ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2019 թվականի N 145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1‑ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերով,
բ. 12-րդ կետում «խորհրդատվական որոշումների (այսուհետ՝ որոշում) ընդունման» բառերը փոխարինել «առաջարկությունների (այսուհետ՝ առաջարկություններ) ներկայացման» բառերով,
գ. 17-րդ կետում «որոշումներն» բառը փոխարինել «առաջարկություններն» բառով,
դ. 18-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «առաջարկության» բառով,
ե. 19-րդ կետում և 20-րդ կետի 5-րդ ենթակետում «որոշումները» բառերը փոխարինել «նիստի արձանագրությունները» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 19 Երևան |
Հավելված |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 21-ի N 1111-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սիսեռյան |
- |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Բարխուդարյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Ա. Հովհաննիսյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ | |
Ա. Մանուկյան |
- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ | |
Ա. Ավանեսյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ա. Հարությունյան |
- |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
Ա. Ադոնց |
- |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Լ. Առաքելյան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Կ. Իսախանյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ | |
Ս. Թորոսյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ | |
Ա. Եսայան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ | |
Հ. Մուրադյան |
- |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ | |
Հ. Արշամյան |
- |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Մարկոս քահանա |
- |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Օ. Եորդեկյան |
- |
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ) | |
Բ. Սարգսյան |
- |
Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Եղիազարյան |
- |
Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ) | |
Հ. Ներսեսյան |
- |
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Ս. Գևորգյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |