ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» (ՀՎՀՀ` 00006479) «Մեծն Էրիկ» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 05502622) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 00897395) 2021 թվականի հունիսի 10-ին կնքված N 06/Շ021 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 69,733,035 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
07.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 570-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 32/2 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքի հիմնովին վերանորոգումը։ Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է (կառուցվել է 1970-ականներին) և այդ պատճառով կան դժվարություններ շենքում կրթադաստիարակչական գործունեություն ծավալելու համար՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակակից ու հարմարավետ պայմաններ ու ամբողջովին վերանորոգել այն։ Վերանորոգման ենթակա տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6500 քառ. մետր: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,010,338,337 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,570,000 դրամի չափով 2. Շենքի վերանորոգման հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,600,000 դրամի չափով: 3. Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամի չափով, - ապրանքների ներմուծում` 69,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 4. Կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 26,000,000 դրամի չափով, Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտից 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը։ 5. Շենքի ներքին հարդարման աշխատանքներ՝ 260,868,337 դրամի չափով, - ապրանքների ներմուծում՝ 49,000,000 դրամի չափով 6. Շենքի էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 102,000,000 դրամի չափով, - ապրանքների ներմուծում՝ 100,000,000 դրամի չափով Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 7. Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 97,300,000 դրամի չափով, - ներմուծվող ապրանքներ՝ 90,000,000 դրամ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 8. Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 70,000,000 դրամի չափով, Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 9. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ 10. Շենքի լուսամուտների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 105,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ 11. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամի չափով, - վերելակի ներմուծում՝ 18,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 12. Հրդեհամարման, տեսահսկման, հակահրդեհային համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ ՝ 55,000,000 դրամի չափով - ապրանքների ներմուծում՝ 13,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 13. Բարեկարգման աշխատանքներ՝ 105,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ՝ 14,570,000 դրամ առանց ԱԱՀ-ի 2․ Շենքի վերանորոգման հեղինակային հսկողություն՝ 21,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի 3․ Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում` 69,000,000 առանց ԱԱՀ-ի 4. Կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 26,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 5. Շենքի ներքին հարդարման աշխատանքներ՝ 260,868,337 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում՝ 49,000,000 առանց ԱԱՀ-ի 6. Էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 102,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում՝ 100,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 7․ Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 97,300,000 առանց ԱԱՀ-ի - ներմուծվող ապրանքներ՝ 90,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 8․ Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 70,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 9. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 10. Շենքի լուսամուտների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 105,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 11.Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի - վերելակի ներմուծում՝ 18,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 12. Հրդեհամարման, տեսահսկման, հակահրդեհային համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 55,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում՝ 13,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 13. Բարեկարգման աշխատանքներ՝ 105,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
07.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |