ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2005 թվականի N 623-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմում ընդգրկել «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ռ. Թորոսյանին և «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ. Վարդանյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|