ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի N 1388-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1388-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
9406903100 |
Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ՝ ջերմոցներ |
կիսափակ տեխնոլոգիայով ավտոմատ կառավարվող ջերմոցային համալիր |
կգ |
13 000 000 |
ԵՄ |
19 800 000 000 |
2. |
1209918000 |
Բանջարեղենային մշակաբույսերի սերմեր |
ջերմոցներում լոլիկի, վարունգի, բիբարի, բողկի արտադրության համար |
կգ |
2 000 |
ԵՄ, ԱՄՆ |
1 500 000 000 |
3. |
5305000000 |
Կոկոսի սուբստրատ |
ջերմոցում բույսերի աճեցման համար |
կգ |
400 000 |
Հնդկաստան, Շրի Լանկա |
800 000 000 |
4. |
3808919000 |
Ինսեկտիցիդներ այլ (կպչուն լենտ) |
վնասատուների դեմ բիոլոգիական պայքարի համար |
կգ |
40 000 |
ԵՄ, Թուրքիա, Իսրայել |
200 000 000 |
5. |
0106490009 |
Մակրոլոֆուս և այլ բլոճներ, փոշոտման մեղուներ |
վնասատուների դեմ պայքարող էնտոմոֆագներ և փոշոտող մեղուներ |
հատ |
15 000 |
ԵՄ, Իսրայել |
500 000 000 |
6. |
2834298000 |
Կալցիումի նիտրատ |
ջերմոցների համար պարարտանյութ |
կգ |
1 200 000 |
ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան |
250 000 000 |
7. |
2834210000 |
Կալիումի նիտրատ |
ջերմոցների համար պարարտանյութ |
կգ |
500 000 |
ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան |
150 000 000 |
8. |
2835240000 |
Կալիումի դիգիդրոօրթոֆոսֆատ |
ջերմոցների համար պարարտանյութ |
կգ |
500 000 |
ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան |
150 000 000 |
9. |
3104300000 |
Կալիումի սուլֆատ |
ջերմոցների համար պարարտանյութ |
կգ |
400 000 |
ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան |
150 000 000 |
10. |
2833210000 |
Մագնիումի սուլֆատ |
ջերմոցների համար պարարտանյութ |
կգ |
1 000 000 |
ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան |
350 000 000 |
11. |
4819100000 |
Ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից |
բանջարեղենի արկղերի համար |
կգ |
500 000 |
Թուրքիա, ԵՄ |
165 000 000 |
12. |
8418690008 |
Սառնարանային ագրեգատներ |
արտադրանքի պահպանման սառնարանային խցերի համար |
կգ |
24 000 |
ԵՄ, Թուրքիա |
155 000 000 |
13. |
8427209000 |
Ամբարձիչ մեխանիկական |
ջերմոցներում արտադրանքի տեղափոխման համար |
հատ |
500 |
ԵՄ, Թուրքիա |
1 000 000 000 |
14. |
8716800000 |
Ամբարձիչ ձեռնասայլ մեխանիկական |
ջերմոցներում արտադրանքի տեղափոխման համար |
հատ |
100 |
ԵՄ, Թուրքիա |
180 000 000 |
15. |
3926909709 |
Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից |
բույսերի ցողունների ամրացման համար |
կգ |
300 000 |
ԵՄ, Թուրքիա, Չինաստան |
300 000 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
25 650 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |