ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1492-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 945-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «2015 թվականի հունվարի 1-ն է» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 30-ն է» բառերով:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունների ու «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պայմանագրերում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|