«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617368
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 սեպտեմբերի 2017 թ. |
N 300-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 8-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 91-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանելու մասին» N 8-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 14-ի «Կուսակցությունների առաջադրմամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 91-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |