ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 892-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.
«4.1) կենդանի սամույրների ցանկը, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ համաձայն N 4.1 հավելվածի».
2) որոշումը լրացնել N 4.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 892-Ն որոշման |
«Հավելված N 4.1 ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԵՆԴԱՆԻ ՍԱՄՈՒՅՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ
Ապրանքների անվանումները |
Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
Կենդանի սամույրներ |
0106 19009 3 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |