ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 888-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 888-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1. |
6006 |
Տրիկոտաժե գործվածք, ներկած, 100% բամբակի պարունակությամբ |
կգ |
40.000 |
96.000.000 |
2. |
6004 |
Տրիկոտաժե գործվածք՝ էլաստոմերային թելեր 5% կամ ավելի զանգ. պարունակությամբ, տրիկոտաժի արտադրության համար |
կգ |
40.000 |
110.000.000 |
3. |
5402 |
Սինթետիկ համալիր թելեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
15.000 |
16.629.000 |
4. |
5402 |
Սինթետիկ համալիր թելեր՝ նայլոնից |
կգ |
5.000 |
8.400.000 |
5. |
5402 |
Սինթետիկ համալիր թելեր՝ պոլիեթերային |
կգ |
5.000 |
8.443.000 |
6. |
5402 |
Սինթետիկ էլաստոմերային թելեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
800 |
1.920.000 |
7. |
5205 |
Բամբակե մանվածք՝ բաղկացած 100% բամբակյա մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
36.000 |
3.600.000 |
8. |
5206 |
Բամբակե մանվածք՝ բաղկացած 60% բամբակյա և 40% պոլիէսթերային մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
61.000 |
52.704.000 |
9. |
5308 |
Մանվածք` 100% բամբուկե մանածագործական մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
3.000 |
3.312.000 |
10. |
5510 |
Արհեստական թելերից մանվածք (Mօdal)` գուլպայի արտադրության համար |
կգ |
5.000 |
7.300.000 |
11. |
4811 |
Սոսնձապատ թուղթ՝ կտորի նշագրման և ձևման համար |
կգ |
2.000 |
3.920.000 |
12. |
4804 |
Կրաֆտ ստվարաթուղթ՝ չսպիտակեցված՝ կտորի ձևման համար |
կգ |
2.000 |
3.840.000 |
13. |
5604 |
Ռետինե թելեր և ռետինե թելերից մանածագործական նյութերի պատվածքով առաձգական ժապավեն՝ տրիկոտաժի և գուլպայի արտադրության համար |
կգ |
4.000 |
6.720.000 |
Ընդամենը |
322 788 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |