1) ԷՄՇ մասնակիցների միջև նախատեսված հաղորդումների համակարգման ընթացքում, երբ ցանցի առավելագույն թողունակության սահմանները չեն պահպանվում,

2) Հաղորդման ցանցի բաղադրիչի վթարային անջատման դեպքում,

3) էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող ագրեգատի վթարային անջատման դեպքում,

4) էլեկտրաէներգետիկական համակարգում խոշոր սպառողի վթարային անջատման դեպքում,

5) հարևան էլեկտրաէներգետիկական համակարգի կամ այլ միացումներում խոտորումների (շեղումների) դեպքում:

266. Գերբեռնման ուղղիչ գործողությունները սահմանվում են Համակարգի օպերատորի կողմից, կախված այդ միջոցների արդյունավետության աստիճանից, և պետք է կիրառվեն անհապաղ՝ վտանգները նվազագույնի հասցնելու համար: Նման գործողություններից են՝

1) Հաղորդման ցանցի տարրերի փոխարինումը,

2) Հաղորդման ցանցի կոնֆիգուրացիայի փոփոխումը,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության կիրառումը՝

ա. վերահրահանգավորման,

բ. առևտրի,

գ. պահուստային արտադրության հզորությունների ակտիվացման,

դ. բեռի կրճատման համար:

4) ԷՄՇ մասնակիցների միջև նախատեսված հաղորդումների կրճատում կամ ամբողջական դադարեցում:

267. Միջհամակարգային փոխհոսքի կրճատումը՝ գերբեռնման կառավարման միջոց է, որը կիրառվում է որպես էլեկտրաէներգետիկական համակարգի պաշտպանական գործողություն միայն այն դեպքերում, երբ բոլոր այլ գերբեռնման կառավարման միջոցները սպառվել են, իսկ Հաղորդման ցանցի գերբեռնման խնդիրը չի լուծվել:

268. Այն դեպքերում, երբ Համակարգի օպերատորը գերբեռնման կառավարման համար ակտիվացնում է այլ պահուստներ, որոնք Հաղորդողի սեփականությունն են հանդիսանում, ապա Համակարգի օպերատորը պետք է դա անի հաշվեկշռման շուկայի միջոցով, ինչպես նկարագրված է Շուկայի առևտրային կանոններում:

269. Երբ վթար է տեղի ունեցել կամ վթար է տեղի ունենում արտադրությունում, առաջնային և երկրորդային պահուստը տրամադրվում է ավտոմատ կերպով:

270. Եթե հնարավոր չէ վերացնել արտադրության այդ վթարը առաջնային և երկրորդային պահուստների միջոցով, ապա որպես պահուստային գործողություն, Համակարգի օպերատորը հանձնարարում է ՀԾՄ-ին մատակարարել պահուստային հզորություն՝ մեծացնելով իր ակտիվ հզորությունը մինչև առավելագույն երրորդային պահուստը, իսկ բացառիկ դեպքերում՝ նույնիսկ հասցնելով մինչև առավելագույն տնօրինելի հզորությանը։

 

Գլուխ 24. Իրական ժամանակում կառավարումը բացառիկ պայմաններում

 

271. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտում առաջացնող վտանգի, կամ Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող դեպքերում Համակարգի օպերատորը որոշում և հայտարարում է Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ:

272. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ԷՄՇ մասնակիցները գործում են բացառապես Համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներով:

273. Վթարային իրավիճակների դեպքում Համակարգի օպերատորը կիրառում է էլեկտրաէներգետիկական համակարգի պաշտպանության միջոցները: Այս միջոցները իրականացվում են Համակարգի օպերատորի կողմից սույն կանոնների 235-րդ կետում նկարագրված կարգադրությունների հիման վրա:

274. Եթե էլեկտրաէներգետիկական համակարգը մարում է ամբողջությամբ կամ մասնակի, Համակարգի օպերատորը կիրառում է էլեկտրաէներգետիկական համակարգի վերականգնման ընթացակարգերը` համաձայն սույն կանոնների 289-րդ կետի:

275. էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման նորմալ ռեժիմի վերականգնվելուց հետո, Համակարգի օպերատորը տեղեկացնում է ԷՄՇ մասնակիցներին, որ վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակը շտկված է:

276. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակների դեպքում Համակարգի օպերատորի բոլոր հրահանգները պետք է կատարվեն անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ հրահանգի կատարումը կարող է վնաս հասցնել մարդկային կյանքին, շրջակա միջավայրին: Նման դեպքերում Համակարգի օպերատորին պետք է անմիջապես տեղեկացնել հնարավոր հետևանքների մասին:

277. Համակարգի օպերատորը վերականգնում է էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման բնականոն պայմանները վթարի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի վերացումից հետո: Այն դեպքում, երբ անհնար է անմիջապես վերականգնել բնականոն պայմանները, Համակարգի օպերատորը պետք է տեղեկացնի ԷՄՇ մասնակիցներին բնականոն պայմանների վերականգնման ժամկետների մասին:

 

Գլուխ 25. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ

 

278. Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարման հիմնական նպատակն է հուսալի, անվտանգ և որակյալ էլեկտրամատակարարման ապահովումը:

279. Էլեկտրաէներգետիկական համակարգում ռեժիմների Կարգավարման գործընթացը իրականացվում է բացառապես Համակարգի օպերատորի կողմից:

280. Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարման նպատակով Համակարգի օպերատորը իրական ժամանակում՝

1) Իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվեկշռում (ակտիվ էներգիայի և հաճախականության հսկողություն).

2) վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգում հոսքաբաշխումը.

3) վերահսկում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների ընթացիկ օպերատիվ վիճակը.

4) կարգավորում է ակտիվ հզորության միջհամակարգային փոխհոսքերը՝ էլեկտրական կայաններում ակտիվ հզորության գոյություն ունեցող պահուստների օգտագործմամբ.

5) կարգավորում է ստուգիչ կետերում լարման մակարդակը՝ ռեակտիվ հզորության գոյություն ունեցող աղբյուրների օգտագործմամբ.

6) վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի բեռնավորման մակարդակը՝ բացառելով դրանց գերբեռնումները.

7) տալիս է կարգադրություններ՝ Համակարգային նշանակության կայաններից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողից համակարգային ծառայություններ ստանալու համար.

8) տալիս է կարգադրություններ Բաշխողին կամ Որակավորված սպառողին՝ Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ կատարելու համար.

9) վերահսկում է էլեկտրակայաններում համապատասխան պահուստների պահպանումը և, անհրաժեշտության դեպքում, կատարում է պահուստների վերաբաշխումը:

281. Տեխնոլոգիական խախտումների և վթարների վերացման, ինչպես նաև միջհամակարգային փոխհոսքերի օպերատիվ կարգավորման նպատակով Համակարգի օպերատորը կարող է փոփոխել արտադրության և սպառման օրական գրաֆիկը՝ չխախտելով Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության սահմանված ցուցանիշները:

282. Վթարային իրավիճակում Համակարգի օպերատորը կարող է փոփոխել հիդրոէլեկտրակայանով անցնող ջրի պլանավորված քանակը:

283. Տեխնոլոգիական խախտումների և վթարների վերացումը Համակարգի օպերատորն իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգին համապատասխան:

284. Միջհամակարգային փոխհոսքերի օրական գրաֆիկներում փոփոխությունները համաձայնեցվում են համապատասխան Էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատորների հետ:

 

Գլուխ 26. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

285. Ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման արդյունքում Էլեկտրաէներգետիկական համակարգի հաճախականության անկման կանխարգելման և հաճախականության վերականգնման նպատակով իրականացվում են սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ՝ հաճախականային Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում ներառված սարքվածքների կիրառմամբ:

286. Սպառողների էլեկտրամատակարարման վերականգնման համար Էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվում են միջոցառումներ՝ ներառյալ էլեկտրակայանների պահուստային հզորության զարգացումը և հաճախականային ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների տեղադրումը:

287. Հաճախականային բեռնաթափման և հաճախականային ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների գործողության սկզբունքները և նախադրվածքները որոշվում են Համակարգի օպերատորի կողմից՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների հիման վրա:

288. Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են Ավտոմատ բեռնաթափման և (կամ) Կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են Համակարգի օպերատորը և Բաշխողը, Համակարգի օպերատորը և Որակավորված սպառողը՝ ելնելով Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներից։ Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում Համակարգային նշանակության կայանների էլեկտրական կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:

289. Ավտոմատ և Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր պահպանմամբ.

1) Էլեկտրամատակարարման սահմանափակման իրականացում՝ մինչև Ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն, այն Որակավորված սպառողների համար, որոնց Էլեկտրամատակարարման ամբողջական սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի, որոնց համար չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր։ Այդ Որակավորված սպառողների Ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա Համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.

2) էներգամատակարարման սահմանափակումների իրականացում՝ Oրենքի 49-րդ հոդվածով նախատեսված առաջնահերթության պայմանների կատարմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սպառողների ցանկի.

3) Էլեկտրամատակարարման սահմանափակման կիրառում մնացած բոլոր Որակավորված սպառողների նկատմամբ:

290. Եթե Հաղորդման ցանցին միացված Որակավորված սպառողը ներառված է Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում, ապա այդ սպառողների համար կիրառվող հերթերի վերաբերյալ գրառումները կատարվում են Համակարգի օպերատորի ծառայություններ մատուցելու պայմանագրերում:

291. Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.

1) սույն կանոնների 289-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված Որակավորված սպառողների խմբերը.

2) մնացած բոլոր Որակավորված սպառողները:

292. Սույն կանոններով նախատեսված Էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

293. Էլեկտրաէներգետիկական համակարգում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է Համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով Բաշխողին կամ Որակավորված սպառողին:

294. Էլեկտրաէներգետիկական համակարգում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Բաշխողը պարտավոր է Համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել Էլեկտրամատակարարման սահմանափակումներ:

295. Բաշխման ցանցում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է Բաշխողը՝ սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով Համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

296. Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի իրագործման ընթացքում Համակարգի օպերատորի և Բաշխողի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն կանոններով:

297. Եթե սպառողը հանդիսանում է Որակավորված սպառող, ապա տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են այդպիսի սպառողի և Համակարգի օպերատորի համատեղ կազմած ակտում, որը համարվում է Համակարգի օպերատորի ծառայություն մատուցելու պայմանագրի անբաժանելի մասը:

298. Հիմք ընդունելով գործող պայմանագրերը, Համակարգի օպերատորը և Բաշխողը, Համակարգի օպերատորը և Որակավորված սպառողները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում են Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերը:

 

Գլուխ 27. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգներ

 

299. Համակարգի օպերատորը մշակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը, որը սահմանում է վթարների առաջացման դեպքում Համակարգի օպերատորի, Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների պարտականությունները և համատեղ գործողությունների համակարգման կարգը: Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը համաձայնեցվում է Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ և հաստատվում Համակարգի օպերատորի կողմից:

300. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգի հիման վրա և սույն կանոններին համապատասխան, Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը մեկամսյա ժամկետում մշակում են վթարների վերացման իրենց ներքին հրահանգները:

301. Համակարգի օպերատորը համակարգում է Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների գործողությունները` ուղղված Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը: Վթարի վերացման գործընթացում ներառված Համակարգային նշանակության կայանը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը մասնակցում են Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը՝ համաձայն վթարի վերացման իրենց ներքին հրահանգի և Համակարգի օպերատորի կողմից տրվող կարգադրությունների:

 

Գլուխ 28. Համակարգի մարում

 

302. Այն Արտադրողի արտադրող ագրեգատները, որոնք կարող են թողարկել և սինքրոնացնել աշխատանքը առանց արտաքին լարման աղբյուրի, համարվում են «մարումից հետո վերականգնող տեղակայանքներ»: Այդպիսի տեղակայանքները կարող են օգտագործվել ենթահամակարգային լարման կղզիներ ստեղծելու համար, բեռի միացման նպատակով, որպեսզի դյուրացվի արտաքին փոխմիացումների մատակարարման վերականգնումը կամ վերականգնվի այլ Արտադրողների մատակարարումը և այլն:

303. Համակարգի մարումից հետո վերականգնող տեղակայանքները նշանակվում են Համակարգի օպերատորի կողմից և սահմանվում Միացման պայմանագրերում:

304. 10 ՄՎտ կամ ավելի հզորությամբ բոլոր հիդրոագրեգատները պետք է ունակ լինեն վերականգնվել մարումից հետո և պետք է առաջարկեն այս ծառայությունը Համակարգի օպերատորին՝ որպես պարտադիր համակարգային ծառայություն:

305. Արտադրող ագրեգատները, բացառությամբ՝ սույն կանոնների 304-րդ կետում նշվածների, կարող են առաջարկել վերականգնման ծառայություններ Համակարգի օպերատորին՝ որպես կամավոր համակարգային ծառայություն:

306. Բոլոր արտադրող ագրեգատները, որոնք ունեն մարումից հետո վերականգնման հաստատված ունակություններ, տրամադրում են վերականգնման ծառայությունը՝ համաձայն Միացման պայմանագրի:

307. Վերականգնման համակարգային ծառայությունը պետք է տրամադրվի Համակարգի օպերատորին՝ յուրաքանչյուր նման ծառայություն մատուցող տեղակայանքի կողմից առանձին:

 

Գլուխ 29. Արտադրող ագրեգատների պատրաստականության ստուգում

 

308. Համակարգի օպերատորը իրականացնում է հաճախականության և փոխհոսքերի կարգավորման, ինչպես նաև Հաշվեկշռման համակարգային ծառայություններ մատուցելու համար նախատեսված արտադրող տեղակայանքների պատրաստականության ստուգումներ՝ սույն գլխի դրույթների համաձայն: Պատրաստականության ստուգումներն իրականացվում են արտադրող տեղակայանքների նորոգումից հետո՝ պարտադիր, ինչպես նաև դրանց աշխատանքի ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Պատրաստականության ստուգման արդյունքները Համակարգի օպերատորի կողմից ամրագրվում են պատրաստականության ստուգման ակտում:

309. Արտադրող տեղակայանքների պատրաստականության ստուգման ընթացքում Համակարգի օպերատորը և Համակարգային նշանակության կայանը ղեկավարվում են սարքավորումների գործարանային հրահանգներում ամրագրված մեծություններով (նվազագույն և առավելագույն թույլատրելի հզորություն, բեռի փոփոխության արագություն և այլն)՝ հաշվի առնելով կարգաբերման արդյունքներով կատարված փոփոխությունները:

310. Եթե սահմանված Հաշվարկային ժամանակահատվածում պատրաստականության պլանավորված ստուգում չի անցկացվել, ապա որպես Համակարգային նշանակության կայանի պատրաստ էլեկտրական հզորություն ընդունվում է Պայմանագրում այդ ժամանակահատվածի համար նշված Պայմանագրային հզորությունը:

311. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում էներգահամակարգում առաջանում է վթար և գեներատորը անջատվում է Էլեկտրաէներգետիկական համակարգից կամ ստուգումը հնարավոր չէ շարունակել, քանի որ այն, Համակարգի օպերատորի գնահատմամբ, կարող է խոչընդոտել վթարի վերացմանը, ապա պատրաստականության ստուգումը Համակարգի օպերատորի հրահանգով դադարեցվում է և համարվում է չկայացած:

312. Ոչ սինքրոնացված երրորդային կարգավորման պահուստի պատրաստականության ստուգումն իրականացվում է տեսազննումների կամ թողարկումների միջոցով: Ոչ սինքրոնացված երրորդային կարգավորման պահուստի տեսազննման միջոցով պատրաստականության ստուգում անցկացնելու որոշում ընդունելու դեպքում Համակարգի օպերատորի լիազոր-ներկայացուցիչները ժամանում են էլեկտրակայան և Համակարգային նշանակության կայանի լիազոր-ներկայացուցիչների հետ, նախօրոք համատեղ հաստատված ծրագրի համաձայն, իրականացնում են չմիացված ագրեգատի պատրաստականության ստուգումը:

313. Պահուստների պատրաստականության ստուգում անցկացնելու որոշում ընդունելու դեպքում Համակարգի օպերատորը հեռախոսագրով հայտնում է այդ մասին Համակարգային նշանակության կայանին՝ նշելով ստուգվող ագրեգատի կայանային համարը: Հեռախոսագրի հաղորդման պահից պատրաստականության ստուգումը համարվում է սկսված:

314. Պահուստների պատրաստականության ստուգում իրականացնելու համար Համակարգային նշանակության կայանը, Համակարգի օպերատորի հրահանգով, բարձրացնում է ագրեգատի հզորությունը մինչև տնօրինելի մեծությունը: Այդ ռեժիմով հիդրոագրեգատը պետք է աշխատի առնվազն 1 ժամ, տուրբոագրեգատը՝ առնվազն 3 ժամ:

315. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում ագրեգատի զարգացրած միջին հզորությունը կազմում է տնօրինելի մեծության 95 տոկոսը, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է պայմանագրային մեծությունը:

316. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում՝

1) գեներատորի հզորությունը չի հաջողվում զարգացնել մինչև սույն կանոնների 315-րդ կետով նախատեսված Տնօրինելի հզորությունը կամ զարգացնելու դեպքում պահպանել այդ մակարդակին, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է պատրաստականության ստուգման ընթացքում հիդրոագրեգատների համար վերջին 1 ժամում, իսկ տուրբոագրեգատի համար՝ վերջին 3 ժամում զարգացրած փաստացի միջին հզորությունը.

2) տեղի է ունենում Էլեկտրաէներգետիկական համակարգից գեներատորի վթարային անջատում, ապա պատրաստականության ստուգման ակտով մինչև հաջորդ պատրաստականության ստուգումը հաստատվում է 0 ՄՎտ պատրաստ հզորություն:

317. Եթե պատրաստականության ստուգման ակտով հաստատվում է ավելի ցածր հզորություն, քան Տնօրինելին է, ապա Համակարգային նշանակության կայանը իրավունք ունի Համակարգի օպերատորին առաջարկել անցկացնել լրացուցիչ ստուգում: Համակարգի օպերատորը անցկացնում է պատրաստականության լրացուցիչ ստուգում, ստուգման վերաբերյալ հայտն ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Պատրաստականության լրացուցիչ ստուգում կարող է անցկացվել ոչ հաճախ, քան յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ընթացքում մեկ անգամ:

318. Պատրաստականության ստուգման ակտերը Համակարգի օպերատորի կողմից ներկայացվում են Շուկայի օպերատորին և Բաշխողին` մինչև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը:

 

Գլուխ 30. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի հուսալիություն

 

319. Համակարգի օպերատորը իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կարգավարումը՝ ապահովելով հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

320. Համակարգի օպերատորը սույն կանոններով և օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի աշխատանքի ապահովման համար՝

1) իրականացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Կարգավարումը` հիմք ընդունելով դրանց համար սահմանված տեխնիկական հարաչափերը.

2) ապահովում է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի Կարգավարումը՝ ըստ Գործարքների.

3) համաձայնեցնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների նորոգման նպատակներով աշխատանքից դուրս բերման տարեկան պլանները.

4) իրականացնում է Համակարգային նշանակության կայանների Տնօրինելի հզորությունների պատրաստականության ստուգումներ` սույն կանոնների 29-րդ գլխին համապատասխան.

5) առնվազն 3 տարի պահպանում է օպերատիվ գրանցամատյանները և օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները.

6) Համակարգային նշանակության կայաններին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին ապահովում է անարգել մուտք` իր սերվերներում առկա էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների տվյալների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար.

7) Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի պահանջով ներկայացնում է լրացուցիչ պարզաբանումներ այդ տեղեկությունների վերաբերյալ.

8) ապահովում է Համակարգային նշանակության կայանի և Բաշխողի, Հաղորդողի և Բաշխողի, Հաղորդողի և Որակավորված սպառողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման, ինչպես նաև արտահանման և ներկրման կետերում էլեկտրական էներգիայի որակի պայմանագրային մեծությունները.

9) կատարում է սույն կանոնների 326-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ներկայացված հաշվետվությունների վերլուծություն և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի 30-ը արդյունքները ներկայացնում Հանձնաժողով.

10) Հաղորդողին տեղեկացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող` Հաղորդողի սարքավորումների և սարքվածքների վթարային անջատումների մասին.

11) հաշվարկում և Համակարգային նշանակության կայաններին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին է առաջադրում իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքները և վերահսկում դրանց կատարումը:

321. Համակարգի օպերատորը իր պարտականությունները կատարելու նպատակով սահմանում է իր Օպերատիվ վարույթին և կառավարմանը կամ Օպերատիվ վարույթին հանձնման ենթակա Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի սարքավորումների և սարքվածքների ցանկը, որոնց հանձնումը ձևակերպվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը՝ վերջիններիս կողմից Համակարգի օպերատորին տրամադրված գրավոր համաձայնության հիման վրա: Եթե Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կամ Համակարգի օպերատորի սեփական նախաձեռնությամբ պայմանագրով ամրագրված սարքավորումների և սարքվածքների ցանկում փոփոխություն չի կատարվում, ապա նախորդ տարվա պայմանագիրը շարունակում է գործել հաջորդ տարվա համար: Պայմանագրով ամրագրված սարքավորումների և սարքվածքների ցանկում հետագա փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության՝ Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից ներկայացված տվյալների կամ Համակարգի օպերատորի սեփական նախաձեռնության հիման վրա:

322. Հաջորդ օրացուցային տարվա համար Համակարգի օպերատորն իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն կանոնների 321-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների հուսալիությանը ներկայացվող պահանջները և այդ մասին Համակարգային նշանակության կայաններին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին իրազեկում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Այդ պահանջները հիմք են Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության սահմանված ցուցանիշների ապահովմանը ուղղված միջոցառումները իրականացնելու համար:

323. Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները մինչև օրացուցային տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում սույն կանոնների 321-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը:

324. Համակարգի օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակում և Համակարգային նշանակության կայաններին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին իրազեկում է սույն կանոնների 321-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների նախորդ օրացուցային տարվա Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի ամփոփ ցուցանիշները՝ հաշվարկված Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներում բերված մեթոդիկայի համաձայն:

325. Էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը սահմանվում է Միացման պայմանագրում՝ որպես տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիա առանց սահմանափակումների՝ անկախ դրանց առաջացման պատճառներից, ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, և չպետք է պակաս լինի 0,99‑ից: Տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության պայմանագրային ցուցանիշը խախտվելու դեպքում միացած անձի առջև պատասխանատվությունը (ներառյալ` խախտմամբ պատճառված վնասները հատուցելու պարտականությունը) կրում է Հաղորդողը կամ Բաշխողը՝ կախված Միացման կետից: Եթե խախտման անմիջական պատճառները երրորդ անձանց ոչ իրավաչափ գործողություններն են (անգործությունը), ապա նրանք համամասնորեն պատասխանատու են Հաղորդողի կամ Բաշխողի առջև, կախված Միացման կետից, և վերջինը միացած անձի առջև իր կրած պատասխանատվության չափով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում նշված երրորդ անձանց նկատմամբ:

326. Յուրաքանչյուր Համակարգային նշանակության կայան, Հաղորդողը, Բաշխողը, Որակավորված սպառողը`

1) իրականացնում են իրենց տեղակայանքների շահագործումը, սպասարկումն ու պահպանումը` սույն կանոնների, Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պահանջների և շահագործման վերաբերյալ կազմակերպության ստանդարտների համաձայն.

2) Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո են հանձնում սույն կանոնների 321-րդ կետում նշված իրենց տնօրինման տակ գտնվող սարքավորումները և սարքվածքները.

3) կատարում են Համակարգի Oպերատորի կողմից տրված օպերատիվ կարգադրությունները՝ սույն կանոնների 213-րդ և 235-րդ կետերին համապատասխան.

4) ապահովում են Համակարգի Oպերատորի կողմից իր պարտականությունների կատարման նպատակով վերջինիս լիազոր-ներկայացուցչի անարգել մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներ.

5) ապահովում են իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված՝ Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող սարքավորումների և սարքվածքների պահպանումը.

6) անհապաղ հայտնում են Համակարգի օպերատորին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին.

7) ներկայացնում են հաշվետվություն Համակարգի Oպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ՝ Համակարգի Oպերատորի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում.

8) Համակարգի Oպերատորի վթարների վերացման հրահանգի հիման վրա մշակում են իրենց վթարների վերացման տեղական հրահանգները:

 

Բաժին 5.

 

ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻՆ

 

Գլուխ 31. Ընդհանուր դրույթներ

 

327. Սույն բաժնով սահմանված կարգով Հաղորդման ցանցին հզորություն միացնելու իրավունք ունեն Համակարգային նշանակության կայանը, Բաշխողը և Որակավորված սպառողները:

328. Հզորության միացման համար Հայտատուն ապահովում է Հաղորդման ցանցին իր Միացվող հզորությունների համապատասխանությունը սույն կանոնների և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

329. Միացվող հզորության համար Տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով Հայտատուն հայտ է ներկայացնում Հաղորդողին` կցելով սույն կանոնների 2-րդ հավելվածում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև՝

1) Հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի կամ համապատասխան որոշման պատճենը, եթե այդպիսիք պահանջվում են Օրենքով՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայտատուի կողմից իրականացվող գործունեության համար,

2) Միացվող հզորության նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

3) Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Հաղորդողին վճարումը հավաստող փաստաթուղթը:

330. Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Հաղորդողը Հայտատուից գանձում է ծառայության վճար՝ 500000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), որից 250000 դրամը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) փոխանցում է Համակարգի օպերատորին՝ ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված գումարները վերադարձման ենթակա չեն:

331. Չի թույլատրվում Հայտատուից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կանոններով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

332. Հայտատուի դիմելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը՝

1) ստուգում է ստացված տեղեկատվության համապատասխանությունը սույն գլխի պահանջներին և, անհրաժեշտության դեպքում, Հայտատուի հետ համատեղ կատարում է ճշտումներ.

2) մշակում է Տեխնիկական պայմանների նախագիծը` հիմք ընդունելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները.

3) Համակարգի օպերատորին է ներկայացնում սույն կանոնների 2-րդ հավելվածում նշված՝ ստուգված տեղեկատվությունը և Տեխնիկական պայմանների նախագիծը՝ ելնելով միացման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից.

4) Համակարգի օպերատորին է ներկայացնում սույն կանոնների 330-րդ կետին համապատասխան Համակարգի օպերատորին վճարումը հավաստող փաստաթուղթ:

333. Սույն կանոնների 332-րդ կետի 33)-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը Հաղորդողից ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի օպերատորը գնահատում է Միացվող հզորության ազդեցությունը Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վրա, Հաղորդողի հետ համատեղ ուսումնասիրում է մշակված Տեխնիկական պայմանները՝ Միացվող հզորության և Հաղորդման ցանցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար նախատեսված միջոցառումների ամբողջականության և անհրաժեշտության տեսանկյունից, և Հաղորդողին է ներկայացնում Տեխնիկական պայմանների համաձայնեցված տարբերակը:

334. Համակարգի օպերատորից համաձայնեցված Տեխնիկական պայմաններն ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը Հայտատուի համաձայնեցմանն է ներկայացնում Տեխնիկական պայմանները (Միացման կետի նշմամբ) և դրանց համապատասխան հաշվարկված Միացման վճարի նախնական չափը, որը որոշվում է Հաղորդողի կազմած խոշորացված նախահաշվի հիման վրա: Այն կազմվում է համանման նախագծերի իրականացման համար կատարված ծախսերի հիման վրա:

335. Միացման վճարը հավասար է Միացվող հզորությունը Հաղորդման ցանցին միացնելու նպատակով Հաղորդման ցանցում անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման, հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման ու տեղակայման, տեխնիկական կանոնակարգերով և սույն կանոններով միացման նպատակով մատուցված բոլոր ծառայությունների, այդ թվում նախագծման ծախսերի հանրագումարին:

336. Սույն կանոնների 334-րդ կետում նշված Տեխնիկական պայմանների և Միացման վճարի առնչությամբ Հայտատուի համաձայնությունը՝ դրանք վերջինիս ներկայացնելու պահից վեց ամսվա ընթացքում չստանալու դեպքում հայտը համարվում է չեղյալ:

337. Միացվող հզորության նախագծի մշակման ընթացքում հայտում նշված տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Հայտատուն պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հաղորդողին: Այդ դեպքում Հաղորդողը սույն կանոնների 332-րդ (բացառությամբ 4-րդ ենթակետի), 333-րդ և 334-րդ կետերով սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ Հայտատուին է ներկայացնում փոփոխված Տեխնիկական պայմանները (Միացման կետի նշմամբ) և դրանց համապատասխան հաշվարկված Միացման վճարի նախնական չափը կամ իրազեկում՝ դրանք անփոփոխ թողնելու մասին:

 

Գլուխ 32. Միացման պայմանագիր

 

338. Հայտատուից սույն կանոնների 334-րդ կետում նշված համաձայնությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում Հաղորդողը Հայտատուի հետ կնքում է Միացման պայմանագիր: Հաղորդողի կողմից տրված Տեխնիկական պայմանները կցվում են Միացման պայմանագրին և համարվում են դրա անբաժանելի մասը:

339. Սույն կանոնների 337-րդ կետի համաձայն Տեխնիկական պայմանների փոփոխության դեպքում կնքված Միացման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ, իսկ Հայտատուի անհամաձայնության դեպքում լուծվում՝ Հաղորդողի փաստացի կրած ծախսերի հատուցման պայմանով:

340. Միացման պայմանագրում նշվում են՝

1) փորձաքննություն անցած միացման նախագիծը Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետը,

2) Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացված միացման նախագիծը Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցման ժամկետը,

3) Միացման վճարի նախնական չափը և վճարման ժամկետները (ժամանակացույցը), ինչպես նաև Միացման վճարի նախնական և վերջնական մեծությունների ճշգրտման մեխանիզմները,

4) Հաղորդման ցանցին հզորության միացման ժամկետները և այդ ժամկետների խախտման դեպքում մասնակիցների պատասխանատվությունը:

341. Միացման պայմանագրի կողմերի համաձայնեցրած ցանկացած փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության դեպքում այն կատարվում է համապատասխան փաստաթղթի համաձայնեցման համար Միացման պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում (եթե այլ բան չի սահմանվում Միացման պայմանագրով):

342. Միացման պայմանագրի շրջանակում Հաղորդման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները համարվում են Հաղորդողի սեփականությունը, իսկ տեղադրված հաշվառքի սարքն, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները՝ Հայտատուի սեփականությունը:

 

Գլուխ 33. Միացման թույլտվություն

 

343. Միացման թույլտվություն ստանալու նպատակով Հայտատուն Հաղորդողին է դիմում Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետից առնվազն 75 աշխատանքային օր առաջ` ներկայացնելով.

1) շինարարության ավարտը հավաստող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,

2) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված հզորության գործարկման եզրակացության (թույլտվության) պատճենը,

3) Միացման վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ,

4) սույն կանոնների 3-րդ հավելվածում նշված տեղեկատվությունը,

5) միացման գործողությունների ծրագիրը:

344. Հաղորդողը սույն կանոնների 343-րդ կետում նշված դիմումն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը սույն բաժնի պահանջներին և Համակարգի օպերատորի համաձայնեցմանն է ներկայացնում միացման գործողությունների ծրագիրը:

345. Համակարգի օպերատորը Հաղորդողից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում է միացման գործողությունների ծրագիրը:

346. Համակարգի օպերատորի համաձայնությունն ստանալուց հետո Հաղորդողը 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին տալիս է Միացման թույլտվություն (դրական եզրակացության դեպքում) կամ տեղեկացնում հայտնաբերված թերությունների մասին (բացասական եզրակացության դեպքում): Հայտատուի կողմից տեղեկացումը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չշտկելու դեպքում Հայտատուին Միացման թույլտվություն չի տրվում, իսկ Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետը համարվում է երկարաձգված՝ ուշացման օրերին համապատասխան:

347. Միացման թույլտվություն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն գրավոր դիմում է Հաղորդողին և Համակարգի օպերատորին՝ նշելով իր Միացվող հզորությունը Հաղորդման ցանցին փաստացի միացնելու նախընտրելի ամսաթիվը:

348. Եթե Հայտատուի կողմից նշված՝ իր Միացվող հզորության փաստացի միացման (թողարկման, փորձարկման) նախընտրելի օրը Համակարգի օպերատորի կարծիքով ընդունելի չէ՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության աշխատանքի ապահովման տեսանկյունից, ապա Համակարգի օպերատորը 3 աշխատանքային օրվա ընթացքում բանակցում է Հայտատուի հետ միացման (թողարկման, փորձարկման) օրը տեղափոխելու շուրջ:

349. Միացվող հզորության Հաղորդման ցանցին միացումը իրականացվում է համաձայն սույն կանոնների 345-րդ կետում նշված միացման գործողությունների ծրագրի:

350. Հայտատուն փորձարկում է Հաղորդման ցանցին իր Միացվող հզորությունը` Տեխնիկական պայմաններով և Միացման պայմանագրով սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը հաստատելու նպատակով: Այդպիսի փորձարկումները իրականացվում են Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված գործողությունների ծրագրերին համապատասխան:

351. Հաղորդման ցանցին Միացվող հզորությանը ներկայացվող նվազագույն պահանջները սահմանվում են նորմատիվ իրավական ակտերով:

 

Բաժին 6.

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գլուխ 34. Ընդհանուր դրույթներ

 

352. Էլեկտրաէներգիայի հաշվառման կազմակերպման պահանջներն են.

1) յուրաքանչյուր Հաշվառման կետ պետք է կահավորված լինի Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրով.

2) էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրում ներառված հաշվիչը (հաշվիչները) պետք է ապահովի էլեկտրական էներգիայի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը.

3) Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինման ներքո գտնվող Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրի տարրերի ճշտության դասերի համապատասխանությունը սույն կանոնների 35-րդ գլխում նշված պահանջներին.

4) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները պետք է լինեն հուսալի.

5) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները պետք է գրանցված լինեն Շուկայի օպերատորի կողմից ԷՀԱՀ-ում.

6) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները պետք է ապահովեն հաշվառման տվյալների էլեկտրոնային տեսքով հաղորդումը հաշվառման տվյալների բազա.

7) ակտիվ հզորության հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտը (կՎտ), իսկ ռեակտիվ հզորությանը` կիլովառը (կվառ).

8) ակտիվ էներգիայի հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտ*ժամը (կՎտժ), իսկ ռեակտիվ էներգիայինը` կիլովառ*ժամը (կվառժ):

353. Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները պետք է տեղադրված լինեն այնպես, որ ապահովվի`

1) Արտադրողների կողմից արտադրված (ըստ յուրաքանչյուր գեներատորի), ինչպես նաև սեփական կարիքների համար սպառված և բոլոր Արտադրողների կողմից առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

2) Հաղորդողի ցանցերով հաղորդված կամ տարանցված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

3) Բաշխողի ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակների որոշումը, ինչպես նաև Բաշխողի ցանցից Հաղորդողի ցանց և Արտադրողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

4) Որակավորված սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

5) արտահանված, ներկրված, ինչպես նաև տարանցված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը:

354. Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները պետք է տեղակայված լինեն պայմանագրային կողմերի Սահմանազատման կետերում (իսկ բավարար հիմնավորմամբ և Շուկայի օպերատորի համաձայնությամբ Սահմանազատման կետերից դուրս)` այնպես, որպեսզի.

1) հաշվառման համալիրների տեղադրման կետից մինչև սահմանազատման կետ էլեկտրաէներգիայի կորուստները համարվեն արհամարհելի պայմանագրային կողմերի համար՝ Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվարկը պետք է ձևավորվի բացառապես հաշվիչների ցուցմունքներով առանց կորուստների հաշվարկային արժեքների կիրառմամբ.

2) նվազագույնի հասցվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը.

3) նվազագույնի հասցվի կողմնակի անձանց միջամտության հնարավորությունը Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների միացման սխեմային և նրանց աշխատանքին.

4) ապահովվի պայմանագրային կողմերի և Շուկայի օպերատորի ներկայացուցչի համար Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ցուցմունքների տեսանելիությունը.

5) ապահովվի Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների պահպանումը.

6) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

355. Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների մոտ Էլեկտրաէներգիայի առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների տեղակայման, փոխարինման, դրանց աշխատունակության ստուգման և հաշվիչների ստուգաչափման գործառույթների կոորդինացումը, ինչպես նաև այդ հաշվառման համալիրների միջոցով Էլեկտրաէներգիայի առևտրային և վերահսկիչ հաշվառումը իրականացվում է Շուկայի օպերատորի կողմից՝ ԷՀԱՀ միջոցով:

356. Հաշվառքի սարքերի կամ նրանց առանձին դետալների ստուգաչափումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունը:

357. ԷՀԱՀ-ում ընդգրկվում են Արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին ու Որակավորված սպառողներին պատկանող ինչպես առևտրային, այնպես էլ վերահսկիչ հաշվառման համալիրները:

358. Հայաստանի Հանրապետության տարածքում Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվարկը Շուկայի օպերատորը կատարում է Արտադրող – Հաղորդող, Արտադրող – Բաշխող, Արտադրող – Որակավորված սպառող, Հաղորդող - Բաշխող, Հաղորդող – Որակավորված սպառող և Բաշխող – Որակավորված սպառող Սահմանազատման կետերի համար:

359. Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համար օգտագործվող Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների խափանման դեպքում Շուկայի օպերատորը Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառումը կատարում է Վերահսկիչ հաշվիչից ստացված տվյալների հիման վրա:

 

Գլուխ 35. ԷՀԱՀ-ի ընդհանուր նկարագիրը և դրան ներկայացվող պահանջները

 

360. ԷՀԱՀ-ը ընդգրկում է՝

1) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրներ.

2) առաջնային տվյալների հավաքագրման սերվեր (կոմունիկացիոն սերվեր).

3) տվյալների մշակման և հաշվառման սերվեր (գլխավոր սերվեր).

4) հանգուցային սերվերներ (տվյալների հավաքման և հաղորդման սերվերներ) կամ հաշվիչներից ուղիղ ընթերցման սարքավորումներ, որոնք տեղակայված են 220 կՎ և բարձր լարման ենթակայաններում և արտադրող կայաններում (բացառությամբ մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ Արտադրողների).

5) տարածաշրջանային սերվերներ, որոնք տեղակայված են Հաղորդողի տարածաշրջանային և Արտադրողի էլեկտրակայանների (այդ թվում՝ հիդրոէլեկտրակայանների կասկադների) ադմինիստրատիվ կառավարման կենտրոններում.

6) դյուրակիր համակարգիչներ, որոնք օգտագործվում են հաշվառման տվյալների բազայում տվյալների ներմուծման համար՝ այն դեպքում, երբ խափանվել են կապուղիները կամ Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրը կահավորված չէ հեռահաղորդակցության սարքվածքներով.

7) հանգուցային և տարածաշրջանային սերվերներում պահպանվող հաշվառման տվյալների բազաներ.

8) հեռահաղորդակցության սարքվածքներ՝ ներառյալ հաղորդակցման ուղիները դեպի կորպորատիվ ցանցեր, մոդեմներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, RS232-RS422/485 փոխակերպիչներ.

9) Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ավտոնոմ էլեկտրական սնումն ապահովող անխափան սնման սարքեր՝ առնվազն 1.5 ժամ տևողությամբ, հիմնական սնման աղբյուրի անջատումից հետո:

361. ԷՀԱՀ-ը ապահովում է՝

1) էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը դեպի հաշվառման տվյալների բազա,

2) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրներից ստացվող տվյալների գրանցումը և դրանց պաշտպանվածությունը,

3) Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների մուտքը ՏՀՀՍ-ներում գտնվող հաշվառման տվյալների բազա՝ տվյալ Արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին ու Որակավորված սպառողին վերաբերող տեղեկատվություն ստանալու համար,

4) էլեկտրաէներգիայի քանակի գրանցումը յուրաքանչյուր Հաշվառման կետում և հաշվարկումը Սահմանազատման կետի համար:

362. ԷՀԱՀ-ում ներառված սերվերների, համակարգիչների տեխնիկական հարաչափերին և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները առաջադրում է Շուկայի օպերատորը և հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:

363. ԷՀԱՀ-ում ներառված էլեկտրաէներգիայի Առևտրային և Վերահսկիչ հաշվիչները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համար թույլատրվող ստատիկ հաշվիչներին ներկայացվող պահանջները բավարարող Վատտ*ժամերի ստատիկ հաշվիչներ՝ IEC11070P (օպտիկական պորտ) և RS485 ինտերֆեյսով, որոնք ներառված կլինեն Շուկայի օպերատորի ծրագրային ապահովման կողմից աջակցվող սարքերի պաշտոնական ցանկում և զետեղված Շուկայի օպերատորի պաշտոնական կայքում:

364. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համար ԷՀԱՀ-ում թույլատրվում են փոփոխական հոսանքի ակտիվ և ռեակտիվ էներգիայի այն ստատիկ հաշվիչների կիրառումը, որոնք բավարարում են սույն գլխով սահմանված տեխնիկական պահանջներին:

365. Ըստ ճշտության դասի թույլատրվում է կիրառել ստատիկ հաշվիչների հետևյալ հինգ տեսակները՝

1) ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչներ՝ 1,0 S ճշտության դասից ոչ պակաս,

2) մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

3) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

4) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի,

5) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման ռևերսային բազմաֆազ 0,2 S ճշտության դասի:

366. Սույն կանոնների 365-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նկարագրված 0,5 S ճշտության դասի հաշվիչների ճշտությանը և ճշտության ստուգմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30207-94(ՄԷԿ 1036-90) և ԳՕՍՏ 30206-94(ՄԷԿ 687-92) ստանդարտներին, իսկ մյուս տեխնիկական պահանջները` փորձարկումներն ու փորձարկումների պայմանները, անվտանգության պահանջները` ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) ստանդարտին:

367. Սույն կանոնների 365-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նկարագրված տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0.2S ճշտության դասի հաշվիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտի պահանջներին:

368. Սույն կանոնների 365-րդ կետում նշված տեսակների բոլոր հաշվիչների համար, բացի սույն գլխով նախատեսված ստանդարտների պահանջներից, սահմանվում են հետևյալ լրացուցիչ պահանջները.

1) հաշվառված էլեկտրաէներգիան պարտադիր արտապատկերվում է հաշվիչի ցուցանակի վրա ամբողջական ու տասնորդական մեծությունների.

2) ստուգաչափման ժամանակ տվյալները պետք է ֆիքսվեն 0.01 կՎտժ (կվառ) ճշտությամբ.

3) բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում՝ ըստ օրվա ժամերի սահմանված առնվազն չորս սակագներով.

4) բոլոր տեսակի հաշվիչները (բացառությամբ A1600 տիպի հաշվիչների, որոնք շահագործումից դուրս կհանվեն 2030 թվականի հունվարի 1-ից) պետք է ավտոմատ կերպով ֆիքսեն և արտապատկերեն տեղեկատվությունն իրենց սեղմակաշարերի կափարիչների հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին.

5) բոլոր տեսակի հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է ունենան ազդանշանիչներ` անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության դեպքում ազդանշանելու համար.

6) հաշվիչների անկախ սնուցման աղբյուրի փոխարինման գործընթացը չպետք է ազդի հաշվիչի ոչ մի ցուցմունքի վրա.

7) հաշվիչների լուսատախտակի վրա անընդհատ, որոշակի պարբերականությամբ, բայց ոչ ավելի, քան 5 րոպեն մեկ անգամ, և յուրաքանչյուրը՝ 10 վայրկյանից ոչ պակաս տևողությամբ, պետք է ապահովվի հետևյալ տեղեկատվության արտապատկերումը`

ա. թվականը և ժամը (ժամացույցի աշխատանքի ստուգման համար),

բ. հաշվիչի ցուցմունքներն ըստ սակագների,

գ. նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերն ըստ սակագների,

8) տրանսֆորմատորային ռևերսային հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է արտապատկերեն սույն կետի 7-րդ ենթակետի տվյալներն՝ ըստ հզորության հոսքերի ուղղությունների,

9) ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչները հեռաչափման և (կամ) տեղում տվյալների ավտոմատացված ընթերցման ժամանակ պետք է պատկերեն հետևյալ տեղեկատվությունը.

ա. հաշվիչի նույնականացման համարանիշը.

բ. թվականը և ժամը.

գ. ընթացիկ ցուցմունքներն՝ ըստ սակագների.

դ. նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերն՝ ըստ սակագների.

ե.սեղմակաշարերի կափարիչների հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին տեղեկատվությունը.

զ. հաշվիչի անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության ազդանշանը.

10) տրանսֆորմատորային միացման հաշվիչները, բացի սույն կետի 9-րդ ենթակետի տվյալներից, պետք է պատկերեն նաև բեռի գրաֆիկները (ակտիվ և ռեակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար.

11) տրանսֆորմատորային ռևերսային հաշվիչները սույն կետի 9-րդ և 10-րդ ենթակետերի տվյալները պետք է պատկերեն ըստ ակտիվ և ռեակտիվ հզորության հոսքերի ուղղությունների.

12) բոլոր տեսակի հաշվիչները, ինֆորմացիայի կենտրոնացված հաշվառումն ու մշակումն ապահովելու նպատակով, պետք է օժտված լինեն ելքային հանգույցով` դեպի հաշվառման կենտրոն ինֆորմացիայի փաթեթային ռեժիմում հաղորդման և (կամ) տեղում էլեկտրոնային-թվային ընթերցման համար և առանձին ելքով` հաշվիչների ստուգաչափման համար.

13) բոլոր տեսակի հաշվիչները տարբեր մակարդակի նշանաբաններով պետք է պաշտպանված լինեն չարտոնագրված մուտքերից:

369. Հաշվիչների եզրաչափերը, տեղակայման չափերը, զանգվածը և բոլոր այլ անհրաժեշտ պահանջները պետք է սահմանվեն հաշվիչների տեխնիկական պայմաններով:

370. Հաշվառման տվյալների բազան պետք է պարունակի՝

1) գրանցումներ Հաշվառման կետով անցած էլեկտրաէներգիայի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչների ու հզորության մասին՝ ստացված 30 րոպեանոց միջակայքում գումարային (ինտեգրալ) տվյալներից, ինչպես նաև այդ միջակայքում հզորության գործակցի արժեքի մասին,

2) տեղեկատվություն հաշվառման տվյալների բազայի գրանցումներում կատարված փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին,

3) տվյալներ Էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր հաշվառման համալիրի վերաբերյալ (լարման և հոսանքի տրանսֆորմատորների, հաշվիչների տեխնիկական տվյալները, ստուգաչափման ժամկետները, գործարանային համարները և այլն):

371. Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրի փոխարինման դեպքում, տեղադրված նոր տվյալները Շուկայի օպերատորի կողմից մուտքագրվում են հաշվառման տվյալների բազա:

372. Հաշվառման տվյալների բազայում հաշվառման տվյալները պահպանվում են 24 ամիս, այնուհետև արխիվացվում են և պահպանվում Շուկայի օպերատորի և Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների մոտ 10 տարի ժամկետով:

 

Գլուխ 36. Էլեկտրական էներգիայի հաշվառման հետ կապված շուկայի մասնակիցների հարաբերությունները

 

373. Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների փոխհարաբերությունները միմյանց և Շուկայի օպերատորի հետ կանոնակարգվում են ԷՄՇ պայմանագրով, Շուկայի առևտրային կանոններով և այլ իրավական ակտերով:

374. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները, ելնելով միմյանց միջև էլեկտրական միացումներից, որոշում են Էլեկտրաէներգիայի առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը՝ հաշվի առնելով սարքավորումների հաշվեկշռային պատկանելիության սահմանը և կողմերի շահերը: Ընտրված Հաշվառման կետերը, Առևտրային ու Վերահսկիչ հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների քանակն ու ճշտության դասերը, ինչպես նաև երկրորդային շղթաները պետք է համապատասխանեն սույն կանոնների 364-րդ կետի, ինչպես նաև ՀՍՏ257-2006-ի պահանջներին և նախագծման փուլում համաձայնեցվեն Շուկայի օպերատորի հետ: Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը և գլխավոր հարաչափերը պետք է կցվեն Պայմանագրին:

375. Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումը իրականացնում են պայմանագրային կողմերը՝ Շուկայի օպերատորի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)՝ համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի: Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում են, որ իրենց Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի փոխարինման ընթացքում Շուկայի օպերատորին փոխանցվեն Շուկայի օպերատորի համար ընդունելի այլընտրանքային հաշվառման տվյալներ:

376. Հաշվիչների սեղմակաշարերը կամ դրանց տեղակայման արկղերը կնքում է (կնիքները հանում է) Շուկայի օպերատորը՝ պայմանագրային կողմերի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)՝ համաձայն սույն կանոնների N 5 հավելվածի:

377. Չափիչ տրանսֆորմատորները (հոսանքի և լարման) կամ դրանց տեղակայման էլեկտրական վահանակների կամ պահարանների դռները կնքում են պայմանագրային կողմերը՝ կողմերից որևէ մեկի պահանջի հիման վրա՝ կազմելով երկկողմ արձանագրություն:

378. Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրներում կամ դրանց առանձին տարրերում առաջացած վթարների վերացման նպատակով հաշվիչների սեղմակաշարերի կամ դրանց տեղակայման արկղերի կնիքների հանումը կարող է իրականացվել առանց Շուկայի օպերատորի և պայմանագրային մյուս կողմի մասնակցության՝ անմիջապես տեղեկացնելով վերջիններիս: Այս դեպքում հաշվիչների սեղմակաշարերի կամ դրանց տեղակայման արկղերի վերակնքումն իրականացվում է սույն կանոնների 376-րդ կետում սահմանված ընթացակարգով՝ 72 ժամվա ընթացքում:

379. Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում են ակնադիտարկման Շուկայի օպերատորի կողմից՝ պայմանագրային կողմերի մասնակցությամբ, որի ընթացքում ստուգվում է Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների ամբողջականությունը և կնիքների առկայությունը: Ակնադիտարկման արդյունքները ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ՝ համաձայն սույն կանոնների N 6 հավելվածի:

380. Եթե սույն կանոնների 379-րդ կետում նշված ակնադիտարկման ժամանակ բացահայտվել է Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրի ամբողջականության խախտում (հոսանքի և լարման տրանսֆորմատորների հաշվիչի, առանձին դետալների վնասվածքները կամ կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, դրանց միացնող հաղորդալարերի երկրորդային շղթաների վնասվածքները, նախագծով հաստատված սխեմայի փոփոխությունը, հաշվառման համալիրի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունը), փաստի վերաբերյալ Շուկայի օպերատորը կազմում է համապատասխան արձանագրություն, որը հիմք է հանդիսանում Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրի արտահերթ ստուգման համար.

1) Առևտրային հաշվիչի հոսանքի և լարման տրանսֆորմատորների խախտման դեպքում ստուգաչափումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունը,

2) Մնացած դեպքերում՝ հաշվառման համալիրի արտահերթ ստուգման միջոցով:

381. Այն դեպքում, երբ սույն կանոնների 380-րդ կետում նկարագրված խախտումները հանգեցրել են Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման խախտմանը, Շուկայի օպերատորը կատարում է էլեկտրաէներգիայի վերահաշվարկ՝ սույն կանոնների 359-րդ կետի համաձայն:

382. Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրը տնօրինողը պարտավոր է ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:

383. ԷՀԱՀ-ի տարրերի փոխարինումը, կամ ընդլայնման նպատակով նոր տարրերի տեղակայումն իրականացնում են պայմանագրային կողմերը՝ Շուկայի օպերատորի հետ համաձայնեցված նախագծով և ժամկետներում:

384. ԷՀԱՀ-ում ներառվելու նպատակով Էլեկտրաէներգիայի առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրները` երկրորդային շղթաների միացումները, հաշվիչի, մոդեմների և կապի միջոցների աշխատունակությունը Շուկայի օպերատորի կողմից ենթարկվում են ստուգման: Շուկայի օպերատորը կարող է իրականացնել Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի պարբերական, պատահական և չնախազգուշացված ստուգումներ: Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ապահովում են Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի անարգել հասանելիությունը Շուկայի օպերատորի ներկայացուցչի համար: Էլեկտրական էներգիայի հաշվիչի ինքնաախտորոշման արդյունքում ծրագրային սխալ հայտնաբերելու դեպքում հաշվիչը կարող է նաև վերածրագրավորվել Շուկայի օպերատորի կողմից: Ստուգման արդյունքները ձևակերպվում են սույն կանոնների N 4 հավելվածով նախատեսված արձանագրության օրինակելի ձևի համաձայն և վավերացվում են եռակողմ՝ Շուկայի օպերատորի և պայմանագրային կողմերի կողմից:

385. Առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների (այդ թվում՝ հաշվիչների և դրանց ծրագրային ապահովման փաթեթների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման, սեփական նախաձեռնությամբ ստուգման և ստուգաչափման հետ կապված ծախսերը կրում են դրանց սեփականատերերը կամ տնօրինողները:

386. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները շահագործման ամբողջ ժամանակաշրջանում պատասխանատու են իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց կողմից տնօրինվող Էլեկտրաէներգիայի առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների ամբողջականության պահպանման և սպասարկման գործառույթների կատարման համար:

387. ԷՀԱՀ-ի կառավարումն իրականացվում է ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից՝ Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների ԷՀԱՀ-ի ադմինիստրատորների միջոցով:

388. Շուկայի օպերատորը պարտավոր է.

1) Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգից օգտվելու իրավասությունը կանոնակարգելու նպատակով ապահովել յուրաքանչյուր ԷՀԱՀ-ի ադմինիստրատորի հասանելիությունը Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգին՝ իրեն վերաբերվող մասով,

2) տեղեկացնել ԷՀԱՀ-ի ադմինիստրատորներին հաշվառման համակարգում ծրագրային ապահովման փաթեթների, տեխնիկական և անվտանգության պահանջների՝ իրեն վերաբերող փոփոխությունների մասին,

3) յուրաքանչյուր ԷՀԱՀ-ի ադմինիստրատորին ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել և համապատասխան տեղեկատվություն տրամադրել՝ իրեն վերաբերող տվյալներում կատարված փոփոխությունների և գլխավոր սերվերում դրանց մուտքագրման փաստի վերաբերյալ,

4) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի ամբողջականության խախտման, կամ դրանցում որևէ անսարքության մասին տեղեկանալու օրվանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ուղղված անսարքության (խախտման) բնույթի նույնականացմանը, դրա վերացման ուղիների նախանշմանը և այդ նպատակով իրականացվող աշխատանքների համակարգմանը,

5) հաշվառման խախտումներ արձանագրելու դեպքում կատարել էլեկտրաէներգիայի վերահաշվարկ` սույն կանոնների 359-րդ կետի համաձայն:

389. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները պարտավոր են.

1) ՏՀՀՍ-ներում կազմել հաշվեկշռային հաշվարկային խմբեր՝ գլխավոր սերվերում կազմված հաշվարկային խմբերին համապատասխան,

2) հետևել իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց կողմից տնօրինվող հաշվառման սարքերի (հաշվիչներ, հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքեր, ներքին կապի գծեր, համակարգիչներ) աշխատունակությանը,

3) դրանց ամբողջականության խախտման կամ դրանցում որևէ անսարքության հայտնաբերելու դեպքում, հայտնաբերման պահից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, այդ մասին տեղեկացնել Շուկայի օպերատորին (հեռախոսագրով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով), կատարելով գրառում սարքավորումների թերությունների և անսարքությունների մատյանում, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:

390. Շուկայի օպերատորը, Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները պատասխանատվություն են կրում ԷՀԱՀ-ում կիրառվող նշանաբանների գաղտնիության պահպանման համար:

391. ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորը և հաշվառման գործընթացում ներգրավված մյուս ԷՀԱՀ-ի ադմինիստրատորները պարտավոր են ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ արխիվացնել իրենց պատասխանատվության ներքո գտնվող գլխավոր տարածաշրջանային սերվերներում եղած հաշվառման տվյալների բազան:

 

Գլուխ 37. Հաշվառման տվյալների հավաքագրումը և պարբերականությունը

 

392. Հաշվառման տվյալների հավաքագրումն իրականացնում է Շուկայի օպերատորը՝ ԷՀԱՀ-ի միջոցով: Շուկայի օպերատորը պատասխանատվություն է կրում հաշվառման տվյալների սահմանված ժամկետից ուշ կամ սխալ հավաքագրման համար:

393. Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով Շուկայի օպերատորը ապահովում է համակարգային, գլխավոր սերվերների և ՏՀՀՍ-ների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը, տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներից դեպի համակարգային սերվեր:

394. ԷՀԱՀ-ի (հաշվիչների, սերվերների) ժամացույցները պետք է պարբերաբար ճշգրտվեն ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից և սինքրոնացվեն Երևանում գործող ժամանակի հետ:

395. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները ապահովում են`

1) Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի մեջ ներառված հաշվիչներից տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներում,

2) ՏՀՀՍ-ների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:

396. Հաշվառման տվյալները առևտրային օրվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար հավաքագրվում են ժամը 24:00-ի դրությամբ և ամրագրվում դրան հաջորդող օրվա ընթացքում։

397. Շուկայի օպերատորը հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին՝ վեց օրացուցային օրվա ընթացքում, կազմում է Էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի փաստացի հաշվեկշիռ՝ ըստ Սահմանազատման և Հաշվառման կետերի:

398. Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի կազմման համար հիմք են ընդունվում Շուկայի օպերատորի և Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների միջև փոխհամաձայնեցված հաշվառման հաշվարկային խմբերը, որոնք անփոփոխ պետք է կրկնվեն համակարգային և տարածաշրջանային սերվերներում: Հաշվարկային խմբերի ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ:

399. Հաշվառման կետերում տեղակայված հաշվիչների աշխատանքն ստուգելու նպատակով Շուկայի օպերատորը իրավասու է Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի մեջ ընդգրկված հաշվիչներից կազմել ցանկացած հաշվեկշռային խմբեր:

400. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները իրենց վերաբերող հաշվառման տվյալների հավաստիությանը կասկածելու դեպքում իրավունք ունեն, պահպանելով փոխհամաձայնեցված ընթացակարգը, մուտք գործել ԷՄՇ պայմանագրի մյուս կողմի տարածք՝ նրանց միջև Պայմանագրով ամրագրված Հաշվառման կետերից, դյուրակիր համակարգիչների օգնությամբ, տվյալների ընթերցման նպատակով:

 

Գլուխ 38. Հաշվառման հատուկ դեպքեր

 

401. Շուկայի օպերատորը հաշվառքի կետերից ստացված տվյալների հավաստիության ստուգման նպատակով, սույն կանոնների 403-րդ կետում սահմանված ընթացակարգով պարտավոր է կազմել ԷՄՇ մասնակիցների ԷՀԱՀ-ում ներառված հաշվառման համալիրներով ձևավորված հաշվեկշռային խմբի (կամ խմբերի) էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը։

402. Եթե կազմված փաստացի հաշվեկշիռը գերազանցում է վերջին մեկ տարվա միջին վիճակագրական տվյալների սահմանային արժեքները, առավել ևս՝ անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքները, ապա՝

1) Շուկայի օպերատորը պարտավոր է Պայմանագրային կողմերին տեղեկացնել փաստացի անհաշվեկշռույթի կտրուկ փոփոխության վերաբերյալ՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել փաստացի անհաշվեկշռույթի մեծության կտրուկ փոփոխության պատճառները պարզելու համար։

2) Պայմանագրային կողմերը Շուկայի օպերատորի մասնակցությամբ կատարում են ԷՀԱՀ-ում ձևավորված հաշվառման համալիրների հաշվեկշռային խմբի (կամ խմբերի) համար Հաշվառման համալիրների տեղազննություն՝ խափանումներ հայտնաբերելու դեպքում կազմելով համապատասխան ակտ։

3) Առևտրային հաշվառման համալիրների խափանման ակտի առկայության դեպքում Շուկայի օպերատորը կատարում է վերահաշվարկ։

4) Առևտրային հաշվառման համալիրի և դրանց միացման շղթաներում խափանում չհայտնաբերելու դեպքում փաստացի անհաշվեկշռույթի մեծության շեղումը միջին վիճակագրական տվյալներից (եթե փաստացի անհաշվեկշռույթի մեծությունը չի գերազանցում տվյալ հաշվեկշռային խմբի անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքը) համարվում է ընդունելի՝ պայմանավորված ռեժիմների փոփոխություններով, և վերահաշվարկ չի կատարվում։

5) Այն դեպքում, երբ փաստացի անհաշվեկշռույթի մեծությունը գերազանցում է անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքը, սակայն տեղազննության արդյունքում Հաշվառման համալիրի և դրանց միացման շղթաների խափանում չի հայտնաբերվում, ապա հաշվառման համալիրներ տնօրինողը պետք է իրականացնի հաշվիչների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների արտահերթ ստուգաչափումներ՝ կազմելով համապատասխան արձանագրություններ, անհրաժեշտության դեպքում փոխարինելով Հաշվառման համալիրները։ Նշված արձանագրությունները հիմք են հանդիսանում վերահաշվարկի ակտի կազմման համար։

6) Վերահաշվարկը իրականացվում է վերստուգիչ հաշվիչներից ստացված տվյալների հիման վրա։ Վերահաշվարկի արդյունքները ներառվում են խափանումը հայտնաբերելու ամսվան հաջորդող ամսվա վճարման փաստաթղթերում։

403. Անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքները որոշվում են Շուկայի օպերատորի կողմից՝ համաձայն Հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված 110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի:

 

Գլուխ 39. Հաշվառման տվյալների սեփականությունը և հասանելիությունը

 

404. Հաշվառման տվյալները համարվում են տվյալ Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգը տնօրինող Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի սեփականությունը, և ՀՊԿ-ները, որոնք իրենց հաշվեկշռման տիրույթում ընդգրկում են համապատասխան հաշվիչները, պետք է ցանկացած պահի հասանելիություն ունենան իրենց սեփական հաշվառման տվյալներին ցանկացած ժամանակ:

405. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը չպետք է միջամտեն իրենց Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում ներառված տարրերի աշխատանքին, դրանցում գրառված ցանկացած հաշվառման տվյալին կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի ժամային ցուցմունքին: Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում են, որ ոչ մի անձ՝ բացառությամբ Շուկայի օպերատորի, չմիջամտի իրենց Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում ներառված տարրերի աշխատանքին, գրառված ցանկացած հաշվառման տվյալին կամ ներառված էլեկտրահաշվիչի ժամային ցուցմունքին:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

հաստատված կանոնների

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

___________________________________________________

(ընկերության անվանումը)

 

Տնօրինելի հզորությունները 20___ թվականին

 

ՄՎտ

N

Ամիսներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ամսաթիվ

1-31

1-28
1-29

1-31

1-30

1-31

1-30

1-31

1-31

1-30

1-31

1-30

1-31

1.

Անվանական հզորություն,
այդ թվում՝
(ըստ կայանների և ըստ սարքավորումների)՝

                       

1)

                         

2)

                         

2.

Պլանային նորոգման հանվող հզորությունները, այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

3.

Գումարային սահմանափակումներ,
այդ թվում՝

                       

1)

Բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներ

                       

2)

Ջերմային բեռնվածքով պայմանավորված սահմանափակումներ

                       

3)

Սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումներ

                       

4.

Տնօրինելի հզորություն կոնդենսացիոն ռեժիմում,
այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

5.

Տնօրինելի հզորություն ջերմաֆիկացիոն ռեժիմում,
այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

 

1. Սույն հավելվածի՝ աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի՝ ըստ օրերի:

3. Տեխնիկական նվազագույն հզորություն _________ ՄՎտ (լրացվում է ըստ անհրաժեշտության):

 

 Ընկերության ներկայացուցիչ

 անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

հաստատված կանոնների

 
ՀԱՂՈՐԴՈՂԻ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ
 

1.

Հայտատուի տվյալները

1)

Հայտատուի անվանումը՝

2)

Հայտատուի տեսակը

Արտադրող

 

Բաշխող

 

Սպառող

 

3)

Տեղակայանքի անվանումը

4)

Տեղակայանքի հասցեն

5)

Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը)

6)

Միանալու նպատակը

Նոր տեղակայանքի միացում

 

Արտադրողի դրվածքային հզորության ավելացում

 

Բաշխողի սպառվող հզորության ավելացում

 

Առկա տեղակայանքի արդիականացում

 

7)

Միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ)

8)

Միացման կետի լարման պլանավորված մակարդակը (կՎ)

9)

Փուլային իրականացում (այո/ոչ)

10)

Կառուցման/վերազինման պլանավորված ժամկետները (ըստ փուլերի)

Փուլ

I

II

III

IV

տարի/ամիս

       

ՄՎտ

       

11)

Հայտատուի հասցեն՝

12)

Հայտատուի հեռախոսը՝

13)

Հայտատուի ֆաքսը՝

14)

Պատասխանատու անձ

Անուն, ազգանուն՝

 

Հասցե՝

 

էլեկտրոնային հասցե՝

 

Հեռախոս՝

 
 
Լրացվում է Արտադրողի կողմից
 

2

Տվյալներ արտադրող տեղակայանքի վերաբերյալ

 

1)

Էլեկտրակայանի տեսակը

Հունային հիդրո

 

Ջրամբարով հիդրո

 

Հիդրոկուտակիչ

 

Ատոմային

 

Ջերմային

 

Համակցված ցիկլով

 

Հողմային

 

Այլ (հատկորոշել)

 

2)

Վառելիքը

ածուխ

 

գազ

 

մազութ

 

միջուկային

 

Այլ (հատկորոշել)

 

3)

Ըստ փուլերի էներգետիկ տվյալները.

I

II

III

IV

ա.

ագրեգատների քանակը (հատ)

       

բ.

ակտիվ հզորության արտադրությունը (ՄՎտ)

       

գ.

առավելագույն առաքվող հզորությունը (ՄՎտ)

       

դ.

կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)

       

4)

հնարավորություն ռեակտիվ հզորության կարգավորմանը (այո/ոչ)

       

 

Լրացվում է Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից

 

3

Տվյալներ միացվող տեղակայանքի վերաբերյալ

1)

Տեղակայանքի տեսակը

Արդյունաբերական

 

Արդյունաբերական էլեկտրաէներգիայի սեփական արտադրությամբ

 

Քարշային

 

Ընդհանուր նշանակության

 

Այլ (հատկորոշել)

 

2)

Ըստ փուլերի էներգետիկ տվյալները.

I

II

III

IV

ա.

կանխատեսվող առավելագույն ակտիվ բեռը (ՄՎտ)

       

բ.

կանխատեսվող առավելագույն լրիվ բեռը (ՄՎԱ)

       

գ.

կանխատեսվող նվազագույն ակտիվ բեռը (ՄՎտ)

       

դ.

կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ))

       

ե.

սեփական արտադրության էլեկտրաէներգիայի առավելագույն հզորությունը (ՄՎտ)

       

զ.

սեփական արտադրության էլեկտրաէներգիայի տարեկան ծավալը (ՄՎտժ)

       

 

Ընկերության ներկայացուցիչ

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

հաստատված կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

1.

Հայտատուի տվյալներ

1)

Հայտատուի անվանումը՝

2)

Միացողի տեսակը

Արտադրող

      
 

Բաշխող

 

Սպառող

 

3)

Տեղակայանքի անվանումը

4)

Տեղակայանքի հասցեն

5)

Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը)

6)

Միացման նպատակը

Նոր տեղակայանքի միացում

 
 

Արտադրողի դրվածքային հզորության ավելացում

 

Բաշխողի/սպառվող հզորության ավելացում

 

Առկա տեղակայանքի արդիականացում

 

7)

Միացման կամ միացման համար թույլտվություն ստանալու ժամկետը

 

8)

Շինարարության փուլը

 

9)

Կառուցման (վերակառուցման) ավարտի ժամկետը

 

10)

Նոր միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ)

 

11)

Միացման կետում լարման պլանավորված մակարդակը (կՎ)

 

12)

Միացողի հասցեն՝

13)

Միացողի հեռախոսը՝

14)

Միացողի ֆաքսը՝

15)

Պատասխանատու անձ

Անուն, ազգանուն՝

 

Հասցե՝

էլեկտրոնային հասցե՝

Հեռախոս՝

 

Լրացնում է արտադրողը

 

2

Արտադրող տեղակայանքի տվյալները

1)

Էլեկտրակայանի տեսակը

Ատոմային

 
 

Հիդրո (տեսակը)

 

Ջերմային (տեսակը)

 

Հողմային

 

Այլ (տեսակը)

 

2)

Ջերմային և համակցված ցիկլով աշխատող էլեկտրակայաններում օգտագործվող վառելիքը

ածուխ

 
 

բնական գազ

 

մազութ

 

այլ

 

3)

Էներգետիկական տվյալներ

Գոյություն ունեցող

Նոր

ա.

Կաթսաների քանակը

   

բ.

Գեներատորների քանակը

   

գ.

Բարձրացնող տրանսֆորմատորների քանակը

   

դ.

Լրիվ հզորությունը (ՄՎԱ)

   

ե

Ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

զ

Ռեակտիվ հզորությունը (Մվառ)

   

է.

Առավելագույն առաքվող ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

ը.

Նվազագույն առաքվող ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

թ.

Նախատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)

   

ժա.

Սեփական կարիքների անվանական լարումը (կՎ)

   

ժբ.

Սեփական կարիքների առավելագույն ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

ժգ.

Սեփական կարիքների առավելագույն ռեակտիվ հզորությունը (Մվառ)

   

ժդ.

Ռեակտիվ հզորության կարգավորման հնարավորությունը (այո/ոչ)

   

4)

Գեներատորների տվյալները (յուրաքանչյուրի համար)

1

2

 3

  4

ա.

Գեներատորի մակնիշը

       

բ.

Լրիվ հզորությունը (ՄՎԱ)

       

գ.

Ակտիվ հզորությունը (ՄՎտ)

       

դ.

Հզորության գործակիցը (cosφ)

       

ե.

Անվանական լարումը (կՎ)

       

զ.

Պտույտների քանակը

       

է.

Գրգռման համակարգի տեսակը (պտտվող/ստատիկ)

       

ը.

Լարման կարգավորման և համակարգի կայունացուցիչի տեսակը

       

թ.

Կարճ միացման գործակիցը

       

ժա.

Սինքրոն ռեակտիվ դիմադրությունները, Xd/Xq (%)

       

ժբ.

Անցումային ռեակտիվ դիմադրությունները, Xd’/Xq’ (%)

       

ժգ.

Գերանցումային ռեակտիվ դիմադրությունները, Xd’’/Xq’’ (%)

       

ժդ.

Ժամանակային հաստատունը, Td/Tq (վ)

       

ժե.

Անցումային ժամանակային հաստատունը, Td’/Tq’ (վ)

       

ժզ.

Գերանցումային ժամանակային հաստատունը, Td’’/Tq’’ (վ)

       

ժէ.

Գեներատորի և տուրբինի իներցիայի մոմենտը, GD2 (Ն*մ2)

       

5)

Տուրբինների տվյալները (յուրաքանչյուրի համար)

1

2

3

4

ա.

Տուրբինի մակնիշը

       

բ.

Տուրբինի դրվածքային հզորությունը (ՄՎտ)

       

գ.

Տեխնիկական մինիմում (ՄՎտ)

       

6)

Տրանսֆորմատորի տվյալները (յուրաքանչյուրի համար)

1

2

3

4

ա.

Տրանսֆորմատորի մակնիշը

       
 

բ.

Տրանսֆորմացիայի անվանական գործակիցը (կՎ/կՎ)

       

գ.

Անվանական հզորությունը ԲԼ/ՄԼ/ՑԼ (ՄՎԱ)

       

դ.

Կարճ միացման լարումը (%)

Սկ 1-2

       
 

Սկ 1-3

       

Սկ 2-3

       

ե.

Կարճ միացման հզորությունը (կՎտ)

Pկ 1-2

       
 

Pկ 1-3

       

Pկ 2-3

       

զ.

Պարապ ընթացքի հոսանքը, Iպը (%)

       

է.

Պարապ ընթացքի կորուստը, Pպը (կՎտ)

       

ը.

Լարման կարգավորում (բեռի տակ, առանց բեռի)

       

թ.

Ճյուղավորումների փոխարկիչի միջակայքը և քայլը (%)

       

ժա.

Միացման խումբը

       

ժբ.

Ուղիղ հաջորդականության դիմադրությունը

       

ժգ.

Զրոյական հաջորդականության դիմադրությունը

       

ժդ.

Չեզոքի հողանցումը

       

Լրացնում է բաշխողը/սպառողը

3.

Միացվողի մասին տեղեկատվություն

1)

Տեղակայանքի տեսակը

Արդյունաբերական

           
 

Արդյունաբերական՝ սեփական արտադրող հզորություններով

 

Քարշային

 

Ընդհանուր նշանակության

 

Այլ՝

 

2)

Էներգետիկական տվյալներ

Գոյություն ունեցող

Նոր

ա.

Դրվածքային հզորություն (ՄՎտ)

   

բ.

Հզորության գործակից (cosφ)

   

գ.

Սպասվող առավելագույն հզորություն (ՄՎտ)

   

դ.

Սպասվող նվազագույն հզորություն (ՄՎտ)

   

ե.

Սպասվող բեռի օրական գրաֆիկը (ակտիվ և ռեակտիվ հզորությունների օրական գրաֆիկները ձմռան և ամառվա ռեժիմների համար (այո/ոչ)

 

զ.

Բեռի զգայունությունը համակարգում լարման և հաճախականություն տատանումների նկատմամբ (նկարագրել)

 

է.

Սպառողի բեռից առաջացող թարթումների (ֆլյուկեր) և հարմոնիկ բաղադրիչների առավելագույն մակարդակները: Նշել սպառման հետ կապված առանձնահատուկ մանրամասները, օրինակ, արդյունաբերական վառարաններ, քարշային ենթակայաններ և այլ տեղակայանքներ, որոնք կարող են ազդել այլ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա:

 

ը.

Տվյալներ պարբերաբար փոփոխվող ակտիվ և ռեակտիվ հզորության վերաբերյալ (>5 ՄՎԱ/րոպե):

 

թ.

Ակտիվ և ռեակտիվ հզորության փոփոխման գրադիենտը՝ բարձրացում/նվազում (>5 ՄՎԱ/րոպե):

 

ժա.

Սեփական արտադրության ենթադրվող տարեկան ծավալները (ՄՎտժ)

 

ժբ.

Սեփական արտադրության առավելագույն հզորությունը (ՄՎտ)

 

3)

Տրանսֆորմատորի տվյալներ

1

2

3

4

ա.

Տրանսֆորմատորի մակնիշը

       

բ.

Տրանսֆորմացիայի անվանական գործակիցը (կՎ/կՎ)

       

գ.

Անվանական հզորությունը ԲԼ/ՄԼ/ՑԼ (ՄՎԱ)

       

դ.

Կարճ միացման լարումը (%)

Սկ 1-2

       
 

Սկ 1-3

       

Սկ 2-3

       

ե.

Կարճ միացման հզորությունը (կՎտ)

Pկ 1-2

       
 

Pկ 1-3

       

Pկ 2-3

       

զ.

Պարապ ընթացքի հոսանքը, Iպը (%)

       

է.

Պարապ ընթացքի կորուստը, Pպը (կՎտ)

       

ը.

Լարման կարգավորում (բեռի տակ, առանց բեռի)

       

թ.

Ճյուղավորումների փոխարկիչի միջակայքը և քայլը (%)

       

ժա.

Միացման խումբը

       

Ժբ.

Ուղիղ հաջորդականության դիմադրությունը

       

ժգ.

Զրոյական հաջորդականության դիմադրությունը

       

Ժդ.

Չեզոքի հողանցումը

       

 

Ընկերության ներկայացուցիչ`                           անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

հաստատված կանոնների

 

ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ-ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

«____» ______________ 20 թ.

________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ – ՓՈԽԱՐԻՆՄԱՆ

 

_______________________________________________________________________

(կայանի, ենթակայանի ուղղության անվանումը)

 

Հանված հաշվիչի (չափիչ տրանսֆորմատորի) գործարանային համարը
(ՀՏ, ԼՏ)

ՏԻՊԸ (մակնիշը)

ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Վերջին ստուգա- չափումը

Նոմինալ հոսանք, Ա

Նոմինալ լարում, Վ

Հոսանքի տրանս-ֆորմատոր

Լարման տրանս-ֆորմատոր

 

ԴՈՂԻՑ

ԴՈՂԻՆ

Գործակից

Ճշտ. դասը

Գործակից

Ճշտ.դասը

   

Tot.

Tot.

             

T1

T1

T2

T2

Տեղադրված հաշվիչի (չափիչ տրանսֆորմատորի) գործարանային համարը
(ՀՏ, ԼՏ)

ՏԻՊԸ (մակնիշը)

ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Վերջին ստուգա- չափումը

Նոմինալ հոսանք, Ա

Նոմինալ լարում, Վ

Հոսանքի տրանս-ֆորմատոր

Լարման տրանս-ֆորմատոր

 

ԴՈՂԻՑ

ԴՈՂԻՆ

Գործակից

Ճշտ. դասը

Գործակից

Ճշտ. դասը

   

Tot.

Tot.

             

T1

T1

T2

T2

 

Ծանոթագրություն ________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

«Շուկայի օպերատոր»

___________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

       

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

____________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

հաստատված կանոնների

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԻՉԻ ՍԵՂՄԱԿՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՐԿՂԻ ԿՆՔՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

«____» ______________ 20 թ.

________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԻՉԻ ՍԵՂՄԱԿԱՇԱՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՐԿՂԻ ԿՆՔՄԱՆ

 

_______________________________________________________________________

(կայանի, ենթակայանի անվանումը)

 

Հ/հ

Կնիքի տեղադրման վայրը

ԷՀԱՀ - ում նույնականացման կոդը

Հանված կնիքի N;

Տեղադրված կնիքի N;

1

       

2

       

3

       

...

       

n

       

«Շուկայի օպերատոր»

____________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

__________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

       

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

__________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 6

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

հաստատված կանոնների

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ) հաշվառման ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱԿՆԱԴԻՏԱՐԿՄԱՆ

 

«____» ______________ 20 թ.

________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱԿՆԱԴԻՏԱՐԿՄԱՆ

_______________________________________________________________________

(կայանի, ենթակայանի անվանումը)

 

հ/հ

ԷԷՀԱՀ կոդը

Կնիքի տեղադրման վայրը

Հաշվիչի, չափիչ տրանսֆորմատորի կամ տարրի տիպը

Հաշվիչի, չափիչ տրանսֆորմատորի կամ տարրի համարը

Վերջին ստուգաչափումը

Տեղադրված կնիքի համարը

Ամբողջա-կանությունը

1

             

 2

             

3

             

...

             

n

             

«Շուկայի օպերատոր»

____________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

__________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

       

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

__________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 7

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 522-Ն որոշմամբ

հաստատված կանոնների

 

ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՏՎՅԱԼՆԵՐ

 

7. Պլանավորման ստանդարտ տվյալներ

7.1. Պահանջարկի և ակտիվ էներգիայի վերաբերյալ տվյալներ

7.1.1. Ընդհանուր /տեղեկություններ/

7.1.1.1. Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակիցը պարտավոր է Համակարգի օպերատորին ներկայացնել պահանջարկի վերաբերյալ իր տվյալները:

7.2. Պահանջարկի և ակտիվ էներգիայի վերաբերյալ տվյալներ

7.2.1. ԷՄՇ մասնակցի ընդհանուր պահանջարկի և ակտիվ Էներգիայի տվյալներ։

7.2.1.1. Բոլոր միացած ԷՄՇ մասնակիցները պետք է Համակարգի օպերատորին տրամադրեն պահանջարկի իրենց տվյալները (ակտիվ և ռեակտիվ հզորության), ինչպես նաև իրենց համակարգի ակտիվ էներգիայի պահանջները (միացման բոլոր կետերի գումարային արժեքով):

Պահանջարկի և ակտիվ էներգիայի պահանջարկի կանխատեսումները հավաքագրելիս, յուրաքանչյուր ԷՄՇ մասնակից պետք է խուսափի այլ օգտվողների տվյալների կրկնությունից: ԷՄՇ մասնակցի ընդհանուր պահանջարկի (ակտիվ հզորության) և ակտիվ էներգիայի հետևյալ կանխատեսումներն են պահանջվում՝

1) Յուրաքանչյուր ԷՄՇ մասնակցի համակարգում պիկային պահանջարկի օրը, որը վերջինիս կարծիքով կարող է զգալիորեն ազդել Հաղորդման ցանցի վրա,

2) Պիկային պահանջարկի օրը էլեկտրաէներգետիկական համակարգի համար (ակտիվ հզորություն), որը սահմանվում է Համակարգի օպերատորի կողմից պլանավորման նպատակներով,

3) Նվազագույն պահանջարկի օրը (ակտիվ հզորություն), որը սահմանվում է Համակարգի օպերատորի կողմից,

4) Ակտիվ էներգիայի տարեկան պահանջարկը ԷՄՇ մասնակիցների յուրաքանչյուր կետի համար, ըստ բաժանորդների կատեգորիաների:

7.2.1.2. Էլեկտրաէներգետիկական համակարգի Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակիցների պահանջարկի բոլոր կանխատեսումները պետք է`

1) ներառեն միջին օրական հզորություն մեծությունը ՄՎտ-ով՝ յուրաքանչյուր օրվա համար ամեն ժամվա միջին արժեքով ներկայացված,

2) հաշվի առնեն ներկառուցված էլեկտրակայանների և էլեկտրական սարքվածքների էլեկտրաէներգիայի արտադրանքը,

3) հիմնված լինեն միջին ակնկալվող եղանակային պայմանների վրա:

7.2.2. Միացման կետի պահանջարկի տվյալներ

7.2.2.1. Պահանջարկի կանխատեսումը (ակտիվ հզորություն) և հզորության գործակիցը յուրաքանչյուր միացման կետում անհրաժեշտ են որոշելու համար՝

1) Միացման կետում առավելագույն պահանջարկը (ակտիվ հզորություն), որը ԷՄՇ մասնակցի կարծիքով կարող է զգալիորեն ազդել Համակարգի օպերատորի համակարգի վրա,

2) Համակարգի օպերատորի կողմից սահմանված հաղորդման ցանցի պիկային պահանջարկը,

3) Համակարգի օպերատորի կողմից սահմանված Հաղորդման ցանցի նվազագույն պահանջարկը:

7.2.2.2. Վերը նշված պահանջարկի բոլոր տվյալները վերաբերում են յուրաքանչյուր միացման կետին և պետք է ձևակերպվեն հետևյալ կերպ.

1) պահանջարկների տվյալների առանձին հավաքածու, երբ ԷՄՇ մասնակցի համակարգը միացված է ցանցին հաղորդաձողի միջոցով, որը սովորաբար չի գործում առանձնացված հատվածում․

2) պահանջարկների տվյալների առանձին հավաքածուներ, երբ ԷՄՇ մասնակցի համակարգը միացված է ցանցին հաղորդաձողի միջոցով, որը կարող է առանձնացված հատվածում գործել:

7.2.2.3. Վերը նշված պահանջարկների բոլոր կանխատեսումները պետք է ՝

1) ողջամտորեն հաշվարկված լինեն ԷՄՇ մասնակցի կողմից՝ հաշվի առնելով ներկառուցված արտադրող ագրեգատների արտադրանքի նվազեցումները, որոնք պետք է ներկայացված լինեն առանձին,

2) հիմնված լինեն սպասվող միջին եղանակային պայմանների վրա, եթե այլ կերպ պահանջված չէ:

7.2.2.4. Որպեսզի Համակարգի օպերատորը կարողանա գնահատել տարբեր ժամանակներում դիվերսիֆիկացված պահանջարկի ազդեցությունը Հաղորդման ցանցի վրա, ցանցին միացած յուրաքանչյուր ԷՄՇ մասնակից պետք է տրամադրի պահանջարկի վերաբերյալ լրացուցիչ կանխատեսումներ՝ համաձայն Համակարգի օպերատորի պահանջի, որը Համակարգի օպերատորը ներկայացնում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

7.2.3. Պահանջարկի ընդհանուր տվյալներ.

7.2.3.1. Ներքոհիշյալ կետերում նկարագրված տվյալները պետք է տրամադրվեն Համակարգի օպերատորին, վերջինիս պահանջով.

7.2.3.2. անհատական բեռի մանրամասները, որոնք ունեն առանձնահատկություններ և զգալիորեն տարբերվում են մատակարարված ներքին, առևտրային կամ արդյունաբերական բեռին բնորոշ տեսակներից.

7.2.3.3. պահանջարկի զգայունությունը (ակտիվ և ռեակտիվ հզորություն) լարման և հաճախականության տատանումների նկատմամբ ցանցի պահանջարկի պիկային ժամերում.

7.2.3.4. ԷՄՇ մասնակցի պահանջարկի արդյունքում առաջացած Ֆազերի լարման միջին և առավելագույն դիսբալանսը Հաղորդման ցանցում.

7.2.3.5. ԷՄՇ մասնակցի պահանջարկի արդյունքում առաջացած հարմոնիկաների առավելագույն ազդեցությունը Հաղորդման ցանցի վրա.

7.2.3.6. Բոլոր այն բեռների մանրամասները, որոնք ընդհանուր շղթայակցման կետում կարող են 1 ՄՎտ-ից մեծ պահանջարկի տատանումների հանգեցնել:

7.3. Արտադրող ագրեգատների տվյալներ.

7.3.1. Ընդհանուր դրույթներ.

7.3.1.1. Յուրաքանչյուր արտադրող Համակարգի օպերատորին է տրամադրում տվյալ տարվա ընթացիկ և կանխատեսվող հետևյալ տվյալները յուրաքանչյուր տարվա համար.

1) Միացման կետի աշխարհագրական և էլեկտրական դիրքը, համակարգային լարումը,

2) ագրեգատների քանակը և սարքավորման տեսակը,

3) գրանցված հզորությունը (ՄՎտ),

4) գեներատորի սեղմակների անվանական լարումը (կՎ),

5) նվազագույն ֆազային առաջընկած և hետընկած hզորության գործակիցը,

6) միմյանցից կախված արտադրողների զուտ արտադրանքը շաբաթական և օրական կտրվածքներով (ՄՎտ),

7) ներկառուցված արտադրող ագրեգատների համակարգի սահմանափակումներով պայմանավորված հզորությունը (ՄՎտ),

8) էլեկտրաէներգիայի նվազագույն տեխնիկական արտադրանք (ՄՎտ),

9) էլեկտրաէներգիայի առավելագույն տեխնիկական արտադրանք (ՄՎտ),

10) արտադրող ագրեգատի կատարողական գրաֆիկը՝ արտադրող ագրեգատի ստատորի սեղմակների վրա,

11) արտադրող ագրեգատի անվանական հզորություն Մվա, (ՄՎտ), ուղիղ առանցքային անցումային դիմադրությունը, կարճ միացումների հարաբերությունը, իներցիայի հաստատունը,

12) գրգռիչի դասը և տեսակը (օրինակ, ստատիկ կամ պտտվող),

13) ակնկալվող աշխատանքային ռեժիմը (օրինակ՝ հիմնական, միջին, պիկային կամ պահուստային) յուրաքանչյուր կայանի և արտադրող ագրեգատի տեսակի համար (օրինակ՝ շոգեջերմային, հիդրո և այլն),

14) Հաղորդման ցանցին միացված անկախ արտադրող ագրեգատների համար ակտիվ հզորության արտադրության կանխատեսման գրաֆիկը: Այսպիսի գրաֆիկներ պահանջվում են յուրաքանչյուր միացման կետի համար՝ ամենօրյա պիկային պահանջարկի, օրվա նվազագույն պահանջարկի, սովորական շաբաթվա օրերի և շաբաթ և կիրակի օրերի համար`յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր ամսվա համար,

15) առանց արտաքին էլեկտրաէներգիայի մատակարարման արտադրող ագրեգատների գործելու ունակության մանրամասները և թարմացումները՝ այդ ունակությունների փոփոխման դեպքում:

7.3.2. Արտադրող ագրեգատի բարձրացնող տրանսֆորմատոր

7.3.2.1. Արտադրող ագրեգատի բարձրացնող տրանսֆորմատորի համար պետք է ներկայացվեն հետևյալ հարաչափերը.

1) անվանական հզորություն ՄՎԱ, ինչպես նաև դրական հաջորդական դիմադրությունը (նվազագույն, առավելագույն և անվանական անջատումների դեպքում),

2) ճյուղավորումների դիրքերի քայլերի քանակը և դրանց չափը (եթե հնարավոր է):

7.4. Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակիցների համակարգի տվյալներ.

7.4.1. Ընդհանուր տվյալներ.

7.4.1.1. Հաղորդման ցանցին միացված յուրաքանչյուր ԷՄՇ մասնակից պետք է ամեն տարի Համակարգի օպերատորին տրամադրի իր համակարգերի մասին տվյալներ, որոնք առնչվում են միացման կետին:

7.4.1.2. Տեղեկությունը տրամադրելիս ԷՄՇ մասնակիցն իր սեփական համակարգին ներկառուցված ցանկացած երրորդ կողմի միացման դեպքում պետք է ներկայացնի ցանցին միացած ԷՄՇ մասնակցի նախագիծը դիագրամի միջոցով, որը ներառում է՝

1) հաղորդաձողերի սխեմաներ,

2) էլեկտրական սխեմաներ (օդային գծեր, ստորգետնյա մալուխներ, տրանսֆորմատորներ և այլն),

3) ֆազի կազմակերպում,

4) հողանցումներ,

5) անջատող/ միացնող սարքվածքներ,

6) կիրառվող լարումներ,

7) թվային համակարգ և անվանակարգում,

8) օժանդակ ծառայությունների համակարգ:

7.4.2. Ռեակտիվ փոխհատուցման սարքավորում.

7.4.2.1. Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակցի համակարգերին միացված ռեակտիվ փոխհատուցման բոլոր սարքվածքների կայանքների և ապարատների համար, բացառությամբ այն սարքվածքների, որոնք անմիջապես են օգտագործվում որպես հզորության ուղղիչ միջոցներ, անհրաժեշտ է տրամադրել հետևյալ տեղեկությունները.

1) սարքավորումների տեսակը (օրինակ՝ անշարժ կամ շարժական).

2) կոնդենսատորների և/կամ ինդուկտորների անվանական Մվառ-ով արտահայտված արժեքները և օպերատիվ տիրույթը.

3) ցանկացած ավտոմատ կառավարման հետ կապված մանրամասներ, որոնք հնարավորություն կտան որոշելու սարքավորման աշխատանքային բնութագրերը.

4) միացման կետի դիրքը համակարգի նկատմամբ, ինչպես նաև լարման մանրամասներն էլեկտրական դիրքի և համակարգի լարման առումով։

7.4.3. Կարճ միացումներ.

7.4.3.1. Որպեսզի Համակարգի օպերատորը կարողանա մոդելավորել Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակցի համակարգը, ցանցին միացված արտադրող ագրեգատների և (կամ) շարժիչների բեռների հետ մեկտեղ տվյալ ԷՄՇ մասնակիցը պարտավոր է տրամադրել նաև ճյուղային ոլորտի պատշաճ գործելակերպի պրակտիկային համապատասխան հաշվարկվող տվյալներ:

7.4.3.2. Տվյալները պետք է տրամադրվեն տվյալ ԷՄՇ մասնակցի կողմից դեպի կարճ միացում առավելագույն հոսանքի մատակարարման պայմանների համար՝ սինքրոնացնելով արտադրող բոլոր ագրեգատներն այդ ԷՄՇ մասնակցի համակարգին: ԷՄՇ մասնակիցը պետք է ապահովի, որ մինչև կարճ միացումը օպերատիվ պայմանները բավարարված լինեն:

7.4.3.3. Հաղորդման ցանցի կարճ միացման վերաբերյալ պահանջվում են հետևյալ տվյալները.

1) սիմետրիկ եռաֆազ հոսանքի արժեքը՝ կարճ միացման պահին,

2) սիմետրիկ եռաֆազ հոսանքի արժեքը՝ գերանցողիկ հոսանքի զգալի նվազումից հետո,

3) զրոյական հաջորդականության աղբյուրի դիմադրությունը և ռեակտիվ դիմադրության արժեքները միացման կետում՝ առավելագույն հաղորդման պայմաններում,

4) դրական հաջորդականության (x/r) հարաբերակցությունը կարճ միացման ժամանակ,

5) նախքան վթարի լարման մակարդակը, որի հիման վրա հաշվարկվել են վթարի առավելագույն հոսանքները,

6) Հաղորդման ցանցի միացման կետում դիտված բացասական հաջորդականության դիմադրությունը և ռեակտիվ դիմադրության արժեքները:

7.4.4. Անջատող/ միացնող սարքավորման տվյալներ.

7.4.4.1. Անջատիչների և մեկուսիչների հետ կապված՝ միացման կետի և էլեկտրակայաններում գտնվող բոլոր սխեմաների համար պահանջվող տվյալները՝

1) անվանական լարում (կՎ),

2) օպերատիվ լարում (կՎ),

3) եռաֆազ կարճ միացման անվանական հոսանք (կԱ),

4) միաֆազ կարճ միացման անվանական հոսանք (կԱ),

5) եռաֆազ բեռի անջատման անվանական հոսանք (կԱ),

6) միաֆազ բեռի անջատման անվանական հոսանք (կԱ),

7) եռաֆազ կարճ միացման անվանական պիկային հոսանք (կԱ),

8) միաֆազ կարճ միացման անվանական պիկային հոսանք (կԱ),

9) անջատիչի արձագանքման ժամանակը:

7.4.5. Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակցի համակարգի տվյալներ.

7.4.5.1. Հաղորդման ցանցին միացած յուրաքանչյուր ԷՄՇ մասնակից պետք է տրամադրի այդ միացման կետին վերաբերող հետևյալ մանրամասները.

7.4.5.2. Բոլոր շղթաների համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ հարաչափերը՝

1) գնահատված լարում (կՎ),

2) աշխատանքային լարում (կՎ),

3) դրական հաջորդականության ֆազայի դիմադրություն, ռեակտիվ դիմադրություն ու hաղորդունակություն,

4) զրոյական ֆազայի հաջորդական դիմադրություն, ռեակտիվ դիմադրությունն ու հաղորդունակությունը:

7.4.5.3. Հաղորդման համակարգի և Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակցի միջև տեղակայված յուրաքանչյուր տրանսֆորմատորի համար պետք է ներկայացնել հետևյալ տվյալները.

1) տրանսֆորմատորի բնութագիրը և դիմադրության լարումը,

2) փաթույթների տեսակը և վեկտորային խումբը,

3) անջատիչ սարքերը և դրանց գործողության տիրույթը:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան