Գլխավոր տեղեկություն
Համար
N 1116-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2024 թվականի N 1116-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների համաձայն հաշվետու տարվա շահույթը կազմել է 52,043,338,509 դրամ, որից կատարվել են համապատասխան մասհանումներ՝ 20/80 տոկոս հարաբերակցությամբ, և 52,043,338,509 դրամ շահույթի 80 տոկոսը՝ 41,634,670,807 դրամը, ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի մարմանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1090-Ա որոշման հիման վրա տրամադրված 204,071,926,990 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 162,437,256,183 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնի 204,071,926,990 դրամ անվանական արժեքով, ԿԲ-23 (KB-23) սերիայի, 00049 համարակալմամբ, 2023 թվականի հուլիսի 10-ի կազմման ամսաթվով հասարակ մուրհակը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


18.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ