ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2021 թվականի N 1373-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և 686-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ 22800000 դրամ սկզբնական, 2021 թվականի փետրվարի 28-ի դրությամբ 1080937.83 դրամ վերագնահատված հաշվեկշռային և 2021 թվականի ապրիլի 19-ի դրությամբ 4375000 դրամ գնահատված շուկայական արժեքով «HYUNDAI GENESIS 3.8ուղղ.» («ՀՅՈՒՆԴԱԻ ՋԵՆԵՍԻՍ 3.8») մակնիշի, 127 LL 50 հաշվառման պետական համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2009 թվական, նույնականացման համարը՝ KMHGC41EP9U055048) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ հետագայում «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |