Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 137-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՐՁԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 935,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձան համայնքի մուտքի անվանական հուշաքարի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08100179) 2018 թվականի օգոստոսի 14-ին կնքված N Ծ-ԽՀ-01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անվանական հուշաքարի կառուցում՝ 935,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

2018 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. օգոստոսի 31-ի N 137-Ա
որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՐՁԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Համալրել մեր կողմից կառուցվող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձան գյուղի մուտքից կենտրոն տանող ճանապարհի սկզբնամասը անվանական հուշաքարով (պատկերները կցվում են):

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Անհատ բարերարներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ
ՀՀ, քաղաք Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք, ՀՎՀՀ՝ 02507456

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Տավուշի մարզ, Խաչարձան գյուղ, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Բյուջեն կազմում է 935,000.00 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Տավուշի մարզի Խաչարձան գյուղի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 14-ից մինչև 2018 թ. նոյեմբերի 14-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում կառուցել վերոնշյալ հուշաքարը: Արժեքը՝ 935,000.00 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից անվանական հուշաքարի կառուցում՝ 935,000.00 դրամ առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Տավուշի մարզպետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից (եռամսյակային և ամփոփ հաշվետվություններ):

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան