ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2019 թվականի N 404-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. ապրիլի 15 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 15-ի N 404-Ա որոշման
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2009 թ. հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
|
Տ. Ավինյան |
- ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ) |
|
Տ. Խաչատրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
|
Ա. Զեյնալյան |
- ՀՀ արդարադատության նախարար |
|
Գ. Բաղրամյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող |
|
Հ. Արշակյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
|
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
|
Ս. Պետրոսյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար |
|
Բ. Բադալյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
|
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Հ. Սարգսյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում) |
|
Հ. Սարգսյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում) |
|
Ն. Մարտիրոսյան |
- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
|
Ք. Ղալեչյան |
- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |