Գլխավոր տեղեկություն
Համար
N 1336-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2009-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.09/63(729) Հոդ.1344
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1336-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1336-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով իրավաբանական, մարքեթինգային, տեղեկատվական, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխանող հաշվապահական, աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտորական, ինչպես նաև ֆոնդային բորսայում ցուցակման ծառայությունների ստացման համար նշված ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը:

2. Ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում փոխհատուցման մասին դիմում` համաձայն N 1 ձևի, նշելով այն գործարքը (գործարքները), որոնց կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոխհատուցում, տվյալ պահին փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի չափը, ինչպես նաև բաժնետոմսերի ցուցակման օրը: Դիմումին կից ներկայացվում են նաև`

1) սույն կարգի 1-ին կետով սահմանված ծառայություններն ստացած ընկերության և նշված ծառայությունները մատուցողների միջև կնքված պայմանագրերի, ինչպես նաև նշված պայմանագրերի կատարումը հավաստող փաստաթղթերի (այդ թվում` հանձնման-ընդունման ակտի) պատճենները.

2) սույն կարգի 1-ին կետով սահմանված ծառայությունները մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների պատճենները.

3) սույն կարգի 1-ին կետով սահմանված ծառայությունները մատուցողներին կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում (իսկ եթե դիմումն ստանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայից դեռևս չի ստացել դիմում ներկայացրած ընկերության ցուցակման մասին տեղեկատվություն, ապա այդ տեղեկատվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին և`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վերաբերյալ եզրակացություն` համաձայն N 2 ձևի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերության դիմումի ու դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները: Ընդ որում, այն դեպքում, երբ փոխհատուցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերության կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված գումարների մի մասը, ապա եզրակացությունը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարի այդ մասի համար, կամ`

2) ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման համար դիմում ներկայացրած ընկերությանը մերժում է եզրակացության տրամադրումը` նշելով այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել եզրակացության մերժման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված եզրակացությունը, 10 աշխատանքային օրվա ընթացքում ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները գանձապետական համակարգի միջոցով փոխանցում է փոխհատուցման իրավունքից օգտվող ընկերության դիմումում նշված բանկային հաշվին` բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի:

5. Եթե ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները (կամ դրանց մի մասը) վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերության կողմից ստացված աուդիտորական և (կամ) հաշվապահական ծառայություններին, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով այդ ծառայությունները չեն որակվում որպես ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցված հաշվապահական և (կամ) աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցված աուդիտորական ծառայություններ, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է ավելացված արժեքի հարկի գումարների (կամ դրանց` հաշվապահական և (կամ) աուդիտորական ծառայություններին վերաբերող մասի) փոխհատուցման մասին եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնելով ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման համար դիմում ներկայացրած ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընկերության անվանումը

 _______________________
                 

2. Կազմակերպաիրավական ձևը

 _______________________
                 

3. Հարկ վճարողի հաշվառման համարը

               
                 

4. Գտնվելու վայրը

 _______________________
                 

5. Բանկը և բանկային հաշիվը

 _______________________
                 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում 
գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսերի 
ցուցակման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

 _______________________
                 

7. Գործարքը (գործարքները), որոնց կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոխհատուցում

1._________________

2._________________

3._________________

4._________________

 

5._________________

8. Փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի 
հարկի գումարի չափը (հազ. դրամ)

 _______________________
                 

 Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) ծառայություններն ստացող ընկերության և նշված ծառայությունները մատուցողների
միջև կնքվող պայմանագրերի, ինչպես նաև նշված պայմանագրերի կատարումը 
հավաստող փաստաթղթերի (այդ թվում` հանձնման-ընդունման ակտի) պատճենները 
2) ծառայություններ մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների 
պատճենները 
3) ծառայություններ մատուցողներին կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի 
բնօրինակները 

 Խնդրում եմ ուսումնասիրել դիմումը, դրան կից ներկայացվող փաստաթղթերը և փոխհատուցել դիմումում նշված ավելացված արժեքի հարկի գումարը:

 

 

 

 

 

 

 

Ընկերության տնօրեն

_______________

______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

Դիմումը ներկայացնելու ամսաթիվը _____ _____________ 20  թ.

 

Ձև N 2

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընկերության անվանումը

 _____________________
                 

2. Կազմակերպաիրավական ձևը

 _____________________
                 

3. Հարկ վճարողի հաշվառման համարը

               
                 

4. Գտնվելու վայրը

 _____________________
                 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույնով հաստատում է, որ __________ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող

(ընկերության անվանումը)

ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի _________________________________________ դրամ գումարներին

(գումարը` թվերով և տառերով)      
վերաբերող փաստաթղթերը համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին:

 

Եզրակացությունը հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի կողմից

_______________

______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Եզրակացություն տված

ստորաբաժանման ղեկավար

__________________

(զբաղեցրած պաշտոնը)

 

_______________

______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Եզրակացության տրամադրման ամսաթիվը ___ ___________ 20  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 1336-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան