Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.34
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.08.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/4107/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/4107/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ե. Սողոմոնյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Վ. Աբելյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Բարսեղյանի

Վ. Ավանեսյանի

 

 

Մ. Դրմեյանի

 

 

Է. Հայրիյանի

 

 

Տ. Պետրոսյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարետա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.01.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության(այսուհետ՝ Ծառայության)՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լաուրա Մկրտչյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը վերացնել 1999 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը և վերսկսել կատարողական վարույթը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.01.2009 թվականի վճռով Լաուրա Մկրտչյանի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարետա Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լաուրա Մկրտչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Վճիռն ուղղակիորեն վերաբերվում է Մարետա Մկրտչյանի իրավունքներին և պարտականություններին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Լաուրա Մկրտչյանը հայց է ներկայացրել դատարան՝ Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 21.01.1997 թվականի թիվ 2-87 օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները՝ Ծառայությանն ամբողջությամբ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին բավարարվել է: Այսինքն՝ վեճը Լաուրա Մկրտչյանի և Ծառայության միջև է, որը չի առնչվում Մարետա Մկրտչյանի իրավունքներին և պարտականություններին, քանի որ Մարետա Մկրտչյանը որևէ կապ չունի վարչական մարմնի ցուցաբերած անգործության հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 21.01.1997 թվականի թիվ 2-87 օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Լաուրա Մկրտչյանի և Մարետա Մկրտչյանի միջև 21.02.1996 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Վճռով սահմանվել է կատարման կարգ՝ Լաուրա Մկրտչյանին պարտավորեցվել է բնակարանի վաճառքի դիմաց ստացված 6.000 ԱՄՆ դոլարը վերադարձնել Մարետա Մկրտչյանին, իսկ Մարետա Մկրտչյանին պարտավորեցվել է գումարը ստանալուց հետո ազատել բնակարանը (գ.թ. 14-16):

2. 21.01.1997 թվականի թիվ 2-87 կատարողական թերթի հիման վրա Ծառայության 15.03.1999 թվականի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ (գ.թ. 17):

3. Ծառայության 12.03.2008 թվականի պատասխան գրության համաձայն՝ կատարողական վարույթն ավարտվել է 1999 թվականին: ՀՀ արդարադատության նախարարի 21.12.2004 թվականի թիվ 179-Ա հրամանի հիմքով արխիվացվել է և չի պահպանվել (գ.թ. 65):

4. Լաուրա Մկրտչյանի 17.03.2008 թվականի հայցի առարկան է՝ «15.03.1999 թվականի որոշմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության որոշումը վերացնելը, որը ՀՀ վարչական դատարանի 14.01.2009 թվականի վճռով բավարարվել է (գ.թ. 10, 102-106):

5. Մարետա Մկրտչյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը հիմնավորէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մաuնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըuտ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում oգտվում են գործին մաuնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար uահմանված պարտականությունները:

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ, միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են՝ պահանջատերն ու պարտապանը: Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ oտարերկրյա պետությունը, որի oգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաuտանի Հանրապետությունը կամ համայնքը կամ oտարերկրյա պետությունը, որը կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

 

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկանդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե´ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի՝ զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին, թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Սույն գործով Լաուրա Մկրտչյանը վիճարկում է Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 21.01.1997 թվականի թիվ 2-87 օրինական ուժի մեջ մտած վճռիհիմքով տրված կատարողական թերթի հիման վրա 15.03.1999 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտելումասին որոշումը, որով Մարետա Մկրտչյանը պարտապան է:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է պարտապան Մարետա Մկրտչյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարիետա Մկրտչյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով, զրկվել է գործին մաuնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար uահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Վ. Աբելյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան