ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 880-Ա
«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից, որպես աջակցություն՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (64 տեղ, 5,854 կգ ընդհանուր քաշով, 12,460 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 5,800 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 880-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանումը |
Տեղը |
Համախառն քաշը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Մեծահասակների նոր և օգտագործված հագուստ և աքսեսուարներ |
11 |
919 |
2511 |
Մանկական նոր հագուստ և պարագաներ |
3 |
211 |
499 |
Ամանորյա տուփեր |
10 |
2163 |
4211 |
Նոր խաղալիքներ |
1 |
42 |
126 |
Նոր կոշիկներ |
2 |
87 |
211 |
Դպրոցական պարագաներ նոր (տետր, թուղթ, մարկեր, յուղամատիտ, քանոն, սոսինձ, մատիտի սրիչ, մատիտ) |
1 |
52 |
146 |
Հիգիենայի պարագաներ նոր (սանր, մկրատ, սրբիչ, հայելի, մազերի խոզանակ, օճառ, ատամի խոզանակներ) |
2 |
126 |
378 |
Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, կաթսա-կահ- կարասի, մոմակալ, ափսե, սավան, տարաներ, չորանոց, լվացքի ամրակ, ծածկոց, անձեռոցիկ, բաժակ, ափսե, դանակ-գդալ-պատառաքաղ) |
32 |
2169 |
4207 |
Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ) |
2 |
85 |
171 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
64 |
5854 |
12460 |
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Շահառուն |
Անվանումը |
Տեղը |
Համախառն քաշը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Կազմակեր- պության շահառուները |
||||
Մանկական նոր հագուստ և պարագաներ |
3 |
211 |
499 | |
Ամանորյա տուփեր |
10 |
2163 |
4211 | |
Նոր խաղալիքներ |
1 |
42 |
126 | |
Նոր կոշիկներ |
2 |
87 |
211 | |
Դպրոցական պարագաներ նոր (տետր, թուղթ, մարկեր, յուղամատիտ, քանոն, սոսինձ, մատիտի սրիչ, մատիտ) |
1 |
52 |
146 | |
Հիգիենայի պարագաներ նոր (սանր, մկրատ, սրբիչ, հայելի, մազերի խոզանակ, օճառ, ատամի խոզանակներ) |
2 |
126 |
378 | |
Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, կաթսա-կահ-կարասի, մոմակալ, ափսե, սավան, տարաներ, չորանոց, լվացքի ամրակ, ծածկոց, անձեռոցիկ, բաժակ, ափսե, դանակ-գդալ-պատառաքաղ) |
32 |
2169 |
4207 | |
Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ) |
2 |
85 |
171 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
64 |
5854 |
12460 |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |