ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1670-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 100-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և որոշման 1-ին կետում «հաստատելու» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սահմանելու» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3.4-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի ղեկավարին» բառերով.
4) որոշման մեջ և որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
5) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փոստային կապի միջոցով կարող են պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ Հայցվող տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է փոստով՝ պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի հետ միասին (այդ թվում՝ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով) ներկայացրել է տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: