30.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 2210-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1332-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1332-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին կետի «Անվանումը» սյունակում «Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 50 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Սպունբոնդ 2 շերտանի պոլիպրոպիլեն, 3070 գրամ խտությամբ» բառերով.
2) 2-րդ կետի «Անվանումը» սյունակում «Բամբակենման կտոր, 45 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Բամբակենման կտոր, 25-75 գրամ խտությամբ» բառերով.
3) 3-րդ կետի «Անվանումը» սյունակում «Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Սպունբոնդ 2 շերտանի պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ» բառերով.
4) 6-րդ կետի «Անվանումը» սյունակում «Մելթբլոուն 90% 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Մելթբլոուն 90-95% 25 գրամ խտությամբ» բառերով.
5) 7-րդ կետի «Անվանումը» սյունակում «Մելթբլոուն 99% 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Մելթբլոուն 95-100% 30-70 գրամ խտությամբ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |