ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2018 թվականի N 1666-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված՝ N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման N 2 հավելվածի 37-րդ կետի «անդամ» բառից հետո լրացնել «, իսկ խորհրդի նախագահի հիմնական աշխատանքից ազատվելու պահից նրան փոխարինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարին փոխարինող փոխնախարարը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 24 Երևան |