Գլխավոր տեղեկություն
Համար
N 374-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2019-15.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479) Հոդ.322
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2019 թվականի N 374-Ն

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրերը կազմելու, աշխատանքները կազմակերպելու առանձնահատկությունները, արդյունքների գնահատման ինստիտուցիոնալ ցուցիչները և աշխատանքների գնահատման ու ամփոփման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. ապրիլի 15
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 4-ի N 374-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ

  Կ Ա Ր Գ Ը

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրերը կազմելու, աշխատանքները կազմակերպելու առանձնահատկությունները, արդյունքների գնահատման ինստիտուցիոնալ ցուցիչները և աշխատանքների գնահատման ու ամփոփման հետ կապված հարաբերությունները։

2. Աշխատանքները փորձարարական կարգով կազմակերպվում են համապատասխան աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր) համապատասխան, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ծրագրի վերաբերյալ առաջարկություններ կարող է ներկայացնել պետական մարմինը կամ ենթակա պետական մարմինը (այսուհետ՝ համապատասխան մարմին):

4. Ծրագիրը կարող է իրականացվել համապատասխան մարմնի գործող կամ նոր ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) (այսուհետ՝ ծրագիր իրականացնող ստորաբաժանում (ստորաբաժանումներ) կողմից, որին (որոնց) ներկայացվող պահանջները սահմանվում են ծրագրով: Ծրագրով սահմանվում է նաև ծրագրի ավարտից հետո ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) հետագա կարգավիճակը:

5. Ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների համար աշխատանքային ստաժի ու փորձի, կրթության, ենթակա և հաշվետու լինելու և այլ պահանջները սահմանվում են ծրագրում՝ ելնելով իրականացվող աշխատանքների բնույթից ու բովանդակությունից և կարող են տարբերվել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված պահանջներից ու չափանիշներից:

6. Ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայության պաշտոններում հավաքագրման ու համալրման, հիմնական աշխատավարձի հաշվարկման և օպտիմալացված միջոցներից պարգևատրումների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքին ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ինչպես նաև ծրագրին համապատասխան:

7. Ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցվում են միայն օրենքով նախատեսված մրցութային կարգով:

8. Ծրագրի մշակման աշխատանքների համակարգումն ու ծրագրի հաստատումից հետո այն իրականացնելու գործընթացի ընդհանուր կառավարումն իրականացնում է համապատասխան մարմնի ղեկավարը:

9. Աշխատանքները փորձարարական կարգով կազմակերպվում են համապատասխան մարմնի կողմից տնօրինվող բյուջեի շրջանակներում, հաշվարկվում են ամբողջ ծրագրի տևողությանը համապատասխան (որը չի կարող գերազանցել 5 տարվա ժամկետը), և ծրագրին այլ հատկացումներ չեն կատարվում: Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացվող միջոցները պահպանվում են ամբողջ ծրագրի ընթացքում և ծրագրով նախատեսված պարբերականությամբ ուղղվում են միայն ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայողների պարգևատրմանը` հիմք ընդունելով նրանց՝ ըստ ծրագրի կատարողականի գնահատման արդյունքները:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

10. Ծրագրի նպատակները պետք է բխեն համապատասխան մարմնի իրավասությունից, իսկ ակնկալվող արդյունքները՝ ազդեցություն ունենան համապատասխան մարմնի գործունեության ոլորտի վրա:

11. Ծրագիրը մշակվում է սույն կարգի ձևին համապատասխան և ներառում է հետևյալ բաժինները՝

1) նպատակները.

2) թիրախները.

3) օպտիմալացվող միջոցները.

4) արդյունքների գնահատման ցուցիչները.

5) աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թիվը.

6) կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակին ներկայացվող չափանիշները.

7) աշխատանքների կազմակերպման եղանակները.

8) քաղաքացիական ծառայողների վարձատրության չափը.

9) բյուջեն և այլ միջոցներ։

12. Ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայողների անհատական աշխատանքային ծրագրերը կազմվում են աշխատանքների կազմակերպման եղանակներին՝ ծրագրով նախատեսված գործողություններին և (կամ) միջոցառումներին (այսուհետ՝ գործողություններ և (կամ) միջոցառումներ) համապատասխան:

 

3. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Համապատասխան մարմինը ծրագրի նախագիծը մշակելուց հետո այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման։

14. Ծրագրի իրականացման ընթացքում ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկությունը և ծրագրի փոփոխության նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման:

 

4. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

15. Ծրագրի արդյունքների գնահատման ինստիտուցիոնալ ցուցիչները (այսուհետ՝ ցուցիչներ) բաժանվում են երկու խմբի՝ թիրախային և արդյունքային։

16. Թիրախային ցուցիչներն արտահայտում են ծրագրով պլանավորված նպատակների հասանելիության փաստացի մակարդակը և միաժամանակ հանդիսանում են ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) արդյունավետության գնահատման ցուցիչ։

17. Արդյունքային ցուցիչներն արտահայտում են ծրագրով նախատեսված գործողություններով և (կամ) միջոցառումներով պայմանավորված արդյունքների ձեռքբերման մակարդակը։

18. Ծրագրով նախատեսված յուրաքանչյուր գործողության և (կամ) միջոցառման գնահատման ցուցիչի նկարագրությունը բխում է տվյալ գործողության և (կամ) միջոցառման բովանդակությունից: Դրանք պետք է լինեն չափելի և, կախված յուրաքանչյուր գործողության և (կամ) միջոցառման ակնկալվող արդյունքից, կարող են ունենալ տարբեր չափման միավորներ։ Գնահատման ցուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և հասանելի (յուրաքանչյուր ցուցիչի հաշվարկման համար ծրագրում պետք է նշված լինեն անհրաժեշտ տեղեկատվության աղբյուրները)։

19. Արդյունքային ցուցիչները սահմանելիս՝ դրանք պարտադիր կարգով պետք է կապվեն ծրագրի համապատասխան գործողության և (կամ) միջոցառման կոնկրետ ժամկետների կամ ժամանակահատվածի հետ՝ հստակորեն սահմանված պետք է լինեն այդ ցուցիչներով գնահատվող արդյունքի ձեռքբերման համար նախատեսված ժամկետները, ընդ որում, ծրագրի ժամանակացույցով նախատեսված արդյունքների ձեռքբերման հաջորդականությունը պետք է համապատասխանի ծրագրված գործողությունների և (կամ) միջոցառումների հերթականությանը։

20. Ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայողների անհատական ծրագրով առաջադրված յուրաքանչյուր խնդրի լուծման համար առանձնացվում են կոնկրետ գործողություններ, որոնց իրագործման արդյունքները գնահատելու համար սահմանվում են կատարողականի չափելի ցուցիչներ՝ հիմք ընդունելով սույն կարգի 19-րդ կետով սահմանված ցուցիչները:

 

5. ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Ծրագրի արդյունքները գնահատվում են սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և համապատասխան մարմնի կատարողական հաշվետվությունների (այսուհետ՝ մոնիթորինգի պլան) համաձայն, համապատասխան մարմնի ղեկավարի կողմից։

22. Ծրագրի աշխատանքները գնահատվում են ծրագրով նախատեսված պարբերականությամբ՝ ծրագրային գործողությունների և (կամ) միջոցառումների արդյունքների հիման վրա։

23. Թիրախային ցուցիչներով ծրագրով նախատեսված պարբերականությամբ գնահատվում է ծրագրի նպատակների ձեռքբերման առաջընթացը, իսկ ծրագրի ավարտին կատարվում է ծրագրի ամփոփիչ գնահատումը։

24. Արդյունքային ցուցիչներով գնահատվում է ծրագրի իրականացման գործողություններով և (կամ) միջոցառումներով պլանավորված արդյունքների ձեռքբերման մակարդակը, իսկ այնուհետև ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայողների անհատական կատարողականի գնահատումը, իսկ պարգևատրումը կատարվում է միայն ծրագրով նախատեսված օպտիմալացված միջոցներից, և այլ աղբյուրներից պարգևատրում չի նախատեսվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

25. Ծրագրով նախատեսված պարբերականությամբ և ժամկետներում համապատասխան մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ——————————— 20    ԹՎԱԿԱՆԻ

(պետական մարմնի կամ ենթակա պետական մարմնի անվանումը,

ծրագիրն իրականացնող ստորաբաժանում (ստորաբաժանումներ)

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Նախաբանում ներկայացվում է այն ռազմավարական համատեքստը, որն առկա է և որը պայմանավորում է ծրագրով նախատեսված աշխատանքները։ Անդրադարձ պետք է կատարել պետական մարմնի կամ ենթակա պետական մարմնի առաքելության, իրավասության շրջանակի և ծրագրի նպատակադրումների փոխպայմանավորվածությանն ու փոխլրացմանը, որոնք պայմանավորում են ծրագրի գերակա ուղղությունները, նպատակների, խնդիրների և միջոցառումների և (կամ) գործողությունների ընտրությունը։

Պետք է նկարագրել նաև ծրագրում իբրև ռեսուրսներ ընդգրկվող կարողությունները (ներառյալ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թիվը) և կառավարման կազմակերպական կառուցվածքը՝ կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) ստորաբաժանումների կարգավիճակին ներկայացվող չափանիշները, ինչպես նաև՝ ծրագրի ավարտից հետո կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) ստորաբաժանումների ու դրանցում ընդգրկված քաղաքացիական ծառայողների հետագա կարգավիճակին վերաբերող դրույթներ: Ծրագրի նկարագրության այս հատվածում պետք է ներկայացվեն նաև ծրագրի տևողությունն ու իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը, որը պետք է համապատասխանի ծրագրի բյուջեով նախատեսված ընդհանուր ծախսերին:

Ստորև ներկայացված Բաժին 1-ի և Բաժին 2-ի աղյուսակները լրացվում են ծրագրի ամբողջ տևողության համար, իսկ Բաժին 3-ի, Բաժին 4-ի և Բաժին 5-ի աղյուսակները՝ ծրագրի տևողության ժամկետի յուրաքանչյուր տարվա համար։ Ընդ որում, Բաժին 4-ի աղյուսակի 7-րդ սյունակը լրացվում է յուրաքանչյուր տարվա կիսամյակների ավարտին ու տարվա վերջին՝ ըստ ձեռք բերված արդյունքների, իսկ Բաժին 5-ի աղյուսակի 7-րդ և 8-րդ սյունակները՝ յուրաքանչյուր տարվա վերջին, ըստ ծրագրի տարեկան միջոցառումներով ձեռք բերված արդյունքների։

Բացի ստորև նկարագրված բաժիններից, ծրագրում պետք է ներկայացնել նաև՝ ծրագրի իրականացման եղանակները բնութագրող գործողությունների և (կամ) միջոցառումների ժամանակացույցն ու դրանով պայմանավորված ծրագիրն իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայողների՝ ծրագրով նախատեսված անհատական կատարողականի գնահատման ընթացակարգն ու պարբերականությունը, աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թիվը, քաղաքացիական ծառայողների վարձատրության չափը, ինչպես նաև ծրագրի բյուջեն։

 

ԲԱԺԻՆ 1

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ

 

NN
ը/կ

Նպատակները

Թիրախները

1

2

3

1.

 

1. 1

1. 2

2.

 

1. 1

1. 2

3.

 

 

4.

 

 

 

ԲԱԺԻՆ 1-ի աղյուսակի լրացման ուղեցույց

1. Աղյուսակի 1-ին սյունակում նշվում են ծրագրի նպատակների հերթական համարները։

2. Աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակներում նշվում են՝ համապատասխանաբար ծրագրի նպատակները և դրանց հասանելիության թիրախային մակարդակները։

 

ԲԱԺԻՆ 2

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

NN
ը/կ

Հիմնավորումներ

1

2

1.

ՆՊԱՏԱԿ 1 . . . .

 

2.

ՆՊԱՏԱԿ 2 . . . .

 

3.

 

 

ԲԱԺԻՆ 2-ի աղյուսակի լրացման ուղեցույց

1. Աղյուսակի 1-ին սյունակում նշվում են ծրագրի նպատակների հերթական համարները:

2. Աղյուսակի 2-րդ սյունակում նշվում են յուրաքանչյուր ծրագրային նպատակի հիմնավորումները։ Սյունակում ներկայացվող տեղեկատվությունը բացատրական և վերլուծական բնույթ ունի։ Անհրաժեշտ է նշել, թե ինչու է ընտրվել, սահմանվել յուրաքանչյուր ծրագրային նպատակ, որն է դրա հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը, ինչ հիմնախնդիր է այն հասցեագրում (հիմնախնդրի վերլուծություն և նկարագրություն, ախտորոշում)։ Ըստ վերաբերելիության՝ տալ հղումները Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան գերակա խնդիրներին, Հայաստանի Հանրապետության կառավարության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերին, ոլորտային ռազմավարական նպատակներին, միջազգային պարտավորություններին և այլն։

 

ԲԱԺԻՆ 3

 

ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(ծրագրի իրականացման եղանակները)

 

Ռազմավա-րական նպատակները

Խնդիրները

20   թ. հիմնական գործողությունները և (կամ) միջոցառումները

Ժամ-կետը

Հիմնական միջոցա-ռումները և (կամ) գործողությունների համար կանխատեսվող ծախսերը

Պատաս-խանա-տուն

1

2

3

4

5

6

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ 1 . . .

ԽՆԴԻՐ 1.1  . . .

1.

     

2. …

     

ԽՆԴԻՐ 1.2  . . .

1.

     

2. …

     

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ 2 . . .

ԽՆԴԻՐ 2.1  . . .

1.

     

2. …

     

ԽՆԴԻՐ 2.2  . . .

1.

     

2. …

     

 

ԲԱԺԻՆ 3-ի աղյուսակի լրացման ուղեցույց

1. Աղյուսակի 1-ին և 2-րդ սյունակներում նշվում են համապատասխանաբար ծրագրի նպատակներն ու խնդիրները՝ ըստ Բաժին 1-ում թվարկված նպատակադրումների՝ պահպանելով դրանց հերթական համարները, ընդ որում, անհրաժեշտ է նաև հիմնավորել յուրաքանչյուր խնդրի էությունը և տրամաբանությունը՝ նպատակի ձեռքբերման տեսակետից։

2. Աղյուսակի 3-րդ սյունակում նշվում են այն հիմնական գործողությունները՝ քայլերը, միջոցառումները, նախաձեռնությունները, որոնք ուղղված են խնդիրների իրականացմանը և ապահովելու են տվյալ տարվա համար ակնկալվող արդյունքները։ Յուրաքանչյուր խնդրի համար կարող են նախատեսվել մեկից ավելի գործողություններ։

3. Աղյուսակի 4-րդ սյունակում նշվում է գործողության իրականացման ժամկետը:

4. Աղյուսակի 5-րդ սյունակում նշվում են յուրաքանչյուր միջոցառման և (կամ) գործողության համար կանխատեսվող ծախսերը։

5. Աղյուսակի 6-րդ սյունակում նշվում են գործողության իրականացման համար պատասխանատու քաղաքացիական ծառայողի անունը կամ կառուցվածքային միավորի (միավորների) անվանումը (անվանումները)։

 

ԲԱԺԻՆ 4

 

ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԼԱՆԸ

(ծրագրի թիրախային ցուցիչները)

 

Ծրագրային նպատակները և խնդիրները

20.  թ. ակնկալ-վող արդ-յունքները

Թիրա-խային ցուցիչ-ները և չափման միավորը

Ցուցիչի ստուգ-ման եղա-նակը և աղբ-յուրը

Տեղեկատվու-թյան հավաքագրման պարբերականու-թյունը

Մեկ-նար-կային ար-ժեքը

20   թ. կատարողական թիրախը՝ ըստ կիսամյակների

առաջին կիսամյակ

երկրորդ կիսամյակ

տարի

1

2

3

4

5

6

7

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ 1 . . .

1.

 

 

 

 

 

 

 

2. …

 

 

 

 

 

 

 

ԽՆԴԻՐ 1. 1
 . . .

1.

 

 

 

 

 

 

 

2. …

 

 

 

 

 

 

 

ԽՆԴԻՐ 1. 2
. . .

1.

 

 

 

 

 

 

 

2. …

 

 

         

ԲԱԺԻՆ 4-ի աղյուսակի լրացման ուղեցույց

1. Աղյուսակի 1-ին սյունակում նշվում են ծրագրի նպատակներն ու խնդիրները՝ ըստ Բաժին 3-ի՝ պահպանելով դրանց հերթական համարները։

2. Աղյուսակի 2-րդ սյունակում նշվում են ծրագրի տվյալ տարվա համար ակնկալվող արդյունքները (ուղղակի և վերջնական), որոնք բխում են ծրագրային նպատակներից ու դրանցից ածանցվող խնդիրներից, և որոնք պետք է ապահովվեն տարվա ընթացքում համապատասխան աշխատանքների կատարման շնորհիվ։ Դրանք պետք է լինեն հնարավորինս չափելի ու հստակ։ Վերջնական արդյունքները վերաբերում են ծրագրի նպատակներով պայմանավորված թիրախներին (տե՛ս ԲԱԺԻՆ 1)։

3. Աղյուսակի 3-րդ սյունակում նշվում են արդյունքների ձեռքբերման մակարդակը բնութագրող թիրախային ցուցիչները և դրանց չափման միավորները:

4. Աղյուսակի 4-րդ սյունակում նշվում է թիրախային ցուցիչների ստուգման եղանակը, օրինակ՝ պաշտոնական տեղեկագրեր, հարցումներ և այլ աղբյուրներ։

5. Աղյուսակի 5-րդ սյունակում նշվում է թիրախային ցուցիչների ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման պարբերականությունը (տարեկան, եռամսյակային, անկանոն և այլն)։

6. Աղյուսակի 6-րդ սյունակում ներկայացվում է տվյալ ցուցիչի մեկնարկային արժեքը, որը բնութագրում է ծրագրի մեկնարկից առաջ յուրաքանչյուր պլանավորված թիրախի գծով արդեն իսկ գոյություն ունեցող մակարդակը։ Մեկնարկային արժեքը նշելուց հետո փակագծերում ներկայացվում է համապատասխան տարեթիվը, որին վերաբերում է մեկնարկային արժեքը։

7. Աղյուսակի 7-րդ սյունակում նշվում են կատարողական թիրախները՝ ըստ տվյալ տարվա կիսամյակների: Եթե կատարողական թիրախը, ելնելով սահմանված թիրախային ցուցիչի նկարագրությունից և տեղեկատվության հավաքագրման պարբերականությունից, որևէ կիսամյակի համար չի սահմանվում, ապա համապատասխան վանդակում դրվում է «-» նշանը։

 

ԲԱԺԻՆ 5

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԻՉՆԵՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Ծրագրային միջոցա-ռումները

20   թ. ակնկալվող արդյունքները

Արդյունքային ցուցիչները և չափման միավորը

Ցուցիչի ստուգման եղանակը և աղբյուրը

Տեղեկա-տվության հավաքագրման պարբերականու-թյունը

Ցուցիչի պլանա-վորված արժեքը (Պ)

Ցուցիչի փաստացի արժեքը (Փ)

20   թ. միջոցա-ռումների կատարո-ղականը(Փ)/(Պ)

1

2

3

4

5

6

7

8

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
1. 1 . . .

1.

           

2. …

           

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
1. 2 . . .

1.

           

2. …

           

ԲԱԺԻՆ 5-ի աղյուսակի լրացման ուղեցույց

1. Աղյուսակի 1-ին սյունակում նշվում են ծրագրի միջոցառումները՝ ըստ Բաժին 3-ի 3-րդ սյունակում լրացված տեղեկատվության՝ պահպանելով դրանց հերթական համարները։

2. Աղյուսակի 2-րդ սյունակում նշվում են ծրագրի տվյալ տարվա համար յուրաքանչյուր գործողության և (կամ) միջոցառման ակնկալվող արդյունքները, որոնք պետք է համապատասխանեն ծրագրային խնդիրներին ու ապահովվեն տարվա ընթացքում համապատասխան աշխատանքների կատարման շնորհիվ։ Դրանք պետք է լինեն հնարավորինս չափելի ու հստակ։

3. Աղյուսակի 3-րդ սյունակում նշվում են ծրագրային միջոցառումների ձեռքբերման մակարդակը բնութագրող արդյունքային ցուցիչները և դրանց չափման միավորները:

4. Աղյուսակի 4-րդ սյունակում նշվում է արդյունքային ցուցիչների ստուգման եղանակը, օրինակ՝ հրապարակված նյութեր, միջոցառման մասնակիցների ստորագրված ցանկ և այլ աղբյուրներ։

5. Աղյուսակի 5-րդ սյունակում նշվում է արդյունքային ցուցիչների ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման պարբերականությունը (տարեկան, եռամսյակային, անկանոն և այլն)։

6. Աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում են յուրաքանչյուր ծրագրային միջոցառման գծով արդյունքային ցուցիչների պլանավորված արժեքը (Պ), որն արտահայտում է ծրագրով նախատեսված յուրաքանչյուր գործողությամբ և (կամ) միջոցառմամբ պայմանավորված ակնկալվող (պլանավորված) արդյունքի մակարդակը։

7. Աղյուսակի 7-րդ սյունակում ներկայացվում է արդյունքային ցուցիչի փաստացի արժեքը (Փ), որը բնութագրվում է ծրագրի յուրաքանչյուր միջոցառման իրականացմամբ ձեռք բերված փաստացի արդյունքով։

8. Աղյուսակի 8-րդ սյունակում նշվում են ծրագրի իրականացման գործողություններով և (կամ) միջոցառումներով պլանավորված արդյունքների ձեռքբերման մակարդակը՝ միջոցառումների կատարողականը, որը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող և փաստացի ձեռք բերված արդյունքներով: Որքան փոքր է աշխատանքից ակնկալվող արդյունքի և փաստացի ձեռք բերված արդյունքի մակարդակների տարբերությունը, այնքան բարձր է միջոցառումների կատարողականի մակարդակը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.05.2021, N 758-Ն 15.05.2021, N 374-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան