ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 հոկտեմբերի 2021 թ. |
N 447-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին» N 310-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից անշարժ գույքի ձեռք բերման նպատակով հատկացնել 8,876.5 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռք բերում» հոդվածով և 15,991.6 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով:
2. Որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
2021 թ. հոկտեմբերի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2021 թվական: