Գլխավոր տեղեկություն
Համար
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2010-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.08/43(777) Հոդ.978
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 1044-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն յոթ հաստիքային միավոր, իսկ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը` առնվազն երեք հաստիքային միավոր։».

2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության`

ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ու համակարգման ապահովումը.

բ) իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ապահովումը.

գ) իրավական ակտերի պաշտոնական թարգմանության, հրատարակման և վերահրատարակման ապահովումը.

դ) oրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի, հաշվառման և դասակարգման ապահովումը.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության ապահովումը.

զ) նոտարական գործունեության ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների), իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի, հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների պետական գրանցման ու հաշվառման ապահովումը.

ը) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման նկատմամբ վերահսկողության ապահովումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

թ) անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

ժ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գործունեության ու միջազգային կապերի իրավական ապահովումը, միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելը.

ժա) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված իրավասությունների ապահովումը.

ժբ) Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև միջնորդ դատարանների վճիռների և oտարերկրյա արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման ապահովումը.

ժգ) դատական փորձաքննությունների ապահովումը.

ժդ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` վարչական վարույթի ապահովումը.

ժե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման` մասնագիտական որակավորման բարձրացման, հատուկ ծառայողների վերապատրաստման ու ուսուցման ապահովումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը։»,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի մշակում.

բ) օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի պաշտոնական oրինակների հաշվառում, համակարգում և պահպանում.

գ) նոտարների կողմից իրականացվող նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողություն, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.

դ) նոտարական պալատի կանոնադրության գրանցում.

ե) նոտարին Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի տրամադրում.

զ) նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կազմակերպում և իրականացում.

է) նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման կազմակերպում և որակավորման վկայականի տրամադրում.

ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.

թ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների), անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման վերաբերյալ հրահանգների հաստատում.

ժ) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժա) իրավական և մասնագիտական վերահսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաստատում.

ժբ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում և իրականացում.

ժգ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացում.

ժդ) քաղաքացիների (այդ թվում` oտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների` oրենքով սահմանված կարգով քննարկում, ինչպես նաև քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում.

ժե) Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական oգնության մասին պայմանագրերի պահանջներին համապատասխան` դատական հանձնարարությունների կատարման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը.

ժզ) oրենքով սահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժէ) oրենքով սահմանված կարգով` միջազգային պայմանագրի դրույթների և Հայաստանի Հանրապետության oրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մասին կարծիք ներկայացնելը.

ժը) oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

ժթ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնող` դատարանի որոշումների իրականացման ընթացքի վերահսկում.

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.

իա) սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման վերաբերյալ հրահանգների հաստատում.

իբ) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում։»:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի շահագործման բաժինն անվանափոխել տնտեսական բաժին.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժինն անվանափոխել ֆինանսական բաժին.

4) ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչություն` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։

3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 25
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 5-ի N 1044-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

 Եվրաինտեգրման վարչություն

 Միջազգային իրավական հարաբերությունների վարչություն

 Վերահսկողության վարչություն

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն

 Օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչություն

 

 2. Բաժիններ

 

 Նոտարիատի բաժին

 Անձնակազմի կառավարման բաժին

 Տնտեսական բաժին

 Հաշվապահական հաշվառման բաժին

 Ֆինանսական բաժին

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 Քարտուղարություն

 

 II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն

 Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

 Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն

 Օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների

 գործունեության օրինականության վերահսկողության տեսչություն

 Քրեակատարողական ծառայություն

 Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան