ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2021 թվականի N 823-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, և 7 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 51,400.0 հազ. դրամ` համաձայն N 8 հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 10 համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները և ծառայությունները ձեռք բերելով «Նորաշեն» ՆՏ ԱԿ կազմակերպությունից:
3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ սույն որոշմամբ «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12010. «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում» միջոցառման շրջանակներում հատկացված գումարը բաշխել հետևյալ ցանկին համապատասխան՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորավան համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավան համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լենուղի համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
5) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեվան համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարան համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավան համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման
համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ համայնքում
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ:
(3.1-ին կետը լրաց. 17.06.21 N 996-Ն, փոփ. 27.08.21 N 1381-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2021 թվական: