ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի N 72-Ա
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1263-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1052-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1263-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 31 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունվարի 31-ի N 72-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ֆ. Ցոլակյան | - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ (համաձայնությամբ) |
Ս. Ավետիսյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Սահակյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հ. Սիմոնյան | - ՀՀ Շիրակի մարզպետ |
Ա. Նազարյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ա. Ենգոյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մ. Մկրտչյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Գ. Ղումաշյան | -ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ |
Ս. Շիլաջյան | -«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի դեղատների ցանցի տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Մովսիսյան | -«Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ) |
Ե. Սերոբյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի և տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ |
Ն. Հարությունյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Մկոյան | -Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր |
Հ. Մելքոնյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ |
Վ. Մանուկյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի, տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ |
Կ. Պետրոսյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կենսաբանության, բնապահպանության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ |
Է. Մաթևոսյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ |
Գ. Աղանյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Մինասյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սերվիսի բաժնի 2-րդ կուրսի ուսանող |
Մ. Գևորգյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի անգլերեն լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող |
Մ. Հովհաննիսյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Սարգսյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության բաժնի 2-րդ կուրսի ուսանող |
Ռ. Սարգսյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող |
Լ. Կարապետյան | -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կրթության կազմակերպում բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |