600.0474.27.12.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 դեկտեմբերի 2023 թվականի |
N 474-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով․
«6.1. Սույն որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ ցանցի լիցենզիայի կամ ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցման ժամանակահատվածի ընթացքում Հանձնաժողով չեն ներկայացվում:».
2) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
ք. Երևան 27 դեկտեմբերի 2023 թ. |
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 474-Ն որոշմամբ |
«Հավելված N 2 Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշմամբ»: |
Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձև
_____________________________________________________________________________________________
(տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիություն ծառայություն մատուցող անձի անվանումը)
______ թվականի ______ կիսամյակ
N |
Անվանումներ |
Բաժանորդների քանակը |
Ծառայությունների մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ) |
Բաժանորդների քանակն ըստ ինտերնետ արագության հոսքի | ||||||
ֆիզիկա-կան անձինք |
իրավա-բանա-կան ան-ձինք |
ֆիզիկա-կան անձինք |
իրավա- |
256 կբիթ/վ-2Մբիթ/վ |
2Մբիթ/վ-10Մբիթ/վ |
10Մբիթ/վ-30Մբիթ/վ |
30Մբիթ/վ-100Մբիթ/վ |
100Մբիթ/վ-ից ավելի | ||
1. |
Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ՝ ըստ գործող տեխնոլոգիաների, ընդամենը |
|||||||||
1) |
Ամրակցված ինտերնետ կապի օգտագործմամբ, ընդամենը, այդ թվում՝ |
|||||||||
ա. |
xDSL տեխնոլոգիայով (բաժանորդային գծերի օգտագործում) |
|||||||||
բ. |
Օպտիկամանրաթելային ցանցով (FTTx) |
|||||||||
գ. |
Ethernet լարային ցանցով (ETTH) |
|||||||||
դ. |
Wi-Fi (IEEE802.11) ամրակցված անլար ցանցով |
|||||||||
ե. |
Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները) |
|||||||||
2) |
Ամրակցված լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը (ներբեռնված և վերբեռնված ծավալների), ԳԲ |
|||||||||
3) |
Շարժական ինտերնետ կապի օգտագործմամբ, ընդամենը, այդ թվում՝ |
|
||||||||
ա. |
USB մոդեմներով, երթուղիչ սարքերով և պլանշետներով |
|||||||||
բ. |
Հեռախոսասարքերով (3G) |
|||||||||
գ. |
Հեռախոսասարքերով (4G և 4G+) |
|||||||||
դ. |
Հեռախոսասարքերով (5G) |
|||||||||
ե. |
Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները) |
|||||||||
4) |
Շարժական լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը (երկրի ներսում ներբեռնված և վերբեռնված ծավալների), ԳԲ |
|||||||||
2. |
Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ փոխկապակցման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխ-կապակ-ցման կետերի քանակը |
կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) |
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ, առանց ԱԱՀ) |
փոխանակված տեղեկատվության ծավալը (ԳԲ) | |||||
մուտքային |
ելքային | |||||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
3. |
Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (տարանցիկ) իրացված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխ-կապակ-ցման կետերի քանակը |
կապուղու թողունակու-թյունը (Մբիթ/վ) |
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ, առանց ԱԱՀ) |
փոխանակված տեղեկատվության ծավալը (ԳԲ) | |||||
մուտքային |
ելքային | |||||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
4. |
Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում (պիրինգ)` ըստ ընկերությունների |
փոխկապակցման կետերի քանակը |
կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) | |||||||
(կետ-կետ) միացումով |
տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով |
(կետ-կետ) միացումով |
տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով | |||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
3) |
Տեղական ինտերնետ կապի միջոցով փոխանակված տեղեկատվության ծավալը, ԳԲ |
մուտքային |
ելքային |
մուտքային |
ելքային | |||||
5. |
Ամրակցված կապի միջոցով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի և բնակավայրերի |
Ամրակցված կապի միջոցով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների գործող տեխնոլոգիան |
Բաժանորդների քանակը | |||||||
Մարզ |
Բնակավայր | |||||||||
1) |
||||||||||
2) |
1. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության ցուցանիշը ներառում է այն բաժանորդներին, որոնք ձեռք են բերում ինտերնետ հասանելիության ծառայությունը որպես առանձին՝ «Սթենդ-էլոն» (Stand-alone) ծառայություն:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության ցուցանիշը ներառում է 256 կբիթ/վրկ և ավելի արագությամբ տվյալների հաղորդման հնարավորություն ունեցող բաժանորդներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ օգտվել են ինտերնետ հասանելիության ծառայությունից:
________________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
________________________________ /անուն, ազգանուն/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|