Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԻ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 432-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի ձևը.

Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի ձևի լրացման կարգը։

2. Սահմանել, որ՝

ա) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականը տրվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 129 որոշմամբ հաստատված ձևով տրված՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականները վավերական են սույն որոշմամբ հաստատված ձևով տրված վկայականների հետ մեկտեղ։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի ձևի և դրա լրացման կարգի մասին» թիվ 129 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի մարտի 10-ի

թիվ 37 որոշմամբ

 

ՁԵՎ

 

լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի

 

Եվրասիական տնտեսական միության խորհրդանշանը

(1)

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

EURASIAN ECONOMIC UNION

(2)

ՎԿԱՅԱԿԱՆ

լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) ռեեստրում ընդգրկելու մասին Authorized Economic Operator (AEO) Certificate

(3)

Վկայականի համարը

Certificate number ___________________________________________________

(4)

ԼՏՕ-ի անվանումը__________________________________________________

(5)

AEO name__________________________________________________________

(6)

Հարկային համարը

Taxpayer identification number________________________________________

(7)

Ուժի մեջ է մտնում -ից

Come into force since ________________________________________________

(8)

 

 

 

(10)

 

(9)

(պաշտոնը)

(անվան սկզբնատառերն ու ազգանունը)

 

(ստորագրությունը/Signature)

 

 

(11)

(Position)

(Name, surname)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի մարտի 10-ի

թիվ 37 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի ձևի լրացման

 

1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի (այսուհետ համապատասխանաբար՝ ռեեստր, վկայական) բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն (վկայականի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է)։

2. Վկայականի 1-ին դաշտում նշվում է Եվրասիական տնտեսական միության խորհրդանշանը։

3. Վկայականի 2-րդ դաշտում բերվում է 2 տողով կատարված գրառում՝

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

EURASIAN ECONOMIC UNION»։

4. Վկայականի 3-րդ դաշտում բերվում է 3 տողով կատարված գրառում՝

«ՎԿԱՅԱԿԱՆ

լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) ռեեստրում ընդգրկելու մասին

Authorized Economic Operator (AEO) Certificate»։

5. Վկայականի 4-րդ դաշտում նշվում է վկայականի համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ.

 

хх/хххх/х,

1 2 3

 

որտեղ`

1-ին տարրը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ծածկագիրն է, որի լիազորված մաքսային մարմինը որոշում է ընդունել իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելու մասին (այսուհետ՝ լիազորված մաքսային մարմին)՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ աշխարհի երկրների դասակարգչի համաձայն.

2-րդ տարրը վկայականի՝ անդամ պետության լիազորված մաքսային մարմնի կողմից տրվող հերթական համարն է՝ սկսած «0001»-ից.

3-րդ տարրը՝ տրվող վկայականի տիպը («1»՝ առաջին տիպի վկայական, «2»՝ երկրորդ տիպի վկայական, «3»՝ երրորդ տիպի վկայական)։

Եթե իրավաբանական անձը ռեեստրում ընդգրկվում է առաջին և երկրորդ տիպի վկայականների տրմամբ, ապա վկայականի միանգամից երկու տիպերի նշմամբ մեկ վկայականի լրացումը չի թույլատրվում, վկայականի յուրաքանչյուր տիպի համար լրացվում է առանձին ձև։

6. Վկայականի 5-րդ դաշտում նշվում են ռեեստրում ընդգրկվող իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևն ու անվանումը (այդ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան)։

7. Վկայականի 6-րդ դաշտում նշվում են ռեեստրում ընդգրկվող իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևն ու անվանումը՝ անգլերենով։

8. Վկայականի 7-րդ դաշտում նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).

Ղրղզստանի Հանրապետության համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ).

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։

9. Վկայականի 8-րդ դաշտում նշվում է այն ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, որը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 432-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, և ստորակետով՝ ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և լիազորված մաքսային մարմնի՝ իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելու մասին որոշման համարը կամ գծի «-» նշանը, եթե այդպիսի որոշման ընդունումը նախատեսված չէ անդամ պետության օրենսդրությամբ։

10. Վկայականի 9-րդ դաշտում նշվում են լիազորված մաքսային մարմնի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) պաշտոնը, անվան սկզբնատառերն ու ազգանունը՝ ռուսերենով։

11. Վկայականի 10-րդ դաշտում դրվում է լիազորված մաքսային մարմնի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) ստորագրությունը։

12. Վկայականի 11-րդ դաշտում նշվում են լիազորված մաքսային մարմնի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) պաշտոնը, անվան սկզբնատառերն ու ազգանունը՝ անգլերենով։

Պաշտոնական հրապարակման օրը 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան