Official
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2000 թվականի N 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Լ. Խաչատրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Ստեփանյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Վ. Աթալյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ |
Մ. Ջորգնցյան | - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ (սահմանային կոմիսար) |
Հ. Թորոսյան | - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ |
Ե. Թարվերդյան | - ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային գործի զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ |
Մ. Գևորգյան | - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Հ. Պետրոսյան | - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի վարչության պետ |
Գ. Հայրապետյան | - Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար (հանձնաժողովի քարտուղար) |
Ն. Մաթոսյան | - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության կցորդ |
Հ. Վարդանյան | - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարար» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն |
(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Information
Act Info
Changes and incorporations
Relations
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Number
N 763
Type
Որոշում
Act type
Incorporation (27.04.2001-02.10.2003)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
16.11.2000
Enactment location
Երևան
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.11.2000
Effective date
17.11.2000
Main act
16.11.2000, N 763
Change history
Changed acts
Changing act
Incorporation
Has made changes in following acts
Corresponding incorporation for each change
Synchronous scrolling
General relations
Judicial Precedents
Official clarifications
Anti-constitutional