Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2019-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2019 թվականի N 1003-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 869-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-17-րդ կետերով.
« |
7. |
5402 |
Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ մենաթելերը |
կգ |
400 000 |
680 000 000 |
8. |
5509 |
Մանվածք` սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված |
կգ |
100 000 |
200 000 000 |
9. |
5206 |
Մանվածք՝ բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժնից պակաս բամբակի մանրաթելերի պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված |
կգ |
120 000 |
114 000 000 |
10. |
5510 |
Մանվածք՝ արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված |
կգ |
200 000 |
280 000 000 |
11. |
5604 |
Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող |
կգ |
40 000 |
64 000 000 |
12. |
6004 |
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, 30 սմ-ից ավելի լայնությամբ, 5% զանգվածային բաժին կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե թելերի պարունակությամբ՝ բացի 6001 ապրանքային դիրքում ընդգրկված քաթաններից |
կգ |
30 000 |
105 000 000 |
13. |
6006 |
Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ |
կգ |
100 000 |
245 000 000 |
14. |
2915 |
Թթուներ՝ ացիկլիկ, միակարբոնային հագեցած և դրանց անհիդրիդները, հալոգենանհիդրիդները, պերօքսիդներն ու պերօքսիթթուները. դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները |
կգ |
5000 |
16 000 000 |
15. |
3204 |
Օրգանական ներկող նյութեր՝ սինթետիկ, որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության. պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով. օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության |
կգ |
8 000 |
48 000 000 |
16. |
3402 |
Նյութեր՝ մակերևութաակտիվ, օրգանական (բացի օճառից), մակերևութաակտիվ միջոցներ, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և միջոցներ մաքրող` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքում նշված միջոցներից) |
կգ |
7 000 |
11 000 000 |
17. |
3809 |
Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պատրաստուկներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
կգ |
18 000 |
19 000 000 | |
». |
2) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,985,700,000» թիվը փոխարինել «3,767,700,000» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 13
Երևան |
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |