09.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2020 թվականի N 1343-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների դիակների, գերիների և անհայտ կորած անձանց հայտնաբերման և վերադարձի հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
09.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. դեկտեմբերի 9-ի N 1343-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տիգրան Ավինյան | - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վաղարշակ Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարար |
Արսեն Թորոսյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Մեսրոպ Առաքելյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Սուրեն Պապիկյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Անդրանիկ Փիլոյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Ռուբեն Ռուբինյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Մարիա Կարապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Սարգիս Թորոսյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Արտակ Ապիտոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ստեփան Մելքոնյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Արթուր Մարտիրոսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Եղիշե Կիրակոսյան | - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ |
Զարուհի Մաթևոսյան | - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական |
Ռաֆայել Վարդանյան | - ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ (համաձայնությամբ) |
Արտյոմ Սեդրակյան | - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Նժդեհ Հովսեփյան | - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |