Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հոդ.186
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2015 թվականի N 206-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն իրականացնելու լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1486-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 14-րդ կետում «Խորհրդի նախագահ ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:» բառերը փոխարինել «Խորհուրդը կազմված է խորհրդի նախագահից և անդամներից:» բառերով.

2) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Մինչև սույն կետով սահմանված ժամկետի ավարտը պետական լիազորված մարմնի ներկայացմամբ սույն կանոնադրության 14-րդ կետով սահմանված կարգով խորհրդի անհատական նոր կազմ հաստատվելու դեպքում նոր կազմում չընդգրկված խորհրդի նախկին անդամների լիազորությունները համարվում են դադարեցված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված հիմքով:».

3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Խորհուրդը բաղկացած է 12 անդամներից: Խորհրդի կազմը ձևավորվում է՝

1) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից.

2) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից.

3) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից.

4) 4 անդամ` պետական և ոչ պետական բուհերի դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնցից երկուսը չեն կարող միաժամանակ հանդիսանալ պետական ծառայողներ.

5) 1 անդամ` պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողներից.

6) 1 անդամ` «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից.

7) 1 անդամ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված բանկերի միության ներկայացուցիչներից.

8) 1 անդամ` ազգային մրցունակության խորհրդի կազմից.

9) 1 անդամ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչներից:».

4) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.

 «20.1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան