ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1284-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 419-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 60-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61-63-րդ կետերով.
61. |
9018905001 |
PVC, PP կոնտեյներներ իր փականներով |
Արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների վերցման և փոխներարկման համար համակարգեր |
հատ |
3 456 000 |
Չինաստան |
168 408 000 |
62. |
2501009900 |
Նատրիումի քլորիդ |
Դեղի հումք՝ նատրիումի քլորիդ (ոչ սննդային) |
կգ |
45 000 |
ԵՄ, Չինաստան |
18 900 000 |
63. |
2933539000 |
Միացություններ հետերոցիկլային՝ միայն ազոտի հետերաատոմ (ներ) պարունակող, միացություններ՝ կառուցվածքում քինոլինային կամ իզոքինոլինային օղակային համակարգեր (հիդրացված կամ չհիդրացված) պարունակող, այլ, Mօxiflօxaciո HCL |
Հումք |
կգ |
60 |
ԵՄ, Չինաստան, Հնդկաստան |
16 500 000 |
2) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «3 429 288 500» թիվը փոխարինել «3 663 096 500» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 3 Երևան |