ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1506-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1127-Ն, 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1211-Ն, 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն և 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1356-Ն որոշումներով սահմանված հատկացումների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2018 թ. դեկտեմբերի 20 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1506-Ն որոշման | 
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի ԵՎ Սյունիքի մարզպետարանների ԵՎ համայնքների հետ կնքված համայնքների տնտեսական ԵՎ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի ցանկԸ
| NN | Մարզը | Համայնքը | Սուբվենցիայի ծրագիրը | ՀՀ կառավարության որոշում | ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը | 
| 1. | Արագածոտն | Ապարան | համայնքի 3 քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցում | 27.09.2018 թ.  | 20,936,000 | 
| 2. | Կարբի | «Երեքնուկ» մանկապարտեզի վերանորոգում | 01.11.2018 թ.  | 8,600,000 | |
| 3. | Մաստարա | միջոցառումների տան կառուցում | 27.09.2018 թ.  | 27,600,000 | |
| 4. | Նոր Ամանոս | համայնքապետարանի շենքի վերանորոգում | 22.11.2018 թ. | 3,160,000 | |
| 5. | Արարատ | Գինեվետ | համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում | 29.11.2018 թ.  | 4,507,200 | 
| 6. | Լոռի | Սպիտակ | «Սպիտակի երաժշտական դպրոց» կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն «Սպիտակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգում, էներգախնայողության և ջերմաարդյունավետության միջոցառումների իրականացում | 01.11.2018 թ.  | 6,724,800 | 
| 7. | Սպիտակ | համայնքում փողոցների արևային մոնոբյուրեղային ֆոտովոլտային 45կվտ և 50կվտ հզորությամբ կայանների կառուցում | 29.11.2018 թ.  | 18,440,172 | |
| 8. | Տաշիր | երեխաների զբաղվածության ապահովում | 01.11.2018 թ.  | 5,383,344 | |
| 9. | Վանաձոր | փողոցների կապիտալ նորոգում | 01.11.2018 թ.  | 39,744,000 | |
| 10. | Շիրակ | Գյումրի | Մուշ 2/2 թաղամասում կանաչապատված և բարեկարգված հրապարակի ստեղծում | 27.09.2018 թ.  | 31,645,080 | 
| 11. | Ախուրյան | Կամո բնակավայրում համայնքային կենտրոնի և մանկապարտեզի կառուցում | 22.11.2018 թ.  | 19,932,480 | |
| 12. | Սյունիք | Սիսիան | նախակրթարանների արդիականացում | 29.11.2018 թ.  | 16,133,315 | 
| 13. | Քաջարան | համայնքում նախադպրոցական կրթության զարգացում | 22.11.2018 թ.  | 15,405,000 | |
| Ընդամենը | 194,362,831 | ||||
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
 
                