Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.26/22(962).1 Հոդ.205
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2013 թվականի N 190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 22-րդ կետի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2013 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 28-ի N 190-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

2013 թ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

08

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

(այլ դասերին չպատկանող)

 

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) 2013 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 4134647.0 հազար դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:

3. Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր` հետևյալ ուղղություններով`

1) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» նախատեսված է իրականացնել 2794381.3 հազար դրամի ծախս, որը հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն:

2) «Շարունակական ծախսեր» բաժնով կոմիտեի տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների` գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և վառելիքի օգտագործման համար ծախսերը պլանավորել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներով: Էներգետիկ ծառայությունների գումարը մեկ տարվա համար կազմում է 99145.2 հազար դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների գոտիականությունը և բյուջետային նորմաները:

3) «Կոմունալ ծառայությունների վճար» 4213 հոդվածով կոմունալ ծառայություններից օգտվելու համար 2013 թվականին պլանավորվում է իրականացնել 2654,6 հազար դրամի ծախս: Ջրի ծախսի հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի` 1 աշխատողին տարեկան 8 խոր. լիտր ջուր, իսկ դեռատիզացիայի ծախսը սահմանաված է դեռատիզացիայի պայմանագրերով:

4) «Կապի ծառայությունների վճար» 4214 հոդվածով կապի ծառայություններից օգտվելու համար 2013 թվականին պլանավորվում է իրականացնել 37075,4 հազար դրամի ծախս: Հաշվարկները իրականացվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները:

5) «Ապահովագրական ծախսեր» 4215 հոդվածով պլանավորվել է 2560.0 հազար դրամի ծախս կոմիտեի համակարգի 64 ավտոմեքենաների ապահովագրության համար:

6) «Գույքի և սարքավորումների վարձակալության» 4216 հադվածով ծախսերը նախատեսված են համաձայն կոմիտեի և տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված տարածքների վարձակալության պայմանագրերի և սպասարկման գրասենյակների տարածքների վարձակալության պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 115708,2 հազար դրամ:

7) «Արտագերատեսչական ծախսեր» 4217 հոդվածով` կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 39276.0 հազար դրամ:

8) «Գործուղումներ և շրջագայության ծախսեր» 2013 թվականին պլանավորվում են գործուղումներ ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 4221 հադվածով 15000.0 և 4222 հադվածով 7000.0 հազար դրամի ծախս: Կատարված հաշվարկները իրականացվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա:

9) Պայմանագրային ծառայությունների ձեռք բերման ծախսերը ներառում են` «Վարչական ծառայություններ» 4231 հոդվածով` 2000.0 հազար դրամ, «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածով 10000.0 հազար դրամ, «Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածով կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 4000.0 հազար դրամ, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածով 20000,0 հազար դրամ:

10) «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածով նախատեսվում է իրականացնել 110000,0 հազար դրամ աշխատանքներ, որից գերատեսչական ցանցի սպասարկման համար 70000,0 հազար դրամ, սերվերի սպասարկման համար 15000,0 հազար դրամ (ծրագրերին համապատասխան), ծրագրային ապահովման ծառայությունների համար 20000,0 հազար դրամ և գազի սպասարկման, ծխատարի տեղադրման և մաքրման ծառայությունների համար 5000,0 հազար դրամ:

11) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածով ծախսերը 2013 թվականին կազմում են 55603,4 հազար դրամ, իսկ «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածով ծախսերը` 30680.0 հազար դրամ:

12) «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածով ձեռքբերում 2013 թվականին նախատեսվում է կատարել 40000.0 հազար դրամի ծախս, «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածով (բենզին) ծախսը 45000.0 հազար դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածով 5000.0 հազար դրամ:

13) «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածով 2938,7 հազար դրամ, աղբահանության (համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված նորմաների և պայմանագրերի) տեխզննման- բնապահպանության և այլ ծախսեր:

14) Սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով նախատեսվել է 5000.0 հազ. դրամի չափով 4891 հոդվածով «Պահուստային միջոցներ»:

 

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումը

Բաժին

 Խումբ

 Դաս

 Ծրագիր

01

06

01

13

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

15) «Շենքերի և շինությունների ձեռքբերում» 5111 հոդվածով 2013 թվականի ընթացքում նախատեսվում է 11000.0 հազար դրամի չափով կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման վարչական տարածքի ձեռքբերման նպատակով:

16) «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածով 2013 թվականի ընթացքում 100000.0 հազար դրամի չափով կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման վարչական տարածքի վերակառուցման նպատակով:

17) «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածով ձեռք բերման ծախսերը նախատեսվում է 49000.0 հազար դրամ, 7 հատ ծառայողական ավտոմեքենաներ ձեռքբերելու նպատակով:

18) «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածով 2013 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել 80000.0 հազար դրամի` համակարգիչներ, տպիչներ, սկաներ, գրասենյակային կահույք և այլ սարքավորումների գնում:

19) «Ոչ նյութական հիմնական միջոցներ» 5132 հոդվածով նախատեսվում է կատարել 20000.0 հազար դրամի ծախս` համակարգչային 3 ծրագրային փաթեթներ ձեռք բերելու համար:

 20) «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» 5133 հոդվածով` 427624,2 հազար դրամի ծախս, որը կազմված է`

ա. (ՎիՋիԷս-84 WGS 84 գեոդեզիական կոորդինատային համակարգում) - միասնական հիմքի ստեղծման 2013 թվականին նախատեսվող աշխատանքներ ` 148369.6 հազար դրամ, կից աղյուսակ N 1

բ. Գեոդեզիայի բնագավառում /Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոն/ 2013 թվականին նախատեսվող աշխատանքներ` 8102.4 հազար դրամ, կից աղյուսակ N 3

գ. Տեղագրական քարտեզագրության բնագավառում 2013 թվականին նախատեսվող աշխատանքներ` 69476.1 հազար դրամ, կից աղյուսակ N 5

դ. Աշխարհագրական անվանումների բնագավառում 2013 թվականին նախատեսվող աշխատանքներ ` 11486.3 հազար դրամ, կից աղյուսակ N 7

ե. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ 2013 թվականին նախատեսվող աշխատանքներ ` 49270.0 հազար դրամ, կից աղյուսակ N 9

զ. 2013 թվականին Հայաստանի Հանրապետության 10 համայնքների կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքներ ` 130945.1 հազար դրամ, կից աղյուսակ N 11

է. 2013 թվականին Հայաստանի Ազգային ատլասի անգլերեն լեզվով Ա հատորի նախապատրաստման աշխատանքներ ` 9974.7 հազար դրամ, կից աղյուսակ N 13:

21) «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածով նախատեսվում է կատարել 4000.0 հազար դրամի ծախս` ընթացիկ նորոգման և վերանորոգման սահմանված կարգով փորձաքննություն անցած նախահաշվային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար:

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր

 

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ընդհանուր գումարը

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

4134647,0

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

3443022,8

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

1653855,3

Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ

1053978,0

Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում

86548,0

Շարունակական ծախսեր

այդ թվում`

296419,4

Էներգետիկ ծառայություններ

99145,2

Կոմունալ ծառայություններ

2654,6

Կապի ծառայություններ

37075,4

Ապահովագրական ծախսեր

2560,0

Գույքի և սարքավորումների վարձակալություն

115708,2

Արտագերատեսչական ծախսեր

39276,0

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

այդ թվում`

22000,0

Ներքին գործուղումներ

15000,0

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր

7000,0

Պայմանագրային ծառայությունների ձեռքբերում

այդ թվում`

36000,0

Վարչական ծառայություններ

2000,0

Տեղեկատվական ծառայություններ

10000,0

Ներկայացուցչական ծախսեր

4000,0

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

20000,0

Մասնագիտական ծառայություններ

110000,0

Ընթացիկ նորոգում և պահպանում

այդ թվում`

86283,4

Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

55603,4

Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

30680,0

Նյութեր

այդ թվում`

90000,0

Գրասենյակային պիտույքներ

40000,0

Տրանսպորտային նյութեր

45000,0

Կենցաղային և հանրային սննդի նյութեր

5000,0

Այլ ծախսեր

այդ թվում`

7938,7

Պարտադիր վճարներ

2938,7

Պահուստային միջոցներ

5000,0

Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

691624,2

Շենքեր և շինություններ

այդ թվում`

111000,0

Շենքերի և շինությունների ձեռքբերում

11000,0

Շենքերի և շինությունների շինարարություն

100000,0

Մեքենաներ և սարքավորումներ

այդ թվում`

129000,0

Տրանսպորտային սարքավորումներ

49000,0

Վարչական սարքավորումներ

80000,0

Ոչ նյութական հիմնական միջոցներ

20000,0

Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր

427624,2

Նախագծահետազոտական ծախսեր

4000,0

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԾՐԱԳԻՐ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

5. 2013 թվականին գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել գեոդեզիայի, տեղագրական քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման, ՎիՋիԷս-84 WGS 84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ներդրման ուղղություններով:

6. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նպատակաուղղված է ապահովելու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսությանը, պաշտպանությանը, գիտությանը, կրթությանը և բնակչությանը ժամանակակից քարտեզագրագեոդեզիական նյութերով:

 

I. ՎիՋիԷս-84 (WGS-84) ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ

 

1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):

8. Հանութագրման համար որպես ելակետեր են հանդիսացել Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1976 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք իրար նկատմամբ ունեն որոշ շեղումներ, կապված երկրի կողմնորոշման հետ: Այդ շեղումների հավասարակշռման համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել պետական արբանյակային ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցի կետերին:

9. Տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման, օգտագործողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա խնդիր էր սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ, որի իրականացման միջոցառումների շրջանակներում 2009 թվականի ընթացքում ավարտվել են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի վերահաշվարկման և տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխման աշխատանքները:

10. Հայաստանի Հանրապետությունում տեղագրական քարտեզները ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որի պատճառով մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդատիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև կան որոշակի շեղումներ:

11. Այս քարտեզագրական աշխատանքները կատարվել են տարբեր տարիների ընթացքում, տարբեր կոորդինատային համակարգերում և տարբեր ելակետային տվյալների հիման վրա: Տարբեր են նաև այդ քարտեզների օգտագործման նպատակները և կիրառման բնագավառները:

12. «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն 2002 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմանները, որոնք ըստ սահմանագծերի նկարագրությունների տեղադրվել են 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

13. Նշված սահմանների սահմանագծերի նկարագրությունները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:

14. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին հայեցակարգը հաստատելու մասին» N 1873-Ն որոշմամբ հաստատված հայեցակարգի պահանջներով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկման աշխատանքները:

15. Մինչև այժմ իրականացվել են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների վարչական տարածքների տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրման, տեղանքում (բնության մեջ) սահմանված նմուշի սահմանանիշերով վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացման ու դրանց կապակցման աշխատանքները ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցին: 2012 թվականին նշված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների վարչական տարածքների ամրակցման աշխատանքները:

 

2. Ծրագրի իրականացման նպատակը

 

16. Թվային տեղագրական քարտեզները հիմնականում ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները ավարտելուց հետո, տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, որի պատճառով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Այսօր ստեղծելով այդ հնարավորությունը մենք կարող ենք համադրման շնորհիվ բացահայտել որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված տեխնոլոգիական պատճառների: Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշմամբ ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով, 2013 թվականին Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի համայնքների վարչական տարածքների համար իրականացնել տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում, հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները:

 

3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

17. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով կունենանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման պահանջների համաձայն ստեղծված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

 

4. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

18. Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու տեղագրական և կադաստրային քարտեզներում ու հատակագծերում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):

19. Եթե փոփոխությունները իրենց հետ բերում են ռելիեֆի որոշակի փոփոխության, ապա այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել քարտեզներում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը և դրանք ճիշտ պատկերելու համար տեղանքում կարող է առաջանալ լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն:

20. Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների, հատակագծերի և համայնքների վարչական սահմանների սահմանագծի համադրման ժամանակ:

21. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է`

1) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծերի կազմում (ըստ մարզերի).

2) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում.

3) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների դաշտային հանութագրում (ընդհանուր տարածքի մակերեսի մինչև 2%-ի չափով).

4) համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանութային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում և կատալոգների կազմում:

 

5. Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

22. Ներկայացվող ծրագրի շրջանակներում 2013 թվականին նախատեսվող աշխատանքների նախահաշիվը և ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված են աղյուսակ 1-ում և 2-ում:

 

Նախահաշիվ

ՎիՋիԷս-84 (WGS – 84) համակարգում միասնական հիմքի ստեղծման աշխատանքների

 

աղյուսակ 1

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Գումարը /հազ.դրամ/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախագիծ

2

347100

694.2

2

Դաշտային դիտարկումների հիման վրա շրջադարձային կետերի որոշում, նշահարում, ուրվագծերի կազմում, կոորդինատների որոշում

սահմա-նանիշ

7800

14646.1

114239.3

3

Սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում և կատալոգների կազմում

սահմա-նանիշ

7800

1430.7

11159.5

4

Կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրում / Տավուշ-62, Լոռի-113/

համայնք

175

119613.5

20932.4

5

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվետ.

2

672000

1344.0

 

Ընդամենը`

     

148369.6

 

Ժամանակացույց

 

ՎիՋիԷս-84 (WGS – 84) համակարգում միասնական հիմքի ստեղծման աշխատանքների

 

աղյուսակ 2

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը

/դրամ/

Գումարը

/հազ.դրամ/

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախագիծ

2

347100

694.2

2

694.2

0

0

0

0

0

0

2

Դաշտային դիտարկումների հիման վրա շրջադարձային կետերի որոշում, նշահարում, ուրվագծերի կազմում, կոորդինատների որոշում

սահմա-նանիշ

7800

14646.1

114239.5

250

3661.5

3500

51261.3

3000

43938.3

1050

15378.4

3

Սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում և կատալոգների կազմում

սահմա-նանիշ

7800

1430.7

11159.5

0

0

1900

2718.3

2600

3719.8

3300

4721.4

4

Կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրում / Տավուշ-62, Լոռի-113/

համայնք

175

119613.5

20932.4

0

0

45

5382.6

60

7176.8

70

8373.0

5

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվետ.

2

672000

1344.0

0

0

0

0

0

0

2

1344.0

 

Ընդամենը`

     

148 369.6

 

4355.7

 

59362.2

 

54834.9

 

29816.8

 

II. ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԵՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՊՈԼԻԳՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

23. Հայաստանի տարածքը գտնվում է Արաբական և Եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) Արաբական պլատֆորմը շարժվում է Եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք 28+3մմ տարի արագությամբ:

24. Այդ շարժման պատճառով տեղի է ունենում երկրակեղևի մշտական դեֆորմացիա Արաբական և Եվրասիական պլատֆորմների գոտում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես: Առաջին բարձր ճշտությամբ տվյալները Հայաստանի և հարակից տարածքների երկրակեղևի դեֆորմացիաների վերաբերյալ ստացվել են 1997թ. համատեղ ԱՄՆ Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) և Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ակադեմիայի Երկրաֆիզիկայի ինստիտուտի կողմից:

25. Ապարների խտությունից կախված դեֆորմացիաները տարբեր մասերում տարբեր են և սահմանային դեֆորմացիաներին հասնելու արագությունները նույնպես տարբեր են: Երկրակեղևի առավելագույն դեֆորմացված մասերը նրա ամենաթույլ գոտիներն են, այսինքն խզվածքները: Ըստ սեյսմիկ իրադարձությունների համաշխարհային վիճակագրության տվյալների ուժգին երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունենում ակտիվ խզվածքների երկայնքով:

26. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը նոր խնդիր դրեց ողջ մարդկության առջև երկրաշարժերը կանխատեսելու վերաբերյալ: Հայաստանը ցնցվեց աղետից, որը մարդկությանը դեռ երկար տարիներ կհիշեցնի, որ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն երկրաշարժերի կանխատեսման, իսկ հետագայում նաև կանխարգելման ուղղությամբ:

27. Երկրակեղևի ուղղահայաց շարժումներն ուսումնասիրելու նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերի և I դասի նիվելիրացման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա նաև թարմացնել նախկինում կատարված նիվելիրացման տվյալներն ու ցանցը պահել արդի վիճակում, ինչպես նաև ստանալ հիմնակետերի բացարձակ բարձրությունները, Հայաստանի Հանրապետության տարածքի համար կվազիգեոիդի մոդելի ճշգրտման նպատակով:

28. Երկրակեղևի հորիզոնական շարժումներն ուսումնասիրելու նպատակով սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Արբանյակային գեոդեզիական ցանցի նախկինում դիտարկված և նոր տեղադրվող հիմնակետերի դիտարկման աշխատանքներ ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ընդունիչներով, ինչը հնարավորություն կտա այն նույնպես պահել արդի վիճակում:

29. Սեյսմատեկտոնիկ ակտիվ խզվածքների գոտում նախատեսված համալիր աշխատանքները անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար, 3 փուլով` տարեկան 1 փուլ:

30. Ներկայացված ծրագիրը կազմվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140 կարգադրության պահանջները (հայեցակարգի 35-րդ կետ):

 

2. Աշխատանքների իրականացման նպատակը

 

31. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքներ, ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով բարձր ճշգրտության I դասի նիվելիրացումը պարբերաբար կատարվել է նախկին Խորհրդային Միության սեյսմիկ շրջաններում:

32. Սպիտակի տարածաշրջանի խզվածքի գոտում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության առաջին դասի նիվելիրացման և արբանյակային ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակն է փուլային դիտարկումներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա ստանալ երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին անհրաժեշտ տվյալներ:

33. Համեմատելով Սպիտակի երկրաշարժի գոտում 2007 և 1979 թվականների իրականացված I դասի նիվելիրացման աշխատանքների արդյունքները, N 2002 գրունտային հենանիշի հավասարակշռված բացարձակ բարձրությունները, կարելի է ենթադրել, որ երկրի կեղևի ուղղաձիգ տեղաշարժը նշված կետում կազմում է 380 մմ:

34. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել I դասի նիվելիրացման և ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS արբանյակային դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ:

 

3. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

35. Ծրագրի իրականացման նպատակով դիտարկման ժամանակ պարտադիր պայման պետք է հանդիսանա Երևանում տեղակայված մշտական գործող «Կոմիտաս» ռեֆերենց կայանի աշխատանքները: Արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերը պետք է դիտարկվեն 12 ժամ տևողությամբ երկհաճախականի արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով: Հիմնակետերի դիտարկման աշխատանքների համար ելակետային պետք է հանդիսանան տարածաշրջանում գոյություն ունեցող 1 և 2 դասերի հիմնակետերը:

36. I դասի նիվելիրացման աշխատանքները պետք է կատարել ժամանակակից թվային նիվելիրի միջոցով, որը ավտոմատ կերպով չափաձողերից վերցրած հաշվեցույցները մուտքագրում է հիշողության քարտի մեջ, բացառելով սխալների մարդկային գործոնը, իսկ անթույլատրելի պայմանների (թևերի անհավասարության, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխումների, ռեֆրակցիայի և այլն) դեպքում գործիքը չափում չի իրականացնում:

37. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հետևյալը`

1) I դասի նիվելիրացման աշխատանքներ.

2) ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS կետերի դիտարկում, հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում.

3) I դասի նիվելիրացման նյութերի մշակում, կետերի կոորդինատների և բարձրությունների կատալոգի կազմում.

4) տեխնիկական հաշվետվության կազմում:

 

4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

38. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ.

1) Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնում 52 I դասի նիվելիրացման հենանիշեր.

2) տեխնիկական նախագիծը:

 

5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

39. Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնի ստեղծման գեոդեզիական աշխատանքների ծախսերի ամփոփ նախահաշիվը ըստ ծավալների տրված է աղյուսակ 3-ում և 4-ում:

 

աղյուսակ 3

 

հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Գումարը

/հազ.դր/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախ.

1

1545100

1545.1

2

Նիվելիրային հենանիշերի տեղազննում

հենանիշ

52

31857.8

1656.6

3

Պատի հենանիշի տեղադրում

հենանիշ

20

28505.4

570.1

4

Գրունտային հենանիշի տեղադրում

հենանիշ

20

160987.0

3219.8

5

Ժայռային հենանիշի տեղադրում

հենանիշ

12

92568

1110.8

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

     

8102.4

 

Ժամանակացույց

 

Գեոդեզիայի բնագավառում /Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոն/ նախատեսվող աշխատանքների

 

 աղյուսակ 4

 

հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Գումարը

/հազ.դր/

II եռամսյակ

ծավալը

Գումարը

/հազ.դր/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախ.

1

1545100

1545.1

1

1545.1

2

Նիվելիրային հենանիշերի տեղազննում

հենանիշ

52

31857.8

1656.6

52

1656.6

3

Պատի հենանիշի տեղադրում

հենանիշ

20

28505.4

570.1

20

570.1

4

Գրունտային հենանիշի տեղադրում

հենանիշ

20

160987.0

3219.8

20

3219.8

5

Ժայռային հենանիշի տեղադրում

հենանիշ

12

92568

1110.8

12

1110.8

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

     

8102.4

 

8102.4

 

III. ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

40. Տեղագրական քարտեզագրության բնագավառում պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «ՀՀ պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման շրջանակներում:

41. Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի քարտեզները հիմք են հանդիսանում գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով ստեղծվելիք քարտեզագրական նյութերի համար:

42. Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 15%-ը դեռ ծածկված չէ տիեզերա կամ օդալուսանկարներով և այդ տարածքների թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են 15-20 տարի վաղեմություն ունեցող ավանդական եղանակով նախկինում ստեղծված տեղագրական քարտեզների հիման վրա: Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտություն է առաջանում այդ տարածքները տիեզերալուսանկարահանել, ուսումնասիրել և առավել շատ փոփոխության ենթարկված տարածքների տեղագրական քարտեզները թարմացնել:

43. Տիեզերական լուսանկարահանման աշխատանքների իրականացման նպատակով 2008 թվականին ռուսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը` համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տարածքում տեղադրվել է կայանը, որից հետո կատարվել է կայանի փորձնական շահագործում, ինչպես նաև մասնագետների ուսուցում: Տիեզերական ընդունիչ կայանի միջոցով հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակահատվածում և բարձր ճշտությամբ նկարահանել անհրաժեշտ տարածքներ: Սակայն 2011 թվականին Ռուսաստանի Դաշնության Երկրի հեռահար զոնդավորման Ռեսուրս-ԴԿ-1 արբանյակը երկար տարիների շահագործման արդյունքում կորցրել է իր նկարահանման ճշգրտության աստիճանը, արդյունքում ստացվում է 3-5 մ թույլատրելիության տիեզերանկարներ, որը չի բավարարում 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման պահանջներին:

44. Այդ իսկ պատճառով 2013 թվականին նախատեսված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներն իրականացվելու են վերգետնյա ավանդական հանութագրման մեթոդով:

 

2. Աշխատանքների իրականացման նպատակը

 

45. Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը երկրի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին արդիական և ժամանակակից պահանջներին համապատասխանող տիեզերանկարահանման թարմ տվյալների հիման վրա հայերեն լեզվով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է:

46. Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը բխում է նաև նրանից, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կծածկվի տիեզերանկարների և օդալուսանկարների հիման վրա ստեղծված տեղագրական թվային քարտեզներով, որը հիմք կարող է հանդիսանալ պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական (հանույթային) հիմքի ստեղծման և ներդրման համար:

 

3. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

47. 2013 թվականին նախատեսվում է իրականացնել տիեզերալուսանկարահանման աշխատանքներ և ստացված նյութերի մշակում, որի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ: Մոնիթորինգի արդյունքում տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա բացահայտվելու են նկատելի փոփոխություններ կրած տարածքները: Ստացված տվյալներով կազմվելու է տեխնիկական նախագիծ, որի հիման վրա կատարվելու են փոփոխություններ կրած տարածքների Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ:

48. Թարմացման աշխատանքներն իրականացվելու են 1:10 000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով կիրականացվեն նույն տարածքների Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:

 

4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

49. Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները.

50. Հայաստանի Հանրապետության 2440.0 քառ.կմ տարածքի պետական մասշտաբային 1:10000-1:1000000 մասշտաբների շարքի թարմացված և թվայնացված էլեկտրոնային տեղագրական քարտեզներ:

51. Քարտեզների վրա Հայաստանի Հանրապետության 110 բնակավայրերի ճշգրտված տեղադիրք:

 

5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

52. 2013 թվականին նախատեսվող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 5-ում:

 

Նախահաշիվ

 

Տեղագրական քարտեզագրության բնագավառում նախատեսվող աշխատանքների

 

Աղյուսակ 5

 

Հ/Հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Գումարը

/հազ.դրամ/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախ

1

345800

345.8

2

Բնակավայրերում խտացման ցանցի GPS կետերի դիտարկում

կետ

251

19881.1

4990.1

3

Բնակավայրերում խտացման ցանցի կետերի դիտարկում մշտական գործող բազայի ընթացքում

կետ

40

1631.0

65.3

4

Կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում

կետ

211

4165.6

879.0

5

1:10 000 մասշտաբի տեղ.քարտեզների դաշտային թարմացում

քառ.կմ

2440

19555.0

47714.2

6

ՀՀ պետական մասշտաբային շարքի թարմացված քարտեզների թվայնացում

քառ.կմ

2440

3844.3

9380.1

7

Բնակավայրի տեղադիրքի ճշգրտում տեղագրական քարտեզների վրա, ըստ դաշտում դիտարկված GPS կետերի

բնակավայր

110

52910.0

5820.1

8

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվետվ.

1

281600

281.6

ԸՆԴԱՄԵՆԸ

դրամ

   

69476.1

 

53. 2013 թվականի նախատեսվող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է աղյուսակ 6-ում:

 

Ժամանակացույց

 

Տեղագրական քարտեզագրության բնագավառում նախատեսվող աշխատանքների

 

Աղյուսակ 6

 

Հ/Հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը

/դրամ/

Գումարը

/հազ. դրամ/

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախ

1

345800

345.8

1

345.8

0

0.0

0

0.0

0

0.0

2

Բնակավայրերում խտացման ցանցի GPS կետերի դիտարկում

կետ

251

19881.1

4990.1

100

1988.1

151

3002.0

0

0.0

0

0.0

3

Բնակավայրերում խտացման ցանցի կետերի դիտարկում մշտական գործող բազայի ընթացքում

կետ

40

1631.0

65.3

15

24.5

25

40.8

0

0.0

0

0.0

4

Կետերի կոորդինատների
հավասարակշռում և հաշվարկում

կետ

211

4165.6

879.0

70

291.6

141

587.4

0

0.0

0

0.0

5

1:10 000 մասշտաբի տեղ. քարտեզների դաշտային թարմացում

քառ.կմ

2440

19555.0

47714.2

0

0

1125.5

22009.2

1100

21510.5

214.5

4194.5

6

ՀՀ պետական մասշտաբային շարքի թարմացված քարտեզների
թվայնացում

քաո.կմ

2440

3844.3

9380.1

0

0

800

3075.4

1200

4613.2

440

1691.5

7

Բնակավայրի տեղադիրքի ճշգրտում տեղագրական քարտեզների վրա ըստ դաշտում դիտարկված GPS կետերի

բնակավայր

110

52910.0

5820.0

0

0

45

2380.9

45

2380.9

20

1058.2

8

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվետվ.

1

281600

281.6

0

0

0

0.0

0

0.0

1

281.6

ԸՆԴԱՄԵՆԸ

դրամ

   

69476.1

 

2650.0

 

31095.7

 

28504.6

 

7225.8

 

IV. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

54. Ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը և տարբեր տեղեկատուների ու բառարանների հրատարակումը: Այս բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան 2002-2007 թվականներին ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2008 թվականների ընթացքում հաշվառվել է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ` 40000 աշխարհագրական օբյեկտների անվանումներ:

55. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է մոտ 3300 նոր աշխարհագրական օբյեկտների անվանումներ: Գրանցվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների մոտ` 40 հազար անվանումները: Անվանափոխվել են Հայաստանի Հանրապետության 59 բնակավայրեր: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները, որոնք տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:

56. Հրատարակվել են նաև «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան»-ը, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան»-ը, «Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ»-ը, «Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանը» և « Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուն»:

 

2. Աշխատանքների իրականացման նպատակը

 

57. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, որը կրում է շարունակական բնույթ և բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից: Վարման աշխատանքների ժամանակ շարունակվելու է 2007 թվականի հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը:

58. Սույն ծրագրի մեջ ընդգրկված աշխատանքների նպատակն է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, շարունակել մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները: 2012 թվականին հրատարակվող «Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի» անբաժան մասն է կազմելու 2013 թվականին նախատեսվող «Աշխարհի խոշորագույն քաղաքների անվանումների համառոտ տեղեկատու-բառարանի» նախապատրաստումն ու հրատարակումը:

 

3. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

 59. 2013 թվականի ընթացքում բնագավառի կարևորագույն միջոցառումներից է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, որը կրում է շարունակական բնույթ: Այն իր մեջ ներառում է աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում:

60. 2013 թվականի ընթացքում շարունակվելու է նաև մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները, որոնցից «Աշխարհի խոշորագույն քաղաքների անվանումների համառոտ տեղեկատու-բառարանի» նախապատրաստումը իրականացվելու է հիմք ընդունելով Աշխարհի տարբեր երկրների կողմից հրատարակված պաշտոնական տեղեկատուները, ինչպես նաև «Վիքիպեդիայի» նյութերը: Բառարանում տեղ են գտնելու Աշխարհի պետությունների մայրաքաղաքները, «միլիոնանոց» բոլոր քաղաքները, ինչպես նաև նշանավոր այլ հայտնի քաղաքներ: Տեղեկատուն հագեցած է լինելու գունավոր լուսանկարներով:

61. «Աշխարհի խոշորագույն քաղաքների անվանումների համառոտ տեղեկատու-բառարանի» ամբողջ տպաքանակը բաժանվելու է պետական կառավարման մարմինների, խոշոր գիտական և ուսումնական հաստատությունների և այլ պետական կազմակերպությունների միջև:

 

4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

62. 2013 թվականին նախատեսվող աշխատանքների շնորհիվ ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները`

1) թարմացված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարան.

2) 300 օրինակ հրատարակված Աշխարհի խոշորագույն քաղաքների համառոտ տեղեկատու-բառարան:

 

5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

63. 2013 թվականին նախատեսվող աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 7-ում:

 

Նախահաշիվ

 

Աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների


Աղյուսակ 7

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

չափման միավորը

ծավալ

միավորի արժեքը /դրամ/

գումար

/հազ.դր/

1

ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների`

       

 1) թարմացում

ամիս

6

400000.0

2400.0

2) քարտադարանի վարում

ամիս

12

200000.0

2400.0

2

Աշխարհի խոշորագույն քաղաքների անվանումների համառոտ տեղեկատու

       

ա/ նախապատրաստում

քաղաք

500

12172.6

6086.3

բ/ հրատարակում

օրինակ

300

2000.0

600.0

Ընդամենը

     

11486.3

 

64. 2013 թվականների աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է աղյուսակ 8-ում:

 

Ժամանակացույց

 

Աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների

 

Աղյուսակ 8

Հ/հ

Աշխատանքի անվանումը

չափման միավորը

միավորի արժեքը

/դրամ/

ծավալ

գումար

/հազ.դր/

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

1

ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների`

                       

ա/ թարմացում

ամիս

400000.0

6

2400.0

1

400.0

2

800.0

1

400.0

2

800.0

բ/ քարտադարանի վարում

ամիս

200000.0

12

2400.0

3

600.0

3

600.0

3

600.0

3

600.0

2

Աշխարհի խոշորագույն քաղաքների անվանումների համառոտ տեղեկատու

                       

ա/ նախապատրաստում

քաղաք

12172.6

500

6086.3

100

1217.3

150

1825.9

150

1825.9

100

1217.3

բ/ հրատարակում

օրինակ

2000.0

300

600.0

0

0.0

0

0.0

0

0.0

300

600.0

Ընդամենը

     

11486.3

 

2217.3

 

3225.9

 

2825.9

 

3217.3

 

V. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներ

 

1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

65. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» N 197-Ն որոշման պահանջներին համապատասխան:

66. Այս ուղղությամբ 2005-2010 թվականներին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջաններում (նախկին համայնքներում), իսկ 2012 թվականին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում իրականացվել են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:

 

2. Ծրագրի իրականացման նպատակը

 

67. 2013 թվականին նախատեսվող աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Գյումրի քաղաքի 817.3 հեկտար տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

68. Այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն նշված տարածքի տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 

3. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

69. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և ներդնելու նպատակով նախատեսվում է 2013 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար իրականացնել հետևյալ միջոցառումները`

 70. 2013 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներից նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի 817.3 հեկտար տարածքի երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:

71. Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները.

1) նշված տարածքի համար 1:2000 մասշտաբի տեղագրական թվային արդիական իրավիճակով և ռելիեֆով հատակագծերի ստեղծում.

2) ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.

3) հանութագրման արդյունքում ստացված նյութերի և ռելիեֆի թվայնացում.

4) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի և տեքստային տվյալների ստեղծում և մուտքագրում տվյալների բազա:

 

4. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

 72. Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի 817.3 հեկտար տարածքի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակի գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1) Վարչական սահմանը.

2) Աշխարհագրական անվանումները.

3) Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք-շինությունները, գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագիրը.

4) Ջրագրությունը.

5) Ռելիեֆը:

73. Գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

1) երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության).

2) գազատարներ, ջրատարներ, նավթամուղներ (վերգետնյա, ստորգետնյա).

3) հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա).

4) բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա).

5) կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

74. Ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 

5. Ծրագրի բյուջեն

 

75. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման 2013 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 9-ում:

 

Նախահաշիվ

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների

 

 Աղյուսակ 9

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Գումարը

/հազ.դրամ/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախագիծ

1

433800

433.8

2

Համադրման ընթացքում հայտնաբերված անճշտությունների հանութագրում և թարմացում /Գյումրի -4429.5հա/

հա

817.3

21629.8

17678.0

3

Ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում խիտ կառուցապատ տարածքներում

հա

817.3

11091.4

9065.1

4

Հանութագրման արդյունքում ստացված նյութերի և ռելիեֆի թվայնացում

հա

817.3

9232.3

7545.6

5

Բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում, թերթերի համակցում

հաxշերտ

13,076.8

250.6

3277.0

6

Բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա

տարր

81,730.0

137.9

11270.5

 

Ընդամենը

     

49270.0

 

76. 2013 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ժամանակացույցն ըստ եռամսյակների ներկայացված է աղյուսակ 10-ում:

 

Ժամանակացույց

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների

 

 Աղյուսակ 10

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը

/դրամ/

Գումարը

/հազ.դրամ/

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

 /հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախագիծ

1

433800

433.8

1

433.8

0

0.0

0

0.0

0

0.0

2

Համադրման ընթացքում հայտնաբերված անճշտությունների հանութագրում և թարմացում

հա

817.3

21629.8

17678.0

67.3

1455.7

350

7570.4

400

8651.9

0

0.0

3

Ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում խիտ կառուցապատ տարածքներում

հա

817.3

11091.4

9065.1

67.3

746.5

350

3882.0

300

3327.4

100

1109.2

4

Հանութագրման արդյունքում ստացված նյութերի և ռելիեֆի թվայնացում

հա

817.3

9232.3

7545.6

0

0.0

217.3

2006.2

300

2769.7

300

2769.7

5

Բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում, թերթերի համակցում

հաxշերտ

13,076.8

250.6

3277.0

1076.8

269.8

4000

1002.4

4000

1002.4

4000

1002.4

6

Բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա

տարր

81,730.0

137.9

11270.5

6730

928.0

25000

3447.5

25000

3447.5

25000

3447.5

 

Ընդամենը

     

49270.0

 

3833.8

 

17908.5

 

19198.9

 

8328.8

 

VI. Կադաստրային քարտեզագրման աշխատանքներ

 

1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

77. Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):

78. Առաջին տարիներին կադաստրային քարտեզները ստեղծվում և պահպանվում էին ավանդական թղթային տարբերակով, որը ժամանակի ընթացքում դեֆորմացվելով տալիս էր էական սխալներ և անճշտություններ: Մի շարք համայնքներում դա արդեն առաջացնում է լուրջ խնդիրներ կապված գույքի տեղադիրքի և չափերի հետ:

 

2. Ծրագրի իրականացման նպատակը

 

79. Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում վերջին տարիներին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ որոշ համայնքների կադաստրային քարտեզներում հայտնաբերված անճշտությունների և սխալների վերացումը:

80. Քանի որ հիմնականում թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ իսկ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս գրեթե բոլոր շեղումները, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ երկու քարտեզներում առկա տվյալները համադրել: Օրինակ` քանի որ հողամասերի իրավական սահմանները արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

81. Սույն ծրագրով նախատեսվում է կատարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշի, Արարատի մարզի Լանջանիստ, Լանջազատ և Բաղրամյան, Արմավիրի մարզի Վանանդ, Բամբակաշատ և Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Աղբերք, Լոռու մարզի Մեծ Պարնի, Սյունիքի մարզի Նորավան համայնքների հանութագրման աշխատանքներ, այդ թվում` դաշտային չափագրում և գեոդեզիական կետերին կապակցում, չափագրման արդյունքների կամերալ մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգների կազմում, տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրում, հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները:

 

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

82. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության 6 մարզերի 10 համայնքների թարմացված և ուղղված կադաստրային քարտեզներ:

 

5. Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

83. 2013 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվն ու ժամանակացույցը տրված են 11 և 12 աղյուսակներում:

 

Նախահաշիվ

Հայաստանի Հանրապետության 10 համայնքների կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների

աղյուսակ 11

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Գումարը

/հազ.դրամ/

1

Արագածոտնի մարզ

հա

4405.0

3513.23

15475.8

Ուշի - 4405 հա

2

Արարատի մարզ

հա

10939

3513.23

38431.2

Լանջանիստ - 5500 հա, Լանջազատ - 5023 հա, Բաղրամյան - 416 հա

3

Արմավիրի մարզ

հա

7169.0

3513.23

25186.3

Վանանդ - 3119 հա, Դալարիկ - 3074 հա, Բամբակաշատ - 975.6 հա

4

Գեղարքունիքի մարզ

հա

3980.0

3513.23

13982.7

Աղբերք - 3980 հա

5

Լոռու մարզ

հա

6636.0

3513.23

23313.8

Մեծ Պարնի - 6636 հա

6

Սյունիքի մարզ

հա

4143.0

3513.23

14555.3

Նորավան - 4143 հա

 

Ընդամենը`

 

 37272

 

130945.1

 

Ժամանակացույց

 

Հայաստանի Հանրապետության 10 համայնքների կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների

 

աղյուսակ 12

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը /հա/

Միավորի արժեքը

/դրամ/

Գումարը

/հազ.դր/

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

ծավալ

գումար

/հազ.դր/

1

Արագածոտնի մարզ

հա

4405.0

3513.23

15475.8

               

Ուշի - 4405 հա

653

2294.1

1876

6590.8

1876

6590.8

0

0.0

2

Արարատի մարզ

հա

10939.0

3513.23

38431.2

               

Լանջանիստ - 5500 հա, Լանջազատ - 5023 հա, Բաղրամյան - 416 հա

800

2810.6

4700

16512.2

4690

16477.0

749

2631.4

3

Արմավիրի մարզ

հա

7169.0

3513.23

25186.3

               

Վանանդ - 3119 հա, Դալարիկ - 3074 հա, Բամբակաշատ - 975.6 հա

819

2877.3

2272

7982.1

2234

7848.6

1844

6478.4

4

Գեղարքունիքի մարզ

հա

3980.0

3513.23

13982.7

               

Աղբերք - 3980 հա

0

0.0

1980

6956.2

2000

7026.5

0

0.0

5

Լոռու մարզ

հա

6636.0

3513.23

23313.8

               

Մեծ Պարնի - 6636 հա

0

0.0

3336

11720.1

3300

11593.7

0

0.0

6

Սյունիքի մարզ

հա

4143.0

3513.23

14555.3

               

Նորավան - 4143 հա

0

0.0

836

2937.1

900

3161.9

2407

8456.3

 

Ընդամենը`

 

37272

 

130945.1

2272

7982.0

15000

52698.5

15000

52698.5

5000

17566.1

 

VII. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

84. Աշխարհի գրեթե բոլոր երկրներում թեմատիկ քարտեզագրությունը դիտարկվում է որպես պետական նշանակության ոլորտ: Դա ամրագրված է նաև «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի է/ ենթակետում: Պետական նշանակության թեմատիկ քարտեզագրության հրատարակումները հանդիսանում են որպես պաշտոնական նյութ, որոնց վրա կարելի է հղում կատարել և օգտագործել հավաստի տեղեկատվություն ստանալու համար:

85. Այդ աշխատանքների շարքին են պատկանում հիմնարար ատլասները (Ազգային ատլաս, Աշխարհի Մեծ ատլաս) ինչպես նաև կրթական համակարգի համար նախատեսված հավաստի նյութ պարունակող ուսումնական քարտեզներն ու ատլասները:

 

2. Աշխատանքների իրականացման նպատակը

 

86. Բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում 2002-8 թվականներին նախապատրաստվել և հրատարակվել են Հայաստանի Ազգային ատլասի Ա և Բ հատորները, ինչպես նաև 15 անվամբ ուսումնական մեծ չափի պատի քարտեզներ, որոնք անվճար տրամադրվել էին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին: Նկատի ունենալով աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի Ազգային ատլասի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ Հայաստանի Ազգային ատլասը ԱՊՀ երկրներից առաջիններից է հրատարակվել ավարտուն տեսքով, 2013 թվականին նախատեսվում է նախապատրաստել հրատարակման նաև Ատլասի անգլերեն լեզվով տարբերակի Ա հատորի 100 էջը, որի մնացած աշխատանքները և հրատարակումը պետք է կատարվի 2014 թվականին:

87. Շարունակելով այս գործընթացը նախատեսվում է 2014 թվականին նախապատրաստել Հայաստանի Ազգային ատլասի նաև ռուսերեն լեզվի տարբերակը:

 

3. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

88. 2013 թվականին նախատեսվում է իրականացնել Հայաստանի Ազգային ատլասի անգլերեն լեզվով տարբերակի Ա հատորի 100 էջի (224-ից) նախապատրաստման (վերախմբագրում, թարգմանություն, թարմացում, արդիականացում) աշխատանքները: Բ հատորի նախապատրաստումը և երկհատորյակի հրատարակումը նախատեսվում է իրականացնել 2014 թվականին:

 

4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

89. Աշխատանքների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Ազգային ատլասի անգլերեն լեզվով Ա հատորի 100 էջի նախատպագրական տարբերակը:

 

5. Աշխատանքների իրականացման ծախսերի նախահաշիվը և ժամանակացույցը

 

90. Թեմատիկ քարտեզագրության բնագավառում 2013 թվականին նախատեսվող աշխատանքների իրականացման նախահաշիվը և ժամանակացույցը տրված են աղյուսակներ 13-ում և 14-ում:

 

Նախահաշիվ

 

 Հայաստանի Ազգային ատլասի անգլերեն լեզվով Ա հատորի նախապատրաստման աշխատանքների

 

աղյուսակ 13

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Գումարը

/հազ.դր/

1

Նյութի թարմացում

էջ

100.0

26780.0

2678.0

2

Խմբագրում

էջ

100.0

30500.0

3050.0

3

Քարտեզների ձևավորում թվայնացման եղանակով

էջ

100.0

42467.0

4246.7

 

Ընդամենը

     

9974.7

 

Ժամանակացույց

 

Հայաստանի Ազգային ատլասի անգլերեն լեզվով Ա հատորի նախապատրաստման աշխատանքների

 

աղյուսակ 14

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը

/դրամ/

Գումարը

/հազ.դր/

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալը

գումարը

/հազ.դր/

ծավալը

գումարը

/հազ.դր/

ծավալը

գումարը

/հազ.դր/

ծավալը

գումարը

/հազ.դր/

1

նյութի թարմացում,

էջ

100

26780.0

2678.0

20

535.6

30

803.4

30

803.4

20

535.6

2

խմբագրում

էջ

100

30500.0

3050.0

20

610.0

30

915.0

30

915.0

20

610.0

3

քարտեզների ձևավորում թվայնացման եղանակով

էջ

100

42467.0

4246.7

20

849.3

30

1274.0

30

1274.0

20

849.3

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

9974.7

 

1994.9

 

2992.4

 

2992.4

 

1995.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան