«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 դեկտեմբերի 2017 թ. |
թիվ 297-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ներդրումային ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 104-րդ հոդվածի 2-րդ մասը և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունում «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
3) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 12-րդ բաժինը 12810-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
4) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 13-րդ բաժինը 13710-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
5) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
6) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
7) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,
8) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,
9) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 192-րդ բաժինը 19220-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
|
|
», |
10) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,
11) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժինը 20105-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
|
|
», |
12) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 22-րդ բաժինը 22313-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.
« |
|
», |
13) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
14) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 250-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
15) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը իր համապատասխան տողերով,
16) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,
17) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
18) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
19) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
20) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 81-րդ բաժինը 81301-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
21) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության բոլոր «Առևտրային նպատակներով պահվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» և «շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով,
22) Կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված Թիվ 2 հաշվետվության աղյուսակի 3.15-րդ և 4.12-րդ տողում «Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,
23) Կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված Թիվ 6 հաշվետվության.
ա. 8502-րդ և 85031-րդ տողերում «վաճառքի համար մատչելի արժեթղթեր» բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,
բ. 8504-րդ և 85051-րդ տողերում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով,
24) Կանոնակարգի Հավելված 8-ով սահմանված Թիվ 8 հաշվետվության աղյուսակի 3.5-րդ և 4.10-րդ տողերում «Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 28 Երևան
կենտրոնական բանկի նախագահԱ. Ջավադյան