ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 465-Ա
«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մեղրիի տարածաշրջանի զարգացման» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 900 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Անհատական բնակելի տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Մեղրիի տարածաշրջանի զարգացման» բարեգործական հիմնադրամը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 465-Ա որոշման |
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել Արցախյան պատերազմի հետևանքով ԼՂՀ տարածքից դուրս բնակված և տեղահանված բազմազավակ ընտանիքներին, ստեղծել բարենպաստ պայմաններ Մեղրիի տարածաշրջանում (նախկին Մեղրիի շրջանի) բնակության համար՝ իրականացնելով բնակիչների բնակարանային ապահովումը, տարածաշրջանում նոր բնակիչներով վերաբնակեցման գործընթացում համայնքին տրամադրել աջակցություն, աջակցել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին, բարելավել հետպատերազմական պայմաններում գտնվող անձանց սոցիալական դրությունը, զարգացնել սահմանամերձ Մեղրի համայնքը, լուծել համայնքում զբաղվածության խնդիրները: Ծրագրի առաջին փուլի ընթացքում նախատեսվում է Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում իրականացնել անհատական բնակելի տների կառուցապատում և Արցախյան պատերազմի հետևանքով ԼՂՀ տարածքից դուրս բնակված և տեղահանված ընտանիքների վերաբնակեցում, որը տարածաշրջանի համար ունի ստրատեգիկ նշանակություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նռնաձոր բնակավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում և հայ-ադրբեջանական սահմանից 3-4 կմ հեռավորության վրա։ Ծրագրի իրականացման առաջին տարվա համար նախատեսվում է կառուցել հինգ հատ անհատական բնակելի տուն, երկրորդ տարվա ընթացքում՝ տասը հատ, երրորդ տարվա ընթացքում ՝ տասնհինգ հատ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագիրը ֆինանսավորվելու է «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 00231834) հիմնադիրների անձնական միջոցներով: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» բարեգործական հիմնադրամը (գործող հասցե` 0012, ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 19/1, 23/1, ՀՎՀՀ՝ 00231834, հեռ.՝ +374 98 513233)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագրի իրականացման վայրն է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր բնակավայրը: Ծրագրի ուղղվածությունը սոցիալական աջակցության բնագավառում է։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
900,000,000 դրամ. |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են այն անձինք և/կամ ընտանիքները՝ - ովքեր, Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվել են իրենց բնակավայրերից. - մինչև Արցախյան պատերազմը /27.09.2020 թ.-ը/ հանդիսացել են Արցախի տարածքից դուրս վերաբնակեցված անձինք, իրենց ընտանիքներով. - ովքեր հանդիսանում են բազմազավակ /ունեն չորս և ավելի երեխաներ/ կամ ունեն առնվազն երկու անչափահաս երեխա և պլանավորում են առաջիկա 3-5 տարիների ընթացքում ունենալ առնվազն ևս երկու երեխա. - ովքեր չեն օգտվել Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պետական և/կամ այլ բնակարանային ապահովման որևէ ծրագրից. - Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակատեղի և սեփականություն. -Ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր շահառուներից առավելություն է տրվելու այն ընտանիքներին, որտեղ ամուսիններից որևէ մեկը հանդիսանում է մանկավարժ՝ Մեղրիի համայնքապետարանի կողմից առաջարկվող առարկաների գծով։ Ծրագրի ընթացքում կառուցված անհատական բնակելի տները օգտագործման իրավունքով և անհատույց կտրամադրվեն ծրագրով սահմանված շահառուներին հետևյալ պարտադիր պայմանների կիրառմամբ՝ 1. Շահառուներին հանձնված անշարժ գույքը կդառնա նրանց սեփականությունը՝ առնվազն տասը տարի անընդմեջ մշտական բնակվելու դեպքում. 2. Շահառուները տարվա առնվազն երեք հարյուր օրը պետք է բնակվեն գյուղում. 3. Շահառուներին հանձնված անշարժ գույքը չի կարող տրվել վարձակալության, գրավադրվել, օտարվել կամ այլ կերպ ծանրաբեռնվել. Վերոգրյալ պայմանների կիրառումը նպատակ ունի խթանել գյուղի զարգացումը և նպաստել հետագա հնարավոր արտագաղթի թվերի նվազմանը։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի տևողությունը սահմանվում է 2021 թվականի հունիսի 30-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Անհատական բնակելի տունն ունենալու է նկուղ, մուտքը՝ տնից, որը կարող է օգտագործվել տնտեսական կարիքների ապահովման համար, անհրաժեշտության դեպքում այն կարող է ծառայել որպես ապաստարան, տունն ունենալու է մոտավորապես 600-700 քմ տնամերձ հողամաս։ Տանը հարակից կառուցվելու է նաև միասնական գոմ։ Անհատական բնակելի տների կառուցման համար հաշվարկվել է յուրաքանչյուր մեկ հատ անհատական բնակելի տան կառուցման արժեքը առանց կահավորված վիճակի 25,000,000 /քսանհինգ միլիոն/ դրամ և մեկ հատի արժեքը կահավորված վիճակով 30,000,000 /երեսուն միլիոն/ դրամ նախնական հաշվարկով։ Անհատական բնակելի տների կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման արժեքը 900,000,000 դրամ է, որը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 30-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Անհատական բնակելի տների կառուցման և կահավորման աշխատանքների կազմակերպման և իրականացման աշխատանքների համար՝ շուրջ 900,000,000 /ինը հարյուր միլիոն/ դրամ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն սահմանվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան, Մեղրիի համայնքապետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |