ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1093-Ա
ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ, ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետներ Տաթևիկ Սուքիասյանին և Արմեն Սարգսյանին 2021 թվականի հոկտեմբերի 19-25-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ)՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև հայաստանյան տաղավարի կազմակերպման աշխատանքները համակարգելու և իրականացնելու նպատակով:
2. Գառնիկ Մոմջյանի, Տաթևիկ Սուքիասյանի և Արմեն Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել «1124. գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11005. Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» միջոցառման գծով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
01.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |