ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2016 թվականի |
թիվ 68 |
քաղ. Մոսկվա |
ՈՐՊԵՍ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՀՂՈՒՄԱՅԻՆ ՄԵԹՈԴԻԿԱ (ՄԵԹՈԴ) ԿԻՐԱՌՎՈՂ՝ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ (ՄԵԹՈԴԻ) ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետի իրականացման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 15-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել որպես չափումների հղումային մեթոդիկա (մեթոդ) կիրառվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրման կից ներկայացվող կարգը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: