ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 օգոստոսի 2021 թվականի |
թիվ 118-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը Կանոնակարգ 3-ում» (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 22-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
2) Կանոնակարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Թիվ 24 «Հաշվետվություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ» բաղկացած է երկու էջից, որի առաջին էջով ներկայացվում է հաշվետու ամսվա ընթացքում բանկի միջոցով արտերկրից ստացված և(կամ) արտերկիր փոխանցված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի օպերատորների միջոցով կատարված փոխանցումների, իսկ երկրորդ էջով հաշվետու ամսվա ընթացքում հաշվետու բանկի միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված փոխանցումները: Սույն հաշվետվության իմաստով, որպես ներքին փոխանցումներ են դիտարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում և(կամ) Արցախում, ինչպես նաև նրանց միջև առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան և հայաստանյան վճարահաշվարկային համակարգով (այսուհետ՝ արագ փոխանցումների համակարգ) կատարված փոխանցումները, որոնց նախաձեռնողի սպասարկումը կատարել է հաշվետու կազմակերպությունը: Սույն հաշվետվության իմաստով հաճախորդ կարող է հանդիսանալ հաշվետու կազմակերպությանը դիմած ցանկացած սուբյեկտ:
Հաշվետվության «1. Բանկի միջոցով արտերկրից մուտք եղած և դեպի արտերկիր ուղարկված գումարների վերաբերյալ» մասը լրացվում է հետևյալ կերպ.
1) «Փոխանցողի/ստացողի դասակարգում» սյունակում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող և(կամ) գումարը ստացող կողմը: Որտեղ ըստ կիրառված փոխանցման միջոցի (համակարգի) առանձնացված լրացվում է.
ա. «բանկ», երբ փոխանցվել կամ ստացվել են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ՀՀ ռեզիդենտ առևտրային բանկ հանդիսացող հաճախորդների հանձնարարությամբ միջազգային փոխանցումներ և(կամ) հաշվետու բանկի սեփական նախաձեռնությամբ միջազգային փոխանցումներ, ինչպես նաև վերջինիս ուղղված միջազգային ստացումներ,
բ. «ոչ-բանկ ֆինանսական կազմակերպություն», երբ փոխանցվել կամ ստացվել են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ՀՀ ռեզիդենտ ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կողմից նախաձեռնված կամ վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,
գ. «ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ», երբ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից նախաձեռնվել են փոխանցումներ և(կամ) իրականացվել վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,
դ. «անհատ ձեռնարկատեր», երբ կատարվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց կողմից նախաձեռնված փոխանցումներ և(կամ) վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,
ե. «ֆիզիկական անձ», երբ կատարվել են ֆիզիկական անձանց կողմից նախաձեռնված և(կամ) վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,
զ. «օտարերկրյա ֆինանսական կազմակերպություն», երբ փոխանցվել կամ ստացվել են Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ՀՀ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կողմից նախաձեռնված կամ վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,
է. «օտարերկրյա իրավաբանական անձ», երբ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից նախաձեռնվել են փոխանցումներ և(կամ) իրականացվել վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ:
2) «ՀՀ ուղարկված/ստացված» սյունակում ընտրվում է «ուղարկված» կամ «ստացված» հետևյալ կերպ.
ա. «ուղարկված», եթե դրամական փոխանցումը իրականացվել է Հայաստանի Հանրապետությունից և(կամ) Արցախից դեպի արտասահման: Այս դեպքում բացառություն են կազմում.
ա1. որպես միջնորդ օղակ արտերկրից ստացված և անմիջապես արտասահման փոխանցված միջոցները.
ա2. այն փոխանցումները, երբ հաշվետու բանկը ներկայացնում է իր սեփական փոխանցման հանձնարարականը կատարման մեկ այլ ՀՀ ռեզիդենտ բանկի, ապա վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող համապատասխան հաշվետվությունների շրջանակներում ներկայացվում է միայն փոխանցման հանձնարարականը ստացած և միջազգային փոխանցումն իրականացրած բանկը.
ա3. որպես միջնորդ օղակ Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում գործող մեկ այլ ֆինանսական կազմակերպությունից (բանկ, վճարահաշվարկային կազմակերպություն) ստացված և անմիջապես արտասահման փոխանցված միջոցները, այսինքն՝ երբ հաշվետու առևտրային բանկը ստանում է հանձնարարական փոխանցումը նախաձեռնած հաճախորդին սպասարկած ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի ստացված միջոցները փոխանցի արտասահման: Տվյալ պարագայում հաշվետվությունը ներկայացնում է փոխանցումը նախաձեռնած հաճախորդին սպասարկող ՀՀ ռեզիդենտ բանկը (վճարահաշվարկային կազմակերպությունը).
ա4. այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը, և՛ շահառուն, կամ և՛ վճարողի, և՛ շահառուի հաշիվները գտնվում են Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում, իսկ վճարումները կատարվում են դրամական փոխանցումների համակարգերով.
ա5. այն փոխանցումները, որը կատարել է հաշվետու բանկը, հանդիսանալով հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությանը՝ վերջինիս համակարգով փոխանցումներ կատարելու համար.
բ. «ստացված», եթե դրամական փոխանցումը կատարվել է արտերկրից դեպի Հայաստանի Հանրապետություն և(կամ) Արցախ:
Այստեղ բացառություն են կազմում՝
բ1. որպես միջնորդ օղակ արտերկրից ստացված և անմիջապես արտասահման փոխանցված միջոցները.
բ2. ՀՀ ռեզիդենտ բանկի այն սեփական ստացումները որոնք հաշվետու բանկը ստացել է մեկ այլ ռեզիդենտ բանկի միջոցով, որում նա հաշիվ ունի. տվյալ դեպքում վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ ԿԲ ներկայացվող համապատասխան հաշվետվությունների շրջանակներում ներկայացվում է միայն հաշիվը սպասարկող և փոխանցման հանձնարարականը ստացած և կատարած բանկը.
բ3. որպես միջնորդ օղակ արտերկրից ստացված և անմիջապես Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում գործող մեկ այլ ֆինանսական կազմակերպությանը (բանկ, վճարահաշվարկային կազմակերպություն) փոխանցված միջոցները, այսինքն՝ երբ հաշվետու առևտրային բանկը ստանում է հանձնարարական արտերկրից, որպեսզի ստացված միջոցները մուտքագրի իր մոտ սպասարկվող ֆինանսական կազմակերպության հաշվին (որը փոխանցման վերջնական շահառուն չէ), ապա այդ ստացումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է շահառուին վճարումն ապահովող (վերջնական շահառուի հաշվին միջոցները մուտքագրող և (կամ) շահառուին կանխիկ վճարող) ՀՀ ռեզիդենտ բանկը (վճարահաշվարկային կազմակերպությունը).
բ4. այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը, և՛ շահառուն, կամ և՛ վճարողի, և՛ շահառուի հաշիվները գտնվում են Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում, իսկ վճարումները կատարվում են դրամական փոխանցումների համակարգերով.
բ5. օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունը համալրում է հաշվետու բանկում բացված իր հաշիվը, որտեղից հաշվետու բանկը պետք է սպասարկի օտարերկրյա ֆինանսական կազմակերպության արագ փոխանցման կամ այլ վճարային համակարգերով պարտավորությունների մարումը, կամ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունից ստացվել են միջոցներ, որոնք նախատեսված են հաշվետու բանկի նկատմամբ օտարերկրյա ֆինանսական կազմակերպության արագ փոխանցման կամ այլ վճարային համակարգով պարտավորությունների մարման/ապահովման համար.
3) «ՀՀ ուղարկվել/ստացվել է անկանխիկ կամ կանխիկ միջոցներով» սյունակում լրացվում է «բանկային հաշվով», «հաշվառման հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը՝ որտեղ նշվում է.
ա. «բանկային հաշվով», եթե հաշվետու բանկի կողմից սպասարկված հաճախորդի միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է վերջինիս բանկային հաշվից և(կամ) հաճախորդի անունով ստացված միջոցները փոխանցումը նախաձեռնող կողմի հանձնարարականի հիման վրա անմիջապես մուտքագրվել են ստացողի բանկային հաշվին.
բ. «հաշվառման հաշվով», եթե հաշվետու բանկի կողմից սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է հաճախորդի՝ հաշվետու բանկի կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից և(կամ) հաճախորդի անունով ստացված միջոցների փոխանցումը նախաձեռնող կողմի հանձնարարականի հիման վրա անմիջապես մուտքագրվել են ստացողի՝ հաշվետու բանկի կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին: Այն պարագայում, երբ բանկը չի հանդիսանում էլեկտրոնային փողի թողարկող, ապա այդ դաշտի տվյալները նրա կողմից լրացման ենթակա չեն.
գ. «կանխիկ միջոցներով», եթե հաշվետու բանկի կողմից սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումը նախաձեռնվել է կանխիկ միջոցներով և(կամ) հաճախորդի անունով ստացված միջոցների փոխանցումը նախաձեռնող կողմի հանձնարարականի հիման վրա ստացողին վճարվել են կանխիկ գումարով և(կամ) ստացման պահին ստացողի հանձնարարությամբ մուտքագրվել են վերջինիս բանկային (հաշվառման) հաշվի վրա:
Եթե հաճախորդի անունով ստացված գումարը հաշվետու ամսում չի մուտքագրվել հաճախորդի բանկային կամ հաշվառման հաշվին և(կամ) չի վճարվել վերջինիս կանխիկով (հաճախորդի տվյալների ճշգրտման, հաճախորդի բանկ չայցելելու կամ այլ պատճառով), ապա այդ գումարը չպետք է ներառել ընթացիկ ամսվա հաշվետվության մեջ, այլ պետք է ներառել այն ժամանակահատվածի հաշվետվության մեջ, երբ իրականացվում է դրամական միջոցների մուտքը հաճախորդի հաշվին և(կամ) կանխիկ վճարումը.
4) «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում լրացվում է տվյալ փոխանցումը (ստացումը) իրականացնելու հետ կապված արագ փոխանցումների այն համակարգի անվանումը, որի միջոցով ստացվել և(կամ) փոխանցվել է գումարը: Եթե բանկի կողմից արտասահմանյան փոխանցումներ կատարելու համար չի շահագործվում որևէ արագ փոխանցումների համակարգ, այլ փոխանցումները իրականացվում են վերջինիս թղթակցային հաշիվներով, օգտագործելով որևէ տեխնիկածրագրային միջավայր (օրինակ՝ ՍՎԻՖԹ, ֆաքս, տելեքս և այլն), ապա այդ փոխանցումները դասակարգվում և նշվում են որպես «Փոխանցումներ այլ միջոցներով՝ բանկի թղթակցային հաշիվներով»: Այն պարագայում, երբ բանկն ունի արտասահմանում գործող մասնաճյուղ(եր) և դրանց միջոցով իրականացնում է դեպի Հայաստան և(կամ) Արցախ դրամական միջոցների փոխանցումներ, ապա ընտրվում է «Փոխանցումներ այլ միջոցներով՝ բանկի արտասահմանյան մասնաճյուղերով» տարբերակը.
5) «Տեխնիկածրագրային միջավայր» սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը բանկի կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում նշված արագ փոխանցումների համակարգերով, ինչպես նաև «Փոխանցումներ այլ միջոցներով՝ բանկի թղթակցային հաշիվներով» համապատասխան տողում նշված փոխանցումների/ստացումների իրականացման համար՝ համապատասխանաբար ընտրելով «ՍՎԻՖԹ», «Ֆաքս», «Ինտերնետ միջավայր», «Առանձնացված կապուղի» կամ «Տելեքս» տարբերակներից որևէ մեկը.
6) «Ստացման/փոխանցման մարզ կամ տարածաշրջան» սյունակում, կախված գործարքի կատարման վայրից, համապատասխանաբար ընտրվում է գործարքի կատարման տարածաշրջանը: Եթե փոխանցումը իրականացվել (վճարվել) է անկանխիկ միջոցներով, ապա նշվում է բանկի գլխամասի գտնվելու մարզը (տարածաշրջանը).
7) «Փոխանցման (ստացման) երկրի կոդ» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետությունից և Արցախից բացի այն երկրի կոդը (ըստ ISO 3166-1 alpha-3 միջազգային ստանդարտի), որտեղից կատարվել է դեպի Հայաստանի Հանրապետություն և(կամ) Արցախ փոխանցումը(ստացումը) կամ այն երկրի կոդը, որտեղ պետք է կատարվի դեպի արտերկիր փոխանցված գումարի վճարումը.
8) «Փոխանցման նպատակ» սյունակում լրացվում է «առևտրային», «ոչ առևտրային» կամ «հաշվից հաշիվ փոխանցումներ» տարբերակը: Սույն հաշվետվության իմաստով՝ «Հաշվից հաշիվ փոխանցումներ» են համարվում այն միջազգային փոխանցումները, որոնց դեպքում հաճախորդը տվյալ բանկում ունեցած իր բանկային հաշվից փոխանցում է իրականացրել իր՝ արտասահմանյան բանկում ունեցած բանկային հաշվին և(կամ) արտասահմանյան բանկում ունեցած իր բանկային հաշվից միջոցներ է փոխանցել հաշվետու բանկում ունեցած իր բանկային հաշվին.
Ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում՝
ա. հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները.
բ. աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում.
գ. երբ շահառուն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում և(կամ) Արցախում տեղակայված այնպիսի կազմակերպությունում, որտեղ աշխատավարձը ստանում է արտերկրից աշխատավարձի ուղղակի փոխանցման միջոցով: Անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները, այդ թվում՝ նաև այդ նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները պետք է դիտել որպես առևտրային նպատակով իրականացվող փոխանցում:
Սույն հաշվետվության իմաստով՝ իրավաբանական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են դրամաշնորհները, նվիրատվությունը և այլ անհատույց ստացված/փոխանցված միջոցները, որոնց մասին պետք է լինի հստակ նշում փոխանցման հանձնարարականում:
Եթե հաճախորդի կողմից փոխանցվող/ստացվող գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող.
9) սույն կետի 8-րդ ենթակետով սահմանվող «Փոխանցման նպատակ» դաշտի լրացման համար, եթե սպասարկված փոխանցումներում առկա են այնպիսի դեպքեր, որտեղ փոխանցման նպատակը հստակ նշված չէ և չկա համապատասխան տեղեկատվություն նշված փոխանցման նպատակը դասակարգելու համար, բանկը պետք է որպես կողմնորոշիչ ուղեցույց օգտագործի հետևյալը.
ա. Եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է իրավաբանական անձից/ իրավաբանական (անձին), ապա նշված միջոցը պետք է դասակարգել որպես «առևտրային».
բ. եթե ֆիզիկական անձը գումարը ստացել(փոխանցել) է արագ փոխանցման համակարգերով (անկախ գումարի չափից), ապա ստացումը(փոխանցումը) դասակարգվում է որպես ոչ առևտրային, եթե բանկը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցման դասակարգման որպես «առևտրային».
գ. եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է ֆիզիկական անձից (անձին) ոչ արագ փոխանցման համակարգերով, ապա այն պետք է դիտարկել որպես ոչ առևտրային նպատակով իրականացված ստացում և ընդգրկել «ոչ առևտրային» սյունակում միայն այն դեպքում, եթե փոխանցվող գումարի չափը չի գերազանցում 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ.
10) Եթե հաճախորդի կողմից փոխանցվող/ստացվող գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող.
11) «Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված/ստացված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը՝ ըստ «մինչև 100», «101-ից մինչև 250», «251-ից մինչև 500», «501-ից մինչև 1000», «1001-ից մինչև 2500», «2501-ից մինչև 5000», «5001-ից մինչև 10000», «10001-ից մինչև 25000», «25001-ից մինչև 50000», «50001-ից մինչև 100000», «100001-ից մինչև 250000», «250001-ից մինչև 500000», «500001-ից մինչև 1000000», «1000001-ից մինչև 2500000», «2500001-ից մինչև 5000000» և «5000001-ից ավել» տարբերակների.
12) «Փոխանցման/ստացման գումար և արժույթի կոդ» սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը և վերջինիս ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտին համապատասխան արժույթի կոդը.
13) «Գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով, հաշվարկված տվյալ օրվա դրությամբ՝ արժույթ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում՝ տվյալները պետք է լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում՝ տվյալները լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ.
14) «Գումարն արտահայտված ՀՀ դրամով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման և(կամ) վճարման համար ստացված գումարը արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ՝ արժույթ/ՀՀ դրամ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում՝ տվյալները լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ.
15) «Քանակ» սյունակում լրացվում է 1-11 սյունակներում նշված նույն բնութագրիչներն ունեցող փոխանցումների/ստացումների քանակը:»։
3) Կանոնակարգը 25-րդ կետից հետո լրացնել 25.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«25.1 Հաշվետվության երկրորդ էջում՝ «2. Բանկի միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ» ներկայացվում է արագ փոխանցումների համակարգերով կանխիկով և անկանխիկով կատարված այն ներքին փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց նախաձեռնող հաճախորդի սպասարկումը կատարել է հաշվետու բանկը: Հաշվետվության մեջ ներկայացվող տեղեկատվությունը լրացվում է հետևյալ կերպ.
1) «Փոխանցողի դասակարգում» սյունակում ներկայացվում է ներքին փոխանցում նախաձեռնած կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝
ա. «ֆիզիկական անձ», երբ ներքին փոխանցումը նախաձեռնել է ֆիզիկական անձը.
բ. «անհատ ձեռնարկատեր», երբ ներքին փոխանցումը նախաձեռնել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձը։
2) «Ստացողի դասակարգում» սյունակում ներկայացվում է ներքին փոխանցման ստացող կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝
ա. «ֆիզիկական անձ», երբ ներքին փոխանցման շահառուն ֆիզիկական անձ է.
բ. «անհատ ձեռնարկատեր», երբ ներքին փոխանցման շահառուն անհատ ձեռնարկատեր է։
3) «Փոխանցվել է անկանխիկ կամ կանխիկ միջոցներով» սյունակում լրացվում է «բանկային հաշվով», «հաշվառման հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը՝ որտեղ ընտրվում է.
ա. «բանկային հաշվով», եթե հաշվետու բանկի կողմից սպասարկված հաճախորդի կողմից արագ փոխանցման համակարգով միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է վերջինիս բանկային հաշվից.
բ. «հաշվառման հաշվով», եթե հաշվետու բանկի կողմից սպասարկված հաճախորդի կողմից արագ փոխանցման համակարգով միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է հաճախորդի՝ հաշվետու բանկի կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից: Այն պարագայում, երբ բանկը չի հանդիսանում էլեկտրոնային փողի թողարկող, այդ դաշտի տվյալները նրա կողմից լրացման ենթակա չեն.
գ. «կանխիկ միջոցներով», եթե հաշվետու բանկի կողմից սպասարկված հաճախորդի կողմից արագ փոխանցման համակարգով միջոցների փոխանցումը նախաձեռնվել է կանխիկ միջոցներով:
4) «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում լրացվում է այն արագ փոխանցումների իրականացման համակարգի անվանումը, որի միջոցով իրականացվել է փոխանցումը:
5) «Տեխնիկածրագրային միջավայր» սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը բանկի կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում նշված տարբերակով, փոխանցումների ստացման համար՝ համապատասխանաբար ընտրելով «Ֆաքս», «Ինտերնետ միջավայր», «Առանձնացված կապուղի» կամ «Տելեքս» տարբերակներից որևէ մեկը:
6) «Փոխանցման վայր» սյունակում, կախված փոխանցման նախաձեռնման վայրից, ընտրվում է համապատասխան մարզը (տարածաշրջանը): Եթե փոխանցումը իրականացվել է անկանխիկ միջոցներով, ապա նշվում է բանկի գլխամասի գտնվելու մարզը (տարածաշրջանը):
7) «Ստացման վայր» սյունակում, կախված դրամական փոխանցման ստացման վայրից, ընտրվում է համապատասխան մարզը (տարածաշրջանը): Եթե վճարողի կողմից չի հստակեցվել ներքին փոխանցման ստացման վայրը և դրամական փոխանցումը փոխանցողի նախաձեռնությամբ ստացողին չի տրամադրվելու անկանխիկ միջոցներով, ապա ընտրվում է «անհասցե փոխանցում» տարբերակը: Եթե դրամական փոխանցումը փոխանցողի նախաձեռնությամբ ստացողին է տրամադրվել անկանխիկ միջոցներով, ապա նշվում է փոխանցման ստացողին սպասարկող ֆինանսական կազմակերպության գլխամասի գտնվելու մարզը (տարածաշրջանը):
8) «Փոխանցման նպատակ» սյունակում լրացվում է «առևտրային» կամ «ոչ առևտրային» տարբերակներից որևէ մեկը:
Սույն հաշվետվության իմաստով՝ ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող ներքին փոխանցումներ են համարվում հաճախորդի կողմից փոխանցված անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները։
Անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները և այդ նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները պետք է դիտել որպես առևտրային նպատակով իրականացվող փոխանցում:
Եթե բանկը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցման դասակարգման որպես «առևտրային» կամ փոխանցվող գումարի չափը գերազանցում է 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ, ապա փոխանցումը պետք է դասակարգել, որպես «ոչ առևտրային»:
9) Սույն հաշվետվության իմաստով՝ իրավաբանական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են դրամաշնորհները, նվիրատվությունը և այլ անհատույց փոխանցված (ստացված) ստացված միջոցները:
Եթե հաճախորդի կողմից փոխանցվող գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:
10) «Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը՝ ըստ «մինչև 100», «101-ից մինչև 250», «251-ից մինչև 500», «501-ից մինչև 1000», «1001-ից մինչև 2500», «2501-ից մինչև 5000», «5001-ից մինչև 10000», «10001-ից մինչև 25000», «25001-ից մինչև 50000», «50001-ից մինչև 100000», «100001-ից մինչև 250000», «250001-ից մինչև 500000», «500001-ից մինչև 1000000», «1000001-ից մինչև 2500000», «2500001-ից մինչև 5000000» և «5000001-ից ավել» տարբերակների:
11) «Փոխանցման գումար և արժույթի կոդ» սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման գումարը և վերջինիս ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտի համապատասխան արժույթի կոդը:
12) «Գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով» սյունակում լրացվում է փոխանցման գումարը արտահայտված ԱՄՆ դոլարով, հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ՝ արժույթ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում՝ տվյալները պետք է լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
13) «Գումարն արտահայտված ՀՀ դրամով» սյունակում լրացվում է փոխանցման գումարն արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ՝ արժույթ/ՀՀ դրամ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
14) «Քանակ» սյունակում լրացվում է 1-11 սյունակներում նշված նույն բնութագրիչներն ունեցող փոխանցված դրամական միջոցների քանակը:»:
4) Կանոնակարգ 3-ի Հավելված 2-ի Ձև թիվ 24-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. օգոստոսի 20 Երևան |
Հավելված 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 118-Ն որոշմամբ |
«Հավելված 2 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ |
Հաշվետվություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ |
|
1. Բանկի միջոցով արտերկրից մուտք եղած և դեպի արտերկիր ուղարկված գումարների վերաբերյալ |
Ձև թիվ 24 (ամսական)
|
Կազմակերպության անվանումը ________________________________
Ամսաթիվը _____________________ թ.
Փոխան- ցողի/ ստացողի դասա-կարգում |
ՀՀ ուղարկ-ված/ ստաց-ված |
ՀՀ ուղակվել / ստացվել է անկան-խիկ կամ կանխիկ միջոցնե-րով |
Փո- խանց- ման միջոց/ համա-կարգ |
Տեխ-նիկա-ծրագ-րային միջա-վայր |
ՀՀ ում ստաց- ման/ փոխանց- ման մարզ կամ տարա-ծաշրջան |
Փո-խանց-ման/ ստաց-ման երկրի կոդ |
Փո-խանց-ման նպա-տակ |
Գումարի մեծութ-յան դասա-կարգիչ (ԱՄՆ դոլարին համար-ժեք) |
Փոխանցման/ ստացման գումար և արժույթի կոդ |
Գումարն արտա-հայտված ԱՄՆ դոլարով (հազ. դոլար) |
Գումարն արտա-հայտված ՀՀ դրամով (հազ. դրամ) |
Քանակ | ||||||||||||||
Գումարը (հազ. միավոր) |
Արժույթի կոդ | |||||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 | |||||||||||||
Բանկի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
____________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
____________________ |
2. Բանկի միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ |
|
Կազմակերպության անվանումը ________________________________
Ամսաթիվը _____________________ թ. |
Ձև թիվ 24 (ամսական)
|
Փոխան-ցողի դասա-կարգում |
Ստա-ցողի դասա-կարգում |
Փո-խանց-վել է անկան-խիկ կամ կանխիկ միջոց-ներով |
Փո-խանց-ման միջոց/ համա-կարգ |
Տեխ-նիկա-ծրագ-րային միջա-վայր |
Փո-խանց-ման վայր |
Ստաց-ման վայր |
Փո-խանց-ման նպա-տակ |
Գումարի մեծութ-յան դասա-կարգիչ (ԱՄՆ դոլարին համար-ժեք) |
Փոխանցման գումար և արժույթի կոդ |
Գումարն արտա-հայտված ԱՄՆ դոլարով (հազ. դոլար) |
Գումարն արտա-հայտված ՀՀ դրամով (հազ. դրամ) |
Քանակ | |
Գումարը (հազ. միավոր) |
Արժույթի կոդ | ||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2021 թվական: