ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1381-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել առնվազն 62,598.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով` 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 5,149.0 հազ. դրամ, և 2013 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների փոխհատուցման համար` առնվազն 35,161.2 հազ. դրամ.
2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 2,328.9 հազ. դրամ.
3) եկամտային հարկի գծով` 2013 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների փոխհատուցման համար` առնվազն 19,959.3 հազ. դրամ:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2012 և 2013 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`
ա. 2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա ընկերությունների կողմից, որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները և 2013 թվականին ընկերությունների կողմից եկամտային հարկի վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի հաշվարկների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):
6. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 81,5 տոկոսի չափով.
3) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի վճարները` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.
5) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքների հիման վրա ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան 2013 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 3 հավելվածի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1381-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||
բաժինը |
խումբը |
դասը |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.00 | |||
այդ թվում` |
||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(62598.40) | ||
այդ թվում` |
||||
05 |
Գործազրկություն |
(62598.40) | ||
այդ թվում` |
||||
01 |
Գործազրկություն |
(62598.40) | ||
այդ թվում` |
||||
05. Գործազրկության նպաստ |
(62598.40) | |||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(62598.40) | |||
այդ թվում` |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(62598.40) | |||
այդ թվում` |
||||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(62598.40) | |||
այդ թվում` |
||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ |
(62598.40) | |||
այդ թվում` |
||||
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից ) |
(62598.40) | |||
այդ թվում` |
||||
Գործազրկության նպաստներ բյուջեից |
(62598.40) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
62598.40 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
62598.40 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
62598.40 | ||
այդ թվում` |
||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
62598.40 | |||
ՀՀ կառավարություն |
62598.40 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1381-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||
ոչ ֆինանսական |
ֆինանսական ցուցանիշներ | ||||
տարի |
տարի | ||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||
Ծրագրային դասիչը |
Տրանսֆերտի անվանումը Նկարագրությունը | ||||
1088 |
ԾՏ01 | ||||
Շահառուների քանակը |
Նպաստառու գործազուրկների թիվը |
(289) |
X | ||
Գումարը (հազ. դրամ) |
X |
(62598.4) | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
յուրաքանչյուր |
||||
Շահառուների ընտրության չափանիշները | |||||
Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի ամիջական գործունեության արդյունքները | |||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | ||||
1160 |
ԾՏ03 | ||||
Շահառուների քանակը |
Ծրագրով փոխհատուցում ստացող ՍՊԸ-ների թիվը |
12 |
X | ||
Գումարը (հազ. դրամ) |
62598.4 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1381-Ն որոշման |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ արդյունքների հիման վրա ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՒԾՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Ընկերությունների անվանումները |
2012 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից փոխհատուցման ենթակա, սակայն չփոխհատուցված գումարները |
Նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեներից ավելի ֆինանսավորված և ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցման ենթակա գումարները | ||
ավելացված արժեքի հարկի գծով |
պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով |
ավելացված արժեքի հարկի գծով |
պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով | ||
1. |
ՀԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ |
225.0 |
0.0 |
0.0 |
48.3 |
2. |
ՀԿՄ «Երևանի թիվ 3 ՈՒԱՁ» ՍՊԸ |
1078.5 |
23.6 |
0.0 |
0.0 |
3. |
ՀԿՄ «Հրատարակչություն» ՍՊԸ |
1417.3 |
995.1 |
0.0 |
0.0 |
4. |
ՀԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ |
0.0 |
764.6 |
0.0 |
0.0 |
5. |
ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ |
0.0 |
87.4 |
0.0 |
0.0 |
6. |
ՀԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.5 |
7. |
ՀԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ |
1960.3 |
157.0 |
0.0 |
0.0 |
8. |
ՀԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ |
12.3 |
0.0 |
0.0 |
7.8 |
9. |
ՀԿՄ «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
10. |
ՀԿՄ «Սևանի ՈՒԱՁ» ՍՊԸ |
92.9 |
0.0 |
0.0 |
37.1 |
11. |
ՀԿՄ «Երաժշտական կոլեկտիվ» ՍՊԸ |
246.5 |
301.2 |
0.0 |
0.0 |
12. |
ՀԿՄ «Մշակույթի տուն» ՍՊԸ |
116.2 |
0.0 |
0.0 |
78.0 |
Ընդամենը |
5149.0 |
2328.9 |
0.0 |
171.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|