Գլխավոր տեղեկություն
Համար
N 664-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530) Հոդ.520
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 664-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 31-րդ կետի 1-ին ենթակետում «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» բառերը փոխարինել «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով, «սուբսիդիայի» բառը` «դրամաշնորհի» բառով, իսկ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը» բառերը` «Երևանի քաղաքապետարանի N 92 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով.

2) N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 22
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 664-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.1.Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 92 ներառական մանկապարտեզում

Նկարագրությունը
Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների խնամքին, դաստիարակությանը, ուսմանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, երեխաների սոցիալական խնդիրներին ու ինտեգրացմանն ուղղված ծառայությունների տրամադրում

1141

ԱԾ10

Քանակական

Կրթական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օժանդակություն ստացող երեխաների թիվը

24

24

24

     

Որակական

Մշակված չէ

   

X

     

Ժամկետայնության

Մշակված չէ

           

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

9,424.2

15,074.2

22,600.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1141-Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում, նրանց ինտեգրում հասարակությանը

Ծառայություն մատուցողի անվանումը
«Երևանի քաղաքապետարանի N 92 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

1141

   

ԾՐԱԳԻՐ

 
   

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագիր

22,600.0

Ծրագրի նկարագրությունը
Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքին, դաստիարակությանը, ուսմանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, մանկատների շրջանավարտների սոցիալական խնդիրներին ու ինտեգրացմանն ուղղված ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում, նրանց ինտեգրում հասարակությանը

   

Քաղաքականության
միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ10

 

Հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 92 ներառական մանկապարտեզում

22,600.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների խնամքին, դաստիարակությանը, ուսմանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, երեխաների սոցիալական խնդիրներին ու ինտեգրացմանն ուղղված ծառայությունների տրամադրում

Ծառայություն մատուցողի անվանումը
«Երևանի քաղաքապետարանի N 92 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան