ԵՆՈՒԿԻՁԵՆ ԵՎ ԳԻՐԳՎԼԻԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2011թ. ապրիլի 26-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
Առաջին դիմողը ծնվել էր 1956 թվականին: Նա մահացել էր 2007 թվականի օգոստոսի 24-ին: Երկրորդ դիմողը ծնվել է 1950 թվականին և ապրում է Թբիլիսիում:
1. Գործի հանգամանքները
15. 2006 թվականի հունվարի 27-ին՝ մոտավորապես ժամը 23.00-ին, մի խումբ ընկերներ հանդիպել են Թբիլիսիի «Չարդին» կոչվող սրճարանում: Խմբի մեջ էին Թ.Ս.-ն՝ Ներքին գործերի նախարարի կինը, Դ.Ա.-ն՝ Ներքին գործերի նախարարությունում Սահմանադրական անվտանգության բաժնի պետը, նրա տեղակալ Օ.Մ.-ն, Վ.Ս-ն՝ Ներքին գործերի նախարարության Ընդհանուր հսկողության բաժնի պետը, Գ.Դ.-ն՝ նախարարության լրատվական բաժնի պետը և նախարարի խոսնակը, ինչպես նաև Ա.Կ.-ն՝ Թ.Ս.-ի ընկերուհին: Մեկ այլ կին` Թ.Մ.-ն՝ Ա.Կ.-ի ընկերուհին ևս նրանց հետ էր:
16. Պարոն Սանդրո Գիրգվլիանին՝ դիմողների 28-ամյա միակ որդին, և նրա ընկերը՝ Լ.Բ.-ն, նստած էին միևնույն սրահում կամ այլ սեղանի շուրջ:
17. Ըստ դիմողների՝ Դ.Ա.-ն, Օ.Մ.-ն, Վ.Ս.-ն և Գ.Դ.-ն Վրաստանում մեծ ճանաչում ունեցող անձնավորություններ էին, որոնք Վ.Մ.-ի՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ մեկտեղ ակտիվ դերակատարություն ունեին, այսպես կոչված` «Վարդերի հեղափոխության» ժամանակ, որի արդյունքում նախագահ Է.Շևարդնաձեն հրաժարական տվեց 2003 թվականի նոյեմբերին (տես՝ The Georgian Labour Party v. Georgia, թիվ 9103/04, կետեր 11-13, 2008թ. հուլիսի 8): Ըստ դիմողների՝ Կառավարությունը հիմնվում էր այս վստահելի համախոհների վրա:
18. Ըստ դիմողների՝ դիտարկվող երեկո Սանդրո Գիրգվլիանին և Լ.Բ.-ն՝ երկու երիտասարդ բանկիրներ, «Չարդին» սրճարան էին եկել ավելի ուշ, քան վերը նշված ընկերների խումբը: Դիմողների որդին իրականում հույս ուներ տեսնելու Թ.Մ.-ին, որի հանդեպ նա ակնհայտորեն մեծ հարգանք էր տածում: Սրճարան մտնելիս նա մոտեցել է Թ.Ս.-ի՝ Ներքին գործերի նախարարի կնոջ, և նրա ընկերների սեղանին՝ Թ.Մ.-ին ողջունելու համար: Թ.Մ.-ին ողջունելուց և համբուրելուց հետո նա` Լ.Բ.-ի հետ տեղ է զբաղեցրել կողքի սեղանի շուրջ: Մի պահ նա նշան է տվել Թ.Մ.-ին, որպեսզի նա ևս միանա իրենց, և Թ.Մ.-ն ժամանակավորապես փոխել է իր սեղանը: Սանդրո Գիրգվլիանիի և Թ.-Մ.-ի միջև ընթացող խոսակցությունը, որը տևել է մոտ 20-30 րոպե, եղել է ակնհայտորեն բավականին լարված, ուղեկցվել է ակտիվ ժեստերով, որոնք ցույց են տվել, որ նրանք չեն համաձայնում ինչ-որ բանի շուրջ: Այդ իսկ պատճառով Ա.Կ.-ն երկու անգամ մոտենում է Թ.Մ.-ին՝ հետաքրքրվելու համար` արդյոք ամեն ինչ լավ է և արդյոք նա օգնության կարիք ունի: Թ.Մ.-ն ասել է, որ ամեն ինչ լավ է, և որ նա շուտով կվերադառնա Ա.Կ.-ի սեղանի մոտ: Երբ նա վերջապես այդպես էլ արել է, Ներքին գործերի նախարարի կինը հարցրել է նրան` արդյոք որևէ բան այնպես չէ: Թ.Մ.-ն ասել է, որ երիտասարդը, որի հետ նա խոսում էր, իր ընկերն է, և որ ամեն ինչ լավ է:
19. 2006 թվականի հունվարի 28-ին՝ մոտ ժամը 15-ին, Սանդրո Գիրգվլիանիի դին հայտնաբերվել է նրա երեք ընկերների կողմից` մի մարդու օգնությամբ, Թբիլիսիի Օկրոկանա ծայրամասում գքվլիանիի` գոտկատեղից վեր մերկ մարմինը հայտնաբերվել է գերեզմանոցի հարևանությամբ ժայռերի տակ` ձյան մեջ: Մարմնի արտաքին զննությամբ բացահայտվել են մի շարք զուգահեռ գծային վերքեր ձախ ձեռքին և ուսին, 8 սանտիմետրանոց վերքեր՝ վզին, նմանատիպ վերք` կոկորդին և մի քանի ավելի խոր կապտուկներ և վերքեր՝ կրծքին: Զոհի անդրավարտիքի գրպանում հայտնաբերվել է գրպանի դանակ:
21. 2006 թվականի հունվարի 28-ին Ազգային դատաբժշկական բյուրոյի կողմից դիահերձումը ցույց է տվել, որ զոհն ունեցել է տարբեր չափերի 12 կտրվածքներ` կոկորդի վրա, որոնք առաջացել էին սուր առարկայի գործադրումից, և մեկ վնասվածք՝ ձախ ուսին: Կոկորդի վրա առկա վերքերից երեքը բավականին խորն էին մկանները վնասելու համար: Դրանցից մեկը՝ 0.5 սմ երկարությամբ, հասել է կոկորդին: Ըստ պետության կողմից նշանակված փորձագետի, որը հետազոտել է կոկորդից վերցված նմուշը, վերքերը հասցվել էին բռնիչ ունեցող երկար, սուր-կտրող առարկայով, հնարավոր է՝ դանակով: Տարբեր չափերի, այն է՝ 4-5 սմ երկարությամբ, բազմաթիվ կտրվածքներ են հայտնաբերվել ձախ ուսին, ձախ նախաուսային հատվածին, աջ ուսին, մատներին, փորին, երկու ծնկներին, ազդրերին, ճակատին, քթին և աչքերի շուրջ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերել էր արյան մեջ ալկոհոլի առկայություն, սակայն չէին հայտնաբերել հաբեր: Ըստ փորձագետների՝ զոհի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը մահվան պահին եղել էր չնչին (0,35 տոկոս):
22. Փորձագետը եզրակացրել է, որ մահը պատճառվել է կոկորդին հասցված վերքի հետևանքով: Տուժողը մահացել էր խեղդվելու արդյունքում, երբ վերքից հոսող արյունը լցվել է կոկորդը և փակել շնչուղիները: Այն եղել էր լուրջ, կյանքի համար վտանգավոր վերք:
2. Ներքին գործերի նախարարության կողմից կատարված քննությունը
23. 2006 թվականի հունվարի 28-ին Ներքին գործերի նախարարության կողմից սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ (Քրեական օրենսգրքի 108-րդ հոդված): Նույն օրը գործ է հարուցվել սխալ դատապարտման վերաբերյալ (Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ կետ) և հանցավոր համագործակցության վերաբերյալ (Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ կետ): Նույն օրը երկու գործերը միավորվել են:բյուրոյի
24. 2006 թվականի հունվարի 28-ին Լ.Բ.-ն հարցաքննվել է որպես վկա: Նա բացատրել է, որ 2006 թվականի հունվարի 27-ին՝ մոտ ժամը 20-ին, Սանդրո Գիրգվլիանին, ինքը և իրենց որոշ գործընկերներ գնացել են «Քայզեր» պանդոկ: Նրանք պատվիրել են տարբեր ուտեստներ, գինի և օղի: Նրանք այնտեղից դուրս են եկել մոտ ժամը 1-ին: Դիմողների որդին և Լ.Բ.-ն նստել են մի տաքսի, իսկ նրանց գործընկերները՝ մեկ այլ: Ճանապարհին պարոն Գիրգվլիանին առաջարկել է մտնել «Չարդին» սրճարան՝ սրճելու: Ըստ Լ.Բ.-ի՝ նրանք սրճարանում տեսել են մի շարք անձանց, որոնց ճանաչել են, և մնացել են այնտեղ մոտ մինչև ժամը 2-ը, այնուհետև դուրս են եկել այնտեղից և Լոսելիձե փողոցով զբոսնել մինչև մայրուղի: Մի արծաթագույն «Մերսեդես» է կանգնել իրենց մոտ: Երկու տղամարդ իջել են մեքենայից և բռնելով Լ.Բ.-ի վզից` հրել են նրան մեքենայի մեջ: Նրանցից մեկը հրել է դիմողների որդուն մեքենայի մեջ՝ բռնելով նրա մեջքից:
25. Լ.Բ.-ն հարցրել են երեք առևանգողներին, թե ինչ են նրանք ուզում: Նրանցից մեկն ասել է, որ նախևառաջ ուզում է իմանալ, թե ինչ կա իրենց գրպաններում: Լ.Բ.-ն և Սանդրո Գիրգվլիանին ցույց են տվել իրենց բջջային հեռախոսները, որոնք տղամարդը վերցրել է: Այդ նույն տղամարդն այնուհետև պահանջել է, որպեսզի նրանք ցույց տան իրենց անձը հաստատող փաստաթուղթ. Լ.Բ.-ն տվել է նրան իր աշխատանքային գրքույկը, որը նույնպես վերցվել է: Լ.Բ.-ն և պարոն Գիրգվլիանին կարծել են, թե տղամարդը ոստիկան է, սակայն երբ մեքենան ընթացել է դեպի Թբիլիսիից դուրս՝, դեպքի վայր, դիմողների որդին հարցրել է, թե ուր են իրենք գնում, քանի որ ճանապարհին չի եղել որևէ ոստիկանական բաժանմունք: Պատասխանի փոխարեն տղամարդը հարվածել է նրա ողերին: Լ.Բ.-ն տվել է միևնույն հարցը, սակայն չի ստացել պատասխան: Ապա պարոն Գիրգվլիանին պահանջել է, որպեսզի նրանք ցույց տան իրենց ոստիկանական նշանները, սակայն կրկին հարված է ստացել: Վերջապես վարորդի կողքին նստած տղամարդը պատասխանել է, որ նրանք շուտով կտեսնեն, թե ուր են իրենք գնում, և ինչ է լինելու երբ իրենք «հասնեն»: Դրանից հետո բոլորը մի պահ լռել են: Թբիլիսիից դուրս տանող ճանապարհին վարորդն իր հեռախոսով խոսել է ինչ-որ մեկի հետ և ասել՝ «Մենք արդեն բարձրանում ենք: Ճանապարհը լավն է; դու կարող ես մոտենալ քո մեքենայով»: Օկրոկանա գերեզմանոցի հարևանությամբ նրանք կանգնեցրել են մեքենան, դուրս են քաշել Լ.Բ.-ին և դիմողների որդուն և քարշ տվել դեպի գերեզմանոցը: Լ.Բ.-ին քարշ են տվել վարորդը և դիմացը նստած տղամարդը: Հանկարծակի նա զգացել է ուժգին հարված վզին և ուշագնաց է եղել: Այնուհետև իրեն բռնած անձինք սկսել են հարվածել իրեն, իսկ նրանցից մեկը պահել է զենքն իր գլխին: Միևնույն ժամանակ Սանդրո Գիրգվլիանիին ծեծել է երրորդ անձը:
26. Կարճ ժամանակ անց Լ.Բ.-ն տեսել է չորրորդ տղամարդուն, որը չէր եղել մեքենայում: Տղամարդը մոտեցել է նրան, նրա վրա է պահել զենքը և ասել, որ ինքը պարզապես ստանում է պատիժը, որին արժանի է: Ապա նա խփել է իր դեմքին, օդ է կրակել, այնուհետև գնացել է այնտեղ, որտեղ ծեծում էին Սանդրո Գիրգվլիանիին, և նույնպես սկսել է հարվածել նրան:
27. Մի պահ Սանդրո Գիրգվլիանիին ծեծող երկու տղամարդիկ մոտեցել են Լ.Բ.-ին ծեծողներին և ասել՝ «մյուս վիժվածքը մեռավ»: Ապա նրանք ստիպել են Լ.Բ.-ին հանել իր հագուստը, մի քանի անգամ էլ են խփել նրան, ապա նրան թողել են այդտեղ:
28. Լ.Բ.-ն մի կերպ ոտքի է կանգնել, ապա գնացել է դեպի ճանապարհը: Նա քայլել է ճանապարհով դեպի ճանապարհային ծառայության կայանը, որտեղ արթնացրել է պահակին: Նա մնացել է պահակի հետ մինչ առավոտ, ապա նրան հաջողվել է խնդրել մի անցորդի թույլ տալ իրեն օգտվել նրա բջջայինից և կանչել ոստիկանություն: Հետագայում տված ցուցմունքով պահակը հաստատել է Լ.Բ.-ի պատմությունը:
29. Այդ հարցաքննության վերջում Լ.Բ.-ն ասել է, որ դեռ շոկի մեջ է և չի կարող հիշել մի շարք այլ մանրուքներ, որ տեղի են ունեցել այդ օրը:
30. 2006 թվականի հունվարի 28-ին Լ.Բ.-ն ստացել է քաղաքացիական պատասխանողի կարգավիճակ և կրկին հարցաքննվել է: Նա հաստատել է իր նախորդ ցուցմունքները և ավելացրել է, որ իրեն ահաբեկել են զենքով:
31. 2006 թվականի հունվարի 28-ին այն գործընկերները, որոնց հետ Սանդրո Գիրգվլիանին և Լ.Բ.-ն անցկացրել են երեկոն մինչև ժամը 12.20-12.30, նույնպես հարցաքննվել են: Նրանք հաստատել են, որ դիմողների տղան և Լ.Բ.-ն տաքսի են նստել: Նրանք չեն լսել արդյունքում տեղի ունեցած դեպքերի և Սանդրո Գիրգվլիանիի մահվան մասին մինչև հաջորդ օրը:
32. 2006 թվականի հունվարի 29-ին Լ.Բ.-ն ձերբակալվել է սպանության կասկածանքով:
33. 2006 թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են «Չարդին» սրճարանի մենեջերը, հաշվապահը և մատուցողները: Նրանք հայտնել են, որ ուրբաթ և շաբաթ օրերին իրենց սրճարանում նվագել են հարվածային գործիքներով, և որ դիջեյը նվագում էր երաժշտական գործիքով: Մատուցողներից մեկն ասել է, որ թիվ 5 սեղանը պատվիրվել է Գ.Դ.-ի՝ ներքին գործերի նախարարի մամլո խոսնակի և 6 կամ 7 այլ անձանց կողմից: Ըստ նրա՝ Գ.Դ.-ն և նրա ընկերները սրճարանից դուրս են եկել մոտ ժամը 2.40-ին: Նա չի նկատել որևէ խնդիր կամ կռիվ այդ երեկո: Այդուհանդերձ նա չէր կարող տեսնել կամ լսել որևէ խոսակցություն հաճախորդների միջև, քանի որ երաժշտությունը հնչել է ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 1-ը: Մատուցողը, որը սուրճ է մատուցել դիմողների որդուն, ասել է, որ պարոն Գիրգվլիանիին միացել է մի ընկեր, որը գնացել էր զուգարան: Նրանք պատվիրել են միայն սուրճ և դուրս են եկել մոտ 20 րոպե անց:
34. 2006 թվականի հունվարի 30-ին քննչական մարմինները կարգադրել են Թբիլիսիի բոլոր ոստիկանական բաժանմունքների ղեկավարներին խուզարկել իրենց շրջանները և հայտնաբերել արծաթագույն «Մերսեդես ՄԼ» մակնիշի մեքենան, կազմել տերերի ցուցակ, տրամադրել նրանց նկարները և բջջային ու այլ հեռախոսահամարները և պարզել նրանք մասնագիտական կապերը, ընկերներին, ընտանիքի անդամներին և որևէ հանցավոր կապ:
35. 2006 թվականի հունվարի 30-ին Լ.Բ.-ն` որպես կասկածյալ հարցաքննվելիս հաղորդել է նոր տեղեկություններ: Նա ասել է, որ իրեն անծանոթ մի երիտասարդ կին միացել է իրենց «Չարդին» սրճարանում: Դիմողների որդին շատ ջերմ է ողջունել նրան: Այդ նույն ժամանակ Լ.Բ.-ն խոսել է իր ծանոթի հետ: Սակայն նա նկատել է, որ դիմողների որդու և կնոջ միջև զրույցը թեժացել է և լարվել: Նա չի կարողացել լսել, թե ինչի մասին են նրանք խոսում, քանի որ Սանդրո Գիրգվլիանին և կինը միմյանց շատ մոտ էին նստած, իսկ երաժշտությունը շատ բարձր էր: 10 րոպե անց կինը կանգնել է և խիստ բարկացած վերադարձել իր սեղանի մետ, որի շուրջ նստած էին մյուս կանայք և մարզված մարմիններ ունեցող մի քանի տղամարդ: Սանդրո Գիրգվլիանին չի ասել Լ.Բ.-ին, թե ով էր այդ կինը: Սրճարանում ոչ մեկը չի մոտեցել Սանդրոյին: Գերեզմանոցում, որտեղ դիմողների որդին ենթարկվել է ծեծի, Լ.Բ.-ն չի կարողացել տեսնել նրան, սակայն լսել է նրա բղավոցները: Քիչ ուշ չորրորդ տղամարդն է միացել իրենց ծեծողներին: Նա ունեցել է զենք: Ըստ Լ.Բ.-ի՝ հնարավոր չէր, որպեսզի այդ տղամարդու հետ չլիներ այլ անձ, քանի որ Սանդրո Գիրգվլիանին ուժեղ տղամարդ էր և հեշտ չէր լինի պահել նրան, մինչ այլոք կհասցնեին ուժեղ հարվածներ` պատճառելով վնասվածքներ: Չորրորդ տղամարդու ժամանելուց հետո էր, երբ դիմողների որդին շատ ուժգին բղավեց: Որոշ ժամանակ անց այդ տղամարդիկ լքել են Սանդրո Գիրգվլիանիին և եկել ու ծեծել են Լ.Բ.-ին: Քանի որ նրանք հարվածներ էին հասցնում դեմքին` Լ.Բ.-ն ստիպված ծածկել է դեմքը, և չի կարողացել հստակ տեսնել, թե ինչ է կատարվում իր ընկերոջ հետ և քանի տղամարդ է հարվածում նրան:
36. 2006 թվականի հունվարի 30-ին Լ.Բ.-ն ազատ է արձակվել, քանի որ նրա դեմ չեն եղել ապացույցներ:
37. 2006 թվականի հունվարի 30-ին «Չարդին» սրճարանի որոշ հաճախորդներ, որոնք ճանաչում էին Սանդրո Գիրգվլիանին, ևս հարցաքննվել են: Նրանք ասել են, որ չեն տեսել որևէ վեճ սրճարանում:
38. Չպարզված գործի քննությունն իրականացնող քննիչը կարգադրել է բջջային հեռախոսների բոլոր օպերատորներին տրամադրել հեռախոսահամարների ցուցակը, որոնք կապ են ունեցել 2006 թվականի հունվարի 28-ին կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 2-ը Թբիլիսիի որոշ անտենաների հետ, իսկ ժամը 1-3.30՝ այլոց հետ: 2006 թվականի հունվարի 31-ից փետրվարի 16-ը երկու օպերատորներ ներկայացրել են ցուցակը:
39. 2006 թվականի հունվարի 30-ին քննիչը հայտնաբերել է, որ հանցանքը կարող էր տեղի ունենալ Լ.Բ.-ի դեմ անձնական հաշվեհարդարի համար, որը լքել է իր կնոջն այլ կնոջ հետ ապրելու համար: Թբիլիսիի քաղաքային դատարանն այնուհետև կարգադրել է վերծանել Լ.Բ.-ի նախկին կնոջ և նրա նոր կնոջ միջև 2006 թվականի հունվարի 31-ից մարտի 1-ը տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները:
40. 2006 թվականի հունվարի 31-ին քննիչը կարգադրել է հեռախոսային օպերատորներից մեկին և նրանից ստացել է 2006 թվականի հունվարի 10-31-ը Գ.Ա.-ի՝ ներքին գործերի նախարարության Սահմանադրական անվտանգության վարչության պետի տեղակալի հեռախոսից կատարված զանգերի հեռախոսահամարները:
41. 2006 թվականի հունվարի 31-ի հարցաքննության ժամանակ Սանդրո Գիրգվլիանիի ընկերուհի Թ.Մ.-ն տվել է նույն ցուցմունքը, ինչ 2006 թվականի մարտի 13-ին (տես ստորև՝ կետեր 98-108), բացի դրանից նա չի նշել, թե Սանդրո Գիրգվլիանին վիրավորել է Գ.Դ.-ին:
42. Համաձայն 2006 թվականի հունվարի 31-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Լ.Բ.-ն ունեցել է մի շարք վնասվածքներ դեմքի և մարմնի տարբեր մասերը վրա: Դրանք համարվել են թեթև վնասվածքներ, որոնք չեն ազդել նրա գործունակության վրա:
43. 2006 թվականի փետրվարի 6-ին առաջին դիմողն ստացել է քաղաքացիական կողմի կարգավիճակ:
44. 2006 թվականի փետրվարի 16-ի հարցաքննության ժամանակ Ա.Կ.-ն ասել է, որ Թ.Մ.-ի և Սանդրո Գիրգվլիանիի միջև խոսակցությունը եղել է հանգիստ, և նա չի տեսել, թե ինչպես է Օ.Մ.-ն դուրս եկել սրճարանից ծխախոտ գնելու համար: Նրա կողմից տրված ցուցմունքի մնացած մասը նույնն է եղել, ինչ 2006 թվականի մարտի 13-ին (տես ստորև՝ կետեր 111-112):
45. Դ.Ա.-ն, Վ.Ս.-ն, Գ.Դ.-ն և Թ.Ս.-ն նույնպես ցուցմունք են տվել 2006 թվականի փետրվարի 16-ին: Նրանց կողմից տրված ցուցմունքները նույնն են եղել, ինչ 2006 թվականի մարտի 12-ին և հունիսի 20-ին տրվածները (տես ստորև՝ կետեր 113-123): Այդուհանդերձ, Թ.Ս.-ն՝ Նախարարի կինը, ոչինչ չի ասել առ այն, թե հարցրել է Թ.Մ.-ին` արդյոք «ամեն ինչ նորմալ է, թե՝ ոչ», երբ նա վերադարձել և նստել է իրենց սեղանի մոտ Սանդրոյի հետ զրուցելուց հետո:
46. 2006 թվականի փետրվարի 16-ի հարցաքննության ժամանակ Օ.Մ.-ն ասել է, որ 2006 թվականի հունվարի 27-ի երեկոյան նա իր ընկերոջ և վերադաս Դ.Ա.-ի հետ գնացել էր «Չարդին» սրճարան: Նա խմել է: Նա չի հիշում, որ Թ.Մ.-ն փոխել է սեղանը: Տեղի չի ունեցել որևէ միջադեպ կամ վեճ: Նա ասել է, որ ի վերջո գտել է այն ծխախոտը, որը խնդրել էր Նախարարի կինը, «Բ» սուպերմարկետի հարևանությամբ ողջ գիշեր աշխատող վաճառողի մոտ: Առավոտյան մոտ ժամը 3-ին նրանք բոլորը տուն են գնացել բարձր տրամադրությամբ: Օ.Մ.-ն նույնպես 2006 թվականի հուլիսի 22-ի երեկոյի իրադարձությունները նման կերպ է նկարագրել (տես ստորև՝ կետ 199):
47. 2006 թվականի փետրվարի ընթացքում Լեսելիձե փողոցում տեղակայված հաստատությունների պահակները, խանութների վաճառողները և օգնականները հարցաքննվել են: Նրանցից ոչ մեկը չի նկատել որևէ դեպքի հետ առնչություն ունեցող երևույթ:
48. 2006 թվականի փետրվարի 28-ին Օկրոկանայի ճանապարհին տեղակայված մի մեծահարուստի տան հսկող տեսախցիկի տեսաձայնագրություններն առգրավվել են սեփականության պահպանության բաժնի ղեկավարի կողմից, որը նաև աշխատել է որպես հսկող Ներքին գործերի նախարարությունում: Տեսաձայնագրություններն առնչվել են 2006 թվականի հունվարի 28-ի առավոտվա ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածին:
49. 2006 թվականի մարտի 5-ին Վրաստանի Գլխավոր դատախազը «Ներքին գործերի նախարարության՝ 2006 թվականի փետրվարի 24-ի նամակի» հիման վրա որոշել է վերցնել գործը Ներքին գործերի նախարարությունից և այն հանձնել Թբիլիսիի քաղաքային դատախազությանը:
50. Դատարանին ներկայացված քրեական գործի նյութերի համաձայն՝ գործին վերաբերող նամակն իրենից ներկայացրել է Դ.Ա.-ի կողմից Ներքին գործերի նախարարին ուղղված դասակարգված ներքին փաստաթուղթ: Ըստ դրա, inter alia, Դ.Ա.-ն հանդես է եկել որպես նախարարությունում գործի հանգամանքների պարզաբանման համար պատասխանատու: Նամակի առաջին մասում Դ.Ա.-ն հայտնել է Նախարարին այն նույն փաստերը, որոնք նկարագրվել էին Լ.Բ.-ի կողմից՝ կապված Սանդրո Գիրգվլիանիի մահվանը հանգեցրած առևանգման և բռնության դեպքի վերաբերյալ ցուցմունքների հետ (տես վերը՝ կետեր 25-28): Դրանում պարզաբանվել է, որ դիտարկվող գիշերը նա` մի խումբ ընկերների հետ, եղել է «Չարդին» սրճարանում մինչև առավոտյան ժամը 3.30: Նրանք նշել են Գ.Ա.-ի՝ իր ենթակայի ծննդյան օրը, երբ հրավիրված են եղել նաև Վ.Ս.-ի կողմից: Ըստ Դ.Ա.-ի՝ նա խոսել է Գ.Ա.-ի հետ մի քանի անգամ հեռախոսով «Չարդին» սրճարանից՝ ճշտելու համար արդյոք նա գալու է: Այն բանից հետո, երբ նա հաստատել է, որ գալու է, Գ.Ա.-ն Դ.Ա.-ին տեղեկացրել է մոտ առավոտյան ժամը 3-ին, որ ինքը չի կարող դա անել:
51. Նույն նամակում Դ.Ա.-ն բացատրել է Նախարարին, որ 2006 թվականի փետրվարի 2-ին իր բաժանմունքի շրջանային ղեկավարը տեղեկացրել է իրեն, որ «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան առգրավվել է որպես քրեական գործով ապացույց և բերվել Քութաիսի: Դ.Ա.-ն հետաքրքրված է եղել ավտոմեքենայով, և իմանալով, որ դա արծաթափայլ «Մերսեդես ՄԼ» է, որոշել է հարցնել նախարարության աշխատակիցներին դրա մասին: Այդպիսով, նրան հաջողվել է պարզել, որ 2006 թվականի հունվարի 28-ին՝ առավոտյան մոտ ժամը 1.30-ին, մեքենան մեկնել է Նախարարության բակից, որում եղել են Գ.Ա.-ն և նախարարության երկու այլ աշխատակիցներ՝ Ա.Ա.-ն և Ա.Գ.-ն: Բջջային հեռախոսների օպերատորից անհրաժեշտ տեղեկություն պահանջելուց հետո Դ.Ա.-ն կարողացել է վերականգնել Գ.Ա.-ի տեղաշարժը և եզրակացնել, որ քննարկվող գիշերը նա գտնվել է Օկրոկանա գերեզմանոցի հարևանությամբ և հեռախոսով խոսել է Մ.Բ.-ի՝ նախարարության մեկ այլ աշխատակցի հետ:
52. Վերջապես, նույն գրավոր նամակում Դ.Ա.-ն տեղեկացրել է Նախարարին, որ ինքը հարցրել է Գ.Ա.-ին` արդյոք վերջինս դիտարկվող գիշերը ներկա է եղել դեպքի վայրում, Գ.Ա.-ն, տարօրինակ կերպով շփոթված, հերքել է այնտեղ իր գտնվելը:
53. Ըստ Դ.Ա.-ի՝ այս ամենը կարծես թե մատնանշել է, որ Գ.Ա.-ն, Ա.Ա.-ն, Ա.Գ.-ն և Մ.Բ.-ն կարող էին կապ ունենալ քննարկվող հանցագործության հետ: Նա խնդրել է Նախարարին որոշել, թե ինչ հետագա քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել:
3. Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից կատարված քննության մասը
54. 2006 թվականի մարտի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատախազությունը վերացրել է առաջին դիմողին քաղաքացիական կողմի կարգավիճակ տալու մասին որոշումն այն հիմքով, որ միայն հանցանքի հետևանքով ուղղակիորեն տուժած անձը, այն է՝ որդին, որպես իրավահաջորդ` նրա ծնողներից մեկը կարող էր լինել այդպիսին:
55. 2006 թվականի մարտի 6-ին Լ.Բ.-ն իր քաղաքացիական կողմի կարգավիճակով դիմել է գործը քննող քննիչին` ասելով, որ չի կամենում ունենալ փաստաբան, և որ նա հրաժարվել է իր գործով զբաղվող երկու փաստաբանների ծառայություններից:
56. Այդ նույն օրը Լ.Բ.-ին խնդրել են օժանդակել հնարավոր հանցագործների բացահայտմանը` առանց փաստաբանի օգնության:
57. Լ.Բ.-ն ճանաչել է Գ.Ա.-ին՝ Ներքին գործերի նախարարության Սահմանադրական անվտանգության բաժնի պետի առաջին տեղակալին` «առանց կասկածի» որպես առևանգմանը և Օկրոկանայի գերեզմանոցում բռնություն գործադրած անձանցից մեկին:
58. Լ.Բ.-ն ճանաչել է Ա.Գ.-ին՝ Գ.Ա.-ի ստորադասին՝ որպես «Մերսեդես ՄԼ»-ի «հնարավոր վարորդի», սակայն նա որոշակիորեն չի խոսել այդ մասին:
59. Լ.Բ.-ն նույնպես ասել է, որ Ա.Ա.-ն՝ Գ.Ա.-ի մեկ այլ ենթական, «հնարավոր է», որ եղել է այն անձը, որը մեքենայի մեջ նստած էր Սանդրո Գիրգվլիանիի կողքին: Երբ դատախազը հարցրել է` արդյոք նա 100 տոկոսով համոզված էր դրանում, Լ.Բ.-ն ասել է, որ ինքը չի եղել 100 տոկոսով համոզված, սակայն նշել է, որ Ա.Ա.-ն հիշեցնում է այդ մարդուն:
60. Վերջապես, չորս անծանոթ անձանց տեսնելուց հետո, որոնց թվում էր Մ.Բ.-ն՝ Ներքին գործերի նախարարության Սահմանադրական անվտանգության բաժնի պետի երկրորդ տեղակալը, Լ.Բ.-ն ասել է, որ Մ.Բ.-ի կողքին կանգնած անձը կարող էր լինել հնարավոր հանցագործը, սակայն նա դրանում 100 տոկոսով համոզված չէր: Տղամարդու դեմքը և դիմագծերը հիշեցրել են այն մարդուն, ով ծեծել էր Սանդրոյին, որի հետ նա ամենաքիչն էր շփում ունեցել:
61. 2006 թվականի մարտի 6-ին Գ.Ա.-ն, Ա.Գ.-ն և Ա.Ա.-ն, ինչպես նաև Մ.Բ.-ն ձերբակալվել են:
62. 2006 թվականի մարտի 6-ին Լ.Բ.-ն հարցաքննվել է որպես քաղաքացիական կողմ:
63. Համաձայն հարցաքննության ընթացքում իրականացված տեսագրման՝ քննիչը հարցրել է Լ.Բ.-ին, թե արդյոք նա կամեցել է ունենալ փաստաբան: Լ.Բ.-ն ասել է՝ ոչ: Ապա նա հաստատել է իր նախորդ ցուցմունքները՝ ավելացնելով, որ Սանդրո Գիրգվլիանին տաքսու մեջ զանգահարել է ինչ-որ մեկին մինչև սրճարան «Չարդինում» սրճելու առաջարկ անելը, Լ.Բ.-ն գնացել է զուգարան և ապա կրկին միացել Սանդրո Գիրգվլիանիին: Այն ժամանակ, երբ Թ.Մ.-ն միացել է իրենց սեղանին, հնչել է երաժշտություն: Թ.Մ.-ն և դիմողների որդին միմյանց բավականին մոտ էին նստած, ուստի իր համար անհնարին էր լսել, թե ինչի մասին են նրանք խոսում: Այնուամենայնիվ, Լ.Բ.-ի ընկերներից մեկն է միացել իրենց և խոսել իր հետ, իսկ Սանդրո Գիրգվլիանին Թ.Մ.-ի հետ ունեցել է բավականին լարված խոսակցություն:
64. Լ.Բ.-ն ավելացրել է, որ անձամբ ինքը չի վիճել սրճարանում գտնվողներից որևէ մեկի հետ: Նա չի կարողացել հաստատ ասել` արդյոք Սանդրո Գիրգվլիանին վիճել է որևէ մեկի հետ, երբ ինքը գնացել էր զուգարան:
65. Լ.Բ.-ն բացատրել է, որ երբ իրենք դուրս են եկել սրճարանից, ինքը և Սանդրո Գիրգվլիանին միասին չեն անցել սրճարանի տարածքով, սակայն փողոց են դուրս եկել միասին: Այդ ցուցմունքն առկա չի եղել գործի նյութերում` հարցաքննության արձանագրության մեջ: Այդուհանդերձ, տեսաձայնագրությունը ցույց է տվել, որ երբ Լ.Բ.-ն ասել է, որ քննիչն առաջարկել է ներառել այդ խոսքերն արձանագրության մեջ, որոնք ինքն ասել է՝ «Ես չեմ կարող հիշել` արդյոք Սանդրոն և ես սրճարանից դուրս ենք եկել միասին. (…) հնարավոր է, որ ես եղել եմ նրանից մի քիչ հետ»: Լ.Բ.-ն այնուհետև ավելացրել է, որ եթե ինքը ճիշտ է հիշում, մինչև սրճարանից դուրս գալը նա կրկին գնացել է զուգարան: Քննիչն ասել է իրեն նշել այդ մասին արձանագրության մեջ:
66. Ի պատասխան քննիչի այն հարցին, թե արդյոք որևէ մեկը հետևել է իրենց սրճարանից դուրս գալուց, Լ.Բ.-ն ասել է, որ ինքն այդպես չի կարծում:
67. Վերջապես, քննիչը հարցրել է Լ.Բ.-ին` արդյոք նա կարծում է, որ իրենց բռնության ենթարկողները նպատակ են ունեցել սպանելու Սանդրոյին և իրեն, Լ.Բ.-ն ասել է, որ, իր կարծիքով` ոչ, նրանք պարզապես կամեցել են իրենց այնտեղ սպանել, այլ ողջ թողնել:
68. Դեռ 2006 թվականի մարտի 6-ին Լ.Բ.-ն հարցաքննվել է կրկին` առանց փաստաբանի ներկայության, կապված չորս անձանց հետ, որոնք դեպքի վայր են եկել ավելի ուշ:
69. Լ.Բ.-ն ասել է, նա չի կարող եզրահանգել առ այն, որ գործին առնչվող անձը եկել է այդտեղ մենակ: Դա եղել է այն անձը, ով օդ է կրակել: Պատասխանելով քննիչի հարցին՝ Լ.Բ.-ն ասել է, որ Մ.Պ.-ի կողմից իրեն կանչել են Կառավարությունում գտնվող իր աշխատասենյակ՝ լուսանկարին նայելու և ասելու` արդյոք ինքը ճանաչում է այնտեղ պատկերված տղամարդուն, թե՝ ոչ: Լ.Բ.-ն ասել է, որ ինքը չի կարող համոզված լինել, սակայն կարծում է, որ նկարում պատկերված տղամարդը «պարզապես նման է եղել» չորրորդ տղամարդուն, որը միացել էր իրենց գերեզմանոցում ավելի ուշ: Մ.Պ.-ն ձայնագրել է այդ ընթացքը Լ.Բ.-ի թույլտվությամբ, և քանի որ նկարում պատկերված տղամարդը եղել է Օ.Մ.-ն,. ձայնագրությունը դարձել է հրապարակային: Քննիչին Լ.Բ.-ն ասել է, որ նկարում պատկերված տղամարդը հիշեցնում է «չորրորդ տղամարդուն», սակայն նա կարող էր նաև սխալվել:
70. 2006 թվականի մարտի 6-ի հարցաքննության ժամանակ Գ.Ա.-ն ասել է, որ նա եղել է աշխատանքի վայրում 2006 թվականի հունվարի 27-ի երեկոյան մինչև ուշ երեկո: Տուն գնալուց առաջ նա որոշել է մտնել «Չարդին սրճարան» Ա.Ա.-ի և Ա.Գ.-ի հետ՝ Վ.Ս.-ի ծննդյան օրը շնորհավորելու համար: Նա բացատրել է, որ հրավիրված է եղել: Այնտեղ հասնելու համար նա վերցրել է «Մերսեդես ՄԼ»-ը, որը կայանված էր նախարարության բակում, և որն առգրավված է որպես ապացույց քրեական գործով: Գ.Ա.-ն բացատրել է, որ նա Ա.Ա.-ին տվել է WAW-293 համարանիշը՝ մեքենայի վրա ամրացնելու համար:
71. Երեք տղամարդիկ կայանել են մեքենան` Լեսելիձե փողոցում գտնվող սրճարանի հարևանությամբ: Միայն Գ.Ա.-ն է դուրս եկել մեքենայից: Սրճարան մտնելիս նա տեսել է, որ իրեն անծանոթ մեկը (Սանդրո Գիրգվլիանին) վիրավորել է Գ.Դ.-ի մորը: Այդ լսելով՝ Գ.Ա.-ն հարցրել է, թե ինչումն է խնդիրը: Ի պատասխան` պարոն Գիրգվլիանին իրեն նույնպես վիրավորել է, ապա՝ դուրս գնացել: Գ.Ա.-ն որոշել է գնալ նրա ետևից՝ «պարզելու համար, թե նա ինչու է վիրավորանքներ հնչեցրել»: Նա վերադարձել է մեքենա և խնդրել է Ա.Ա.-ին, որը եղել է ղեկին, հետևել երկու տղամարդկանց: Նա նաև հարցրել է իր երկու գործընկերներին` արդյոք նրանց զենքերն իրենց մոտ էին, քանի որ նա կարծել է, որ իրենք կարող է կարիք ունենան ձերբակալություն իրականացնելու: Երբ նրանք ասել են, թե զինված չեն, Գ.Ա.-ն զանգահարել է Մ.Բ.-ին հեռախոսով և խնդրել, որ վերջինս գա և օգնի իրենց և բերի իր զենքը:
72. Ա.Ա.-ն կանգնել է Սանդրո Գիրգվլիանիի և Լ.Բ.-ի կողքին,. Գ.Ա.-ն դուրս է եկել մեքենայից և պահանջել, որպեսզի երկու տղամարդիկ ցույց տան իրենց անձնագրերը: Պարոն Գիրգվլիանին բավականին արհամարհական տոնով հարցրել է իրեն, թե ինքն ով է: Գ.Ա.-ն ասել է, որ իրենք Ներքին գործերի նախարարությունից են, և կրկին պահանջել է ցույց տալ փաստաթղթերը: Սանդրո Գիրգվլիանին և Լ.Բ.-ն կրկին վիրավորել են իրեն: Խոսակցությունն ավելի է թեժացել, և Ա.Ա.-ն դուրս է եկել մեքենայից ու ասել նրանց, որ հանգստանան: Սանդրո Գիրգվլիանին հրել է իրեն, և Ա.Ա.-ն ընկել է: Ըստ Գ.Ա.-ի՝ պարոն Գիրգվլիանին և Լ.Բ.-ն մյուս տղամարդկանց ասել են, որ իրենք կարող են գնալ ուր կամենան: Նրանք բոլորը որոշել են նստել մեքենան և գնալ որևէ այլ տեղ: Նրանք երկու անգամ պտտվել են Թբիլիսիի միևնույն հրապարակով` քանի դեռ Գ.Ա.-ն փորձել է հասկանալ, թե ինչու է Սանդրո Գիրգվլիանին վիրավորել Գ.Դ.-ին: Ապա նրանք կանգնեցրել են մեքենան և ասել Սանդրո Գիրգվլիանիին ու նրա ընկերոջը դուրս գալ, սակայն նրանք հրաժարվել են` ասելով, որ այդտեղ չկա քայլելու տեղ, և նրանք պետք է կանգնեն մեկ այլ վայրում: Այդպիսով, նրանք գնացել են Օկրոկանա և կանգնեցրել են մեքենան գերեզմանոցի հարևանությամբ: Ապա նրանք դուրս են եկել և սկսել են կռվել: Եղել է շատ լուսավոր գիշեր, լավ տեսանելիություն:
73. Մ.Բ.-ն շուտով եկել է իր գործընկերներին օգնության: Հիմնականում նա գործ է ունեցել Սանդրոյի հետ: Երբ Սանդրո Գիրգվլիանին փախել է, Գ.Ա.-ն ասել է Մ.Բ.-ին` չհետևել նրան: Կռիվը տևել է 15 րոպե, այդ ժամանակ պետք է, որ առավոտյան ժամը 2-ը լիներ, երբ նրանք գնացել են Օկրոկանայից:
74. Գ.Ա.-ն նույնպես նշել է, որ Օկրոկանայից գնալուց հետո նա զանգ է ստացել Դ.Ա.-ից և Գ.Դ.-ից, որոնք հարցրել են իրեն` արդյոք ինքը չի գալու Վ.Ս.-ի ծննդյան օրը նշելու (տես ստորև` կետ 154):
75. 2006 թվականի մարտի 6-ին հարցաքննվելու ժամանակ Մ.Բ.-ն նշել է, որ երբ իր վերադասը զանգել է իրեն օգնության կանչելու համար, Գ.Ա.-ն գիշերվա մոտավորապես ժամը 1.30-ին վերցրել է իր զենքը և գնացել Ներքին գործերի նախարարություն պաշտոնական ավտոմեքենա վերցնելու համար՝ կարծելով, որ կարող է կարիք լինի որևէ մեկին ձերբակալելու: Լեսելիձե փողոց հասնելով` նա հասկացել է, որ իր գործընկերները գնացել են, և զանգահարել է Գ.Ա.-ին, որն իրեն ասել է, որ իրենք Օկրոկանայի ճանապարհին են: Այնտեղ հասնելուց հետո նա տեսել է «Մերսեդես ՄԼ»-ը «որը, իր կարծիքով, իր գործընկերներն էին վարում»: Նա ընթացել է գերեզմանոցի ուղղությամբ, որտեղից լսվել են ձայներ: Այնտեղ նա գտել է Սանդրո Գիրգվլիանիին, որը պառկած էր գետնին, և Լ.Բ.-ին՝ կռվի մեջ: Նրա գործընկերները զբաղված էին համապատասխանաբար Լ.Բ.-ով: Սանդրո Գիրգվլիանին, այդուհանդերձ, կրկին վեր է կացել, և հարձակվել իր վրա: Նրանք սկսել են կռվել: Սանդրո Գիրգվլիանիի հագուստը պատռվել է կռվի ընթացքում: Մի պահ Մ.Բ.-ն կարծել է, որ տեսել է դանակ Սանդրո Գիրգվլիանիի ձեռքում: Նա հանել է իր զենքը և օդ կրակել: Դա այն ժամանակ էր, երբ Սանդրո Գիրգվլիանին փորձել է փախուստի դիմել: Կռիվը տևել է 15 րոպեից ոչ ավելի:
76. Մ.Բ.-ն նշել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր գործընկերները չեն գործադրել որևէ զենք, և որ ինքը կարող է միայն եզրակացնել, որ փախուստի դիմելուց հետո Սանդրո Գիրգվլիանին վնասվել է գերեզմանները շրջափակող երկաթյա լարերով կամ հատապտուղների թփերով:
77. 2006 թվականի մարտի 6-ին հարցաքննվելու ընթացքում Ա.Գ.-ն հաստատել է Գ.Ա.-ի կողմից դեպքի վերաբերյալ ներկայացված դիրքորոշումը: Նա նույնպես ասել է, որ ինքը և իր գործընկերները Սանդրո Գիրգվլիանիին և Լ.Բ.-ին ներկայացել են որպես Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ: Նա ասել է, որ Սանդրո Գիրգվլիանին և Լ.Բ.-ն նստել են մեքենան իրենց իսկ կամքով: Ա.Գ.-ն հաստատել է ինչպես Մ.Բ.-ն, որ այդ գիշերը շատ պարզ էր, և որ ոչ ինքը, ոչ էլ իր գործընկերներից որևէ մեկը չեն ունեցել դանակ կամ այլ սուր-կտրող առարկա:
78. 2006 թվականի մարտի 7-ի հարցաքննության ժամանակ Ա.Ա.-ն տվել է նույն ցուցմունքները, ինչ Գ.Ա.-ն, Ա.Գ.-ն և Մ.Բ.-ն: Ինչ վերաբերում է Սանդրո Գիրգվլիանիի վերքերին, ապա Ա.Ա.-ն ներկայացրել է այն նույն ենթադրությունը, ինչ Մ.Բ.-ն:
79. 2006 թվականի մարտի 7-ին Թբիլիսիի քաղաքային դատախազության դատախազը գործ է հարուցել Գ.Ա.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ա.-ի և Մ.Բ.-ի դեմ դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որը հանգեցրել է մահվան (Քրեական օրենսգրքի 119-րդ հոդված), և մի խումբ անձանց կողմից կանխամտածված կեղծ ձերբակալման համար՝ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ (Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2 (a), (c) և (h) կետեր): 2006 թվականի մարտի 8-ին նրանք կալանավորվել են:
80. 2006 թվականի մարտի 8-ին Լ.Բ.-ն առանց փաստաբանի ներկայության, կանչվել է «չորս անձանց» ճանաչման, որոնք վերջինն էին եկել գերեզմանոց: Համաձայն այդ քննչական միջոցի ձայնագրման՝ Լ.Բ.-ին ներկայացված չորս անձանց շարքում Օ.Մ.-ն եղել է ձախից երրորդը: Դատախազը Լ.Բ.-ին հրավիրել է սենյակ և խնդրել ուշադիր նայել չորրորդ անձին: Լ.Բ.-ն կասկածել է մինչ ասելը՝ «Ես չեմ կարող լինել 100 տոկոսով համոզված…տղամարդիկ պետք է որ ավելի խոշոր լինեին, բայց ես չգիտեմ…, ես չեմ հիշում, ես կարող էի ասել, որ դա կարող էր լինել ձախից երկրորդ տղամարդը կամ ձախից երրորդը»: Դատախազը պատասխանել է՝ «այսպիսով դուք վստահորեն չեք ճանաչում այս չորս տղամարդկանցից որևէ մեկին, սակայն երկու տղամարդիկ, որոնց դուք ցույց տվեցիք, կարող էին նման լինել կռվի մասնակցին, որը վերջինն է ժամանել գերեզմանոց»: Ապա դատախազը տվել է նրան արձանագրությունը` ստորագրելու, դրանցում ներառելով իր կողմից թելադրված նախադասությունները. «Ինձ ներկայացված չորս անձանցից ես չեմ կարող ճանաչել որևէ մեկին, ով 2006 թվականի հունվարի 28-ին կատարել է հանցագործություն իմ և Սանդրո Գիրգվլիանիի նկատմամբ»: Ապա դատախազը խնդրել է Լ.Բ.-ին սկսել նոր պարբերություն, ինչը և Լ.Բ.-ն արել է: Լ.Բ.-ի կողմից արտահայտված կասկածները և նմանությունների առթիվ արված հայտարարությունները չեն նշվել քննության արձանագրության մեջ, որը ներառում է ևս մեկ սխալ. համաձայն արձանագրության՝ Օ.Մ.-ն շարքում է եղել աջից երրորդը, այլ ոչ թե՝ ձախից, ինչպես երևում է տեսաձայնագրությունից:
81. 2006 թվականի մարտի 8-ի հարցաքննության ժամանակ «Չարդին» սրճարանի բարմենը բացատրել է, որ սովորաբար իրենց մոտ երաժշտությունը հնչել է, քանի դեռ իրենք ունեցել են հաճախորդ: Վկա Ռ.Ա.-ն ասել է, որ հարվածային գործիքով նվագողն ուրբաթ օրերին և հանգստյան օրերին նվագել է բոնգո հարվածային գործիքով ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 2-ը: դիտարկվող երեկո Ռ.Ա.-ն ճանաչել է Գ.Դ.-ին և Օ.Մ.-ին, հենց նրանք են մտել սրճարան: Չնայած որ աղմուկի պատճառով ինքը չէր կարող լսել որևէ վեճ, այդուհանդերձ, Ռ.Ա.-ն կարող էր հեշտությամբ հայտարարել, որ Սանդրո Գիրգվլիանիի կամ Գ.Դ.-ի, Օ.Մ.-ի և նրանց ընկերների սեղանների շուրջ որևէ խնդիր չի առաջացել: Գ.Դ.-ի ընկերներից մեկը, ում անունը նա չէր կարողացել հիշել, հարցրել է իրեն, թե ինչ տեսակի ծխախոտներ են իրենք վաճառում: Քանի որ ինքը չի ունեցել այդ անձի ուզած ծխախոտը, վերջինս գնացել է այն փնտրելու այլ տեղում:
82. 2006 մարտի 8-ին սրճարանի հաշվապահը, սպասավոր Լ.Մ.-ն, մի կին սպասավոր և սրճարանում գտնվող երեք մենեջերները ևս հարցաքննվել են: Նրանք բոլորն էլ ասել են, որ այդ երեկո չի եղել որևէ խնդիր: Լ.Մ.-ն ասել է, որ նա գիտեր Գ.Դ.-ին, որը նստած էր թիվ 5 սեղանի շուրջ ինչ-որ ընկերների հետ: Նրանք դեռ այդտեղ են եղել, երբ ինքն ավարտել է աշխատանքը գիշերվա ժամը 3.30-ին: Ըստ Լ.Մ.-ի՝ երաժշտությունը սրճարանում հնչել է երեկոյան ժամը 10-ից մինչև գիշերվա 2-ը:
83. Չնայած համապատասխան արձանագրություններում նշվածի, վերոհիշյալ հարցաքննությունների տեսաձայնագրությունները չեն ներառվել Դատարանին ներկայացված քրեական գործի նյութերում:
84. 2006 թվականի մարտի 9-ին փորձաքննության ընթացքում Լ.Բ.-ն ասել է, որ երկու տղամարդիկ, որոնք դուրս են բերել իրեն ավտոմեքենայից և ծեծել, մնացել են իր հետ մինչև վերջ: Փոքր-ինչ հեռվից նա կարողացել է տեսնել Սանդրո Գիրգվլիանին, որը պառկած էր գետնին և ձեռքերով փակել էր դեմքը` քանի դեռ տղամարդը պահել էր նրան մեքենայի մեջ՝ ստիպելով լուռ մնալ: Լ.Բ.-ն նաև ասել է, որ կռվողներից չորրորդը հնարավոր է, որ գերեզմանոց է հասել իրենցից տասը րոպե հետո: Մինչև Սանդրո Գիրգվլիանիի փախուստի դիմելը Լ.Բ.-ն լսել է սարսափելի բղավոցներ և կրակոց օդում: Համաձայն այդ քննչական միջոցառման տեսաձայնագրության՝ Լ.Բ.-ն ասել է, որ երբ ինքը փորձել է կրկին ոտքի կանգնել` սկսել է կանչել Սանդրո Գիրգվլիանիին՝ հուսալով գտնել վերջինիս: Ինքը շարունակել է կանչել նրան, սակայն` ապարդյուն, որից հետո հասել է ճանապարհին: Քանի որ չի լսվել որևէ պատասխան, ինքն սկսել է քայլել: Նա փորձել է մեքենա կանգնեցնել, սակայն ոչ ոք մեքենան չի կանգնեցրել կիսամերկ տղամարդու համար:
85. 2006 թվականի մարտի 10-ին Լ.Բ.-ն կրկին հարցաքննվել է, առանց պաշտպանի ներկայության, դատախազը պարզապես բացատրել է, որ մինչև հարցաքննությանն անցնելը ինքն ուներ պաշտպան ունենալու իրավունք: Նա հարցաքննվել է, inter alia, համապատասխան մարմիններին և հեռուստատեսությամբ արված հայտարարությունների միջև առկա հակասությունների առթիվ՝ կապված սրճարանից իրենց դուրս գալու պահի հետ: Հեռուստատեսությամբ նա հայտարարել է, որ ինքը և Սանդրո Գիրգվլիանին չեն հանդիպել Գ.Ա.-ին, երբ դուրս են եկել սրճարանից:
86. Ապա Լ.Բ.-ն բացատրել է, որ նախևառաջ, սրճարանում տեղի չի ունեցել որևէ միջադեպ` վեճի կամ կռվի ձևով, սակայն նա չի բացառել «չբացահայտված կոնֆլիկտի» առկայության հնարավորությունն իր ընկերոջ և սրճարանում եղած որոշ մարդկանց միջև: Երկրորդ` երբ իրենք դուրս են եկել սրճարանից, դրսում չի եղել այդ կարգի որևէ միջադեպ կամ խնդիր: Այդուհանդերձ, նա չի բացառել հնարավորությունը, որ իր ընկերն ինչ-որ մեկի հետ վիճել է սրճարանից դուրս գալուց, առանց իրեն որևէ բան ասելու: Ապա դատախազը հիշեցրել է իրեն, որ ինքը կանգնել է զուգարանների մոտ, երբ Սանդրո Գիրգվլիանին իր քայլերն ուղղել է սրճարանից դուրս, և որ ինքը հետևել է նրան, սակայն չի եղել անմիջապես նրա կողքին: Լ.Բ.-ն համաձայնել է, որ որևէ բան կարող էր տեղի ունեցած լինել իր ընկերոջ հետ դուրս գալու ժամանակ, ինչը ինքը չի տեսել: Ապա դատախազը թելադրել է հետևյալ նախադասությունը, որը ձայնագրվել է. «Ես չեմ հիշում, թե երբ եմ գնացել զուգարան: Այդպիսով, ես չեմ կարող ասել, թե արդյոք տեղի է ունեցել որևէ միջադեպ»: Դատախազը բացատրել է, որ «միջադեպ» ասելով` նկատի ունի բառերի փոխանակում: Լ.Բ.-ն համաձայնել է:
87. Պնդելով, թե հնարավոր էր, որ սրճարանից դուրս գալուց կարող էր տեղի ունեցած լինել որևէ միջադեպ, դատախազը հարցրել է Լ.Բ.-ին` արդյոք նա կարող էր հստակ ասել, որ կասկածյալ Գ.Ա.-ն չի եղել այնտեղ, երբ իրենք դուրս են եկել սրճարանից: Լ.Բ.-ն չի կարողացել ասել, թե արդյոք նա եղել է այդտեղ, թե` ոչ:
88. Ապա դատախազը հարցրել է Լ.Բ.-ին` թե կապված հեռուստատեսությամբ վերջինիս հայտարարության հետ, որ Օ.Մ.-ն կարող էր լինել այն մարդկանցից մեկը, ով իրենց ծեծի էր ենթարկել գերեզմանոցում: Դատախազը հիշեցրել է նրան, որ նա չի կարողացել ճանաչել Օ.Մ.-ին 2006 թվականի մարտի 8-ին, և պահանջել է, որպեսզի նա բացատրություն տա: Համաձայն տեսաձայնագրության՝ Լ.Բ.-ն պատասխանել է, որ չնայած ինքը չի կարողացել ճանաչել Օ.Մ.-ին, սակայն չի կարող բացառել այն հնարավորությունը, որ այդ անձը եղել է գերեզմանոցում: Երբ իրեն հարցրել են` արդյոք Օ.Մ.-ն իրոք եղել է այնտեղ, Լ.Բ.-ն կրկնել է, որ ինքը չի կարող ասել, թե նա եղել է այնտեղ: Այդ պատասխանները ձայնագրության մեջ ներառելու համար դատախազը թելադրել է Լ.Բ.-ին հետևյալը. «Ես չեմ կարող համոզված ասել, թե Օ.Մ.-ն չի եղել գերեզմանոցում մեզ ծեծող մարդկանցից մեկը … Ես չեմ կարողացել ճանաչել Օ.Մ.-ին, սակայն ես չեմ կարող բացառել այն հնարավորությունը, թե նա կարող է մասնակցած լինել հանցագործության կատարմանը»:
89. 2006 թվականի մարտի 10-ին երկրորդ դիմողը տեղեկացրել է դատախազին, որ ինքը համաձայն է, որպեսզի իր կինը՝ առաջին դիմողը, հանդես գա որպես քաղաքացիական կողմ, քանի որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետի` երկու ծնողները չեն կարող այդ պահանջել: Առաջին դիմողին տրվել է այդ կարգավիճակը հենց նույն օրը:
90. 2006 թվականի մարտի 11-ին Բ.Ի.-ի կողմից տրված ցուցմունքներն ստուգվել են դեպքի վայրում: Այս երիտասարդ տղամարդը, որն ապրում է Օկրոկանայում, օգնել է Սանդրո Գիրգվլիանիի ընկերոջը գտնել նրա դին: Բ.Ի.-ն ցույց է տվել այն տեղը, որտեղ գերեզմանոցի հետևում հոսող գետի մոտ նա առաջինն է նկատել ձյան վրա առկա արյունոտ մարմնի թողած հետքեր: Սանդրո Գիրգվլիանիի ընկերոջ հետ իրենք գնացել են արյան հետքերով: Երիտասարդը հաստատել է, որ ճանապարհին տեսանելի են եղել միայն մեկ վիրավոր մարդու արյան հետքեր:
91. 2006 թվականի մարտի 13-ին փորձաքննությունը ցույց է տվել, որ հանցագործներին կպահանջվեր 17 րոպե և 33 վայրկյան «Չարդին» սրճարանից 6.3 կմ հեռավորության վրա Օկրոկանայում գտնվող գերեզմանոց գնալու և վերադառնալու համար: Օ.Մ.-ին կպահանջվեր 18 րոպե և 20 վայրկյան հասնելու Բ. սուպերմարկետ, որը գտնվում էր սրճարանից 5.5 կմ հեռավորության վրա:
92. «Չարդին» սրճարանի տնօրինության կողմից 2006 թվականի մարտի 14-ին ներկայացված նամակի համաձայն՝ վերահսկող տեսախցիկը տեսագրել էր միայն բարի զբաղեցրած տարածքը, և չէր տեսաձայնագրել:
93. 2006 թվականի մարտի 15-ի հարցաքննության ժամանակ սրճարանի հսկիչներն ասել են, որ իրենք կանգնած են եղել մուտքի մոտ` երկու դռների արանքում: Երաժշտությունը եղել է բարձր, և մարդիկ ստիպված էին բարձր խոսել իրար լսելու համար: Նրանք հայտնել են, որ սրճարանում չի եղել որևէ միջադեպ: Իրենք չեն կարողացել լսել որևէ վիճաբանություն նաև դրսում` երաժշտության պատճառով: Նրանք կարող էին տեսնել փողոցը մեծ պատուհաններից, սակայն պարտադիր չէ, որ իրենք տեսնեին որևէ վիճաբանություն: Ցանկացած դեպքում իրենց աշխատանքը ոչ թե դրսում է, այլ սրճարանի ներսում, և մուտքի մոտ անցուդարձին հետևելը:
94. 2006 թվականի մարտի 13-ին առաջին դիմողն ասել է, որ դիտել է Թ.Մ.-ի հարցազրույցը հեռուստատեսությամբ, երբ Թ.Մ.-ն ասել է, որ Լ.Թ.-ն՝ Ներքին գործերի նախարարության վարորդը, Թ.Ս.-ի համար գնել է երկու տուփ ծխախոտ երեկոյի սկզբին: Մտածելով, որ երկու ժամը բավական չէր Թ.Ս.-ի համար երկու տուփ ծխախոտ ծխելու համար, առաջին դիմողը միջնորդել է, որպեսզի այդ երեկո ներկա անձինք հարցաքննվեն առ այն, թե ինչու Օ.Մ.-ն սրճարանից դուրս է եկել իրենց որդու և Լ.Բ.-ի հետ միևնույն ժամանակ: Նա նաև պահանջել է, որպեսզի Օ.Մ.-ն հարցաքննվի այն առումով, թե ինչպես է ստացվել, որ Բ. սուպերմարկետի հսկող տեսախցիկը ցույց չի տվել, որ նա սրճարանից դուրս է եկել այդ երեկո:
95. Ապա նա խնդրել է թույլ տալ իրեն մասնակցել վերը նշված քննչական միջոցառումներին՝ համաձայն ՔԴՕ 69-րդ հոդվածի:
96. 2006 թվականի մարտի 15-ին առաջին դիմողի պահանջները մերժվել են դատախազի կողմից այն հիմնավորմամբ, որ վերհանված հանգամանքներն արդեն իսկ պարզաբանվել են, և այլևս կարիք չկա կրկնել համապատասխան քննչական միջոցառումը:
97. Այդուհանդերձ, առաջին դիմողը լսել է, որ իր կողմից 2006 թվականի մարտի 13-ին վերհանված հանգամանքները պարզաբանելու համար դատախազը հարցաքննել է Ա.Կ.-ին և Թ.Մ.-ին, իսկ Դ.Ա.-ին, Վ.Ս.-ին, Թ.Ս.-ին և Գ.Դ.-ին՝ 2006 թվականի հունիսի 20-ին, առանց իրեն տեղեկացնելու կամ քննությանը մասնակից դարձնելու:
(a) Ներքին գործերի նախարարի կնոջ մի խումբ ընկերների կողմից տրված ցուցմունքները
i. Թ.Մ.-ն՝ Սանդրո Գիրգվլիանիի ընկերուհին
98. 2006 թվականի մարտի 13-ի հարցաքննության ժամանակ Թ.Մ.-ն հայտարարել է, որ 2006 թվականի հունվարի 27-ին, մոտավորապես ժամը 10.30-ին իր ընկեր Ա.Կ.-ն եկել է իր մոտ`հրավիրելով մասնակցելու երեկոյին: Նա մեծ դժվարությամբ է իր տնից հասել մեքենային, քանի որ Թբիլիսիի փողոցները պատված էին սառույցով: Թ.Մ.-ն տեսել է, որ Ա.Կ.-ն մեքենայում մենակ չէր. մեքենայի մեջ էին նաև Ներքին գործերի նախարարի կինը, ում նա լավ ճանաչում էր Վ.Ս.-ի՝ Ներքին գործերի նախարարության Գլխավոր վարչության տնօրենի հետ, ում նա նախկինում չէր տեսել: Մեքենան վարում էր Վ.Ս.-ի վարորդը: Նրանք ուղղվել են դեպի «Չարդին» սրճարան: Այնտեղ իրենք վերցրել են սեղան, իսկ Ներքին գործերի նախարարի կինը խնդրել է Վ.Ս.-ի վարորդին իր համար գնել Կ. տեսակի ծխախոտներ: Ապա վարորդը՝ Լ.Թ.-ն, դուրս է եկել սրճարանից և մնացել է մեքենայի մեջ ողջ երեկոյի ընթացքում:
99. Մոտավորապես կեսգիշերին Թ.Մ.-ն զանգ է ստացել Սանդրոյից: Կարծես թե նրանք ունեցել են տարաձայնություններ, իսկ նա փորձել է դրանք հարթել: Նա հրաժարվել է տեսնել Սանդրոյին, սակայն վերջինս եկել է սրճարան: Թ.Մ.-ն ստել է` նրան ասելով, թե գտնվում է մեկ այլ սրճարանում` քաղաքի մեկ այլ մասում, և ասել է, որ չի ուզում տեսնել նրան: Զանգին պատասխանելու համար նա դուրս է եկել սրճարանի ընդունարան, որտեղ երաժշտությունն այդքան բարձր չէր:
100. Այդ զանգից 30-40 րոպե անց Դ.Ա.-ն և Օ.Մ.-ն միացել են Ներքին գործերի նախարարի կնոջը և նրա մի խումբ ընկերներին: 5-10 րոպե անց Գ.Դ.-ն նույնպես միացել է նրանց:
101. Մոտավորապես ժամը 1.15 կամ 1.20 Սանդրո Գիրգվլիանին և Լ.Բ.-ն մտել են «Չարդին» սրճարան: Սանդրո Գիրգվլիանին մոտեցել է Թ.Մ.-ին, համբուրել նրան և հարցրել է ողջությունը: Ապա նա մոտեցել և խոսել է այդտեղ գտնվող այլ անձանց հետ, որոնց նույնպես ճանաչել է: 15 կամ 20 րոպե անց նա նշանով հասկացրել է Թ.Մ.-ին, որ ուզում է գնա: Երբ Թ.Մ.-ն հարցրել է, թե ուր է նա գնում, Սանդրո Գիրգվլիանին ասել է նրան, որ հարբած է և ստիպված է գնալ տուն: Այդուհանդերձ, գնալու փոխարեն նա նստել է մոտակա սեղանին` Լ.Բ.-ի հետ, և պատվիրել է սուրճ: Ապա նա նշան է արել Թ.Մ.-ին միանալու իրեն: Թ.Մ.-ն միացել է նրան մի քանի րոպե անց: Դիմողների որդին հարցրել է նրան, թե ովքեր են իր հետ նստած տղամարդիկ: Թ.Մ.-ն ասել է, որ նրանք իր ընկերների ընկերներն են, և իրականում ինքը նրանց չի ճանաչում: Այդպիսով, Սանդրո Գիրգվլիանին հարցրել է նրան, թե ինչու է նա անցկացնում երեկոն օտարների հետ: Նա ասել է, որ դա կարևոր չէ, և զարմացել է, որ նա հասել է «Չարդին» սրճարան իրեն այդ հարցը տալու համար: Սանդրո Գիրգվլիանին այնուհետև հարցրել է նրան, թե նա ինչ է անում «այդ համասեռամոլի հետ»՝ նկատի ունենալով Գ.Դ-ին՝ Ներքին գործերի նախարարի խոսնակին: Ըստ Թ.Մ.-ի՝ իրենց` մոտ 15-20 րոպե տևած զրույցի տոնը «շիկացած» էր և Սանդրո Գիրգվլիանին խոսում էր ժեստիկուլյացիաներով: Մի պահ Ա.Կ.-ն թողել է Ներքին գործերի նախարարի կնոջը և նրա ընկերներին և մոտեցել Թ.Մ.-ին՝ հարցնելու համար` արդյոք ամեն ինչ լավ է: Ապա Թ.Մ.-ն գնացել է զուգարան, իսկ վերադառնալիս հարցրել է Թ.Մ.-ին, թե ինչ է նա անում: Թ.Մ.-ն ասել է, որ շուտով կվերադառնա իր սեղանակիցների մոտ: Խոսակցության վերջում Սանդրո Գիրգվլիանին առաջարկել է Թ.Մ.-ին գնալ սրճարանից իր հետ միասին: Նա ասել է, որ կմիանա նրան ավելի ուշ և խնդրել է զանգահարել իրեն մեկուկես ժամ անց: Ապա Թ.Մ.-ն վերադարձել է իր սեղանակիցների մոտ: Ներքին գործերի նախարարի կինը հարցրել է նրան` արդյոք «ամեն ինչ նորմալ է»: Թ.Մ.-ն պատասխանել է, որ ամեն ինչ լավ է:
102. Տասը րոպե անց Սանդրո Գիրգվլիանին և Լ.Բ.-ն պատրաստվել են գնալ սրճարանից: Դուրս գալու ճանապարհին Սանդրո Գիրգվլիանին ձեռքով ցտեսություն է արել Թ.Մ.-ին, որը պատասխանել է նրան և ասել, որ ավելի ուշ կմիանա նրան:
103. Թ.Մ.-ն հայտնել է, որ մինչ նա արել է «Ես կտեսնեմ քեզ ավելի ուշ» արտահայտությունը, նա լսել է, թե ինչպես է Ներքին գործերի նախարարի կինը խնդրում Օ.Մ.-ին գնել իր համար ինչ-որ ծխախոտ, քանի որ տուփի մեջ մնացել էր 2 կամ 3 հատ: Օ.Մ.-ն, որը նստած էր Թ.Մ.-ի կողքին, վեր է կացել և փակել Թ.Մ.-ի տեսադաշտը: Նա ստիպված է եղել թեքվել, որպեսզի ասի Սանդրո Գիրգվլիանիին, որ կմիանա նրան ավելի ուշ: Օ.Մ.-ն գնացել է ելքի ուղղությամբ` Սանդրո Գիրգվլիանիի և Լ.Բ.-ի հետ միևնույն ժամանակ: Թ.Մ.-ն չի կարողացել իր նստած տեղից տեսնել դուռը, ուստի չի նկատել, թե ով է առաջինը դուրս եկել՝ Օ.Մ.-ն, թե՝ Սանդրո Գիրգվլիանին և նրա ընկերը: Նրան տեսանելի չի եղել նաև զուգարանների դուռը, և հաստատել է, որ չի տեսել, թե ինչպես է երեք տղամարդկանցից մեկը մտնում զուգարան մինչև սրճարանից դուրս գալը:
104. Թ.Մ.-ն սպասել է Սանդրո Գիրգվլիանիի զանգին, ինչպես որ իրենք պայմանավորվել էին՝ անընդհատ նայելով ժամացույցին: Այդ իսկ պատճառով նա համոզված կարող էր ասել, որ Օ.Մ.-ն, որը սրճարանից դուրս էր եկել Սանդրո Գիրգվլիանիի և Լ.Բ.-ի հետ միևնույն ժամանակ, բացակայել էր 30-40 րոպե: Երբ Սանդրո Գիրգվլիանին իրեն չի զանգահարել, Թ.Մ.-ն բարկացել է և ասել, որ գնում է: Ա.Կ.-ն ասել է, որ իրենք բոլորն էլ շուտով կգնան: Թ.Մ.-ի մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ նրանք սպասում էին Օ.Մ.-ի վերադարձին` մինչև սրճարանից դուրս գալը:
105. Օ.Մ.-ն վերադարձել է մոտավորապես 30-40 րոպե անց` ձեռքին ծխախոտները: Նա ուներ մրսած տեսք: Թ.Մ.-ն հարցրել է` արդյոք դրսում ցուրտ է: Նա պատասխանել է՝ այո: Նա բացատրել է, որ մոտակայքում չի եղել Կ. տեսակի ծխախոտ, ուստի ստիպված գնացել է ավելի հեռու՝ Բ. սուպերմարկետ՝ այդ տեսակի գնելու համար:
106. Մոտավորապես ժամը 2.50 –ին երեկույթը մոտեցել է ավարտին, իսկ մոտ ժամը 3-ին նրանք բոլորն էլ պատրաստվել են դուրս գալ: Վ.Ս.-ի վարորդը Թ.Մ.-ին և Ա.Կ.-ին տարել է տուն: Դ.Ա.-ն տուն է տարել Ներքին գործերի նախարարի կնոջը:
107. Երբ Թ.Մ.-ն հասել է տուն` ժամը 3.10 էր:
108. Պատասխանելով դատախազի հարցին՝ Թ.Մ.-ն ասել է, որ ինքը լարված զրույց է ունեցել Սանդրո Գիրգվլիանիի կամ նրա ընկերոջ հետ: Նրանցից մեկին «համասեռամոլ» անվանելուց բացի, Սանդրո Գիրգվլիանին չի վիրավորել իր հետ եղած անձանցից որևէ մեկին: Պատասխանելով մեկ այլ հարցի՝ Թ.Մ.-ին ասել է, որ 80 տոկոս հավանականություն կար, որ իր հետ եղած անձանցից որևէ մեկը չէր կարող լսած լինել այդ վիրավորանքը, քանի որ Սանդրո Գիրգվլիանին խոսում էր նորմալ տոնով, իսկ երաժշտությունը շատ բարձր էր: Նա նաև ասել է, որ երբ ինքը վերադարձել է իր ընկերների մոտ` չի ասել նրանց, թե ինչպես է Սանդրո Գիրգվլիանին անվանել Գ.Դ.-ին: Ապա նա հայտնել է, որ որևէ շփում չի եղել դիմողների որդու և Լ.Բ.-ի ու մյուս սեղանի շուրջ նստած իր ընկերների միջև:
109. Հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ Թ.Մ.-ն հայտնել է, որ Օ.Մ.-ն հետևել է Սանդրո Գիրգվլիանիին և Լ.Բ.-ին սրճարանից դուրս գալուց հետո:
110. «Բ» սուպերմարկետի վերահսկող տեսախցիկի տեսաձայնագրության համապատասխան հետազոտությունը ցույց չի տվել, որ Օ.Մ.-ն դուրս է եկել սրճարանից այդ երեկո:
ii. Ա.Կ.-ն՝ Թ.Մ.-ի ընկերը
111. 2006 թվականի մարտի 13-ի հարցաքննության ժամանակ Ա.Կ.-ն հայտնել է, որ ինքը և իր ընկերները գնացել են Թ.Մ.-ի մոտ մոտավորապես երեկոյան ժամը 10.30-ին: Նա ասել է, որ հստակ չի նկատել, թե Թ.Մ.-ն երբ է սեղանակցել Սանդրո Գիրգվլիանիին: Այդուհանդերձ, պարոն Գիրգվլիանիի և Թ.Մ.-ի միջև տեղի ունեցած 5-10 րոպե տևողությամբ խոսակցությունը եղել է հանգիստ, իսկ Սանդրոն բացարձակապես չի խոսել իրենց հետ եղած անձանցից որևէ մեկի հետ: Ա.Կ.-ն նշել է, որ ինքը չի լսել, որ պարոն Գիրգվլիանին վիրավորի որևէ մեկին: Երբ Թ.Մ.-ն վերադարձել և նստել է իրենց սեղանի շուրջ, Ա.Կ.-ն հարցել է, թե ով է այն երիտասարդը, որի հետ նա զրուցում էր: Թ.Մ.-ն պատասխանել է, որ վերջինս իր ընկերն է, որն ուզում է, որ ինքը գնա նրա հետ: Ա.Կ.-ն ասել է, որ նա կարող էր գնալ: Թ.Մ.-ն լավ տրամադրություն ուներ: Ա.Կ.-ն հաստատել է, որ Օ.Մ.-ն դուրս է եկել սրճարանից Ներքին գործերի նախարարի կնոջ համար ծխախոտ գնելու համար: Նա կարծում է, որ վերջինս բացակայել է 20-25 րոպե: Նա հաստատել է, որ երեկույթի սկզբում Ներքին գործերի նախարարի կինն ունեցել է ծխախոտի մեկ կամ երկու տուփ: Ա.Կ.-ն չի ծխել: Նա կտրականապես հերքել է, թե մոտեցել է Թ.Մ.-ին, երբ վերջինս խոսելիս է եղել Սանդրոյի հետ՝ ստուգելու համար արդյոք ամեն ինչ նորմալ է:
112. Այդ հարցաքննության ձայնագրության համաձայն՝ այդ հարցաքննությունը նկարահանվել է, սակայն ի հակառակն արձանագրությունում նշվածի՝ տեսաձայնագրությունը չի ներառվել Դատարանին ներկայացված քրեական գործի նյութերում:
iii. Դ.Ա.-ն՝ Ներքին գործերի նախարարության Սահմանադրական անվտանգության վարչության պետը
113. 2006 թվականի հունիսի 20-ի հարցաքննության ժամանակ Դ.Ա.-ն կրկնել է, որ Մ.-ի հետ սրճարան է եկել երեկոյան մոտ ժամը 11.30-ին` իր ծառայողական մեքենայով: Նա հաստատել է, որ Ներքին գործերի նախարարի կինը խնդրել է Օ.Մ.-ին գտնել իր համար ինչ-որ Կ. տեսակի ծխախոտ: Դ.Ա.-ն գլխով է արել Օ.Մ.-ին, որպեսզի նա անի այն ինչ խնդրում է Նախարարի կինը, և տվել է նրան իր ծառայողական մեքենայի բանալիները: Դ.Ա.-ն լսել է այնուհետև, որ սրճարանից դուրս Օ.Մ.-ն խնդրել է Դ.Ա.-ի վարորդին վերցնել մեքենան և գնալ ծխախոտ փնտրելու: Ըստ Դ.Ա.-ի՝ Օ.Մ.-ն բացակայել է 20 րոպե և վերադարձել է մի տուփ ծխախոտով, որը, ինչպես ինքն է ասել, «գնել է Բ. սուպերմարկետի հարևանությամբ»: Ըստ Դ.Ա.-ի՝ Օ.Մ.-ն վերադարձել է հանգիստ վիճակում:
114. Դ.Ա.-ն ասել է, որ ինքը չի ծխել այդ երեկո: Նա հաստատել է, որ մի քանի անգամ հեռախոսով խոսել է Գ.Ա.-ի հետ` պարզելու` արդյոք նա չի գալու միանա իրենց: Առաջին անգամ իր գալը հաստատելուց հետո՝ գիշերվա մոտ ժամը 3-ին, Գ.Ա.-ն ասել է, որ չի կարողանա միանալ նրանց: Սրճարան գալուց հետո Դ.Ա.-ն օգտագործել է Օ.Մ.-ի բջջային հեռախոսը` իր սեփական սիմ քարտով, քանի որ իր հեռախոսի մարտկոցը լիցքաթափված էր:
115. Դ.Ա.-ն նշել է, որ իր խմբից ոչ մեկի և այդ սրճարանում ներկա մյուս մարդկանցից որևէ մեկի միջև որևէ վեճ կամ միջադեպ չի եղել:
116. Վերջապես, Դ.Ա.-ն բացատրել է, որ ինքն անմիջապես տեղեկացրել է Ներքին գործերի նախարարին, թե ինչ է իր վարչության շրջանային պետերից մեկը հայտնել իրեն 2006 թվականի փետրվարի 2-ին (տես վերը՝ կետեր 50-52): Նախարարը գրավոր ցուցում է տվել նրան շարունակել քննությունը և բացահայտել գործով ճշմարտությունը:
iv. Վ.Ս.-ն՝ Ներքին գործերի նախարարության Գլխավոր տեսչության տնօրենը
117. 2006 թվականի մարտի 12-ին և հունիսի 20-ին հարցաքննվելու ժամանակ Վ.Ս.-ն հաստատել է այն, ինչ ասել է Թ.Մ.-ն սրճարան ժամանելուց առաջ տեղի ունեցածի մասին: Նա ավելացրել է, այդուհանդերձ, որ մինչև գնալն ինքն անձամբ զանգահարել է Դ.Ա.-ին՝ խնդրելով բերել իր հետ իրենց ընդհանուր ընկեր Գ.Ա.-ին: Ըստ Դ.Ա.-ի՝ Գ.Ա.-ն պետք է որ իրենց միանար, սակայն նա այդպես էլ չի եկել:
118. Վ.Ս.-ն հաստատել է, որ Թ.Մ.-ն մի պահ մոտեցել է մեկ այլ սեղանի, իսկ մեկ այլ պահի Ներքին գործերի նախարարի կինն ուղարկել է Օ.Մ.-ին ծխախոտ բերելու: Ըստ Վ.Ս.-ի՝ Օ.Մ.-ն վերադարձել է 15-20 րոպե անց: Վ.Ս.-ն չի ծխել: Նա նույնպես ասել է, որ սրճարանում տեղի չի ունեցել որևէ միջադեպ կամ վիճաբանություն:
v. Թ.Ս.-ն՝ Ներքին գործերի նախարարի կինը
119. 2006 թվականի հունիսի 20-ի հարցաքննության ժամանակ Թ.Ս.-ն ասել է, որ Վ.Ս.-ն եկել է իրեն և Ա.Կ.-ին վերցնելու իր ծառայողական մեքենայով, որի ղեկին եղել է նրա վարորդը: Ապա նրանք գնացել են Թ.Մ.-ին վերցնելու: Իրենք սրճարան են հասել երեկոյան մոտ ժամը 11-ին: Դ.Ա.-ն և Օ.Մ.-ն հասել են՝ մոտ ժամը 12.30-ին, իսկ Գ.Դ.-ն հասել է մոտ գիշերվա ժամը 1.15-ին: Նրա մնացած ցուցմունքները համընկել են Վ.Ս.-ի ցուցմունքների հետ:
120. Թ.Ս.-ն ասել է, այդուհանդերձ, որ երբ Թ.Մ.-ն վերադարձել և նստել է իրենց սեղանի շուրջ` Սանդրոյի հետ խոսելուց հետո, ինքը հարցրել է` արդյոք, «ամեն ինչ նորմալ է»: Թ.Մ.-ն, որը հանգիստ էր, ասել է, որ ամեն ինչ լավ է: Վ.Ս.-ն հաստատել է, որ ավելի ուշ այդ երեկո ինքը խնդրել է Օ.Մ.-ին գնել իր համար Կ. տեսակի ծխախոտ: Օ.Մ.-ն վերադարձել է 20-25 րոպե անց: Ապա նա հայտնել է, որ սրճարան գալուց մի փոքր անց Վ.Ս.-ի վարորդն իր համար բերել է երկու տուփ ծխախոտ, որոնք նա գնել էր Բ. սուպերմարկետի հարևանությամբ: Թ.Ս.-ն նաև ասել է, որ չի եղել որևէ միջադեպ իր ընկերների և սրճարանում գտնվող մյուս անձանց միջև: Մինչև կեսգիշեր իրենք` բոլորով շնորհավորել են Վ.Ս.-ին ծննդյան օրվա կապակցությամբ:
121. Դ.Ա.-ն տարել է Թ.Ս.-ին տուն իր ծառայողական մեքենայով: Օ.Մ.-ն և Գ.Դ.-ն եղել են իրենց հետ` նույն մեքենայում:
vi. Գ.Դ.-ն՝ Ներքին գործերի նախարարության մամլո քարտուղարը և Նախարարի խոսնակը
122. 2006 թվականի հունիսի 20-ի հարցաքննության ժամանակ Գ.Դ.-ն բացատրել է, որ իր ընկերը՝ Նախարարի կինը զանգահարել է իրեն և ասել, որ ընթրում է «Չարդին» սրճարանում և հրավիրել է իրեն միանալ իրենց: Գ.Դ.-ն հասել է սրճարան մոտ ժամը 23.50: Պատասխանելով դատախազի հարցին՝ Գ.Դ.-ն ասել է, որ սովորաբար ինքը չի ծխում, սակայն այդ երեկո նա ծխել է այն ծխախոտից, որ դրված է եղել սեղանին: Իրոք, այդ երեկո, բացի Դ.Ա.-ից և Վ.Ս.-ի, բոլորը ծխել են նույն ծխախոտից: Մի պահ նա տեսել է, որ այլևս ծխախոտ չկա, սակայն քիչ ուշ ինչ-որ մեկը բերել է այդ ծխախոտներից: Նա չի նկատել, թե ով էր գնացել ծխախոտ գնելու:
123. Գ.Դ.-ն չի իմացել, որ իրենց գործընկեր Գ.Ա.-ին նույնպես սպասել են սրճարանում այդ երեկո: Նա պատկերացում չուներ որևէ միջադեպի մասին, որ տեղի ունեցած լիներ իր ընկերների և սրճարանում գտնվող որևէ այլ անձի միջև այդ երեկոյի ընթացքում, և ինքը չի լսել, որ որևէ մեկն իրեն վիրավորի:
vii. Լ.Թ.-ն՝ Վ.Ս.-ի վարորդը
124. 2006 թվականի մարտի 12-ի հարցաքննության ժամանակ Վ.Ս.-ի վարորդը հաստատել է, որ ինքը Կ. տեսակի երկու տուփ ծխախոտ է բերել Ներքին գործերի նախարարի կնոջ համար երեկույթի սկզբում: Ավելի ուշ, երբ նա սպասել է երեկույթի ավարտին, Օ.Մ.-ն կանչել է իրեն և տարել մոտակայքում գտնվող ավտոկանգառը, որտեղ կանգնած է եղել Դ.Ա.-ի ծառայողական մեքենան: Լ.Թ.-ն փակել է իր մեքենան և մոտեցել է Օ.Մ.-ին: Երբ նա անցել է «Չարդին» սրճարանի կողքով, տեսել է, թե ինչպես է Գ.Ա.-ն արագ քայլում: Նա ողջունել է նրան, բայց պատասխան չի ստացել: Գ.Ա.-ն մենակ էր: Ավտոկանգառում Օ.Մ.-ն ասել է Լ.Թ.-ին, որ ինքը խմել է և չի ուզում վարել Դ.Ա.-ի մեքենան ծխախոտ գնելու համար: Նա խնդրել է Լ.Թ.-ին վարել մեքենան: Իրենք գնել են ծխախոտները Բ. սուպերմարկետի հարևանությամբ: Իրենք վերադարձել են սրճարան մոտ 30 րոպե անց:
(b) Համապատասխան քննչական միջոցառումներ
125. 2006 թվականի մարտի 22-ին Գ.Գ.-ի՝ Սանդրո Գիրգվլիանիի դին հայտնաբերած ընկերներից մեկի ցուցմունքներն ստուգվել են դեպքի վայրում: Նա բացատրել է, որ ոստիկանությունը ժամանել է իրենցից շուտ, և գերեզմանոցում ձյան վրա եղել են բազմաթիվ արյունոտ ոտնահետքեր: Գ.Գ.-ն ցույց է տվել այն տեղը` ծառի տակ, որտեղ ինքը տեսել է արյունոտ դեմքի կարմիր արտատպմանը նման մի բան: Ընկերները շրջել են գերեզմանոցով և սկսել են փնտրտուքը գետի մոտ: Նրանք խնդրել են մի երիտասարդ գյուղաբնակի, որը դուրս էր եկել թռչնաորսի (տես վերը՝ կետ 19) օգնել իրենց: Տղան գտել է մեծ արյան կետ ձյան վրա: Նրանք տեսել են, որ այն տանում է դեպի այլ կետեր, որոնցից մի քանիսը ցույց են տվել, որ Սանդրո Գիրգվլիանին ստիպված պառկել է ձյան վրա, որպեսզի մերթընդմերթ հանգստանա: Մի պահ նրանք հասկացել են, որ հնարավոր է դիմողների որդին ընկել է գետի ժայռից, ապա կրկին փորձել է բարձրանալ անտառ: Անտառի եզրին նա թեքվել է դեպի թփերը և ընկել մոշուտը:
126. 2006 թվականի մարտի 23-ին առաջին դիմողը բողոքել է քննիչին, որ, ի խախտումն Կալանքի մասին օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի, չորս կասկածյալները գտնվել են Թբիլիսիի կալանավայրի նույն թիվ 7 բանտախցում: Նա բողոքել է, որ դա նրանց հնարավորություն է տվել համաձայնեցնել իրենց պատմությունները՝ ճշմարտությունից շեղելու համար: Նա պահանջել է, որպեսզի կալանավորները առանձնացվեն՝ ՔԴՕ 161-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:
127. Նույն օրը առաջին դիմողը նույն միջնորդությունը ներկայացրել է Բ.Ա.-ին՝ Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության պետին, ինչպես նաև Գլխավոր դատախազին:
128. 2006 թվականի մարտի 30-ին առաջին դիմողը բողոքել է Դատախազին առ այն, որ ինքը չի ստացել իր՝ 2006 թվականի մարտի 23-ի բողոքների պատասխանը:
129. 2006 թվականի մարտի 29-ին առաջին դիմողը բողոքել է քննիչին առ այն, որ Բ.Ա.-ն, որը նաև Դ.Ա.-ի եղբայրն է, այնպես է արել, որ չորս կասկածյալներն իրենց հնարավորինս հարմար զգան կալանավայրում, inter alia, թույլ տալով, որ նրանք օգտագործեն ալկոհոլ և դեղեր: Հարևան բանտախցերում գտնվող կալանավորները հաճախ լսել են, թե ինչպես են նրանք ծիծաղում և շատ լավ ժամանակ անցկացնում: Առաջին դիմողը նշել է, որ Բ.Ա.-ն այդպես է նրանց վերաբերվել, որպեսզի հետ պահի նրանց իր եղբոր՝ Դ.Ա.-ի վրա հանցանքը դնելուց: Նա պահանջել է, որպեսզի իշխանությունները դադարեցնեն կասկածյալներին ալկոհոլով և դեղերով ապահովելը և ստուգեն նրանց՝ արյան մեջ ալկոհոլ և թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով: Նա նաև պահանջել է իշխանություններից թույլ տալ իրեն մասնակցելու այդ ստուգմանը՝ որպես քաղաքացիական կողմի ներկայացուցչի:
130. Այս բողոքը մնացել է անպատասխան:
131. 2006 թվականի ապրիլի 27-ին Կալանավայրի սոցիալական ապահովման վարչության պետը տեղեկացրել է առաջին դիմողին, որ, իրոք, չորս կասկածյալները տեղավորված են եղել միևնույն բանտախցում 2006 թվականի մարտի 23-ից, քանի որ Թբիլիսիի թիվ 7 կալանավայրում ընթացել են վերանորոգման աշխատանքներ: Երբ աշխատանքն ավարտվել է, նրանք առանձնացվել են: Կառավարության կողմից Դատարանին ներկայացված փաստաթղթերը հաստատել են, որ կասկածյալները տեղավորված են եղել նույն բանտախցում: Առկա է նաև գրավոր ապացույց առ այն, որ 2006 թվականի փետրվարի 21-ին և մարտի 25-ին մի շինարարական ընկերություն վերանորոգման աշխատանքներ է կատարել թիվ 7 կալանավայրում:
132. 2006 թվականի ապրիլի 28-ին Կալանքի մասին օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետը ենթարկվել է փոփոխության և «միևնույն հանցագործության գործով անցնող անձինք պետք է կալանավորվեն առանձին» արտահայտությունը վերացվել է:
133. Առաջին դիմողը գտել է, որ հարմարավետությունը և թողտվությունը հստակորեն ցույց են տվել, որ իշխանությունները նպատակ են հետապնդել թույլ չտալու, որպեսզի հանցագործության մեղադրանքների մեջ ներգրավվեն ներքին գործերի նախարարության ավագ պաշտոնյաներն ու Նախարարի կինը, որոնք եղել են «Չարդին» սրճարանում: Նա հայտնել է, որ փաստացիորեն Գ.Ա.-ն, Ա.Ա.-ն և Ա.Գ.-ն՝ կասկածյալներից երեքը, գնացել են սրճարան այն բանից հետո, երբ հեռախոսով տեղեկացել են, որ պետք է գան և պատժեն իր որդուն, որը վիրավորել է Ներքին գործերի նախարարի խոսնակին:
134. 2006 թվականի ապրիլի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատախազը պահանջել է Դ.Ա.-ի կողմից ղեկավարվող՝ Ներքին գործերի նախարարության Սահմանադրական անվտանգության վարչությանն իրեն հանձնել գործի նյութերը, որում «Մերսեդես ՄԼ»-ն ներկայացված է եղել որպես ապացույց:
135. Գործի նյութերը ցույց են տվել, որ մեքենան առգրավվել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին: 2005 թվականի դեկտեմբերի 13-ին, երբ տվյալ գործով քննությունը շարունակվում էր, մեքենայի տերը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ բողոքելով, որ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ինքը տեսել է, թե ինչպես են իր մեքենան վարում Թբիլիսիում` նոր համարանիշերով (WAW-293): Նա ասել է, որ ինքը հետևել է մեքենային և նկարել այն, և հարցրել է վարորդին, թե ինչ իրավունքով է նա վարում մեքենան, որն առգրավված է: Ի պատասխան՝ վարորդն սպառնացել է իրեն: Նա ասել է, որ կարող է ճանաչել վարորդին, և պահանջել է, որպեսզի քննությունն սկսվի անհապաղ: 2005 թվականի դեկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազը փոխանցել է բողոքը Ներքին գործերի նախարարության Սահմանադրական անվտանգության վարչությանը՝ «անհապաղ ստուգում կատարելու համար»: Այդուհանդերձ, բողոքողը պատասխան չի ստացել: 2006 թվականի փետրվարի 4-ին քննիչը Գ.Ա.-ից վերցրել է մեքենայի բանալիները` մեքենան Քութաիսի ուղարկելու նպատակով, և պարզել է, որ կողպեքը կոտրված է: Նա անհապաղ տեղեկացրել է այդ մասին Քութաիսիի իր վերադասին և խնդրել է միջոցներ ձեռնարկել:
136. 2006 թվականի մայիսի 1-ին Սանդրո Գիրգվլիանիի և Լ.Բ.-ի գործի քննությամբ զբաղվող քննիչի միջնորդությամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է ազատել չորս կասկածյալներին Ներքին գործերի նախարարությունում իրենց զբաղեցրած պաշտոններից:
137. 2006 թվականի մայիսի 1-ին առաջին դիմողը պահանջել է, որպեսզի Ներքին գործերի նախարարի կինը, Գ.Դ.-ն, Դ.Ա.-ն, Վ.Ս.-ն, Օ.Մ.-ն, Ա.Կ.-ն և Թ.Մ.-ն կրկին հարցաքննվեն իր ներկայությամբ, քանի որ Բ. սուպերմարկետի հսկողության տեսախցիկը ցույց չի տվել, թե ինչպես է Օ.Մ.-ն այնտեղ եկել այդ գիշեր: Նա նշել է, որ նույնատիպ պահանջ նա ներկայացրել է 2006 թվականի մարտի 13-ին, որը մերժվել է այն հիմքով, որ իր վերհանած հանգամանքներն արդեն ստուգվել են: Նա խնդրել է, որպեսզի իրեն տեղեկացնեն քննչական միջոցառումների մասին, որոնք օգնել են պարզել իր կողմից վերհանված հանգամանքները, ինչպես նաև համապատասխան հետևությունները:
138. 2006 թվականի մայիսի 9-ին նրա միջնորդությունը մերժվել է, քանի որ համապատասխան անձինք մի քանի անգամ հստակորեն պատասխանել են դիմողի բողոքում բարձրացված հարցերին: Նրանց ցուցմունքների բովանդակությանը ծանոթանալու համար նա պետք է սպասեր մինչև դրանց՝ դատարանին փոխանցվելը, երբ նա կունենար գործի նյութերին ծանոթանալու իրավունք:
139. 2006 թվականի մայիսի 3-ին քննիչը հրավիրել է դիմողներին և առաջին դիմողի հորը, որպեսզի հարցաքննի դիմողի հրապարակային հայտարարության կապակցությամբ առ այն, որ ինչ-որ մեկն առաջարկել է իրենց ընտանիքին գումար` լռության դիմաց: 2006 թվականի մայիսի 4-ին դիմողները և առաջին դիմողի հայրը բացատրել են, որ իրենք արտահայտում են իրենց խիստ զայրույթն ու զարմանքը, և որ անձը, ով փոխանցել է այդ առաջարկը, կարող էր վտանգել իր կյանքը, եթե ճշմարտությունը բացահայտվեր: Այդ անձն ասել է իրենց, որ եթե իրենք չընդունեն այդ գումարը և չլռեն, նրանց կյանքը կարող է վտանգի տակ դրվել:
140. Գործի նյութերը ցույց են տալիս, որ 2006 թվականի մայիսի 3-ին հետախուզման մարմիններն առաջարկել են չորս կասկածյալներին` վերջիններիս փաստաբանների ներկայությամբ, բանակցություններ մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև: Մասնավորապես, նրանց առաջարկվել է պայմանական ազատազրկում, եթե նրանք բացահայտեն, թե ով է Ներքին գործերի նախարարության պաշտոնյաներից կամ այլ անձանց թվից առնչվել հանցագործությանը:
141. Համաձայն համապատասխան տեսաձայնագրության՝ չորս կասկածյալները հրաժարվել են այդ առաջարկից: Ա.Ա.-ն ասել է՝ «Բոլոր նրանք, ովքեր եղել են այնտեղ, այժմ բանտում են»: Ա.Գ.-ն ասել է՝ «Ես չեմ տալիս անուններ, ինչպես և առաջին հարցաքննության ժամանակ, ես ոչինչ չգիտեմ և չգիտեմ որևէ մեկին, ով կարող էր ներգրավված լինել»: Մ.Բ.-ն հայտարարել է, որ այլևս ոչ ոք, ներառյալ Ներքին գործերի նախարարի կնոջ ընկերները, ներգրավված չի եղել հանցագործության մեջ: Առաջարկը լրիվ կարդալուց հետո նա կրկնել է, որ «չնայած իմ ազատությունը թանկ է ինձ համար», ինքը չի կարող այդ առաջարկն ընդունել: Գ.Ա.-ն ասել է՝ «Ես չեմ կարող նշել որևէ պաշտոնյայի, որը ներգրավված լինի գործի մեջ»: Դատախազը պահանջել է բացատրություն: Գ.Ա.-ն ասել է, որ ինքը չի կարող ընդունել առաջարկը: Դատախազը նրան կրկին հարցրել է. «Դուք նկատի ունեք, որ այլևս ոչ ոք ներգրավված չէ՞»: Գ.Ա.-ն ասել է՝ այո: Դատախազի և իր փաստաբանի օգնությամբ նա ասել է. «Ներքին գործերի նախարարությունից ոչ ոք, ինչպես նաև ոչ մի այլ անձ ներգրավված չէ հանցագործության մեջ, այնպես որ ես չեմ կարող անվանել որևէ մեկի, և պետք է հրաժարվեմ առաջարկից»:
142. 2006 թվականի մայիսի 18-ին հեռախոսային օպերատորներից մեկը դատախազին է տվել մի տեսաերիզ, որում առկա է եղել Գ.Ա.-ի զանգերի ցանկը, որոնք կատարվել են այդ երեկո, ապացուցելով, որ Գ.Ա.-ն կապի մեջ եղել այդ գիշեր՝ ցույց տալով անտենաների գտնվելու վայրը` կապված տարբեր զանգերի հետ: Ցանկը ցույց է տվել, որ Գ.Ա.-ն գտնվել է «Չարդին» անտենայի կողքին գիշերվա ժամը 1.56-ին, ապա 2.17-ին և 2.35-ին նա ունեցել է երկու հեռախոսային խոսակցություն «Օկրոկանա» անտենայով: Ժամը 2.54-ին նա կրկին վերադարձել է Թբիլիսիի կենտրոն միևնույն հրապարակ և «Չարդին» սրճարանի մոտ: Մյուս զանգերի համարները նույնպես նշվել են, բայց ոչ վերը նշված երկու զանգերը: Այդուհանդերձ, այս տեղեկության խաչաձև համադրումը մեկ այլ տեղեկության հետ` ցույց է տվել, որ ժամը 2.17-ին և 2.35-ին Դ.Ա.-ն զանգահարել է Գ.Ա.-ին Օկրոկանայում:
143. 2006 թվականի մայիսի 16-ին չորս կասկածյալները հրաժարվել են իրենց ցուցմունքները դեպքի վայրում ստուգելուց:
4. Դատաքննություն
144. 2006 թվականի հունիսի 21-ին գործով նախնական քննությունն ավարտվել է: Առաջին դիմողը և Լ.Բ.-ն ստացել են գործի նյութերի հինգ հատորները ծանոթանալու համար: 2006 թվականի հունիսի 22-ին թե Սանդրո Գիրգվլիանիին, և թե Լ.Բ.-ին առնչվող նյութերն ուղարկվել են Թբիլիսիի քաղաքային դատարան:
145. 2006 թվականի հունիսի 20-ին Գ.Ա.-ն, Ա.Ա.-ն, Ա.Գ.-ն և Մ.Բ.-ն մեղադրվել են դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որոնք հանգեցրել են մահվան, և մի խումբ անձանց կողմից կանխամտածված կեղծ ձերբակալման մեջ, որը կատարվել է կյանքի համար վտանգավոր բռնությամբ և այլ անձի սեփականության ոչնչացմամբ (Քրեական օրենսգրքի 119-րդ հոդված և 143-րդ հոդվածի 2(a), (c) և (h) կետեր և 187-րդ հոդվածի 1-ին կետ):Գ.Ա.-ն մեղադրվել է նաև Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Մեղադրական եզրակացությանը կցված են եղել ապացույցներ, որոնք հավաքվել էին դատախազության մարմինների կողմից քննության ընթացքում:
146. 2006 թվականի հունիսի 27-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն սկսել է գործով դատական քննությունը: Քանի որ առաջին դիմողը քննության ընթացքում հնարավորություն չի ունեցել ծանոթանալու գործի նյութերին՝ ԱԴՕ 69(j) հոդվածի համաձայն, և չի տեղեկացվել գործը դատարան ուղարկելու մասին մինչև 2006 թվականի հունիսի 24-ը, նա ասել է, որ իր համար կպահանջվի երեք օր գործի 5-հատորանոց նյութերն ուսումնասիրելու և իր դիրքորոշումը պատրաստելու համար: Այս առթիվ նա նշել է, որ ի տարբերություն քաղաքացիական կողմի, կասկածյալները նախնական քննության ժամանակ ունեցել են գործի նյութերին ծանոթանալու անսահմանափակ հնարավորություն համաձայն ՔԴՕ 76-րդ հոդվածի 3-րդ կետի:
147. 2006 թվականի հունիսի 27-ին նրա միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ առաջին դիմողը և նրա փաստաբանը ունեցել են գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն քննության ընթացքում, ինչպես նաև այն բանից հետո, երբ գործի նյութերը փոխանցվել են դատարանին, և նրանք այդ հնարավորությունը կունենան ողջ դատաքննության ընթացքում:
148. 2006 թվականի հունիսի 27-ի դատական նիստի ընթացքում Լ.Բ.-ն լրիվ ծավալով կրկնել է իր ցուցմունքները, որոնք նա տվել էր նախնական քննության ընթացքում: Նա բացատրել է, որ ինքը և Սանդրո Գիրգվլիանին սրճարանից գնացել են միասին: Գ.Ա.-ն նույնպես եղել է զինված, և թե նա, թե Ա.Գ.-ն ծեծել են իրեն: Զենքի սպառնալիքի ներքո իրեն ստիպել են հանվել: Իրեն ծեծողները դեն են նետել իր զգեստները՝ թողնելով իրեն ներքնազգեստով և գուլպաներով: Ինքը չի կարողացել լիովին ճանաչել Օ.Մ.-ին, այլ միայն 70 տոկոսով է համոզված եղել առ այն, որ նկարում պատկերված տղամարդկանցից մեկը եղել է իրեն ծեծողներից մեկը (տես վերը՝ կետ 80):
149. 2006 թվականի հունիսի 29-ի նիստին Թ.Մ.-ն լիովին հաստատել է քննության ընթացքում տված իր բազմաթիվ ցուցմունքները: Նրա կարծիքով, Սանդրո Գիրգվլիանին գուշակել է, որ ինքը գտնվում է «Չարդին» սրճարանում, քանի որ նա լսել է բոնգո հարվածային գործիքների ձայնն իր հետ ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ (տես վերը՝ կետ 99): Երբ նա խոսել է Սանդրո Գիրգվլիանիի հետ` նրա սեղանի շուրջ, նա նստած է եղել իր ընկերների հանդեպ թիկունքով և չի կարող ասել` արդյոք Գ.Դ.-ն լսել է, թե ինչպես է Սանդրո Գիրգվլիանին իրեն վիրավորել: Թ.Մ.-ն չի ծխել Կ. տեսակի ծխախոտ: Ըստ նրա՝ միայն Նախարարի կինն է ծխել այդ ծխախոտները: Սեղանի շուրջ նստածներից ոչ ոք չի հարցրել` արդյոք Գ.Ա.-ն պետք է իրենց միանար, թե՝ ոչ:
150. 2006 թվականի հունիսի 30-ին Դ.Ա.-ն լիովին հաստատել է քննության ընթացքում տված իր ցուցմունքները: Հատկապես նա կրկնել է, որ բջջային հեռախոսը, որով նա խոսել է սրճարանում, պատկանել է Օ.Մ.-ին, սակայն դրված է եղել իր սիմ քարտը, քանի որ իր հեռախոսի մարտկոցը լիցքաթափված էր եղել: Նա ավելացրել է, որ հեռախոսահամարը (8 77 79 89 60), որն առավել հաճախ է առկա եղել Ներքին գործերի նախարարության՝ այդ երեկո սրճարանում գտնվող աշխատակիցներից յուրաքանչյուրի մտից և ելից զանգերի ցուցակում, պատկանել է Օ.Մ.-ին:
151. Այդուհանդերձ, քրեական գործի նյութերը, որոնք առկա են եղել 2006 թվականի մարտի 2-ի նամակում և տրամադրվել են համապատասխան հեռախոսային կազմակերպության կողմից, համաձայն որի` 8 77 79 89 60 հեռախոսահամարը պատկանել է ոմն Կ.Ն.-ի` «Ֆալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից: Ավելին, հեռախոսազանգերի ձայնագրությունը, որոնք արվել են կամ ստացվել են գործով մի շարք անձանց կողմից, և որոնք տարբեր փուլերում առգրավվել են քննության ընթացքում և կցվել գործի նյութերին, բացահայտել են այն, որ համապատասխան հեռախոսահամարը օգտագործվել է այդ գիշեր.
- Գ.Ա.-ի կողմից՝ ժամը 24.31, 1.04, 1.26, 1.46, 2.01 և 2.12,
- Դ.Ա.-ի կողմից՝ ժամը 1.28,
- Գ.Դ.-ի կողմից` ժամը 1.32, 1.36, 1.45,
- Օ.Մ.-ի կողմից` ժամը 1.26 և 1.27:
Ավելին, այդ ձայնագրությունները նաև ցույց են տվել, որ Գ.Դ.-ն և Վ.Ս.-ն խոսել են նաև այլ հեռախոսահամարով՝ 877 76 76 90, մի քանի անգամ` 1.50-1.55 ընկած ժամանակահատվածում, և որ Դ.Ա.-ն զանգահարել է Գ.Դ.-ին ժամը 1.56:
152. 2006 թվականի հունիսի 30-ին ցուցմունք տալու ժամանակ Նախարարի կինը՝ Թ.Ս.-ն, լիովին հաստատել է քննության ընթացքում իր կողմից տրված տարբեր ցուցմունքները: Նա ավելացրել է, որ իրեն չեն ասել, թե Գ.Ա.-ն նույնպես հրավիրված է եղել երեկույթին: Դ.Ա.-ն հաճախ խոսել է հեռախոսով, սակայն աղմուկի պատճառով ինքը չի լսել, թե ինչ է նա խոսել:
153. 2006 թվականի հունիսի 30-ին Վ.Ս.-ն նույնպես լիովին հաստատել է քննության ընթացքում տրված ցուցմունքները: Նա նշել է, որ լսել է Դ.Ա.-ից, որ Գ.Ա.-ն պետք է որ միանար իրենց սրճարանում:
154. 2006 թվականի հունիսի 30-ին նույնպես Գ.Դ.-ն լիովին հաստատել է քննության ընթացքում տրված ցուցմունքը, ավելացնելով, որ իրեն չի ասվել, որ Գ.Ա.-ն նույնպես հրավիրված է եղել երեկույթին (տես վերը՝ կետ 74): Նա նաև ասել է, որ հնարավոր չէր, որ Դ.Ա.-ն կամ մեկ այլ անձնավորություն օգտագործած լիներ իր հեռախոսը, որը նա թողել է սեղանին: Մի պահ ինչ-որ մեկը զանգահարել է իր համարով՝ խնդրելով խոսել Դ.Ա.-ի հետ: Նա ինքը չի զանգահարել կասկածյալին: Գ.Դ.-ն նաև ավելացրել է, որ ոչ ոք չի վիրավորել իրեն սրճարանում:
155. 2006 թվականի հունիսի 30-ի հարցաքննության ժամանակ Օ.Մ.-ն և Ա.Կ.-ն լիովին հաստատել են քննության ընթացքում իրենց կողմից տրված ցուցմունքները: Օ.Մ.-ն ասել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ սրճարանում իրենց խումբն սպասել է Գ.Ա.-ին: Ա.Կ.-ն ասել է, որ ինքն իսկապես չի կարողացել հիշել, սակայն չի բացառել այն հնարավորությունը, որ ինքը մոտեցել է Սանդրո Գիրգվլիանիի սեղանին՝ Թ.Մ.-ին ինչ-որ բան ասելու համար:
156. 2006 թվականի հուլիսի 3-ի նիստին Լ.Թ.-ն հաստատել է քննության ընթացքում տրված ցուցմունքները: Նա ավելացրել է, որ Օ.Մ.-ն զանգահարել է իրեն ինչ-որ անծանոթ համարով:
157. 2006 թվականի հուլիսի 3-ին Գ.Ա.-ն հաստատել է քննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքները` ավելացնելով, որ որպես Ներքին գործերի նախարարի տեղակալ նա կարիք չունի ստանալու որևէ ցուցում ինչ-որ մեկին ձերբակալելու համար, ով իր քթի տակ խախտում է օրենքը: Այդուհանդերձ, նա ընդունել է, որ ժամանակի ընթացքում խոսակցությունն անցել է սովորական աշխատանքի սահմանները: Սանդրո Գիրգվլիանին վիրավորել է Գ.Դ.-ի մորը և «ԿԳԲ-ի աշխատակիցների մայրերին», որոնք ներկա են եղել սրճարանում: Գ.Ա.-ն ասել է, որ իր ձեռքին չի եղել զենք այդ երեկո: Օկրոկանայի ճանապարհին նա զանգահարել է Գ.Դ.-ի համարին՝ Դ.Ա.-ի հետ զրուցելու համար, որի հետ չի կարողացել խոսել այլ կերպ:
158. Նույն օրը Ա.Ա.-ն, Ա.Գ.-ն և Մ.Բ.-ն հրաժարվել են տալ ցուցմունք և լուռ են մնացել:
159. 2006 թվականի հուլիսի 3-ին առաջին դիմողը միջնորդել է դատարանին` համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 69 (j) հոդվածի, 439-րդ հոդվածի 4-րդ կետի և 485-րդ հոդվածի 2-րդ կետի հետազոտել ստորև նշվող առարկաները հրապարակայնորեն և կողմերի մասնակցությամբ («տասնչորս կտոր»).
i. Լ.Բ.-ի ցուցմունքների ստուգման տեսաձայնագրությունը, որը կատարվել է 2006 թվականի մարտի 9-ին` դեպքի վայրում
ii. Գ.Գ.-ի ցուցմունքների ստուգման տեսաձայնագրությունը, որը կատարվել է դեպքի վայրում` 2006 թվականի մարտի 22-ին
iii. Բ.Ի.-ի ցուցմունքների ստուգման տեսաձայնագրությունը, որը կատարվել է դեպքի վայրում` 2006 թվականի մարտի 11-ին
iv-vii. 2006 թվականի մարտի 6-ի տեսագրությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Լ.Բ.-ն ճանաչում Ա.Ա.-ին, Ա.Գ.-ին և Մ.Բ.-ին
viii. 2006 թվականի մարտի 8-ի տեսաձայնագրությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Լ.Բ.-ն ճանաչում Օ.Մ.-ին
ix. 2006 թվականի մարտի 6-ի տեսաձայնագրությունը, որը ցույց է տալիս Լ.Բ.-ի երկրորդ հարցաքննությունը
x. 2006 թվականի մարտի 6-ի տեսաձայնագրությունը, որը ցույց է տալիս Լ.Բ.-ի լրացուցիչ ցուցմունք տալը
xi. 2006 թվականի մարտի 13-ի երկու տեսաժապավենները, որոնք ցույց են տալիս Թ.Մ.-ի լրացուցիչ ցուցմունք տալը
xii.Մեծահարուստ բիզնեսմեն Բ.Պ.-ի՝ Թբիլիսիից Օկրոկանա գերեզմանոցներ տանող ճանապարհին գտնվող (Թբիլիսի-Կոջորի) տանը տեղադրված անվտանգության տեսախցիկով նկարված պատկերները ներկայացնող խտասկավառակը
xiii. 2006 թվականի մարտի 13-ի չորս խտասկավառակներ, որոնք ձայնագրել են Թ.Մ.-ի լրացուցիչ ցուցմունք տալը,
xiv. Դեպքի վայրում Սանդրո Գիրգվլիանիի տեղաշարժվելու գծագիրը:
160. 2006 թվականի հուլիսի 3-ին դատարանը բավարարել է այդ միջնորդությունը միայն iii և xii կետերում նշված ապացույցների առնչությամբ, սակայն որոշել է հրապարակել միայն համապատասխան տեսանյութերի գրավոր նկարագրությունը: Դատարանը նշել է, որ մարդիկ, որոնց ցուցմունքները ձայնագրվել են այլ խտասկավառակների վրա, արդեն իսկ լսվել են դատարանի կողմից: Ավելին, այս քննչական միջոցառումների ձայնագրությունները, որոնք նկարահանվել են, առկա են եղել գործի նյութերում, իսկ դիմողը երբևէ չի վիճարկել դրանք:
161. 2006 թվականի հուլիսի 5-ին առաջին դիմողը միջնորդել է, որպեսզի գործի նյութերում առկա ապացույցները հրապարակվեն և քննվեն նիստում՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի:
162. Դատարանը մերժել է այդ միջնորդությունը նույն օրը` այն պատճառաբանությամբ, որ ապացույցն արդեն զննվել է հրապարակավ, և այժմ անհրաժեշտ չէ այն կրկին զննել:
163. 2006 թվականի հուլիսի 5-ին Լ.Բ.-ի փաստաբանը միջնորդել է, որպեսզի հեռախոսային երկու օպերատորները ներկայացնեն հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք ստացվել են չորս ամբաստանյալների կողմից, սակայն` նաև յոթ հոգու կողմից, որոնք նստած են եղել նույն սեղանի շուրջ` սրճարանում, ինչպես և Ներքին գործերի նախարարի կինը: Առաջին դիմողը միացել է այս միջնորդությանը՝ բողոքելով, որ գործի նյութերը չեն պարունակել անհրաժեշտ տեղեկություններ հեռախոսազանգերի մասին, որոնք կարող էին արված լինել չորս ամբաստանյալների և նրանց ընկերների միջև կամ ամբաստանյալների միջև, նրանց ընկերների և Վ.Ս.-ի վարորդի միջև, որը սպասել էր մեքենայում: Նա նշել է, որ առանց այդ տեղեկության հնարավոր չէ իմանալ` արդյոք Գ.Ա.-ն իսկապես ունեցել է վեճ իր տղայի հետ, որը կապ չի ունեցել Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ, որոնք նստած են եղել սրճարանում, կամ արդյոք, ինչպես ինքն է կասկածել, իր որդուց վիրավորվելուց հետո աշխատակիցները կանչել են Գ.Ա.-ին՝ Սանդրոյին պատժելու համար:
164. Այդ միջնորդությունը մերժվել է 2006 թվականի հուլիսի 5-ին:
165. 2006 թվականի հուլիսի 5-ի հարցաքննության ընթացքում Լ.Բ.-ն միջնորդել է, որպեսզի իրեն կրկին հարցաքննեն: Ապա նա ասել է, որ այժմ ինքը կրկին է տեսել Օ.Մ.-ին և լսել նրան և զննել նրան, երբ դատարանը լսել է նրան որպես վկայի, և այժմ նա կարող է ասել հստակ, որ նա իսկապես եղել է այն մարդը, որը միացել էր գերեզմանոցում մնացած ծեծողներին և հատկապես կատաղի հարվածներ է հասցրել, երբ հարձակվել է իր և Սանդրոյի վրա: Ապա Լ.Բ.-ն հայտնել է, որ ինքը նաև զննել է Մ.Բ.-ին այն պահից, երբ սկսվել է դատաքննությունը, և համոզվել է, որ հենց նա է եղել չորրորդ անձը, որը եկել է գերեզմանոց մյուսներից հետո, այդ իսկ պատճառով նշել է Օ.Մ.-ին, այլ ոչ թե՝ Մ.Բ.-ին: Լ.Բ.-ն ապա բացատրել է, որ քննության ընթացքում ինքը համոզված է եղել, որ դատախազը և ինքը եղել են իրար կողմից: Ապա, այնուամենայնիվ, նա գիտակցել է, որ դատախազը խիստ կողմ է եղել այն վարկածին, թե Սանդրո Գիրգվլիանիի և Գ.Ա.-ի միջև տեղի է ունեցել վեճ սրճարանի մուտքի մոտ: 2006 թվականի մարտի 6-ին տարբեր անձանց ճանաչման ներկայացնելու ընթացքում դատախազը խորհուրդ է տվել իրեն փաստաբան չպահանջել, քանի որ կասկածյալները հենց նոր ձերբակալվել են, և որևէ ժամանակ չի կորչի: Դատախազը նաև խորհուրդ է տվել Լ.Բ.-ին, որ «ավելի լավ կլինի», եթե ինքը չկարողանա ճանաչել Օ.Մ.-ին:
166. 2006 թվականի հուլիսի 5-ին Լ.Բ.-ի նկատմամբ գործ է հարուցվել արդարադատության ընթացքին խոչընդոտելու համար, մասնավորապես՝ իրար հակասող ցուցմունքներ տալու միջոցով (տես վերը՝ կետեր 194-203):
167. 2006 թվականի հուլիսի 5-ին դատարանի նախագահը որոշել է տրամադրել կողմերին մեկ ժամ իրենց եզրափակիչ ճառերի նախապատրաստման համար: Առաջին դիմողն առարկել է, որ իրեն հարկավոր է մեկ շաբաթ, քանի որ ինքը հնարավորություն չի ունեցել պատշաճ կերպով ծանոթանալու գործի նյութերին` թե այն ժամանակ, երբ գործի նյութերն ուղարկվել են դատարան, թե դատաքննության սկզբում և թե բուն դատաքննության ընթացքում, որը տևել է միայն ինն օր: Որպեսզի ինքը կարողանա պաշտպանել իր իրավունքները` կպահանջվի մեկ շաբաթ:
168. Միջնորդությունը մերժվել է:
169. 2006 թվականի հուլիսի 5-ին Լ.Բ.-ի փաստաբանը, հաշվի առնելով այդ երեկո Գ.Ա.-ի, Դ.Ա.-ի, Գ.Դ.-ի և Օ.Մ.-ի կողմից արված և ընդունված հեռախոսազանգերի առկա ձայնագրությունները, միջնորդել է դատարանին պարտավորեցնել Թբիլիսիի երկու հեռախոսային օպերատորներին տրամադրելու 8 77 79 89 60, 877 48 48 45, 8 99 96 00 07 և 8 99 75 10 89 հեռախոսահամարներն ունեցող բաժանորդների անունները (տես վերը՝ կետեր 150 և 151): Առաջին դիմողը լրացրել է իր միջնորդությունում, որպեսզի Ա.Ա.-ի, Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի, ինչպես նաև Նախարարի կնոջ սեղանի շուրջ նստած մյուս բոլոր անձանց հեռախոսազանգերի ձայնագրությունները: Դատախազն առարկել է, նշելով, որ այդ տեղեկությունը կապ չունի մեղադրանքների հետ:
170. Դատավորը մերժել է այդ միջնորդությունները նույն օրը: Ապա փաստաբանները բացարկ են հայտնել դատավորին այն հիմնավորմամբ, որ եթե նա անհրաժեշտ չի համարել ստանալու գործի համար այդքան կարևոր տեղեկություն, ապա նա լիովին կողմնակալ է և ի վիճակի չէ կայացնելու արդար դատավճիռ: Դատավորը մերժել է այդ բացարկը:
171. 2006 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը, հաշվի առնելով 2006 թվականի ապրիլի 28-ին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի վերացումը, վերաորակել է հանցագործություններն այդ օրենսգրքի 117-րդ հոդվածի 6-րդ կետով: Այդպիսով, Գ.Ա.-ն մեղավոր է ճանաչվել կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ մի խումբ անձանց կողմից դիտավորյալ կեղծ ձերբակալություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2(a), (c) և (h) կետեր), մարմնական վնասվածք հասցնելու համար, որն առաջացրել է մահ (Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 6-րդ կետ), պաշտոնական դիրքի չարաշահում (Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետ): Ա.Ա.-ն, Ա.Գ.-ն և Մ.Բ.-ն մեղավոր են ճանաչվել վերը նշված 143-րդ հոդվածի 2(a), (c) և (h) կետերով, 117-րդ հոդվածի 6-րդ կետով և 187-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ:
172. Գ.Ա.-ն դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման (յոթ տարի` 143-րդ հոդվածի 2(a), (c) և (h) կետերով նախատեսված հանցագործության համար, 6 տարի՝ 117-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված հանցագործության համար, 1 տարի՝ 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար և 1 տարի՝ 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար):
173. Դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը՝ պահանջելով, որպեսզի ազատազրկումն ավելանա համապատասխանաբար՝ մինչև 8 և 9 տարի: Առաջին դիմողը միացել է բողոքին՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի: Նա նպատակահարմար չի գտել ներկայացնելու առանձին բողոք, քանի որ Վերաքննիչ դատարանը քննում է գործը միայն առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված մեղադրանքների շրջանակներում (Քրեական դատավարության օրենսգրքի 450-րդ հոդված), և չէր կարողանալու վերաորակել դրանք որպես դիտավորյալ սպանություն (Քրեական օրենսգրքի 109-րդ հոդված), ինչպես որ ինքը կցանկանար, կամ վերադարձնելու գործը լրացուցիչ քննության (Քրեական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդված և 501-504-րդ հոդվածներ):
174. 2006 թվականի հուլիսի 18-ին դատապարտյալները տեղավորվել են Ավչալայի թիվ 10 բանտում:
175. 2006 թվականի հուլիսի 20-ին և 26-ին ու սեպտեմբերի 11-ին առաջին դիմողը բողոք է ներկայացրել դատարանի նախագահին, ով քննել էր գործն առաջին ատյանի դատարանում, և 2006 թվականին օգոստոսի 3-ին՝ դատարանի քրեական գործերով պալատի նախագահին՝ պահանջելով թույլ տալ ծանոթանալ գործի նյութերում առկա տասնչորս ապացույցներին` մինչև դրանք Վերաքննիչ դատարան ուղարկելը (Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի (j) կետ և 785-րդ հոդվածի 2-րդ կետ):
Դատարանի նախագահը պատասխան չի տվել: Առաջին դիմողը կրկնել է իր բողոքները 2006 թվականի սեպտեմբերի 11-ին: 2006 թվականի սեպտեմբերի 18-ին նրան ասվել է, որ գործի նյութերը, որոնցում առկա են եղել համապատասխան ապացույցները, արդեն ուղարկվել են Վերաքննիչ դատարան:
176. 2006 թվականի հոկտեմբերի 6-ին, 17-ին և 30-ին, նոյեմբերի 24-ին և դեկտեմբերի 8-ին առաջին դիմողը խնդրել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանին իրեն թույլատրել ծանոթանալ տասնչորս ապացույցներին: Նա նշել է, որ 2006 թվականի հուլիսի 3-ին առաջին ատյանի դատարանը մերժել է այդ նույն խնդրանքը, և որ նա 2006 թվականի հուլիսի 20-ին և 26-ին ու սեպտեմբերի 11-ին դիմել է դատարանի նախագահին: Նա նշել է, որ առանց ապացույցներին ծանոթանալու չի կարողանա վերաքննիչ դատարանում պատշաճորեն պաշտպանել իր իրավունքները:
177. Այդ խնդրանքներից ոչ մեկին պատասխան չի տրվել, բացառությամբ 2006 թվականի դեկտեմբերի 8-ի խնդրանքի, որը մերժվել է նույն օրը: Ապա դիմողը բողոքարկել է այդ որոշումը Վերաքննիչ դատարանի որոշման հետ մեկտեղ՝ իրավունքի հարցերով:
178. 2006 թվականի դեկտեմբերի 8-ին դիմողը խնդրել է Վերաքննիչ դատարանին.
- պահանջել բջջային հեռախոսների երկու օպերատորներից տրամադրելու մտից և ելից հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք կատարվել են 2006 թվականի հունվարի 28-ի կեսգիշերից մինչև կեսօր չորս ամբաստանյալների հեռախոսահամարներին, սրճարանում նույն սեղանի շուրջ նստած 7 անձանց, ինչպես նաև Լ.Թ.-ին,
- տրամադրել իրեն Օկրոկանա տանող ճանապարհին մեծահարուստ բիզնեսմենի տան հսկող տեսախցիկով 2006 թվականի հունվարի 28-ին կեսգիշերից մինչև կեսօր արված տեսագրության տեսագրությունը: Դիմողը բացատրել է, որ քննչական մարմինների կողմից միայն գիշերվա ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունն է ներառվել գործի նյութերում, և որ այն ցույց չի տվել այդ ճանապարհի երթևեկությունը մինչև ժամը 2-ը և ժամը 3-ից հետո,
- հարցաքննել Գ.Դ.-ին, Թ.Մ.-ին, Թ.Ս.-ին և Ա.Կ.-ին` ստուգելու համար այդ գիշերվա ընթացքում նշված անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարները:
179. 2006 թվականի դեկտեմբերի 8-ին դիմողի միջնորդությունները մերժվել են:
180. 2006 թվականի դեկտեմբերի 8-ին դիմողը խնդրել է Վերաքննիչ դատարանին` կանչել Ներքին գործերի նախարարության երկու քննիչների, որոնք զբաղվել են գործի քննությամբ մինչև 2006 թվականի մարտի 5-ը, և հարցաքննել նրանց բջջային կազմակերպություններից նրանց առգրաված տեսագրությունների մասին, որոնք, սակայն, չեն ներառվել գործի նյութերում: Նա նաև խնդրել է Վերաքննիչ դատարանին պահանջել այդ տեսագրությունները և ցանկացած այլ ապացույց, որոնք քննիչները կարող էին հավաքած լինել և չներառել գործի նյութերում:
181. Նրա խնդրանքները մերժվել են:
182. 2006 թվականի դեկտեմբերի 11-ին չորս մեղադրյալները հրաժարվել են ներկա գտնվել նիստին և տեղեկացրել են Վերաքննիչ դատարանին, որ կներկայացվեն իրենց փաստաբանների կողմից:
183. Նույն օրը՝ 2006 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Ինչ վերաբերում է Լ.Բ.-ի կողմից Օ.Մ.-ի ճանաչմանը, այն համարել է այդ հայտարարությունն անհիմն՝ նշելով, որ ցանկացած դեպքում Մ.Բ.-ն խոստովանել է, որ հանդիսացել է չորրորդ բռնություն գործադրողը, որը վերջինն է հասել գերեզմանոց: Վերջապես, Վերաքննիչ դատարանը պարզաբանել է, որ առաջին ատյանի դատարանը չի կարողանա քննել Օ.Մ.-ի ներգրավվածությունն այլ կերպ, քանի որ Օ.Մ.-ն այլ կապ չի ունեցել այդ հանցագործության հետ, ինչպես որ հաստատվել է դատաքննությամբ (Քրեական դատավարության օրենսգրքի 450-րդ հոդված):
184. 2006 թվականի դեկտեմբերի 19-ին և 2007 թվականի հունվարի 4-ին առաջին դիմողը դիմել է Վերաքննիչ դատարան՝ խնդրելով թույլ տալ իրեն ծանոթանալ տասնչորս ապացույցներին, որպեսզի կարողանա պաշտպանել իր իրավունքները գոնե վճռաբեկության կարգով: Նրան որևէ պատասխան չի տրվել:
185. 2006 թվականի դեկտեմբերի 21-ին առաջին դիմողը դիմել է Գլխավոր դատախազին՝ պահանջելով, որպեսզի իր որդու գործով ներգրավված քննիչների նկատմամբ հարուցվի քրեական գործ պաշտոնական դիրքի չարաշահման և ապացույցների ոչնչացման համար, մասնավորապես նա նշել է՝
- քանի որ հանցագործների գործողությունները եղել են դիտավորյալ, քանի որ մարմնական վնասվածքները հանգեցրել են մահվան, երբ իր որդին փաստորեն եղել է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործության զոհ, այն է՝ կատարվել է դիտավորյալ սպանություն (կատարված մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ, առանց անձնական շահ հետապնդող հրամանի հիման վրա),
- քանի որ քննչական մարմինները չեն քննել գործի տարբեր հանգամանքներն առ այն, որ Դ.Ա.-ն, Վ.Ս.-ն, Գ.Դ.-ն, Օ.Մ.-ն, Թ.Ս.-ն, Թ.Մ.-ն և Ա.Կ.-ն կամ նրանցից որևէ մեկը ներգրավված են եղել հանցագործության մեջ,
- քանի որ Ներքին գործերի նախարարության քննչական մարմինները, որոնք զբաղվել են գործի քննությամբ 2006 թվականի հունվարի 28-ից մարտի 5-ը, ոչնչացրել են ապացույցները: Մասնավորապես, դիմողը բողոքել է, որ իր մոտ հանկարծակի հայտնվել են Թբիլիսիի քաղաքային դատարանի 2006 թվականի հունվարի 31-ի և փետրվարի 1-ի որոշումները, որն օրինական է համարել նման քննչական միջոցները՝ կապված բջջային հեռախոսների կազմակերպություններից 2006 թվականի հունվարի 10-ին և հունվարի 31-ին Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի հեռախոսների մտից և ելից հեռախոսազանգերի ձայնագրությունները պահանջելու հետ: Այդուհանդերձ, այդ հեռախոսազանգերի ձայնագրությունները, դրանց առգրավման ձայնագրությունը և վերը նշված երկու որոշումները չեն ներգրավվել գործի նյութերում, ուստի դատարանը չի կարողացել դրանք հետազոտել: Քանի որ դրանք առկա չեն եղել գործի նյութերում, դիմողը ենթադրել է, որ ապացույցները պետք է որ ոչնչացված կամ գործի նյութերից հանված լինեն: Իր հերթին 2006 թվականի մայիսի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատախազության քննչական մարմինները միևնույն հեռախոսազանգերի ձայնագրություններից գործի նյութերին կցել են համապատասխան հեռախոսազանգերի ձայնագրությունների մի մասը, մասնավորապես՝ 2006 թվականի հունվարի 28-ի ժամը 1.28-2.58 կատարվածները: Այդ թերի տեղեկությունը, այդուհանդերձ, արդյունավետորեն չի ծառայել քննության նպատակներին:
186. Քանի որ Գլխավոր դատախազը չի պատասխանել որևէ կերպ, դիմողը կրկնել է իր պահանջը 2007 թվականի փետրվարի 16-ին՝ պահանջելով պատշաճ պատասխան:
187. Գլխավոր դատախազը կրկին չի արձագանքել:
188. 2007 թվականի հունվարի 11-ին առաջին դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք 2006 թվականի դեկտեմբերի 11-ի դատավճռի և վերաքննիչ վարույթով կայացված բոլոր որոշումների դեմ, ներառյալ՝ 2006 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը, որով մերժվել է նրա` տարբեր ապացույցների ծանոթանալու միջնորդությունը: Մասնավորապես, նա պահանջել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվի, վերացվեն դատավարական որոշումները, և գործը վերադարձվի Թբիլիսիի վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Դիմողը հայտնել է, որ իր նպատակն է հասնել լիարժեք և բազմակողմանի քննության կատարմանը: Եթե դա կատարվեր ավելի վաղ, կհաստատվեր հանցավոր կապը չորս հանցագործների և Նախարարի կնոջ՝ սրճարանում եղած ընկերների միջև:
189. 2007 թվականի փետրվարի 16-ին առաջին դիմողը խնդրել է Վրաստանի վճռաբեկ դատարանին իր բողոքը քննելիս հնարավորություն տալ իրեն ծանոթանալու տասնչորս ապացույցներին: Նա կրկնել է, որ առանց այդ ապացույցներն ուսումնասիրելու ինքը չի կարող պաշտպանել իր շահերը՝ որպես քաղաքացիական կողմ (Քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետեր, 69-րդ հոդվածի (k) կետ, 447-րդ հոդվածի 1-ին կետ և 185-րդ հոդվածի 2-րդ կետ): Նրա խնդրանքները մնացել են անպատասխան:
190. Լ.Բ.-ն և չորս մեղադրյալները նույնպես ներկայացրել են վճռաբեկ բողոքներ:
191. 2007 թվականի հուլիսի 27-ին Վրաստանի վճռաբեկ դատարանը, որպես վերջին դատական ատյան, գտել է, որ չորս ամբաստանյալների մեղքը` կապված այլ անձի գույքի ոչնչացման հետ (Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետ), հստակ կերպով չի հիմնավորվել, և հանել է նրանց մեղսագրված այդ մեղադրանքը՝ նրանցից յուրաքանչյուրի ազատազրկման ժամկետը նվազեցնելով 6 ամսով, սակայն մնացած մասով թողնելով դատավճիռներն անփոփոխ:
192. Ինչ վերաբերում է ապացույցներին ծանոթանալու` կրկնվող մերժումներին, Վճռաբեկ դատարանը նկատել է, որ հարցը քննվել է առաջին ատյանի դատարանում, և որ առկա չեն եղել հատկապես կարևոր հիմքեր, որոնք կարդարացնեին Քրեական դատավարության օրենսգրքի 553-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հետագա քննությունը: Բացի դրանից, չի ներկայացվել որևէ վերաքննիչ բողոք առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Վերջապես, առաջին դիմողի պահանջների նպատակն է եղել այլ անձանց քրեական հետապնդմանը ներգրավելն այն նույն հիմքերով, ինչ չորս ամբաստանյալներին: Այդուհանդերձ, դատարանը չի հանդիսանում քրեական հետապնդման մարմին` Քրեական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, և նրա եզրահանգումների շրջանակը սահմանափակված է մեղադրական եզրակացության մեջ ներկայացված մեղադրանքներով (հոդված 450):
193. Վճռաբեկ դատարանի որոշումը կողմերին և քաղաքացիական կողմին տրամադրվել է 2007 թվականի հուլիսի 30-ին:
5. Լ.Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարադատության ընթացքին խոչընդոտելու համար
194. Օ.Մ.-ի՝ 2006 թվականի հուլիսի 5-ի նիստում դատապարտվելուց հետո, Լ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ակնհայտորեն հակասական ցուցմունքներ տալով արդարադատության ընթացքին խոչընդոտելու համար (Քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին կետ):
195. 2006 թվականի հուլիսի 11-ին նա հարցաքննվել է այս կապակցությամբ` իր փաստաբանի ներկայությամբ: Նա բացատրել է, որ 2006 թվականի մարտի 6-ին կայացած տարբեր ճանաչումների ժամանակ (տես վերը՝ կետ 56) նա չի ունեցել փաստաբան, որն իրեն խորհուրդ կտար: Մյուս կողմից` քննիչը ճնշում է գործադրել իր վրա և ասել, որ ինքը «պետք է շատ զգույշ լինի, որպեսզի չճանաչի սխալ մարդու, և պետք է շատ լուրջ մտածի»: Լ.Բ.-ն, անկասկած, կարողացել է ճանաչել Գ.Ա.-ին: Քննիչն ապա ասել է նրան, որ մյուս կասկածյալների համար բավարար է, որ նա ասի` արդյոք առկա է եղել ֆիզիկական նմանություն: Լ.Բ.-ն հիշել է, որ երբ իրեն հրավիրել են դատախազի աշխատասենյակ, ինքն ասել է, որ նկարում պատկերված տղամարդը նման է չորրորդ անձին, ով վերջինն է եկել գերեզմանոց, սակայն, քանի որ ինքը համոզված չէր, նախընտրել է չվկայել այդ մասին: Նա իսկապես չի կարողացել փարատել կասկածները մինչև այն պահը, երբ տեսել է Օ.Մ.-ին դատարանում ցուցմունք տալիս: Միայն այդ ժամանակ է ինքը համոզվել` տեսնելով, թե ինչպես է Օ.Մ.-ն շարժվում և խոսում, որ նա իրոք եղել է չորրորդ հանցագործը: Այդուհանդերձ, լիովին համոզվելու համար նա խնդրել է առաջին դիմողին տալ իրեն Օ.Մ.-ի ցուցմունք տալու ձայնագրությունը, որը կատարվել է ակնհայտորեն լիակատար գաղտնի կերպով: Ձայնագրությունը մի քանի անգամ լսելուց հետո Լ.Բ.-ն կարողացել է հստակորեն ճանաչել Օ.Մ.-ին: Նա կրկնել է, որ չի կարողացել բացառել այն հնարավորությունը, որ գերեզմանոցում չորս հանցագործներից ավելի մարդ է եղել, սակայն ինքը տեսել է միայն չորսին: Լ.Բ.-ն նշել է, որ ինքը մի քանի անգամ դատարանում ասել է, որ չի իմացել, թե ով է Մ.Բ.-ն: Նա նաև նշել է, որ 2006 թվականի մարտի 6-ին ինքը չի ճանաչել այդ անձին որպես չորրորդ հանցագործ (տես վերը՝ կետ 60): Չորրորդ հանցագործը հարվածել է իր դեմքին, պահել է զենքն իր գլխին և աչքերին ու սպառնացել է, որ կսպանի իրեն: Ապա նա մոտեցել է Սանդրո Գիրգվլիանիին մինչև իրեն կրկին մոտենալը: Ըստ Լ.Բ.-ի` երբ ամեն բան ավարտվել է և ինքը մնացել է մենակ` իրեն ծեծողների հետ, Օ.Մ.-ն առաջարկել է իր ընկերներին բջջային հեռախոսներով նկարել իրենց արածը և մերկացված զոհին:
196. Այդ հարցաքննության ձայնագրության վերջում նշվել է, որ փաստաբանը պահանջել է, որպեսզի Լ.Բ.-ին տրվեն մի շարք լրացուցիչ հարցեր, սակայն քննիչը չի բավարարել այդ պահանջը:
197. 2006 թվականի հուլիսի 12-ին Լ.Բ.-ն` որպես կասկածյալ պահանջել է, որ քրեական գործ հարուցվի Օ.Մ.-ի դեմ` իր հետ, որպես քաղաքացիական կողմ, և որ կատարվի բժշկական հետազոտություն` պարզելու համար, թե վատ վերաբերմունքի արդյունքում որքան լուրջ վնասվածքներ է ինքն ստացել 2006 թվականի հունվարի 28-ին:
198. 2006 թվականի հուլիսի 13-ին նրա պահանջը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Լ.Բ.-ի դեմ քրեական գործը հարուցվել է արդարադատության ընթացքին խոչընդոտելու համար: Նրան պարզաբանվել է դատախազության մարմիններին բողոքելու իրավունքի մասին:
199. 2006 թվականի հուլիսի 22-ին Օ.Մ.-ն տվյալ գործով հարցաքննվել է որպես վկա: Նա ասել է, որ 2006 թվականի հունվարի 27-ի երեկույթի ընթացքում Դ.Ա.-ն կանչել է իրեն իր աշխատասենյակ և խնդրել գնալ իր հետ Նախարարության բակ, որպեսզի իրենք միասին վերցնեն ծառայողական մեքենան: Նրանք արդեն եղել են քաղաքում, երբ Դ.Ա.-ն ասել է իրեն, որ ինքը գնում է «Չարդին» սրճարան՝ Վ.Ս.-ի ծննդյան օրը շնորհավորելու համար: Քանի որ Դ.Ա.-ի բջջային հեռախոսի մարտկոցը լիցքաթափված էր, Օ.Մ.-ն տվել է նրան իրենը, իսկ Դ.Ա.-ն դրա մեջ տեղադրել է իր սիմ քարտը: Սրճարանում Օ.Մ.-ն հանդիպել է Նախարարի կնոջը, ավելի վաղ հիշատակված երիտասարդ կանանց և Վ.Ս.-ին: Օ.Մ.-ն պատվիրել է ալկոհոլային խմիչք: Սրճարան ժամանելուց մեկուկես ժամ անց Նախարարի կինը խնդրել է իրեն գնել իր համար Կ. տեսակի ծխախոտ: Դ.Ա.-ն տվել է նրան իր մեքենան: Նա խմում էր և չէր ուզում վարել մեքենան: Մինչև սրճարանից դուրս գալը նա գնացել է զուգարան: Դրսում նա տեսել է Վ.Ս.-ի վարորդին, որը տարել է իրեն Դ.Ա.-ի մեքենայով՝ ծխախոտ փնտրելու: Նրանք գնել են ծխախոտը Բ. սուպերմարկետի հարևանությամբ: Ապա նա վերադարձել է սրճարան: Նա պետք է որ բացակայած լինի 20-25 րոպե: Ըստ Օ.Մ-ի` 2006 թվականի հուլիսի 5-ին Լ.Բ.-ի կողմից տրված ցուցմունքները սուտ են և առաջին դիմողին և հակակառավարական շարժումները ճնշելու արդյունք են:
200. 2006 թվականի հուլիսի 6-ին առաջին դիմողը դիմել է Գլխավոր դատախազին` պահանջելով, որպեսզի Լ.Բ.-ի՝ 2006 թվականի հուլիսի 5-ի ցուցմունքի լույսի ներքո, և ի հաստատումն Քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 261-րդ հոդվածների և 263-րդ հոդվածի 1-ին կետի` Օ.Մ.-ն անմիջապես ձերբակալվի՝ որպես գլխավոր կասկածյալ և նրա նկատմամբ հարուցվի քրեական գործ, և որ իրեն տրվի քաղաքացիական կողմի իրավահաջորդի կարգավիճակ: Նա պահանջել է, որպեսզի գործը վերցվի Թբիլիսիի քաղաքային դատախազից, որը չի իրականացրել արդյունավետ քննություն, և որ Գլխավոր դատախազն զբաղվի Օ.Մ.-ի գործով:
201. 2006 թվականի հուլիսի 11-ին նրա միջնորդությունը մերժվել է Թբիլիսիի Գլխավոր դատախազի կողմից, որը 2006 թվականի հուլիսի 25-ին տեղեկացրել է առաջին դիմողին, որ Լ.Բ.-ի նկատմամբ քրեական գործի շրջանակներում 2006 թվականի հուլիսի 5-ին նրա կողմից արված հայտարարությունը կստուգվի և կկայացվի «օբյեկտիվ և օրինական» որոշում:
202. 2006 թվականի օգոստոսի 3-ին առաջին դիմողը պահանջել է, որպեսզի Լ.Բ.-ի նկատմամբ քրեական գործը վերցվի Թբիլիսիի քաղաքային դատախազից և հանձնվի Գլխավոր դատախազին: 2006 թվականի օգոստոսի 4-ին այդ միջնորդությունը մերժվել է Գլխավոր դատախազության դատախազի կողմից` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
203. Ոչ առաջին դիմողը, ոչ էլ նրա փաստաբանը չեն պարզել, թե ինչպիսին է եղել Լ.Բ.-ի դեմ քրեական գործի քննության արդյունքը: Ստանալով Կառավարության դիտարկումները (տես ստորև՝ կետ 294)՝ դիմողը նոր իմացել է, որ գործի քննությունը կարճվել է:
6. Դատապարտված անձանց ներում շնորհելը և վաղաժամկետ ազատ արձակումը
204. 2008 թվականի նոյեմբերի 24-ին Վրաստանի Նախագահը որոշել է, 363 այլ բանտարկյալների հետ մեկտեղ ներում շնորհել նաև Գ.Ա.-ին, Ա.Ա.-ին, Ա.Գ.-ին և Մ.Բ.-ին՝ կիսով չափ նվազեցնելով նրանց ազատազրկման մնացած մասը:
205. Քանի որ այդ միջոցը նրանց հնարավորություն է տվել վաղաժամկետ ազատ արձակվել, չորս դատապարտյալները 2009 թվականի օգոստոսի 14-ին դիմել են Արդարադատության նախարարության Ուղղիչ հիմնարկների վարչությանը՝ խնդրելով իրենց ազատ արձակել: Համաձայն նրանց խնդրանքին կից բանտի ղեկավարության փաստաթղթի՝ նրանց վարքագիծը եղել է դրական (հանգիստ, քաղաքավարի և բանտի ղեկավարության հետ լավ հարաբերությունների մեջ) և նրանցից ոչ մեկը չի ստացել որևէ նկատողություն ազատազրկման ընթացքում: Ղեկավարության 2009 թվականի օգոստոսի 21-ի դրական եզրակացության հիման վրա, որը Գ.Ա.-ի, Ա.Ա.-ի, Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի կողմից կատարված հանցագործություններն անվանել է «այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ագրեսիայի դրսևորում, որն առաջացել է լեզվակռվի պատճառով» (եurTierTSelaparakebis niadagze fizikuri Seuracxyofa miayenes moqalaqeebs”), Թբիլիսիի քաղաքային դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 5-ին որոշել է վաղաժամկետ ազատ արձակել չորս դատապարտյալներին: Մասնավորապես, դատարանը նշել է, որ նրանք կրել են իրենց պատժի երկու երրորդը, ինչպես որ նվազեցվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին (Քրեական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 8-րդ կետ), ինչպես նաև հաշվի է առնվել նրանց լավ վարքագիծը: Դատարանի կարծիքով` նրանց ազատազրկման շարունակման կարիքն այլևս չի եղել:
7. Վնասների փոխհատուցման պահանջը
206. 2009 թվականի հուլիսի 6-ին երկրորդ դիմողը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ պահանջելով, որպեսզի չորս տղամարդիկ վճարեն 200,000 վրացական լարի, այն է՝ մոտ 84,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նա ասել է, որ իր միակ որդու սպանությամբ և մինչ մահանալը նրա նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքով իրեն հասցված ցավն անտանելի տառապանքի պատճառ են հանդիսացել, որն իրեն կուղեկցի իր ողջ կյանքի ընթացքում:
207. Իր հայցի քննության համար երկրորդ դիմողն ստիպված է եղել վճարել 3,000 լարի, այն է՝ մոտ 1,262 եվրո՝ որպես պետական տուրք:
208. Առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի փետրվարի 5-ի վճռով չորս դատապարտյալները միասին պետք է դիմողին վճարեին 40,000 լարի, այն է՝ մոտ 16,832 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Որոշվել է նաև պետական տուրքից, որը նա վճարել էր, վերադարձնել 600 լարին, այն է՝ մոտ 254 եվրո:
209. Ինչպես 2010 թվականի դեկտեմբերի 23-ին նշվել է դիմողների կողմից և հաստատվել է 2011 թվականի փետրվարի 24-ին Կառավարության կողմից` այն ժամանակ Թբիլիսիի քաղաքային դատարանի՝ 2010 թվականի փետրվարի 5-ի վճիռը օրինական ուժի մեջ է մտել և ի կատար ածվել:
II. Համապատասխան ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան
А. Քրեական օրենսգիրք
210. 2006 թվականի ապրիլի 28-ի` փոփոխություններ կատարելու մասին օրենքով փոփոխվել են Քրեական օրենսգրքի 109, 117, 119, 143, 187, 333 և 371-1-րդ հոդվածները:
Համաձայն օրենսգրքի համապատասխան դրույթների.
59-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետեր (մինչև 2006 թվականի դեկտեմբերի 29-ի փոփոխությունները)
«Երբ կատարվում են մի քանի հանցագործություններ, պատիժները պետք է նշանակվեն յուրաքանչյուր հանցագործության համար:
Եթե կատարված հանցագործությունները ներառում են միջին ծանրության, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, ամենախիստ պատիժը պետք է կլանի ամենաթեթև պատիժը կամ ամեն հանցագործության համար պատիժները պետք է գումարվեն մասնակիորեն կամ լիովին՝ վերջնական պատիժը որոշելու համար: Այդուհանդերձ, վերջնական ազատազրկման տևողությունը չպետք է գերազանցի 20 տարին»:
59-րդ հոդվածի 1-ին կետ (փոփոխված 2006 թվականի դեկտեմբերի 29-ին)
«Երբ կատարվում են մի քանի հանցագործություններ, պատիժ պետք է նշանակվի յուրաքանչյուր հանցագործության համար, ապա դրանք պետք է գումարվեն՝ վերջնական պատիժը որոշելու համար:
Համաձայն Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի՝ 117-րդ հոդվածի 6-րդ կետով և 143-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունները , ի տարբերություն 187-րդ հոդվածի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվածների, նվազ վտանգավոր քրեական հանցագործություններ են»:
Հոդված 108. Սպանություն
«Սպանությունը պատժվում է 7-15 տարի ազատազրկմամբ»:
Հոդված 109 (մինչև 2006 թվականի ապրիլի 28-ի փոփոխությունը). «Ծանրացնող հանգամանքներում կատարված սպանություն»:
«Սպանություն, որը կատարվել է (…)
(f) առանձին դաժանությամբ (…)
(h) մի խումբ անձանց կողմից;
(i) անձնական շահից ելնելով կամ հրամանով (…)
պետք է պատժվի 10-ից 20 տարվա ազատազրկմամբ կամ ցմահ ազատազրկմամբ:
Հոդված 117 (փոփոխված 2006 թվականի ապրիլի 28-ին և կիրառված տվյալ գործով). «Ծանր մարմնական վնասվածք հասցնելը»
«1. Ծանր մարմնական վնասվածքը (…) , որը դրսևորվել է կյանքի համար վտանգավոր ձևով, պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ:
2. Երբ ծանր մարմնական վնասվածքը հանգեցնում է մահվան, այն պատժվում է 4-6 տարվա ազատազրկման (…),
5. Ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը (…), որը կատարվել է.
(e) մի խումբ անձանց կողմից,
պետք է պատժվի 7-9 տարվա ազատազրկմամբ:
6. Նախորդ կետով նախատեսված հանցագործությունը, երբ այն հանգեցնում է մահվան, պատժվում է 8-10 տարվա ազատազրկմամբ:
7. Ծանր մարմնական վնասվածքը, որը կատարվում է.
(a) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
(b) առանձնակի դաժանությամբ,
(c) անձնական շահից ելնելով կամ հրամանով, (…)
պատժվում է 9-12 տարվա ազատազրկմամբ:
Նախորդ կետով նախատեսված հանցագործությունները մահվան հանգեցնելու դեպքում պատժվում են 10-13 տարվա ազատազրկման»:
Հոդված 119 (վերացել է 2006 թվականի ապրիլի 28-ին). «Մահվան հանգեցրած մարմնական վնասվածքը»
«Ծանր կամ միջին ծանրության մարմնական վնասվածքը, որը հանգեցրել է մահվան, պատժվում է 3-10 տարվա ազատազրկմամբ»:
143-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր (մինչև 2006 թվականի ապրիլի 28-ը). «Կեղծ ձերբակալումը»
«2. Կեղծ ձերբակալումը, որը կատարվել է.
մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (…),
(c) երկու կամ ավելի անձանց նկատմամբ (…),
(h) կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով (…),
պատժվում է 3-10 տարվա ազատազրկմամբ:
3. Նախորդ կետով նախատեսված հանցագործությունը, որը կատարվել է
(a) կազմակերպված խմբի կողմից,
(b) հանգեցրել է տուժողի մահվան (…),
պատժվում է 5-15 տարվա ազատազրկմամբ»:
187-րդ հոդվածի 1-ին կետ (մինչև 2006 թվականի ապրիլի 28-ի փոփոխությունները). «Այլ անձի սեփականությունը ոչնչացնելը»
«Այլ անձի սեփականությունը վնասելը կամ ոչնչացնելը, որը հանգեցրել է կորստի, պատժվում է 100-180 ժամ հասարակական աշխատանքներով կամ մինչև 1 տարի ուղղիչ աշխատանքներով կամ մինչև 3 տարվա ազատազրկմամբ»:
333-րդ հոդվածի 1-ին կետ (մինչև 2006 թվականի ապրիլի 28-ի փոփոխությունները). «Պաշտոնեական դիրքի չարաշահում»
«Պետական ծառայողի կողմից (…) պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց իրավունքների համար կամ՝ հասարակական շահերին կամ պետությանը, պատժվում է տուգանքով (…) կամ մինչև 3 տարվա ազատազրկմամբ և մինչև 3 տարվա՝ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքով (…) »:
371-րդ հոդվածի 1-ին կետ (փոփոխված 2006 թվականի ապրիլի 28-ին). «Էականորեն իրար հակասող ցուցմունք տալը վկայի կամ քաղաքացիական կողմի կողմից»
«1. Վկայի կամ քաղաքացիական կողմի՝ արդարադատությանը խոչընդոտելը էականորեն իրար հակասող ցուցմունքներ տալու ճանապարհով, պատժվում է տուգանքով կամ 1-3 տարվա ազատազրկմամբ:
2. Միևնույն հանցագործությունը, որը կատարվել է անձնական շահից ելնելով կամ մեկ այլ անձի` անձնական դրդապատճառներով, պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ (…)»:
B. Քրեական դատավարության օրենսգիրք («ՔԴՕ»), որը գործել է տվյալ ժամանակահատվածում
211. ՔԴՕ 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, երբ քրեական գործի քննությունն իրականացվում է ներքին գործերի նախարարության կողմից, գործի քննությունը, inter alia, կապված է ոստիկանի, քննիչի կամ ավագ զինծառայողի կամ հատուկ իրավակիրառ մարմնի հետ, պետք է փոխանցվի Գլխավոր դատախազությանը:
Համաձայն ՔԴՕ 68-րդ հոդվածի 2-րդ կետի, եթե հանցագործությունը հանգեցնում է տուժողի մահվան, քաղաքացիական կողմի կարգավիճակ ստանում է նրա մերձավոր ազգականներից մեկը: Եթե ազգականները հանգուցյալի արյունակիցներն են, նրանք պետք է համաձայնության գան այն հարցում, թե իրենցից ով պետք է հանդես գա որպես քաղաքացիական կողմ:
Համաձայն ՔԴՕ 347-րդ հոդվածի 2-րդ կետի, որը թվարկում է տուժողի կամ վկայի իրավունքներն ու պարտականությունները, որը մասնակցել է ճանաչման ներկայացնելուն, չի նշում այն մասին` արդյոք տուժողը կամ վկան պետք է ներկայացվեն փաստաբանի կողմից այդ քննչական գործողության ընթացքում, թե՝ ոչ:
Համաձայն ՔԴՕ 498-րդ հոդվածի և 501-504-րդ հոդվածների՝ դատարանը կարող է քննել գործը միայն դատախազության կողմից մեղադրական եզրակացության մեջ ներկայացված մեղադրանքների շրջանակներում և կայացնել կամ արդարացնող կամ դատապարտող դատավճիռ՝ մեղադրական եզրակացության և գործի նյութերի հիման վրա: Դատարանը չի կարող ուղարկել գործը լրացուցիչ քննության, եթե դատախազն անձամբ դատաքննության ընթացքում չբարձրացնի քրեական պատասխանատվության խստացման հարցը:
ՔԴՕ մյուս դրույթների համաձայն.
25-րդ հոդվածի 1-ին կետ
«Քաղաքացիական կողմերը և նրանց պաշտպաններն ունեն դատախազի կողմից բերված գործին միանալու իրավունք»:
Հոդված 69
«Քաղաքացիական կողմը (…) պետք է իրավունք ունենա. (…).
իր միջնորդությամբ մասնակցելու քննչական գործողություններին,
(j) ստանալու քրեական գործի նյութերի և ապացույցների պատճենները, երբ գործը փոխանցվում է դատարան (…),
(m) մասնակցել գործի դատական քննությանը՝ ներկայացնելով ապացույցներ և հետազոտելով այլոց կողմից ներկայացված ապացույցները (…)»:
Հոդված 261
«Հանցագործության կատարման վերաբերյալ տեղեկություն ստանալիս քննիչը և դատախազն իրենց իրավասության շրջանակներում պետք է հարուցեն գործ (…)»:
263-րդ հոդվածի 1-ին կետ
«Նախաքննությունը պետք է հարուցվի քննիչին կամ դատախազին ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի կողմից հանցագործության կատարման մասին տեղեկություն ներկայացնելու, ԶԼՄ-ներով հայտարարված կամ գործի քննությունն իրականացնողի կողմից քննության ընթացքում հայտնաբերված՝ հանցագործության մասին տեղեկությունների հիման վրա (…)»:
439-րդ հոդվածի 4-րդ կետ
«Դատարանը պետք է երաշխավորի կողմերին ապացույցները ներկայացնելու և նրանց կողմից դրանք հետազոտելու գլխավոր պայմանները՝ անկողմնակալ լինելու իր պարտականությունն իրականացնելիս (…)»:
440-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր
«Գործի քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է ապահովի ապացույցների հետազոտություն` դրանք ուսումնասիրելու (…) կամ անհրաժեշտության դեպքում քննչական միջոցառումների արձանագրությունները կամ այլ փաստաթղթերն ընթերցելու միջոցով:
Նախնական քննության նյութերը պետք է հրապարակվեն դատաքննության ընթացքում միայն տվյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում»:
450-րդ հոդված
«Դատարանը պետք է գործը քննի ներկայացված մեղադրանքների շրջանակներում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատախազությունը փոխում է մեղադրանքները հօգուտ մեղադրյալի»:
484-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր
«կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ դատարանի աշխատողը պետք է ընթերցի գործի նախնական քննության ընթացքում հավաքված և քննչական միջոցառումների նյութերը: Միևնույն ժամանակ պետք է լուծվեն այդ նյութերի վերաբերելիության, թույլատրելիության հարցերը:
Կողմերի ներկայացրած փաստաթղթերը պետք է հրապարակվեն և կցվեն գործի նյութերին»:
485-րդ հոդվածի 2-րդ կետ
«Նախնական քննության ընթացքում գործի նյութեղեն կցված նյութական ապացույցները, ինչպես նաև դատարան կողմերի ներկայացրած ցանկացած նման ապացույց (…) պետք է դատարանի կողմից քննվի նիստերի դահլիճում` կողմերի մասնակցությամբ (…)»:
C. Տվյալ գործով հանցագործությունների համար ազատազրկման կիրառման՝ կողմերի ներկայացրած պրակտիկան
212. Ինչպես ներկայացվել է Կառավարության դիտարկումներում և հաստատվել է Վրաստանի Գերագույն դատարանի համապատասխան դեպարտամենտի կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալներում, 2006 թվականին երեք անձ դատապարտվել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որոնք առաջացրել են մահ (Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 6-րդ կետ), նրանք բոլորն էլ դատապարտվել են 8 տարի ժամկետով ազատազրկման, առանց ներման իրավունքի:
213. Նույն տարի 199 անձ դատապարտվել է խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ դիտավորյալ կեղծ ձերբակալություն իրականացնելու համար (Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ կետ), նրանցից 105-ը դատապարտվել են պայմանական ազատազրկման: Այդ ազատազրկումների տևողությունը եղել է 1-8 տարի, 78-ը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, 36-ը՝ չորս տարի ժամկետով ազատազրկման, իսկ 44-ը՝ հինգ տարի ժամկետով ազատազրկման: 2007 թվականին միևնույն հանցագործությունների համար նախատեսված ազատազրկումները նշանակվել են 3-7 տարով:
214. Նույն 2006 թվականին 32 անձ դատապարտվել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար (Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետ), նրանցից 17-ը դատապարտվել է երկու տարի ժամկետով ազատազրկման, առանց ներման իրավունքի, իսկ 15-ը՝ պայմանական ազատազրկման: Միայն երկու դեպքում է նախատեսվել նաև պետական պաշտոններ զբաղեցնելն արգելելու պատիժ:
215. Կառավարությունը նաև ներկայացրել է մի շարք (30-ից ավելի) դատավճիռներ, որոնք կայացվել են 2006 թվականին առաջին ատյանի տարբեր դատարանների կողմից, inter alia, Քրեական օրենսգրքի վերը նշված երեք դրույթների ներքո: Այդուհանդերձ, այդ դատավճիռներում պարունակվող մեծաքանակ տեղեկությունները չեն ներկայացվել վերլուծական և հակիրճ շարադրանքով, ոչ էլ պարզ է, թե արդյոք այդ դատավճիռներն անփոփոխ են թողնվել վերադաս դատարանների կողմից և այդպիսով մտել օրինական ուժի մեջ:
216. Ի պատասխան Կառավարության դիտարկումների, դիմողները նույնպես ներկայացրել են Վճռաբեկ դատարանի կողմից 2006-2008 թվականներին կայացված մի շարք որոշումներ, որոնցով Քրեական օրենսգրքի մի շարք դրույթների հիմքով, մասնավորապես՝ 117-րդ հոդվածի 6-րդ, 143-րդ հոդվածի 2-րդ և 333-րդ հոդվածի 1-ին կետերի հիմքով ստորադաս դատարանների դատավճիռները թողնվել են անփոփոխ: Այդ հսկայական տեղեկության մեծ մասը չի ներկայացվել վերլուծական և հակիրճ շարադրանքով, ուստի` պարզապես ընկալելի է:
217. Այդուհանդերձ, այդ որոշումների թվում, ինչպես որ ներկայացրել են հենց դիմողները, առկա էր Գ.Զ.-ի գործը, որը գրավել էր Վրաստանի հասարակության ուշադրությունը: Հատկապես, ինչպես որ բացահայտվել է տվյալ գործի նյութերում, փողոցում լեզվակռվի ընթացքում տասնչորսամյա տղան գրպանի դանակով հարվածել է անծանոթի աջ ուսին: Համապատասխան դատաբժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ վնասվածքը եղել է մակերեսային և չի պատճառել լուրջ վնասվածք: Գործողությունը որակվել է որպես սպանության փորձ, և տղան Թբիլիսիի վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի մարտի 19-ի որոշմամբ դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման, առանց ներման իրավունքի: Վրաստանի վճռաբեկ դատարանն իր` 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ այդ դատավճիռը թողել է անփոփոխ:
Իրավունքի հարցեր
I. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
218. Դիմողները գանգատ են ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո առ այն, որ իրենց որդին սպանվել է Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և որ համապատասխան իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի՝ այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:
219. Գտնելով, որ դիմողները բողոքել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի և նյութական և դատավարական հիմքերի ներքո՝ Դատարանը գտնում է, որ նախևառաջ նպատակահարմար է դիտարկել այդ դրույթի դատավարական հիմքը:
A. Ընդունելիություն
220. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատներն ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա Դատարանը գտնում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Ուստի դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
B. Գործի հանգամանքներ
1. Արդյոք մահվան կապակցությամբ քննությունը եղել է արդյունավետ
(a) Կառավարության փաստարկները
221. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողների որդու մահվան կապակցությամբ քննությունը լիովին համապատասխանել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված անկողմնակալության և պատշաճության պահանջներին: Այդ քննությունն իրականացնելու պարտականությունը եղել է միայն միջոցներից մեկը, այլ ոչ թե՝ արդյունքը: Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, այն առարկել է, որ Ներքին գործերի նախարարությունն իրավասու է եղել իրականացնելու քննություն 2006 թվականի հունվարի 28-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի, քանի որ Նախարարության որևէ աշխատակցի նկատմամբ չի եղել նույնիսկ չնչին կասկած այդ ժամանակահատվածում: Նման կասկած առաջացել է միայն 2006 թվականի մարտի 5-ին, և գործն անմիջապես փոխանցվել է Գլխավոր դատախազությանը:
222. Նույնիսկ Նախարարության կողմից համապատասխան քննության իրականացման ձևը, ըստ Կառավարության, բացառում է որևէ կասկած գործի քննության անկողմնակալության առնչությամբ: Օրինակ` հանցագործության կատարման ժամանակ օգտագործված մեքենայի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված բոլոր գործողությունները կատարվել են ժամանակին, և երբ Դ.Ա.-ն՝ Սահմանադրական անվտանգության բաժնի պետը, իր աշխատակիցներից մեկից իմացել է, որ Գ.Ա.-ն՝ իր տեղակալը, հետաքրքրված էր այդ նույն մեքենայով՝ արծաթագույն «Մերսեդես ՄԼ»-ով, որը որպես ապացույց առգրավված էր մեկ այլ հանցագործության կապակցությամբ, պետը հանգել է տրամաբանական հետևության և անմիջապես զեկուցել է Ներքին գործերի նախարարին: Իրոք, ինչպես և հետագայում, պարզվել է,որ Գ.Ա.-ն, Ա.Ա.-ն և Ա.Գ.-ն գնացել են Ներքին գործերի նախարարությունից այդ մեքենայով 2006 թվականի հունվարի 28-ին` մոտավորապես գիշերվա ժամը 1-ին, մինչդեռ համապատասխան հեռախոսազանգերի ձայնագրությունները հաստատել են, որ Գ.Ա.-ի հեռախոսն աշխատել է Օկրոկանայի գերեզմանոցի անտենաների միջոցով` գիշերվա ժամը 2-3: Այդ տեղեկությունը զեկուցվել է Ներքին գործերի նախարարին, որն իր հերթին այն փոխանցել է Գլխավոր դատախազին:
223. Ըստ Կառավարության՝ փաստը, որ որոշ ապացույցներ քննության ընթացքում այդպես էլ չեն ներառվել քրեական գործի նյութերում, մասնավորապես՝ Մ.Բ.-ի և Ա.Գ.-ի ստացած և նրանց կողմից կատարված հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք առգրավվել են դատարանի՝ 2006 թվականի հունվարի 31-ի և փետրվարի 1-ի որոշումների հիման վրա (տես վերը՝ կետ 185), բեկում չեն մտցրել քննության անկողմնակալ և պատշաճ ընթացքում: Դա այդպես է, քանի որ , նախ՝ բացակայող ապացույցը չուներ կարևոր նշանակություն գործի քննության համար, և երկրորդ՝ երբեք ուշ չէր կրկին հավաքել այդ տեղեկությունը, քանի որ համապատասխան հեռախոսազանգերի ձայնագրությունները մնում են բջջային հեռախոսների օպերատոր կազմակերպությունների համապատասխան տվյալների բազայում:
224. Կառավարությունը հայտնել է նաև, որ բոլոր անձինք, որոնց հետ հանցագործները հեռախոսային խոսակցություններ են ունեցել 2006 թվականի հունվարի 28-ին՝ գիշերվա ժամը 24.00-ից մինչև ժամը 15.00, իրականում պատշաճ կերպով բացահայտվել են և հարցաքննվել: Այդուհանդերձ, քանի որ պարզվել է, որ այդ անձինք կապ չեն ունեցել հանցագործության հետ, հարցաքննության ձայնագրությունները կատարվել են առանձին, խորհրդարանական (կոնֆիդենցիալ) «օպերատիվ ձայնագրիչով», որը չէր կարող բացահայտվել՝ ելնելով անձնական գաղտնիության օրինականությունից:
225. Ապա Կառավարությունը հայտնել է, որ դիմողների մտավախություններն առ այն, թե 2006 թվականի մարտի 8-23-ը չորս կասկածյալներին միասին թիվ 7 բանտախցում պահելը խախտել է քննության արդյունավետ ընթացքը՝ լիովին անհիմն են: Նրանց նույն բանտախցում տեղավորելն անհրաժեշտ էր՝ ելնելով այդ ժամանակ բանտում կատարվող վերանորոգման աշխատանքներից և ազատ բանտախցերի բացակայությունից: Քանի որ դիմողների որդու մահը երկրում առաջացրել էր քաղաքական սկանդալ, կասկածյալները չէին կարող տեղափոխվել այլ բանտեր, բացի թիվ 7 բանտից` դրա հատուկ խիստ ռեժիմի նկատառումներից ելնելով, որն ապահովում էր նրանց անվտանգությունը: Կասկածյալները չէին կարող տեղավորվել նաև այլ բանտախցերում այլ բանտարկյալների հետ մեկտեղ, քանի որ նրանք, լինելով մաֆիայի պարագլուխներ, իրական վտանգ էին ներկայացնում կալանավորված իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար: Ամեն դեպքում Կառավարությունը նշել է, որ չորս կասկածյալները հարցաքննվել են 2006 թվականի մարտի 6-ին, այն է՝ մինչև մարտի 8-ը միևնույն բանտախցում տեղավորվելը: Ավելին, չի կարելի պնդել, թե չորս կասկածյալները համաձայնեցրել են իրենց պատմությունները բանտախցում, քանի որ նրանք լռել են ողջ քննության ընթացքում:
226. Ապա Կառավարությունը հայտնել է, որ դիմողների հայտարարությունը՝ «որոշ այլ անձանց» հանցագործության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ, լիովին անհիմն է: Իրականում, ուղղակիորեն և անուղղակիորեն հանցագործության հանգամանքների հետ կապված բոլոր անձինք պատշաճ կերպով բացահայտվել են և հարցաքննվել, այդ անձանց միակարծիք ցուցմունքները համապատասխանում են այն հետևություններին, որոնք արվել են այլ ապացույցների հիման վրա: Կառավարությունը նաև նշել է, որ համապատասխան ներպետական իշխանություններն այնքան հեռու են գնացել իրենց գործողություններում, որ ճշմարտությունը բացահայտելու համար նրանք առաջարկել են չորս մեղադրյալներին գալու համաձայնության, եթե նրանք կբացահայտեին այլ հավանական կասկածյալների:
227. Կառավարությունն ավելացրել է, որ Լ.Բ.-ն չի ներկայացվել փաստաբանի կողմից ճանաչման մի շարք գործողությունների ընթացքում, քանի որ նա հրաժարվել է իր այդ իրավունքից, իսկ համապատասխան ներպետական օրենսդրությունը (Քրեական դատավարության օրենսգրքի 347-րդ հոդված) չի պարտավորեցնում իշխանություններին փաստաբան տրամադրել, ինչպես տուժողի դեպքում:
228. Ինչ վերաբերում է դիմողների՝ գործի նյութերին ծանոթանալու և քննչական միջոցառումներին մասնակցելու հնարավորությանը, Կառավարությունը նշել է, որ որպես քաղաքացիական կողմ նրանք չեն ունեցել նման իրավունք քննության ընթացքում: Այդուհանդերձ, Կառավարությունը գտել է, որ կողմերի հավասարության սկզբունքը կիրառելի չէ այս դեպքում, քանի որ այն գործում է միայն պաշտպանության և մեղադրանքի կողմերի պարագայում, այլ ոչ թե քաղաքացիական կողմի դեպքում: Վրաստանի քրեական դատավարության համակարգը, ըստ Կառավարության, իրենից չի ներկայացնում «տուժողի վրեժ հանցագործի նկատմամբ», հանցագործները պատասխանատու չեն տուժողի նկատմամբ ավելի, քան ողջ հասարակության նկատմամբ: Հետևաբար, տուժողի շահերը համընկնում են դատախազի շահերի հետ, որի մասնակցությունը բավարար է՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո տուժողի շահերը երաշխավորելու համար:
229. Այդպիսով, քաղաքացիական կողմի կարգավիճակ ստանալուց հետո տուժողը կարող էր պահանջել նաև որոշ դատավարական իրավունքներ, ինչպիսիք են քննության ընթացքի մասին տեղեկանալու իրավունքը, ինչպես նաև կարող էր աջակցել դատախազին ճշմարտության բացահայտման գործում: Այդուհանդերձ, քաղաքացիական կողմի իրավունքները չեն կարող հավասարեցվել քննության բուն կողմերի՝ մեղադրյալի և դատախազի իրավունքներին: Կառավարությունը շարունակել է, նշելով, որ տվյալ գործով առաջին դիմողը ստանալով քաղաքացիական կողմի իրավահաջորդի կարգավիճակ` իրավունք է ունեցել ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ, մասնակցելու հավաքված ապացույցների հետազոտությանը, ներկայացնելու տարբեր դատավարական միջնորդություններ՝ ներառյալ տարբեր պետական մարմինների քննությունից հեռացնելու միջնորդությունը, կարծիք ներկայացնելու քննության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ և այլն: Կառավարությունն ավարտել է այն դիտողությամբ, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը հանգուցյալի հարազատներին չի ընձեռում գործի մինչդատական քննության ընթացքում գործի նյութերին ծանոթանալու անսահմանափակ իրավունք, և փաստը, որ տվյալ գործով առաջին դիմողն ունեցել է այդ հնարավորությունը դատական քննության փուլում, բավարար է արդյունավետ քննության համար:
230. Կառավարությունը նաև ավելացրել է, որ թվով տասնչորս ապացույցներին դիմողների չծանոթանալու հանգամանքը չի առաջացրել որևէ իրական խնդիր, քանի որ դատաքննության ընթացքում նրանք ունեցել են հնարավորություն ծանոթանալու բոլոր քննչական միջոցների գրավոր արձանագրություններին, որոնք տեսաձայնագրվել են:
231. Վերջապես, Կառավարությունը հայտարարել է, որ ազատազրկումները համապատասխանում են հանցագործների կողմից կատարված հանցագործությունների ծանրությանը, որոնք ազատ արձակվելուց հետո մի քանի տարի իրավունք չեն ունենալու զբաղեցնելու պետական պաշտոններ: Կառավարությունը նաև մեկնաբանել է, որ 2006 թվականին պաշտոնեական դիրքի չարաշահման համար Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով դատապարտված միայն մեկ անձ է ազատվել պետական պաշտոնից (տես վերը՝ կետ 214):
(b) Դիմողների փաստարկները
232. Դիմողները հայտնել են, որ Քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Ներքին գործերի նախարարությունը չպետք է իրականացներ գործով նախնական քննությունը, քանի որ կար կասկած առ այն, որ Նախարարության ավագ պաշտոնյաներ են ներգրավված այդ հանցագործության կատարման մեջ: Գործի հանգամանքները ցույց են տալիս, որ Նախարարությունը կասկածել է, որ հանցագործությանը մասնակցել են մի քանի աշխատակիցներ, մասնավորապես՝ Գ.Ա.-ն, Ա.Գ.-ն և Մ.Բ.-ն:
Դիմողները նշել են, որ բացի օբյեկտիվության և անկողմնակալության ակնհայտ բացակայությունից, քննությունը չի եղել պատշաճ հետևյալ լուրջ բացթողումների պատճառով:
233. Նախևառաջ, դիմողները բողոքել են, որ դիտարկվող գիշերը «Չարդին» սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի յուրաքանչյուր անդամի կողմից արված և նրանց ստացած հեռախոսազանգերի ձայնագրություններն ամբողջությամբ չեն առգրավվել իշխանությունների կողմից: Ապա նրանք նշել են, որ չորս դատապարտյալների ստացած և նրանց կողմից արված հեռախոսազանգերի ձայնագրությունների միայն մի մասն է ներառվել քրեական գործի նյութերում, և որ քննությունն իրականացնող մարմինն անհրաժեշտ չի համարել առգրավել Թբիլիսի-Կոջորի ճանապարհին տեղակայված հսկող տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնք ցույց էին տալիս, թե ինչ է տեղի ունեցել գիշերվա ժամը 3-ից հետո: Անհրաժեշտ էր ստանալ այդ ժամից հետո արված տեսագրությունները, որպեսզի ստուգվեր` արդյոք Ներքին գործերի նախարարությունից որևէ մեկը գնացել է դեպքի վայր՝ ապացույցները վերացնելու նպատակով, թե՝ ոչ: Դիմողները նաև բողոքել են, որ քննությամբ չի բացահայտվել, թե ով է եղել 8 77 79 89 60 հեռախոսահամարի տերը, որի հետ չորս դատապարտյալները և Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից որոշ աշխատակիցներ պարբերաբար խոսել են այդ երեկոյի ընթացքում: Հատկանշական է, որ այդ համարը հավաքել է Գ.Ա.-ն` գիշերվա ժամը 2.12-ին, այն է` Սանդրո Գիրգվլիանիի և Լ.Բ.-ի առևանգումից քիչ հետո:
234. Դիմողները Դատարանի ուշադրությունն են հրավիրել նաև այն փաստի վրա, որ ստախոսները չեն հաստատել, որ եղել է որևէ վեճ իրենց որդու և Գ.Ա.-ի միջև սրճարանի մուտքի մոտ: Ավելին, քանի որ հաստատվել է, որ Օ.Մ.-ն գնացել է սրճարանից Սանդրոյի հետ միաժամանակ,ուստի նա տեսած կլիներ որևէ միջադեպ: Բացատրությունը, թե Օ.Մ.-ն գնացել է սրճարանից նախարարի կնոջ համար ծխախոտ գնելու համար, նույնպես համոզիչ չէ, քանի որ երեկույթի սկզբում Նախարարի կինն ունեցել է երկու տուփ ծխախոտ, և երկու ժամում հազիվ թե հնարավոր լիներ այդ երկու տուփ ծխախոտը վերջացնել:
235. Դիմողները կրկնել են իրենց բողոքները, որ չորս դատապարտյալները տեղավորվել են նույն բանտախցում տասնհինգ օր շարունակ` նախնական քննության ընթացքում, և այդ ապօրինի միջոցը թույլ է տվել նրանց համաձայնեցնել իրենց սուտ պատմությունները: Ավելին,բանտի տնօրինության կողմից նրանց համար ապահովված բացառիկ հարմարավետությունը նույնպես կարող է մեկնաբանվել որպես նրանց ճշմարտությունը պատմելուց հետ պահելու միջոց:
236. Դիմողները նաև բողոքել են, որ Օ.Մ.-ի նկատմամբ չի իրականացվել քրեական հետապնդում, չնայած որ նա մի քանի անգամ Լ.Բ.-ի կողմից ճանաչվել է որպես հանցագործներից մեկը: Իշխանությունները հրաժարվել են հետևելու քննության երկրորդ ուղղությանը, համաձայն որի` Գ.Ա.-ն չի ունեցել որևէ անձնական վեճ դիմողների որդու հետ, սակայն Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից ինչ-որ մեկը կանչել է Սանդրո Գիրգվլիանիին, որպեսզի պատժի Գ.Դ.-ին վիրավորելու համար: Դիմողները բողոքել են, որ քննչական մարմինները չեն տվել որևէ գնահատական այդ խիստ լուրջ հայտարարություններին:
237. Մտահոգության մեկ այլ լուրջ պատճառ էր այն փաստը, որ դիմողները քրեական գործի քննության ոչ մի փուլում չեն կարողացել ծանոթանալ տասնչորս ապացույցներին: Այդ բացթողումը ոչ միայն ապօրինի է (տես Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի (j) կետը, 439-րդ հոդվածի 4-րդ կետը, 440-րդ հոդվածը և 485-րդ հոդվածի 2-րդ կետը), այլև զրկել են նրանց հայտնաբերելու և մատնանշելու տարբեր քննչական միջոցների ձայնագրությունների և գրավոր արձանագրությունների միջև հակասությունները: Ավելին, առկա են հստակ ցուցումներ առ այն, որ գործի քննությունն իրականացնող քննիչները ոչնչացրել են ապացույցների կարևոր հատվածները: Օրինակ, քանի որ հայտնի չէր, որ քննիչները ստացել են 2006 թվականի հունվարի 31-ին Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի ստացած և նրանց կողմից արված բոլոր հեռախոսազանգերի ձայնագրությունները 2006 թվականի հունվարի 10-31-ը, որպիսի տեղեկությունը երբևէ չի ներառվել քրեական գործի նյութերում: Այդուհանդերձ, այդ տեղեկություններն ստանալու իրավունքը շատ կարևոր էր դիմողների համար, քանի որ այն կարող էր կասկածի տակ դնել քննության վարկածը կատարված հանցագործության մեջ այդ երկու անձանց ունեցած դերակատարության վերաբերյալ:
238. Ի պատասխան Կառավարության փաստարկի, դիմողները հայտնել են, որ հետապնդման իրավասու մարմինները քննություն իրականացնելիս չեն ապահովել փոխհատուցում քաղաքացիական կողմի համար` դատավարական իրավունքներն իրականացնելիս: Նախևառաջ, ոչինչ երբևէ չէր կարող վերականգնել քննության ընթացքում դիմողների կողմից գործի նյութերին չծանոթանալու բացթողումը,որի արդյունքում նրանք բացարձակապես տեղյակ չէին գործի ընթացքին և պատրաստ չէին դատական քննությանը:Նույնիսկ դատական քննության փուլում ներպետական դատարանները նրանց չեն տրամադրել բավարար ժամանակ և հնարավորություններ գործի նյութերին լիովին ծանոթանալու համար: Ավելին, պարզ է, որ դատախազության մարմինները երբևէ չեն եղել դիմողների կողմից, քանի որ չեն բավարարել նրանց բազմաթիվ միջնորդություններից որևէ մեկը՝ կապված լրացուցիչ ապացույցներ հավաքելու և իրենց տարբեր քննչական միջոցառումներին մասնակցելուն թույլ չտալու հետ: Հակառակը, գործի համապատասխան հանգամանքները հստակ ցույց են տվել, որ դատախազությունը կազմել էր միասնական ճակատ դատապարտյալների հետ մեկտեղ` ընդդեմ քաղաքացիական կողմի:
239. Դիմողները նաև բողոքել են, որ իրենց որդու սպանությունը պետք է ներպետական դատարանների կողմից որակվեր որպես դիտավորյալ սպանություն (Քրեական օրենսգրքի 109-րդ հոդված), այլ ոչ թե մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են մահ: Սանդրո Գիրգվլիանիին հասցված վնասվածքների բնույթը հստակ ցույց է տվել, որ հանցագործները նպատակ են հետապնդել սպանելու տուժողին՝ հարվածելով նրան դանակով: Սպանելու մտադրությունն ակնհայտ է նաև այն փաստից, որ հանցագործներից մեկը տուժողներին սպառնացել է զենքով, և նույնիսկ կրակել է: Դիմողները նաև հայտնել են, առանց հետագա բացատրությունների, որ Քրեական օրենսգրքի՝ 2006 թվականի ապրիլի 28-ի փոփոխությունները նպատակ են ունեցել մեղմացնելու չորս դատապարտյալների պատասխանատվությունը: Ապա նրանք առարկել են, որ դատապարտյալների նկատմամբ նշանակված պատիժներն ակնհայտորեն համապատասխան են հանցագործության ծանրությանը: Նկատելով, որ դատապարտյալները զրկվել են հետագայում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` որպես լրացուցիչ պատիժ, դիմողները հայտնել են, որ դա չի բացառում, որ հանցագործները մեկ օր կրկին կստանձնեն պետական պաշտոններ:
240. Վերջապես, մատնանշելով քրեական գործի նյութերում առկա մի շարք հատորներում տարբեր այլ փաստաթղթեր և ներկայացնելով առաջին ատյանի դատարանում գործի քննության տեսագրությունը՝ դիմողները բողոքել են քննության այլ անհամապատասխանությունների կապակցությամբ և կրկնել են, որ դատաքննությունը տարվել է անարդար ճանապարհով:
(c) Դատարանի գնահատականը
i. Ընդհանուր սկզբունքներ
241. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը Պետության վրա պարտավորություն է դնում պաշտպանել կյանքի իրավունքը՝ ապահովելով քրեական իրավունքի արդյունավետ դրույթների առկայությունը՝ կանխելու համար կյանքի դեմ ուղղված հանցագործությունները՝ հիմնվելով այդ դրույթների խախտման համար կանխարգելիչ, վերացնող և պատժիչ մեխանիզմների վրա: Այն նաև պահանջում է, որպեսզի իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն, երբ տեղի է ունենում սպանություն: Նման քննություն իրականացնելու պարտականությունն առաջ է գալիս սպանության և այլ կասկածելի մահվան դեպքերի հետևանքով, երբ հանցագործներն անհատներ են կամ պետական մարմիններ կամ անհայտ են (տես՝ Անգելովան և Ալիևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 55523/00, կետ 92, ՄԻԵԴ 2007‑IX և Րանցևն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի, թիվ 25965/04, կետ 232, ՄԻԵԴ 2010‑... (extracts)) :
242. Քննությունը պետք է լինի արդյունավետ այն իմաստով, որ այն կարողանա հանգեցնել որոշակի փաստերի հաստատմանը և պատասխանատուների բացահայտմանն ու պատժին: Իշխանությունները պետք է ձեռնարկեն իրենց հասու պատշաճ քայլեր՝ դեպքին առնչվող անհրաժեշտ բոլոր ապացույցները ձեռք բերելու համար: Քննության վերաբերյալ եզրակացությունները պետք է հիմնված լինեն համապատասխան տարրերի պատշաճ, օբյեկտիվ և անկողմնակալ հետազոտությունների վրա: Ավելին, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները գերակայում են պաշտոնական քննության ժամանակ, երբ դրանք կիրառվում են ներպետական դատարաններում քննություն իրականացնելիս. քննությունները, ընդհանուր առմամբ, ներառյալ դատական քննության փուլը, պետք է բավարարեն օրենքով նախատեսված կյանքի իրավունքը պաշտպանելու պոզիտիվ պարտականության պահանջներին: Չնայած ոչ բոլոր քրեական հետապնդումների համար է սահմանված բացարձակ պարտականություն` հանգելու դատապարտման կամ որոշակի ազատազրկման, քննության ցանկացած բացթողում, որը կասկածի տակ է դնում գործի հանգամանքների հաստատման և պատասխանատուների բացահայտման հնարավորությունը, չի համապատասխանում արդյունավետության պահանջին: Ներպետական դատարանները չպետք է որևէ պարագայում թույլ տան, որպեսզի կյանքի համար վտանգավոր հանցագործությունները մնան անպատիժ (տես՝ Մոիսեևն ընդդեմ Լեհաստանի, թիվ 11818/02, կետ 53, 2009թ. մարտի 24 և Իսաթ Բայրամն ընդդեմ Թուրքիայի, թիվ 75535/01, կետ 47, 2009թ. մայիսի 26):
243. Որպեսզի քննությունը լինի արդյունավետ, քննությունն իրականացնող և դրա համար պատասխանատու անձինք պետք է լինեն անկախ և անկողմնակալ թե օրենքով և թե գործնականում: Դա նշանակում է ոչ միայն դեպքերի հետ կապ ունեցողների հետ աստիճանակարգային և ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև՝ գործնական անկախություն: 2-րդ հոդվածի ներքո պահանջվող արդյունավետ քննությունը նպատակ է հետապնդում ապահովել հասարակության վստահությունն իշխանությունների նկատմամբ` վերջիններիս կողմից օրենքի պահպանման հարցում, կանխելու համար ապօրինի գործողությունների նկատմամբ հանդուրժողականության և համագործակցության դրսևորումներն այն գործերով, որոնցում ներգրավված են պետական մարմիններ կամ պաշտոնյաներ` ապահովելու համար նրանց պատասխանատվությունն իրենց պատասխանատվությամբ կատարված սպանությունների համար: Բոլոր դեպքերում տուժողի իրավահաջորդը պետք է ներգրավված լինի այդ ընթացակարգերի իրականացմանը, որոնք երաշխավորում են նրանց օրինական շահերի ապահովումը (տես՝ Ռամսահայն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների [GC], թիվ 52391/99, կետեր 321‑332, ՄԻԵԴ 2007‑..., Խայնդրավան և Ձամաշվիլին ընդդեմ Վրաստանի, թիվ 18183/05, կետեր 59-61, 2010թ. հունիսի 8, ԹԱսին Աքարն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 26307/95, կետեր 222‑225, ՄԻԵԴ 2004‑III և Գյուլն ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հուլիսի 27, կետ 82, Վճիռների և Որոշումների ժողովածու 1998-IV):
ii. Այս դրույթների կիրառումը տվյալ գործով
244. Անվիճելի է, որ դիմողների որդու մահվան առթիվ քննություն իսկապես իրականացվել է: Այդուհանդերձ, հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները՝ Դատարանն ունի լուրջ մտահոգություններ այդ քննության լրիվության և արդյունավետության առնչությամբ, որոնք Կառավարությունը չի կարողացել փարատել ոչ իր գրավոր դիտարկումներում, ոչ էլ բանավոր ելույթներում:
Ներքին գործերի նախարարության կողմից կատարված քննության մասի վերաբերյալ
245. Դատարանը նկատում է, որ Ներքին գործերի նախարարության կողմից կատարված առաջին քննչական քայլերը 2006 թվականի հունվարի 28-ին Սանդրո Գիրգվլիանիի դին հայտնաբերելուց հետո, հաստատել են հետևյալ երկու փաստերը. այն, որ հանգուցյալի և Լ.Բ.-ի ներկայությունը «Չարդին» սրճարանում համընկել է Ներքին գործերի նախարարի կնոջ ընկերների խմբի ներկայության հետ, որը բաղկացած էր նույն Նախարարության ավագ պաշտոնյաներից, և որ այդ սրճարանից դուրս գալուց երկու տուժողների վրա որպես ոստիկաններ հարձակվել են իրենց անծանոթ անձինք (տես վերը` Լ.Բ.-ի և սրճարանի անձնակազմի կողմից քննիչին 2006 թվականի հունվարի 28-ին, 29-ին և 30-ին տրված ցուցմունքները՝ կետեր 24-30, 33 և 35): Ավելին, ինչպես բացահայտվել է Թ.Մ.-ի՝ Սանդրո Գիրգվլիանիի ընկերուհու առաջին ցուցմունքներից, ով եղել է ուղղակի կապող օղակը նրա և Ներքին գործերի նախարարի կնոջ՝ սրճարանում գտնվող ընկերների խմբի միջև, ինչպես նաև մինչև 2006 թվականի հունվարի 31-ը տարբեր ժամանակներ Գ.Ա.-ի կողմից կատարված և նրա ստացած հեռախոսազանգերի նկատմամբ քննիչի հանկարծակի հետաքրքրվածությամբ քննիչն արդեն իմացել է դիմողների որդու և վերը նշված խմբի միջև առկա կապի մասին, և ունեցել է հստակ հիմքեր կասկածելու Գ.Ա.-ին՝ Սահմանադրական անվտանգության բաժնի պետի առաջին տեղակալին (տես վերը` կետեր 40 և 41): Վերջապես, ինչպես նշել են դիմողները, որը չի հերքվել Կառավարության կողմից, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին քննիչը նաև առգրավել է հեռախոսահամարների ձայնագրությունները, որոնք օգտագործվել են Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի կողմից, որպիսի փաստն ապացուցում է, որ քննիչն արդեն իսկ ունեցել է որոշակի կասկածներ այդ ժամանակ իրավապահ մարմինների երկու աշխատակիցների նկատմամբ (տես վերը` կետեր 185 և 223):
246. Այդուհանդերձ, բացի այդ հանգամանքներից, որոնք վերաբերում են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին քննության սկզբնական փուլից, այդ նույն մարմինն զբաղվել է քննությամբ բավականին երկար ժամանակ՝ մինչև 2006 թվականի մարտի 5-ը (տես վերը՝ կետ 49): Այդ ընթացքում Նախարարությունը ձեռնարկել է մի շարք կարևոր քննչական գործողություններ, ինչպիսիք են համապատասխան վկաների հարցաքննությունը, հեռախոսահամարների մասին տեղեկություններ հավաքելը, որոնք գործել են այդ ժամանակ Թբիլիսիի համապատասխան անտենաներով, ներառյալ, ինչպես նշվել է վերը՝ Նախարարության պաշտոնյաների հեռախոսահամարները, Թբիլիսի-Կոջորի ճանապարհին տեղակայված հսկող տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնց մի մասը հետագայում դարձել է առանցքային Օ.Մ.-ի՝ հանցագործության հետ կապ ունենալու հանգամանքն ստուգելու համար և այլնի հետ (տես վերը` կետեր 24-48):
247. Այդ ինստիտուցիոնալ կապը և նույնիսկ աստիճանակարգային ենթակայությունը Ներքին գործերի նախարարության ավագ աշխատակիցների և գործի քննությունն իրականացնող քննիչների միջև առավելագույնս կարևոր է, երբ գնահատվում է այն փաստը, որ Դ.Ա.-ի անմիջական վերադասը համապատասխանաբար եղել է Սանդրո Գիրգվլիանիի մահվան առթիվ քննության համար պատասխանատու անձ: Շահերի նման բախման անհամապատասխանությունը, Դատարանի կարծիքով, հետագայում առավել սրվել է այն հանգամանքով պայմանավորված, որ գաղտնի է պահվել հանրությունից. Դ.Ա.-ի՝ գործի քննության հետ կապ ունեցող միակ ցուցումը եղել է Նախարարության՝ 2006 թվականի փետրվարի 24-ի նամակի հետևանք, որն այդ ժամանակ իրենից ներկայացնում էր դասակարգված ներքին փաստաթուղթ (տես վերը՝ կետեր 10 և 50-52):
248. Ապա այդ նշումը հաստատում է, որ առնվազն 2006 թվականի փետրվարի 2-ին Դ.Ա.-ն արդեն գիտեր իր կոլեգաների՝ հանցագործության մեջ ներգրավված լինելու հնարավորության մասին, սակայն նա դեռ չէր դադարում զբաղվել գործով: Ավելին, նույնիսկ Դ.Ա.-ի ցուցմունքների վրա հիմնվելու դեպքում Դատարանը կաշկանդված է այն փաստով, որ նույնիսկ Ներքին գործերի նախարարը, իմանալով իր ստորադասների և իր կնոջ՝ հանցագործության մեջ հնարավոր ներգրավված լինելու փաստի մասին, անմիջապես չի հանել գործը Նախարարության իրավասությունից, ինչը կլիներ միակ պրոֆեսիոնալ և խելամիտ որոշումը տվյալ պարագայում, այլ ընդհակառակը՝ հանձնարարել է Դ.Ա.-ին շարունակել քննությունը (տես վերը՝ կետ 116-ը):
249. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ Ներքին գործերի նախարարության կողմից 2006 թվականի հունվարի 26-ից մարտի 5-ը կատարված քննությունը, որի ընթացքում հավաքվել են ամենակարևոր ապացույցները, ակնհայտորեն չի եղել անկախ և անկողմնակալ, որպիսի դատավարական թերացումները խոչընդոտել են քննության ընթացքին (տես՝ Քոլեվին ընդդեմ Բուլղարիայի, թիվ 1108/02, կետեր and 212, 2009թ. նոյեմբերի 5):
Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից կատարված քննության մասի առթիվ
250. Դառնալով Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից կատարված քննությանն առնչվող հանգամանքներին՝ Դատարանը գտնում է, որ ամենալուրջ բացթողումներից մեկը եղել է այն, որ իշխանությունները համառորեն թույլ չեն տվել դիմողներին մասնակցել կարևոր քննչական միջոցի կատարմանը՝ չնայած նրանց ակտիվ փորձերին: Ցավոք ներպետական օրենքի և պրակտիկայի ներքո (տես՝ ՔԴՕ 69(j) հոդվածը), դիմողը չի կարողացել ծանոթանալ տվյալ գործի նյութերին քննության ընթացքում: Դատարանը ցավում է, որ դատախազության մարմինները նույնիսկ չեն տեղեկացրել դիմողներին այն հետևությունների մասին, որոնց հանգել են նրանց բացակայությամբ կատարված քննության ընթացքում (տես վերը՝ կետ 94-97, 137 և 138): Արդյունքում, դիմողները բացարձակ տեղյակ չեն եղել քննության ընթացքի մասին, ինչը լիովին զրկել է նրանց իրենց օրինական դատավարական շահերը պաշտպանելու հնարավորությունից (տես՝ Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 57671/00, կետեր 44 և 46-48, ՄԻԵԴ 2004‑IX (extracts), Օրհանն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 25656/94, կետ 346, 2002թ. հունիսի 18, Բեքերն ընդդեմ Թուրքիայի, թիվ 27866/03, կետ 49, 2009թ. մարտի 24 և վերը նշված Գյուլեչի գործը կետ 82):
251. Նաև Դատարանը նկատում է, որ երկրորդ քաղաքացիական կողմը՝ Լ.Բ.-ն ևս չի կարողացել արդյունավետորեն մասնակցել քննչական միջոցներին, քանի որ բացի պրոֆեսիոնալ փաստաբան չունենալուց, նա նույնպես չի ծանոթացել գործի նյութերին քննության ընթացքում: Այդուհանդերձ, լինելով հանցագործության միակ կենդանի ականատեսը, Լ.Բ.-ն եղել է անհերքելիորեն կարևորագույն տեղեկության աղբյուր, և դատարանը գտնում է, որ համապատասխան ներպետական իշխանությունները համապատասխանաբար պարտավոր են եղել ձեռնարկելու ակտիվ քայլեր ապահովելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրա բոլոր դատավարական իրավունքների արդյունավետ իրականացման համար:
252. Քննության ընթացքում Լ.Բ.-ի խոցելի դրության ակնհայտ օրինակ է հետևյալ դրվագը: Այդ ժամանակ անտեղյակ լինելով գործի նյութերում առկա ապացույցներից, որոնք պարունակել են կասկածյալ Գ.Ա.-ի թեորիան, համաձայն որի իր ընդհարումը Սանդրո Գիրգվլիանիի հետ սկսվել է Չարդին սրճարանի մուտքի մոտ, Լ.Բ.-ն ակնհայտորեն չի իմացել, թե որքան կարևոր է եղել հստակ հիշել, արդյոք ինքը սրճարանի դռնով անցել է Սանդրո Գիրգվլիանիի և հետ, և արդյոք, ինքը տեսել է, թե ինչպես իր ընկերն ընդհարվել է որևէ մեկի հետ դուրս գալու պահին: Հետևաբար Լ.Բ.-ն լիովին անպատրաստ է եղել այդ առթիվ դատախազի համառ, սակայն ոչ հստակ հարցադրումներին պատասխանելիս: Իսկապես Դատարանը նկատում է, որ միայն դատական քննության փուլում է, որ Լ.Բ.-ն ծանոթացել է գործի նյութերին, երբ նա վերջապես հասկացել է, թե ինչու դատախազը համառորեն պնդել է այն հիպոթեզը, որ ինքը և Սանդրո Գիրգվլիանին հնարավոր է, որ դուրս են եկել սրճարանից առանձին (տես վերը՝ կետ 65, 71, 86-87 և 165):
253. Դատարանը չի կարող ստուգել այլ դրվագները, որոնցում Թբիլիսիի քաղաքային դատախազությունն իրականացրել է քննչական միջոցները լիովին խաբուսիկ եղանակով: Օրինակ, ինչպես բացահայտվել է 2006 թվականի մարտի 8-ի ճանաչման տեսագրությունից, Լ.Բ.-ն ենթադրել է, որ Օ.Մ.-ն նման է հանցագործներից մեկն: Այդուհանդերձ, դատախազը չի գրառել այդ ենթադրությունը: Ապա կրկին, 2006 թվականի մարտի 10-ի հարցաքննության ժամանակ Լ.Բ.-ն կրկնել է իր կասկածները Օ.Մ.-ի՝ հանցագործության մեջ ենթադրաբար ներգրավված լինելու առթիվ, սակայն այդ լուրջ հայտարարությանը պատասխանատվությամբ մոտենալու փոխարեն (տես՝ Բրիքնելն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 32457/04, կետեր 70 and 75, 2007թ. նոյեմբերի 27), դատախազը ձևափոխել է այդ ցուցմունքը գրավոր արձանագրության մեջ այնպես, որ անտեսվել է այդ տեղեկության իրական բովանդակությունը և կարևորությունը (տես վերը՝ կետ 80): Նմանատիպ անհամապատասխանություն Չարդին սրճարանից Սանդրո Գիրգվլիանիի գնալու հանգամանքների առթիվ Լ.Բ.-ի կողմից հայտնած տեղեկությունների և դատախազության կողմից արձանագրված տեղեկությունների միջև առկա անհամապատասխանությունների նման երևույթ է առաջ եկել 2006 թվականի մարտի 6-ի նրա առաջին հարցաքննության ընթացքում: Դատախազը չի արձանագրել Լ.Բ.-ի հայտարարությունը, համաձայն որի նրա մի ընկեր նստել է իր հետ հենց այն պահին, երբ Սանդրո Գիրգվլիանին ունեցել է թեժ զրույց Թ.Մ.-ի հետ այդ նույն սեղանի շուրջ (տես վերը՝ կետ 63 և 65): Դատարանը գտնում է, որ դա իրենից ներկայացնում է դատախազի կողմից վկայի ցուցմունքների խեղաթյուրված գրավոր արձանագրում:
254. Դատարանը ցավում է, որ անտեսելով դիմողների անընդհատ միջնորդությունները, դատախազության մարմինները չեն բացահայտել և չեն հարցաքննել քննության շահերից ելնելով, այն անձանց, որոնց հետ չորս դատապարտյալները և Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի անդամները կապ են ունեցել այդ երեկոյի ընթացքում: Նման միջոցը պարտադիր էր, որպեսզի պարզվեր դիմողների այն հայտարարությունները, որ առկա են եղել ինչ-որ խնդիրներ ուղղակի հանցագործների և սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի անդամների միջև: Դատարանը նկատում է, օրինակ, որ ինչպես պարզվել է գործի նյութերով, մեկ կոնկրետ հեռախոսահամար, այն է՝ 877798960, առավել հաճախ է հավաքվել այդ երեկոյի ընթացքում թե Գ.Ա.-ի կողմից, որը հանցագործներից մեկն է, և թե սրճարանում ներկա Ներքին գործերի նախարարության ավագ աշխատակիցների կողմից: Դ.Ա.-ն նույնիսկ ցուցմունք է տվել առ այն, որ այդ հեռախոսահամարը պատկանում է իրենց ընդհանուր ընկեր Մ.-ին: Այդ ցուցմունքը, իր հերթին, հակասել է հեռախոսային կազմակերպության կողմից տրված տեղեկությանը, համաձայն որի այդ հեռախոսահամարը պատկանել է ոմն Կ.Ն.-ի «Ֆալկո» ՍՊԸ-ից: Բացի այդ ակնհայտ հակասություններից, ներպետական իշխանությունները ջանք չեն գործադրել պարզելու համար, թե իրականում ով է եղել այդ հեռախոսահամարի տերը, և չեն ապահովել նրա ներկայությունը, որպես վկայի, որպեսզի քննության յուրաքանչյուր մասնակից կարողանար պարզել, թե ինչ է այդ անձը քննարկել Չարդին սրճարանում գտնվող ներքին գործերի նախարարության ավագ աշխատակիցների և Գ.Ա.-ի հետ այն ժամանակ, երբ վերջինս նախարարության իր կոլեգաների հետ միասին հանցագործություն է կատարել Սանդրո Գիրգվլիանիի և :.Բ.-ի նկատմամբ:
255. Ինչ վերաբերում է Կառավարության գնահատականին առ այն, որ քննչական մարմիններն իրոք հարցաքննել են բոլոր անձանց, որոնց հետ չորս հանցագործները հեռախոսային խոսակցություններ են ունեցել այդ ընթացքում, սակայն չեն որոշել ներառել այդ տեղեկությունը գործի նյութերի մեջ, Դատարանը գտնում է, որ եթե դա այդպես է, ապա այդ տեղեկությունն առավել կվատթարացնի դրությունը: Իրոք, կառավարության դիրքորոշումը հաստատում է դիմողների բողոքը, որն իրենք փորձել են հաստատել ներպետական մակարդակով, կապված այն հանգամանքի հետ, որ քննիչները թաքցրել են կարևոր ապացույցները (տես վերը՝ կետ 186 և 224): Դատարանը գտնում է, որ այն անձանց բացահայտումը, որոնց հետ չորս դատապարտյալները հեռախոսային խոսակցություններ են ունեցել այդ ընթացքում, լիովին համապատասխանում է գործի պատշաճ և օբյեկտիվ քննությանը: Ինչ վերաբերում է այդ անձանց անձնական կյանքի անձեռնմխելիությանը, բացի այդ մանրամասն և երկիմաստ փաստարկի առթիվ դժվարություններ ունենալուց, Դատարանը պարզապես կնկատեր, որ դատախազության մարմինը կարող էր դիմողներին և ներպետական դատարաններին թույլ տված լինել, որպեսզի այդ անձինք հարցաքննվեին առնվազն որպես անանուն վկաներ (Կորնեվն և Կարպենկոն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 17444/04, կետ 56, 2010թ. հոկտեմբերի 21):
256. Դատարանն ապա նկատում է դատախազության մարմնի կողմից Սանդրո Գիրգվլիանիի մարմնի տարբեր մասերին հասցված վնասվածքների առաջացման հանգամանքները չբացատրելը, մասնավորապես՝ այն վնասվածքների, որոնք առաջացել են նրա կոկորդի վրա: Այդպիսով, քանի որ դատական բժիշկը հաստատել է, որ վնասվածքներից շատերը, ներառյալ կոկորդին հասցված ճակատագրական վնասվածքը, հասցվել են սուր ծայր և բռնակ ունեցող առարկայով, հավանաբար՝ դանակով, դատախազության մարմինը ջանք չի գործադրել գործի հատուկ փաստերի համատեքստում քննելու և բացատրելու, թե հստակ ինչպես և ինչպիսի սուր զենքով և չորս մեղադրյալներից ում կողմից են հասցվել այդ վնասվածքները (տես՝ Վաչկովին ընդդեմ Բուլղարիայի, թիվ 2747/02, կետ 91, 2010թ. հուլիսի 8): Դատարանը կասկած չունի, որ այդ կարևորագույն հանգամանքի բացահայտումը կարող էր, inter alia, խթան հանդիսանալ հանցագործության պատշաճ որակման համար (տես վերը՝ կետ 271 և 272): Փոխարենը, չնայած զգուշություն պահանջող լուրջ հանգամանքներին, դատախազության մարմինները պարզապես ընդունել են մեղադրյալների բացատրություններն առ այն, որ իրենք չեն օգտագործել որևէ սուր զենք, և որ Սանդրո Գիրգվլիանին կարող էր ստացած լինել այդ վնասվածքները «մետաղյա լարերով» կամ «եժեվիկայի թուփերում», որպիսի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է պրոֆեսիոնալ պետական փորձագետների եզրակացությանը, կապված վնասվածքների առաջացման պատճառների հետ (տես՝ Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 41488/98, կետ 73, ՄԻԵԴ, 2000‑VI):
257. Դատարանը նաև անհանգստացած է այն առումով, որ դատախազության մարմինները և Բանտի տնօրինությունը, որը ղեկավարվել է Դ.Ա.-ի եղբոր կողմից (տես վերը՝ կետ 127-129), չեն ապահովել, որպեսզի չորս մեղադրյալները պահվեն առանձին բանտախցերում, ինչը հստակորեն պահանջվել է այդ ժամանակ գործող ազատազրկման պայմանների մասին օրենքով:՝Անկախ այն բանից, արդյոք, այդ փաստը թույլ է տվել մեղադրյալներին համաձայնեցնել իրենց ցուցմունքները, Դատարանն ընդգծում է այն փաստի կարևորությունը, որ օրենքի նման ակնհայտ խախտումը հազիվ թե դրական ազդեցություն ունենար քննության նկատմամբ դիմողների և հանրության ունեցած վստահության վրա:
258. Բոլոր վերը նշված դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, նույնիսկ առանց համապատասխան հանգամանքներ պարզելու, որ Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից կատարված քննության մասն ակնհայտորեն չի եղել պատշաճ, օբյեկտիվ, և ամենակարևորը՝ պարզ: Ավելին, դիմողներին և երկրորդ քաղաքացիական կողմին թույլ չտալով ծանոթանալ գործի նյութերին կամ՝ առնվազն պարբերաբար տեղեկացվել քննության ընթացքի վերաբերյալ, մի շարք այլ կոնկրետ լուրջ բացթողումների հետ միասին, թույլ չեն տվել, որպեսզի դատախազության մարմինն իրականացնի իրավահաջորդի շահերը երաշխավորելու իր պարտականությունը և ապահովելու, որպեսզի քննությունն ունենա հասարակական վստահության պահանջվող մակարդակը (տես վերը` Մեդովայի գործը, կետ 109):
Դատական քննության վերաբերյալ
259. Դատարանը գտնում է, որ դատական քննության գլխավոր թերությունը եղել է այն, որ ներպետական դատարանները մշտապես մերժել են տրամադրել դիմողներին բավարար ժամանակ և հնարավորություններ գործի նյութերին ծանոթանալու, և դրանք հետազոտելու համար՝ այդպիսով զրկելով նրանց իրենց դիրքորոշումը հստակեցնելու և դատաքննությանն արդյունավետորեն մասնակցելու հնարավորությունից: Իրոք, զարմանալի է, որ նման բարդ գործերով առաջին ատյանում դատաքննությունը տևել է ընդամենը 9 օր (տես վերը՝ կետ 146 և 171), որոնց ընթացքում հազիվ թե հնարավոր լիներ թե քաղաքացիական կողմերի, և թե նույնիսկ դատավորների համար գործի մեծածավալ նյութերը հետազոտելու համար: Շատ մտահոգող է այն փաստը, որ դիմողները չեն կարողացել հետազոտել տասնչորս ապացույց, որոնք կազմում էին գործի կորիզը, չեն կարողացել հետազոտել դրանք սկզբնական վիճակում հրապարակային և անկողմնակալ դատաքննության ընթացքում: Հանգամանքը, որ առավել կարևոր է ուղղակիորեն գնահատել վիդեոնյութերը, քան դրանց գրավոր արձանագրումը, առավել ծանրակշիռ է դառնում, հաշվի առնելով դատախազության մարմինները հակվածությամբ խեղաթյուրելու համապատասխան գրավոր նյութերում առկա փաստերը, ինչպես նշվել է վերը Դատարանի կողմից (տես վերը՝ կետ 252 և 253):
260. Որոշելով, որ մեղադրյալները, համաձայն ՔԴՕ 76-ր հոդվածի 3-րդ կետի, ունեցել են անսահմանափակ հնարավորություն հետազոտելու գործի նյութերը գործի մինչդատական քննության փուլում, դիմողները, որպես քաղաքացիական կողմ, հայտնվել են լիովին անշահավետ դրության մեջ դատական քննության փուլում: Այդուհանդերձ, Դատարանը կրկնում է, որ դեպքերի նորմալ զարգացման դեպքում քրեական գործի քննությունը անկախ և անկողմնակալ դատավորի կողմից կարող է համարվել քրեական գործով պատասխանատվության սահմանման գործընթացում արդյունավետ և ամուր երաշխիք (տես վերը` Բրեքնելի գործը, կետեր 65 և 66): Դատարանը, կիսելով դիմողների փաստարկները, նկատում է, որ տվյալ գործի հատուկ հանգամանքներում դատախազության մարմինների դատավարական իրավունքները չէին կարող կոմպենսացվել քաղաքացիական կողմի իրավունքների բացակայությամբ, քանի որ այդ մարմինը, ինչպես նշվել է վերը, ակնհայտորեն չի իրականացրել պարզ քննություն և չի ապահովել դիմողների շահերը:
261. Ավելին, վերը նշված տասնչորս ապացույցները հետազոտելու հնարավորության բացակայությունից բացի, ներպետական դատարանները նաև անտեսել են դիմողների մի շարք միջնորդությունները, կապված լրացուցիչ ապացույցներ հավաքելու հետ, որը նպատակ է հետապնդել բացահայտելու ճշմարտությունը: Օրինակ, չնայած նման տեղեկությունն անհրաժեշտ էր չորս հանցագործների և Չարդին սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից որոշ անձանց միջև առկա կապը,ներպետական դատարանները հրաժարվել են պատշաճ կերպով հետազոտել բոլոր հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք կատարվել են և ստացվել այդ երեկո վերը նշված անձանց կողմից: Ցավալի է նաև այն, որ դատարաններն անտեսել են դիմողների հայտարարություններն առ այն, որ Ներքին գործերի նախարարության և Թբիլիսիի քաղաքային դատախազության քննչական մարմինները ոչնչացրել են և կամ թաքցրել ապացույցները, քանի որ նրանք ներկայացրել են քրեական գործի նյութերում միայն հեռախոսազանգերի ձայնագրությունների ընտրված մասը, որոնք կատարվել են և ստացվել հանցագործերի կողմից, չնայած որ նրանք իրականում ունեցել են համապատասխան տեղեկություններ հեռախոսային կազմակերպությունների կողմից (տես նաև՝ դատարանի հետևությունները կետ 254-ում): Դատարանը կրկին հաստատում է այս առթիվ, որ որպեսզի մահվան առթիվ քննությունը լինի արդյունավետ, ներպետական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որոնք անհրաժեշտ կլինեն ապահովելու բոլոր անհրաժեշտ ապացույցները (տես, օրինակ՝ Ռանցեվի գործը, կետ 241):
262. Դատարանը հատկապես մտահոգված է այն փաստով, որ երբ Լ.Բ.-ն իր նախկին մինչդատական ցուցմունքները կրկնել է դատաքննության ընթացքում այս ժամանակ հատկապես հստակ ձևով և թե դատախազության և թե դատական մարմինների համար, կապված այն բանի հետ, որ Օ.Մ.-ն եղել է չորրորդ հանցագործը, որը հատուկ դաժանությամբ հարձակվել է իր և Սանդրոյի վրա, այդ մարմինները, ի հակառակն, իրենց աչալուրջ լինելու պարտականության, նախընտրել են փակել աչքերը այդ լուրջ և ճշմարտանման մեղադրանքների վրա: Իշխանությունները մնացել են անբացատրելիորեն պասիվ նույնիսկ այն բանից հետո, երբ դիմողները պատճառաբանված միջնորդություն են ներկայացրել քրեական գործ հարուցել Օ.Մ.-ի նկատմամբ՝ Լ.Բ.-ի՝ ուղղակի վկայի մեղադրական ցուցմունքների հիման վրա (տես վերը՝ կետ 200): Դատարանի կարծիքով Օ.Մ.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելը, ով ներկա էր սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբում, անհրաժեշտ էր դիմողների հայտարարությունները հստակ ստուգելու համար (տես՝ mutatis mutandis, Բրեքնելի գործը, կետեր 70-71, Կոլեվինի գործը կետ 201 և Սլիմանի գործը կետ 29):
263. Դատարանը նկատում է, որ առկա են եղել կասկածելի հանգամանքներ, որոնք եթե պատշաճ կերպով նկատվեին և գնահատվեին ներպետական դատարանների կողմից, դրանք կկարողանային լրացուցիչ պարզաբանել դիմողների՝ հանցակցության առթիվ վերը նշված հայտարարությունը: Հատկապես, չնայած որ Գ.Ա.-ն հայտարարել էր մինչդատական քննության ընթացքում, թե Օկրոկանայի գերեզմանոցից հանցագործությունը կատարելուց հետո վերադառնալու ճանապարհին ինքը զանգեր է ստացել Գ.Դ.-ից, որը հարցրել է, արդյոք ինքը միանալու է երեկույթին սրճարանում, վերջինս դատաքննության ընթացքում հարցաքննվելիս կասկածելիորեն հերքել է, թե ստացել է որևէ տեղեկություն Գ.Ա.-ի՝ խմբին այդ գիշեր միանալու առթիվ (տես վերը՝ կետ 74 և 155): Միևնույն ժամանակ, ինչպես բացահայտվել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից, որոնք կազմում են քրեական գործի նյութերի մասը, Դատարանը նկատում է, որ Գ.Դ.-ն և Գ.Ա.-ն իրոք կապի մեջ են եղել այդ գիշեր ժամը 1.50, 1.56, 2.01 և 2.05: Այդպիսով Դատարանը գտնում է, որ խիստ ցավալի է, որ ներպետական իշխանությունները չեն բացատրել Գ.Ա.-ի Գ.Դ.-ի ցուցմունքների միջև առկա ակնհայտ հակասությունները և նրանց չհամապատասխանելը հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների արդյունքում հաստատված փաստերին:
264. Հուշագրավ է, որ նույնիսկ Գ.Ա.-ի սեփական պատմությունը Սանդրո Գիրգվլիանիի հետ ընդհարվելու պատճառների առթիվ ցույց են տվել, որ դիմողների որդին պետք է որ անշնորք վարված լիներ և ունենար ակնհայտ կոնֆլիկտներ գոնե Ներքին գործերի նախարարության որոշ աշխատակիցների հետ, և հատկապես՝ Գ.Դ.-ի հետ: Գ.Ա.-ն ասել է, որ ինքը լսել է, թե ինչպես Սանդրո Գիրգվլիանին վիրավորել է Գ.Դ.-ի մորը և «ԿԳԲ-ականների մայրերին», որոնք նստած են եղել սրճարանում: Խելամիտ դիտարկողը Գ.Ա.-ի ցուցմունքներից հետևություն կաներ, որ Սանդրո Գիրգվլիանին պետք է, որ ճանաչեր այն մարդկանց, որոնք ինքը վիրավորանքներ է հասցրել: Մեկ այլ հանգամանք, որ հիմնավորում է այն հիպոթեզը, որ պետք է, որ որոշ կապ և թաքնված թշնամություն լիներ դիմողների որդու և Գ.Դ.-ի միջև, հիմնավորվում է Թ.Մ.-ի հետ ունեցած առանձնազրույցով, երբ Սանդրո Գիրգվլիանին վիրավորական է արտահայտվել Ներքին գործերի նախարարության խոսնակի մասին՝ անվանելով նրան «համասեռամոլ» (տես վերը՝ կետ 71, 101 և 158):
265. հետագայում ուսումնասիրելով հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք կազմում են քրեական գործի նյութերի մասը, Դատարանը նաև նկատել է, որ Սանդրո Գիրգվլիանի նկատմամբ վատ վերաբերմունքը պետք է որ դրսևորված լիներ գիշերվա 2.12-2.54, քանի որ այդ ընթացքում Գ.Ա.-ն գտնվել է Օկրոկանայի գերեզմանոցի մոտակայքում: Այդ ձայնագրությունները հաստատում են, որ ինչ-որ մեկը կապնվել է Գ.Դ.-ի հետ Դ.Ա.-ի համարով գիշերվա 2.08, 2.17, 2.23 և 2.25: Այդպիսով, Դատարանը կաշկանդվում է այն փաստով, որ ոչ դատախազությունը ոչ էլ ներպետական դատարանները չեն փորձել պարզել, թե Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից ով է՝ Դ.Ա.-ն, բջջային հեռախոսի տերը, թե գուցե Օ.Մ.-ն է (քանի որ Դ.Ա.-ի սիմ քարտը դրված է եղել վերջինիս բջջային հեռախոսի մեջ, տես վերը՝ կետ 114) զանգահարել Գ.Ա.-ին նման կասկածելի համառությամբ, 9,6 և 2 րոպե ինտերվալով հստակ այն ժամանակ, երբ վերջինս Նախարարության իր կոլեգաների հետ միասին առևանգել են Սանդրո Գիրգվլիանիին և Լ.Բ.-ին և գտնվել է Օկրոկանայի ճանապարհին կամ արդեն ծեծելիս է եղել տուժողներին:
266. Դատարանը ցավում է, որ այս կարևորագույն հանգամանքների անտեսումից բացի, իշխանությունները աչք են փակել դիմողների՝ հանցակցության առթիվ արած հայտարարությունների վրա՝ կապված Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի որոշ անդամների և հանցագործության ուղղակի կատարողների միջև: Նման թերացումը ներպետական իշխանությունների կողմից ընդունելի է Դատարանի համար, քանի որ քննությունն արդյունավետ լինելու համար իր հետևությունները պետք է միշտ հիմնված լինեն համապատասխան տարրերի պատշաճ, օբյեկտիվ և անկողմնակալ հետազոտությունների վրա: Քննության ակնհայտ ուղղությանը չհետևելը կասկածի տակ է դնում քննիչների կողմից գործի հանգամանքների և մեղավոր անձանց բացահայտման կարողությունը (տես՝ Կոլեվինի գործը, կետ 201 և Վելիկովայի գործը, կետ 82):
267. Վերը նշված դիտարկումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմողները կամայականորեն զրկվել են դատական քննությանն արդյունավետորեն մասնակցելու իրավունքից, և որ այդ քննության կատարումը հաստատել է ներպետական իշխանությունների ակնհայտ խուսափելը 2006 թվականի հունվարի 28-ին Սանդրո Գիրգվլիանիի առևանգման և սպանության հանգամանքների առթիվ ողջ ճշմարտության օբյեկտիվ և վերջնական բացահայտումից:
Դատապարտված անձանց պատժի համապատասխանության վերաբերյալ
268. Դատարանը հիշեցնում է, որ չնայած ինքը մեծապես հիմնվում է ազգային դատարանների որոշման վրա, կապված վատ վերաբերմունքի և սպանության գործերով սանկցիաների ընտրության հետ, այդուհանդերձ, նա որպես կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների՝ երկու ամենահիմնարար դրույթների պաշտպանության պատասխանատու, պետք է վերանայի և միջամտի կատարված հանցագործության և նշանակված պատժի ակնհայտ անհամաչափության դեպքում: Հակառակ դեպքում Պետության՝ արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը կիմաստազրկվի և վերը նշված դրույթներով նախատեսված իրավունքները ոչ արդյունավետ կդառնան պրակտիկայում (տես՝ Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի 7888/03, կետ 61, 2007թ. դեկտեմբերի 20, Ֆադիմեն և Թուրան Կարաբուլութն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23872/04, կետ 46, 2010թ. մայիսի 27 և Օքալին ընդդեմ Թուրքիայի, թիվ 52067/99, կետեր 73-76, ՄԻԵԴ 2006‑XII (extracts)): Տվյալ գործով Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն պատիժների խստությանը, որոնք նշանակվել են ներպետական դատարանների կողմից, այլ նաև դրանց կատարման հանգամանքներին:
270. Դատարանը նկատում է, որ Ներքին գործերի նախարարության չորս աշխատակիցների նկատմամբ նշանակված պատիժների հարցը, ըստ էության, առնչվում է ներպետական դատարանների կողմից հանցագործությունների քրեական որակմանը: Ակնհայտ է, որ սովորաբար Դատարանի խնդիրը չէ ստուգել, արդյոք, պատիժը հստակորեն համապատասխանում է քրեական օրենքի դրույթներին կամ՝ որոշել, պաշտոնատար անձանց անձնական պատասխանատվության աստիճանը: այդուհանդերձ, հաշվի առնելով կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված՝ պետական մարմինների ձեռքով կատարված սպանության գործերով խիստ ուշադրության իր պարտականությունը, անկախ այն բանից, արդյոք, այդ մարմինները գործել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, թե՝ ոչ, Դատարանը չի կարող վերստուգել փաստը, որ քննչական մարմինները արդյունավետորեն չեն պատրաստել համապատասխան ապացուցողական հիմքը կամ որ ներպետական դատարանները ջանք չեն գործադրել պարզելու իրենց որոշումներում վերաբերմունքի հստակ բնույթը, որը հանգեցրել է մահվան (տես, օրինակ, Վելիկովայի գործը, կետ 73 և Օկալիի գործը, կետ 73):
271. Օրինակ, Դատարանը նկատում է, որ հերձման արձանագրությունը և այլ ապացույցներ ցույց են տվել, որ մինչ մահը վրա հասնելը սանդրո Գիրգվլիանին մերկ է եղել գոտկատեղից վեր և ստացել է մի շարք վնասվածքներ իր մարմնի տարբեր մասերին՝ սուր, սրածայր, բռնակ ունեցող առարկայով, ենթադրաբար՝ դանակով: Դատախազությունը և դատական մարմինները գտել են, որ նրա մահը պատճառվել է չորս հանցագործների գործողությունների արդյունքում: Այդ երկու հաստատված փաստերի միակ հնարավոր տրամաբանական հետևությունն այն է, որ հանցագործները նախևառաջ մերկացրել են Սանդրո Գիրգվլիանիին Օկրոկանայի գերեզմանոցում, ինչը ինքնին դիտավորյալ նվաստացնող վերաբերմունքի դրսևորում է, ապա խմբից առնվազն մեկը սկսել է դիտավորյալ հարվածել նրան չպարզված սուր զենքով:
272. Ավելի մոտ դիտարկելով այդ վնասվածքների բնույթը – մի քանիսն ունեն 4-15 սմ երկարություն ողջ մարմնով մեկ, ներառյալ՝ կոկորդին հասցված խորը վերքերը, որոնցից մեկն էլ եղել է մահացու՝ վնասելով կոկորդը (մանրամասների համար տես վերը՝ կետ 20-22) - Դատարանը պարզապես չի կարող չեզրակացնել, որ Սանդրո Գիրգվլիանին ենթարկվել է հատկապես դաժան, կյանքի համար վտանգավոր, անմարդկային վերաբերմունքի: Ավելին, երբ հանցագործները զոհի մարմնի կոկորդի նման խոցելի հատվածում հասցրել են 12 անգամ հարվածներ, միակ հիմնավոր հետևությունն է, որ հանցագործները ակնհայտորեն նպատակ են ունեցել Սանդրո Գիրգվլիանիին զրկել կյանքից: Մեկ այլ տարր, որն ընդգծում է դիտավորյալ հարձակման կյանքի համար վտանգավոր բնույթը առնվազն հանցագործներից մեկի կողմից զենքով սպառնալը և դրա գործադրումը: Բոլոր այդ հանգամանքների լույսի ներքո Դատարանը ցավում է, որ հանցագործությունը որակելիս և 7-8 տարվա ազատազրկում նախատեսելիս բացակայել է պատժի համապատասխանության պահանջը և ներպետական դատարանները հաշվի չեն առել այնպիսի ակնհայտ ծանրացնող հանգամանքներ, ինչպիսիք են զոհի նկատմամբ գործադրված վերաբերմունքի նվաստացնող և առանձնակի դաժան բնույթը:
273. Ցանկացած դեպքում, այնքան հանցագործների նկատմամբ նշանակված սկզբնական պատիժները չեն խնդրահարույց, որքան այդ պատիժների կիրառման ձևը: Դատարանը զարմացած է այն փաստով, որ 20058 թվականի նոյեմբերի 24-ին Վրաստանի նախագահը տեղին է համարել ներում շնորհել պետական պաշտոնյաներին, որոնք դատապարտվել էին նման սարսափելի հանցագործության համար՝ նվազեցնելով նրանց պատիժը կիսով չափ: Ապա, բանտի տնօրինությունը երաշխավորել է և ներպետական դատարաններն ազատ են արձակել դատապարտվածներին: Կառավարությունը նշել է հացագործներին՝ հանրության ուշադրության ներքո պահելու անհրաժեշտությունը (տես վերը՝ կետ 229): Դատարանը նկատում է այդ առթիվ, որ վրացական հանրությունից սպասվում էր, որ այն կընդունի փաստը, որ 3 տարի 6 ամիս տևած ազատազրկումը (տես վերը՝ կետ 61 և 205) բավարար պատիժ է Ներքին գործերի նախարարության աշխատակիցների համար, որոնք այլասերաբար վատ վերաբերմունք են դրսևորել , ապա սպանել անմեղ մարդու:
274. Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ երբ պետական մարմինը, հատկապես՝ իրավապահ մարմնի աշխատակիցը, դատապարտվում է կոնվենցիայի 2-րդ հոդվածը խախտող հանցագործության համար, ներում շնորհելը դժվար թե կարող է համապատասխանել պատշաճ պատժի պահանջին (տես՝ mutatis mutandis, Օկալիի գործը, կետ 76 և Աբդուլսամեթ Յամանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 32446/96, կետ 55, 2004թ. նոյեմբերի 2): Հակառակը, Դատարանն սպասում է, որ Պետությունը պետք է լինի առավել խիստ, երբ պատժում է սեփական իրավապահ մարմնի աշխատակցին այդպիսի լուրջ կյանքի համար վտանգավոր հանցագործություն կատարելու համար, քան սովորական հանցագործներին, քանի որ անձնական քրեաիրավական պատասխանատվության խնդիրը չէ միայն այդ դեպքում առկա, այլ նաև քննարկվում է պետության պարտականությունը պայքարելու իր պետական ծառայողների իրավագիտակցության բարձրացման համար և նպաստեն, որպեսզի հասարակությունը տածի հարգանք իրավապահ համակարգի նկատմամբ (mutatis mutandis, Nikolova and Velichkova, cited above, « 63): Այս առթիվ Դատարանը գտնում է, որ որպես սկզբունք, լիովին անտեղին կլինի և հանրության համար սխալ ազդակ կհանդիսանա, եթե շատ լուրջ հանցագործության համար դատապարտված հանցագործները հետագայում իրավունք ունենան զբաղեցնելու պետական պաշտոններ (տես՝ Թուրքմենն ընդդեմ Թուրքիայի, թիվ 43124/98, կետ 53, 2006թ. դեկտեմբերի 19 և Աբդուլսամեթ Յամանի գործը, կետ 55):
275. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանների կողմից ի սկզբանե նշանակված պատիժները, որոնք փաստացիորեն կատարվել են համապատասխան ներպետական մարմինների կողմից, չեն ապահովել կատարված հանցագործության համար պատշաճ պատժի կատարում: Այդ անհիմն բացթողումը զրկել է չորս հանցագործների քրեական հետապնդումը հատուցման արդյունքից՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո (տես՝ Նիկոլովան և Վելիչկովայի գործը, կետեր 58-64 և 75):
Եզրափակիչ դիտողություններ
276. ի մի բերելով իր վերը նշված հետևությունները՝ Դատարանը կրկնում է, որ Սանդրո Գիրգվլիանիի մահվան առթիվ կատարված քննությունը ակնհայտորեն չի համապատասխանել անկախության, անկողմնակալության, օբյեկտիվության և պատշաճության պահանջներին: Հակառակը, գործի համապատասխան հանգամանքները թույլ են տալիս Դատարանին եզրակացնելու, որ ներպետական իշխանությունները զուրկ են եղել պարզությունից: Եթե նույնիսկ որոշ մարմինների բացթողումներ ինքնին բավարար չէին լինի քննության ոչ պատշաճ լինելու մասին հետևություն անելու համար, դրանց միաժամանակյա առկայությունը, միասնական ազդեցությունը ավելի քան բավարար է: Իրոք, Դատարանը զարմանում է, թե ինչպես պետական իշխանության տարբեր ճյուղեր, այն է՝ Ներքին գործերի նախարարությունը, կապված քննության սկզբնական թերությունների հետ, դատախազությունը, կապված քննության մնացած բացթողումների հետ, բանտային տնօրինությունը, կապված մեղադրյալներին միևնույն բանտախցում տեղավորելու հետ, ներպետական դատարանները, կապված թերի դատաքննության և դատապարտյալներին ժամկետից շուտ ազատ արձակելու հետ, Վրաստանի նախագահը, կապված անհիմն ներում շնորհելու հետ, և այլն, բոլորը գործել են ի վնաս արդարադատության շահերի, որը պետք է տեղի ունենար այդ զզվելի հանցագործության առթիվ:277. Այդուհանդերձ, Դատարանը կրկնում է, որ երբ կասկածելի մահը պատճառվել է պետական աշխատողների ձեռքով, հատկապես խիստ վերաբերմունք պետք է դրսևորվի ներպետական մարմինների կողմից քննությունն իրականացնելիս: Հակառակ դեպքում Պետությունը կրում է անպատժելիության մթնոլորտ ստեղծելու ռիսկ, որը կարող է խթան հանդիսանալ սարսափելի հանցագործությունների ավելացման համար, ինչպես տվյալ գործով է:
278. Այդ իսկ պատճառով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական իմաստով:
2. Արդյոք մահվան համար Պետությունը կրում է պատասխանատվություն, թե՝ ոչ:
(a) Կողմերի փաստարկները
279. Կառավարությունը հայտարարել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, քանի որ նախևառաջ, ներպետական մարմինների կողմից կատարված մանրակրկիտ քննության արդյունքները հաստատել են, որ դիմողների որդին կյանքից չի զրկվել «դիտավորյալ»՝ Կոնվենցիայի այդ դրույթի 1-ին կետի իմաստով: Դիտավորության բացակայությունը հաստատվել է այն փաստով, որ երբ Պկրոկանայի գերեզմանոցում դիմողների որդին փախել է իր վրա հարձակվածներից, նրանցից մեկը կրակել է օդ, այլ ոչ թե նրա ուղղությամբ:
280. Երկրորդ, Կառավարությունը առարկել է, որ հանցագործները չեն գործել ի պաշտոնե, երբ տեղի է ունեցել այդ հանցագործությունը, այլ նրանք հանդես են եկել, որպես մասնավոր անձիք: Նրանք պատճառել են դիտավորյալ մարմնական վնասվածքներ վրեժից դրդված, բացառապես անձնական պատճառներով, այլ ոչ թե ոստիկանի լիազորությունների շրջանակներում; նրանք չեն գործել իրենց վերադասների հրամանով: Հակառակը, այդ հանցագործությունը տեղի թ ունեցել իրենց ընկերոջ ծննդյան տոնին մասնակցելուց հետո: Հետևաբար, Կառավարությունը նշել է, որ տվյալ իրավիճակը տարբերվել է այն իրավիճակներից, որոնք առկա են եղել, օրինակ հետևյալ գործերով. Լեոնիդիսն ընդդեմ Հունաստանի (թիվ 43326/05, կետեր 58-66, 2009թ. հունվարի 8) և Կարագյանոպուլոսն ընդդեմ Հունաստանի (թիվ 27850/03, կետեր 56-64, 2007թ. հունիսի 21):
281. Ապա Կառավարությունը նշել է, որ եթե նույնիսկ Գ.Ա.-ն դիմողների որդուն և Լ.Բ.-ին ներկայացել է, որպես Ներքին գործերի նախարարության իրավապահ մարմնի աշխատակից, Լ.Բ.-ն իր 2008 թվականի հունվարի 28-ի ցուցմունքներում նշել է, որ հանցագործները կրել են մուգ քաղաքացիական զգեստներ: Հետևաբար, ներքին գործերի նախարարությանը պատկանող ավտոմեքենա: Փոխարենը, առանց Նախարարության թույլտվության, Գ.Ա.-ն օգտագործել է անհատից առգրավված ավտոմեքենան, որի համար պաշտոնական դիրքի չարաշահումը պատշաճ կերպով պատժվել է:
282. Ի պատասխան, դիմողները նշել են, որ Պետությունը պետք է պատասխանատվություն կրի իրենց որդու մահվան համար, քանի որ հանցագործները Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են, ներկայացել են զոհերին որպես ոստիկաններ, և նրանցից մեկը փորձել է ճշտել զոհերի ով լինելը: Ավելին, հաստատված փաստ է եղել այն, որ հանցագործները վարել են Նախարարության ծառայողական մեքենաները և գործադրել են իրենց զենքերը, ինչպես նաև իրենց պրոֆեսիոնալ կապերը տվյալ հանցագործությունը կատարելու համար: Օրինակ, Գ.Ա.-ն գործադրել է իր հիերարխիկ վերադասությունը իր կոլեգաներին գործի դնելու համար: Դիմողներն առարկել են, որ այդպիսով մահը պատճառվել է՝ պետության մարդկային և նյութական ռեսուրսներն օգտագործելու համար, և որ նման հանգամանքներում պատասխանող պետությունը չի կարող խուսափել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունից:
283. Դիմողներն ապա հայտարարել են, որ կոնվենցիայի 2-րդ հոդվածը չպետք է ընկալվի միայն դիտավորյալ սպանության անպատժելիության իմաստով; գոյություն չունի որևէ հանգամանքներում որևէ մեկին կյանքից զրկելու իրավունք կամ իրավասություն: Տվյալ գործով կատարված սպանությունը պետք է ներքաշի պետության պատասխանատվությունը՝ անկախ ներպետական դատարանների կողմից կատարված գործողությունների որակումից (տես, օրինակ, Լեոնիդիսի գործը, կետեր 58 և 59): Դիմողները նաև նշել են, որ անկախ նրանից, որ նախնական քննության ընթացքում մերժվել է ընդունել Օ.Մ.-ի դերը Սանդրո Գիրգվլիանիի մահվան հարցում, Կառավարության կողմից Դատարանին համապատասխան քրեական գործի նյութերը չտրամադրելը լիովին հաստատում է այն ենթադրությունը, որ սպանությունը կատարվել է ներքին գործերի նախարարության՝ հանցագործների վերադասների հրամանով, որոնք ներկա են եղել Չարդին սրճարանում:
(b) Դատարանի գնահատականը
i. ընդհանուր սկզբունքներ
284. Դատարանը կրկնում է, որ հաշվի առնելով կյանքի իրավունքի հիմնարար բնույթը, հանգամանքները, որոնց առկայության դեպքում կյանքից զրկելը կարող է արդարացվել, պետք է ենթարկվեն շատ խիստ մեկնաբանության: 2-րդ հոդվածը չի տալիս քարտ բլանշ: Պետական ծառայողների կողմից չկարգավորված և կամայական գործողությունը չի համապատասխանում մարդու իրավունքներն արդյունավետորեն հարգելու պարտականությանը: Դա նշանակում է, այլոց շարքում, որ Պետությունը պետք է կամայականությունների և ուժի գործադրման դեմ արդյունավետ և համապատասխան երաշխիքների համակարգի նախատեսմամբ ապահովի, որպեսզի պետական մարմինների աշխատակիցները պատշաճ կերպով հասկանան իրենց դիրքի սահմանափակումները, և որ իրենց գործողություններով նրանք ոչ միայն ղեկավարվեն համապատասխան մասնագիտական նորմերի պահպանմամբ, այլ նաև պատշաճ ուշադրություն դարձնեն մարդու կյանքի՝ որպես հիմնարար արժեքի պահպանմանը (տես՝ mutatis mutandis, Աբդուլա Յիլմազն ընդդեմ Թուրքիայի, թիվ 21899/02, կետ 56, 2008թ. հունիսի 17, Լեոնիդիսի գործը, կետեր 54-57):
285. Ապացույցները գնահատելիս Դատարանը սովորաբար կիրառում է «կասկածից վեր» սկզբունքը (տես՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 161, Series A, թիվ, 25): Այդուհանդերձ, նման ապացույցը կարող է բխել փաստի բավականաչափ ամուր, հստակ և միանշանակ կամ միանման անկասկած կանխավարկածի առկայությունից: Երբ դեպքերը լիովին կամ մեծամասամբ կատարվում են իշխանությունների բացառիկ գիտությամբ, ինչպես որ տեղի է ունենում կալանավայրում իրենց հսկողության ներքո գտնվող անանց դեպքում, փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիս այդ կալանքի ընթացքում առաջացած վնասվածքների կամ մահվան առթիվ: Իրոք, ապացուցման բեռը կարող են կրել իշխանությունները, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տես՝ էրթակն ընդդեմ Թուրքիայի, թիվ 20764/92, կետ 32, ՄԻԵԴ 2000-V):
286. Դատարանը զգույշ է մոտենում իր դերի լրացուցիչ բնույթին, և ընդունում է, որ չպետք է կատարի առաջին ատյանի դատարանի դեր փաստերի պարզման հարցում, եթե դա անխուսափելի չէ կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով: Սակայն, երբ բողոքներ են ներկայացվում կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո, Դատարանը պետք է իրականացնի հատկապես լուրջ հետազոտություն, եթե նույնիսկ արդեն իսկ կատարվել են համապատասխան քննություններ: Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների հետևություններով, և համոզիչ հանգամանքները կարող են հանգեցնել նրան, որ Դատարանը կհեռանա և կհրաժարվի այդ հետևություններից (տես՝ Աքթասն ընդդեմ Թուրքիայի, թիվ 24351/94, կետ 271, ՄԻԵԴ 2003‑V (extracts) և Լեոնիդիսի գործը, կետ 59):
ii. Այդ սկզբունքների կիրառումը տվյալ գործով
287. Դիմողների որդու մահվան առթիվ ներպետական քննության «մանրակրկիտության» առթիվ կառավարության փաստարկի կապակցությամբ Դատարանը հղում է կատարում իր բազմակողմանի հետևություններին, կապված տարբեր անբացատրելի անճշտությունների և լուրջ բացթողումների հետ, որոնք կատարվել են համապատասխան ներպետական մարմինների կողմից քննության ընթացքում (տես վերը՝ կետ 245-276):
288. Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ տվյալ գործի հատուկ հանգամանքներում պատասխանող Պետության բացթողումները կապված կասկածելի մահվան փաստերի հաստատման հետ, պետք է սահմանափակված լինեն միայն կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո իր դատավարական պարտականություններով:
289. Հատկապես, դատարանը, կիսելով Կառավարության փաստարկների առթիվ հետևությունները, ընդգծում է այն փաստի հատուկ կարևորությունը, որ եթե նույնիսկ սանդրո Գիրգվլիանին մահացած լիներ պետական մարմինների աշխատակիցների ձեռքով, հանցագործները չեն գործել որպես պետական մարմինների ներկայացուցիչներ իրենց պարտականությունների շրջանակներում: Հակառակը, ներպետական դատարանների կողմից հաստատված փաստերի համաձայն, հանցագործությունը կատարվել է հանցագործների՝ իրենց ընկերոջ ծննդյան տոնին մասնակցելուց հետո: Նրանք ներգրավված չեն եղել որևէ ծրագրված ոստիկանական միջոցառմանը, չեն իրականացրել ինքնակամ հետապնդում (տես՝ Լեոնիդիսի գործը, կետ 58): Ինչ վերաբերում ՝ դիմողների բողոքին առ այն, որ իրենց որդին սպանվել է Ներքին գործերի նախարարության՝ հանցագործների վերադասների կողմից (տես վերը՝ կետ ), Դատարանը, հաշվի առնելով իր տիրապետման տակ եղած նյութերը, գտնում է, որ առկա է ոչ բավարար ապացուցողական հիմք՝ «կասկածից վեր» ապացուցման չափանիշը կիրառելու համար:
290. Հանրահայտ է, որ Պետությունները պետք է ապահովեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ իրենց իրավապահ մարմինների համակարգում և ապահովեն, որպեսզի այդ համակարգերում ծառայող անձինք բավարարեն պարտադիր պահանջների (տես՝ mutatis mutandis, Աբդուլա Յիլմազի գործը, կետեր 56 և 57): Այդուհանդերձ, հաշվի առնելով տվյալ գործի հատուկ հանգամանքները, Դատարանը համոզված չէ, որ Գ.Ա.-ի, Ա.Ա.-ի, Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի մասնավոր գործողությունները պետք է վերագրվեն Վրաստանի պետությանը լիովին միայն այն պատճառով, որ այս անհատները պետական ծառայողներ են (տես՝ mutatis mutandis, Ջելիքն ընդդեմ Թուրքիայի (թիվ 2), թիվ 39326/02, կետ 33, 2010թ. մայիսի 27): Իրոք, վերագրվող գործողություններն այնքան սարսափել և վիրավորական են և դուրս են հանցագործների պաշտոնական կարգավիճակից, որ նրանց շատ լուրջ քրեական վարքագիծը չի կարող առաջ քաշել Պետության իրական միջազգային պատասխանատվությունը:
291. Այդ իսկ պատճառով տեղի առկա չէ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական իմաստով:
II. Կոնվենցիայի 38-րդ հոդվածի դիտարկում
292. Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան դրույթների համաձայն՝
«Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, այն նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:
293. Դիմողները բողոքել են, որ Կառավարությունը ընդունել է միայն ապացույցների մի մասը, որոնք անհրաժեշտ են եղել բողոքի քննության համար, և նույնիսկ դա կատարվել է էական ուշացումով: Մասնավորապես, դիմողները քննադատել են այն փաստը, որ կառավարությունը չի տրամադրել Թբիլիսի-Քոջորի ճանապարհին մի գործարարի տան հսկող տեսախցիկով 2006 թվականի հունվարի 28-ին գիշերվա 2.00-3.00 նկարված տեսագրությունը (տես վերը՝ կետ 48):
294. Իրենց՝ 2010 թվականի ապրիլի 26-ի գրավոր մեկնաբանություններում (տես վերը՝ կետ 12) կառավարությունը բացատրել է, որ թվով տասնչորս ապացույցների ներկայացման ուշացումը թելադրված է եղել սիդիների լրացուցիչ պատճեններ անելու անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերում է Լ.Բ.-ին առնչվող քրեական գործերի նյութերի տրամադրմանը Քրեական օրենսգրքի 371-1 հոդվածի ներքո (տես վերը՝ կետ 4), այն ուշացել է, քանի որ այն ժամանակ, երբ Դատարանը պահանջել է այդ նյութերը, համապատասխան քննությունը դեռ շարունակվում էր Գլխավոր դատախազի վարույթում: Ցանկացած դեպքում, քանի որ Դատարանն ի վերջո ստացել է պահանջվող փաստաթղթերը և նյութական ապացույցները, Կառավարությունն առարկում է, որ տվյալ գործը տարբերվում է Մեդովան ընդդեմ Ռուսաստանի գործից (cited above, ««126-133), և որ, համապատասխանաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում:
295. Նկատելով, որ Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես որ այն գործել է այդ ժամանակ, կիրառվել է տվյալ բողոքին ծանոթանալու փուլում (տես վերը՝ կետ 4), Դատարանը գտնում է, որ ընդունելիության առթիվ առանձին որոշման բացակայության պայմաններում դա ընկել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածի իրավասության տակ, ինչպես այն եղել է տվյալ շրջանում, համաձայն որի անհրաժեշտ էր քննել համապատասխան դեպքերը, որոնք տեղի են ունեցել համապատասխան քննության ընթացքում:
296. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ներման համակարգի արդյունավետ գործողության ամենամեծ կարևորությունն այն է, որ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները բողոքների արդյունավետ քննությունն ապահովելու համար (տես՝ Թանրիքուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763/94, կետ 70, ՄԻԵԴ 1999-IV): Այդ պարտականությունը պահանջում է, որպեսզի Պայմանավորվող պետությունները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները,Դատարանի համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունների համար, պարզելու համար, արդյոք, կատարվել է փաստերի հաստատման քննություն ընդհանուր պարտականության իրականացում դիմումի քննության առթիվ: Կառավարության կողմից նման տեղեկություն չտրամադրելը, որը գտնվում է իրենց ձեռքին, առանց բավարար բացատրության, չի կարող համարվել կոնվենցիայի 38-րդ հոդվածի ներք պատասխանող պետության պարտականությունների իրականացում (տես վերը՝ Մեդովայի գործը, կետ 76 և Թիմուրթասն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23531/94, կետ 66, ՄԻԵԴECHR 2000-VI):
297. Դառնալով տվյալ գործի համապատասխան հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ մինչև 2008 թվականի դեկտեմբերի 22-ը սահմանված վերջնաժամկետը Կառավարությունը ներկայացրել է միայն սպանության գործով ութ հատորից բաղկացած փաստաթղթային նյութերը: Այդուհանդերձ, տասնչորս ապացույցները, որոնք ներկայացվել են 23 սիդիներով և մի գծագրով (տես վերը՝ կետ 159), ինչպես նաև Քրեական օրենսգրքի 371-1 հոդվածի ներքո Լ.Բ.-ի նկատմամբ քննությանն առնչվող նյութերը, բացակայում են: Այդ բացթողումը լիովին հակասում է Դատարանի հրահանգին առ այն, որ այդ երկու գործերով նյութերը պետք է ներկայացվեն լրիվ ծավալով, ներառյալ՝ թղթային ձևով և տեխնիկական միջոցներով (տես վերը՝ կետ 4):
298. Ապա Դատարանը նկատում է,ո ր Կառավարությունը ներկայացրել է բացակայող ապացույցները միայն 2009 թվականի դեկտեմբերի 15-ին, այն է՝ համարյա մեկ տարի անց, և նույնիսկ այդ ժամանակ՝ լոկ Դատարանի համառ պնդումների արդյունքում: Դատարանը չի կարող լուրջ համարել Կառավարության բացատրությունը, կապված տասնչորս ապացույցների հետ առ այն, թե այդքան ժամանակ է պահանջվել ստանալու 23 սիդիներ: Ինչ վերաբերում է Լ.Բ.-ի դեմ քրեական գործի քննությանը՝ Դատարանը նախևառաջ նշում է, որ դրանք իրականացվել են Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից, այլ ոչ թե Գլխավոր դատախազության, ինչպես որ նշել է Կառավարությունը: Հուշագրավ է, որ դիմողների միջնորդությունները կապված այդ քննությունը Քաղաքային դատախազությունից Գլխավոր դատախազությանը հանձնելու հետ, անհիմն լինելու պատճառով մերժվել են 2006 թվականի օգոստոսի 4-ին (տես վերը՝ կետ 202): Հետևաբար, ինչպես նշվել է Կառավարությունն իր 2008 թվականի դեկտեմբերի 22-ի դիտարկումներում, այդ քննությունը կարճվել է: Համապատասխանաբար, նույնիսկ ընդունելով, որ համապատասխան քրեական գործի նյութերի առթիվ Դատարանի առաջին պահանջի ժամանակ, որը ներկայացվել է 2008 թվականի հունիսի 24-ին, այդ քննությունները իրոք գտնվել են ներպետական մակարդակում, Դատարանը դեռևս չի կարող հասկանալ, թե ինչն է խանգարել Կառավարությանը ներկայացնել գործի նյութերը գործի վարույթը կարճելուց հետո նրանց՝ 2008 թվականի դեկտեմբերի 22-ի դիտարկումների հետ մեկտեղ:
299. Ավելին, տասնչորս ապացույցները կազմող տեսաձայնագրությունը դիտելուց հետո Դատարանը նկատում է, որ Թբիլիսի-Քոջորի ճանապարհին հսկող կամերայի կողմից տեսահանված ձայնագրությունը լիովին առկա չի եղել: Համաձայն քննչական մարմինների մոտից ձայնագրությունները վերցնելու րոպեներին՝ դրանք պարունակում են տեսագրություն 2006 թվականի հունվարի 28-ի գիշերվա 2.00-3.00 (տես վերը՝ կետ 48): Այդուհանդերձ, չնայած Դատարանի անընդմեջ պահանջներին ներկայացնելու ձայնագրությունները լրիվ ծավալով, Կառավարությունը ներկայացրել է նկարներ, որոնք պատկերել են Թբիլիսի-Քոջորի ճանապարհին տեղի ունեցած իրադարձությունները (հազվադեպ մեքենաների մասնակցությամբ) հետևյալ ընդհատված և չափազանց կարճ տաս ժամանակահատվածների առթիվ.
(i) 2.13.30 – 2.13.41
(ii) 2.17.16 – 2.17.30
(iii)2.17.37 – 2.17.41
(iv) 2.24.36 – 2.24.37
(v) 2.41.03 – 2.41.08
(vi) 2.42.37 – 2.42.42
(vii) 2.45.42 – 2.45.53
(viii) 2.46.48 – 2.46.48 – 2.46.51
(ix) 2.46.58 – 2.47.07
(x) 2.47.10 – 2.47.20
Ներկայացված ձայնագրությունների ողջ տևողությունն այդպիսով 68 վայրկյան է՝ պահանջվող 1 ժամվա փոխարեն:
300. Ապա Դատարանը նշում է, որ կառավարությունը նաև չի ներկայացրել Չարդին սրճարանի անձնակազմի և Ա.Կ.-ի հարցաքննության ձայնագրությունները (տես վերը կետ 83 և 112):
301. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ Կառավարության բացատրությունները ապացույցները ուշ ներկայացնելու և դրանք մասամբ ներկայացնելու առթիվ համոզիչ չեն: Հատկապես մտահոգիչ է ժամը 2.00-3.00 Թբիլիսի-Քոջորի ճանապարհին մեքենաների երթևեկության ձայնագրությունները չներկայացնելը: Դատարանի կարծիքով այդ կարևորագույն ապացույցի լրիվ ներկայացումը կարևոր էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո բողոքի քննության համար, քանի որ այն կարող էր հաստատել կամ հակառակը, հերքել դիմողների բողոքները Օ.Մ.-ի առթիվ կապված այն բանի հետ, թե նա արդյոք գնացել է Չարդին սրճարանից Նախարարության իր կոլեգաներին միանալու նպատակով նրանց որդու նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու և նրան սպանելու ժամանակ: Կառավարությունը չի արդարացրել այդ բացթողումը գրավոր դիտարկումներում և լռել է նույնիսկ այն բանից հետո, երբ դիմողները հիմնավորված կերպով մեղադրել են կառավարությանն այդ առթիվ 2010 թվականի ապրիլի 27-ի հրապարակային քննության ընթացքում:
302. Հիմնվելով Կառավարության համագործակցության կարևորությանը Կոնվենցիայի առթիվ քննությունների ընթացքում և մտապահելով նմանատիպ բարդ գործերով փաստերի հաստատման հետ կապված բարդությունները՝ Դատարանը գտնում է, որ տվյալ գործով Վրաստանի Կառավարությունը չի կատարել իր՝ Կոնվենցիայի 38-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը:
III.Կոնվենցիայի այլ վկայակոչվող խախտումներ
A. Բողոք՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո
303. Դիմողները բողոքել են, որ սպանության գործով քննությունը եղել են կամայական պատշաճ քննչական միջոցների բացակայության, չորս հանցագործների գործողությունների քրեական որակման չարդարացված մեղմացման և իշխանությունների կողմից Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում պատրաստակամության բացակայության պատճառով: Այդ թերությունները, ըստ դիմողներին, ոտնահարել են իրենց՝ քաղաքացիական գործով վնասների փոխհատուցման գործում համապատասխան իրավունքների արդյունավետ իրականացումը:
304. Դիմողները նաև բողոքել են, առանց պատշաճ բացատրություն ներկայացնելու, որ կողմերի հավասարության սկզբունքը խախտվել է ի վնաս իրենց քաղաքացիական գործի քննության ընթացքում (տես վերը՝ կետ 206-209):
305. Կառավարությունը համաձայն չէ, առարկելով, որ քաղաքացիական գործի քննության առթիվ բողոքները չեն համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ դիմողները, որպես քաղաքացիական կողմ, հետապնդել են բացառապես պատժելու նպատակներ (ի համադրություն Փերեսն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 47287/99, կետեր 69-70, ՄԻԵԴ 2004‑I): Նրանք նաև մեղադրել են դիմողներին այն բանի համար, որ նրանք քաղաքացիական հայց են ներկայացրել քրեական գործի քննությունն ավարտվելուց միայն երկու տարի հետո: Ցանկացած դեպքում Կառավարությունը, հիմնվելով Փեթերի վերը նշված գործի վրա, առարկել է, որ քրեական գործով քննության արդյունքը, համաձայն Վրաստանի օրենսդրության և ի տարբերություն Ֆրանսիական օրենսդրության, չի եղել վճռորոշ քաղաքացիական վնասների հարցում: Կառավարությունը նաև նկատում է, որ առաջին ատյանի դատարանը տրամադրել է դիմողներին 40.000 GEL, այն է՝ մոտ 16.832 EUR` ոչ նյութական վնասի փոխհատուցման դիմաց, ինչն ամենամեծ գումարն է, որ երբևէ տրամադրվել են Վրաստանի դատարանների կողմից:
306. Նշելով, որ դիմողների բողոքները քրեական գործի կամայական բնույթի առթիվ հիմնված են նույն փաստերի վրա, որ քննվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո՝ Դատարանը գտնում է, որ դրա ընդունելիության հարցը պետք է քննվի միասնաբար: Այդուհանդերձ, հաշվի առնելով իր վերը նշված բազմակողմանի փաստական և իրավական հետևությունները, առանց առարկելու 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիության դեմ, հաշվի առնելով քրեական գործի քաղաքացիական կողմերը, Դատարանը գտնում է,ո ր դիմողների բոլոր դժգոհությունները լիովին ներգրավված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքների մեջ, այդ իսկ պատճառով կարիք չկա քննել այդ հարցերը կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո:
307. ինչ վերաբերում է քաղաքացիական գործի քննության արդարացիության առթիվ ներկայացված բողոքներին՝ Դատարանը նկատում է, որ դրանք չեն հիմնավորվել մանրակրկտորեն, քանի որ դիմողները չեն ներկայացրել որևէ հատուկ ապացույցներ, որոնք կհիմնավորեին այդ բողոքները (տես վերը՝ կետ 304): Հետևաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո դիմողների բողոքներն ակնհայտորեն անհիմն են և պետք է մերժվեն՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
B. Բողոք Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո
308. Հիմնվելով Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածներին, վկայակոչելով վերջին դրույթը 2-րդ հոդվածի հետ միասին՝ դիմողները նաև բողոքել են, որ իրենց որդին ենթարկվել է տանջանքների սպանվելուց առաջ, և որ նրա մահվան առթիվ քննությունը չի եղել արդյունավետ միջոց: Վերջին բողոքի առթիվ դիմողները մեղադրել են ներպետական իշխանություններին իրենց՝ 2006 թվականի դեկտեմբերի 21-ի քրեական գործով բողոքների առթիվ չգործելու համար, որոնցով նրանք խնդրել էին քրեական գործ հարուցել քննիչների դեմ, որոնք զբաղվել են գործի քննությամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և ապացույցների ոչնչացման համար:
309. Կառավարությունն առարկել է:
310. Կառավարությունը նկատում է, որ կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո ներկայացված բողոքները սերտորեն կապված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո քննվածների հետ, և այդ իսկ պատճառով պետք է մերժվեն:
311. Այդուհանդերձ, հաշվի առնելով հիմքերը, որոնցով հայտնաբերվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ Դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ առանձին հարց Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո (տես՝ Նիկոլովան և Վելիչկովան, կետեր 77 և 78 և Անգելովան և Ալիևն ընդդեմ Բուլղարիայի, կետ 106):
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում
312. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
313. Դիմողները պահանջել են 300,000 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:
314. Կառավարությունը հայտարարել է, որ իմաստ չունի տրամադրել փոխհատուցում այդ բողոքի առթիվ, քանի որ տեղի չի ունեցել տվյալ գործով Կոնվենցիայի որևէ դրույթի խախտում: Նրանք նաև գտել են, որ նշված գումարը չափազանց մեծ է:
315. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո արված իր եզրակացությունները Դատարանը կասկած չունի, որ ունեցել են մեծ խնդիրներ և դժվարություններ՝ կապված պետության կողմից լիարժեք քննություն չիրականացնելու հետ, որը կբերեր իրենց որդու սպանության առթիվ ողջ ճշմարտության բացահայտմանը և մեղավորների պատժին: Արդարացի գնահատականի հիման վրա Դատարանը տրամադրում է երկրորդ դիմողին՝ պարոն Գյուրամ Գիրգվլիանին 50,000 եվրո՝ այդ կետի ներքո (տես վերը՝ կետ 1):
C. Ծախսեր և ծախքեր
316. Դիմողներից յուրաքանչյուրի ներկայացուցիչները պահանջել են 5,000 եվրո իրենց կողմից դիմողներին մատուցած իրավաբանական օգնության դիմաց: Նրանց հայտարարությունից պարզ չէ, արդյոք, պահանջվող գումարները նշվել են ներպետական մակարդակով կատարված աշխատանքների, թե Դատարանում իրականացված քննության համար: Գումարները չեն հիմնավորվել, չեն ներկայացվել որևէ հաշիվներ, պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր: Ներկայացուցիչները նաև ներկայացրել են հաշիվներ, համաձայն որոնց դիմողը իրականացրել է փոստային, հեռախոսային ֆաքսային և տրանսպորտային ծախսեր՝ 924 GEL ընդհանուր գումարի սահմաններում (մոտ 388 EUR1):
317. Կառավարությունը պատասխանել է, որ իրավաբանական օգնության համար ներկայացուցիչների կողմից պահանջվող գումարները լիովին անհիմն են և չափից դուրս մեծ:
318. Հարցի առթիվ իր լավ հիմնավորված նախադեպերի լույսի ներքո (տես, օրինակ՝ Ղավթաձեն ընդդեմ Վրաստանի, թիվ 23204/07, կետեր 118 և 120, 2009թ. մարտի 3 և Սաղինաձեն և այլոք ընդդեմ Վրաստանի, թիվ 18768/05, կետ 164, 2010թ. մայիսի 27), և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթային ապացույցների անբավարարությունը՝ Դատարանը գտնում է,ո ր պարոն Գյուևրամ Գիրգվլիանիին պետք է տրամադրվի միայն 388 եվրո՝ տարբեր վարչական ծախսերի դիմաց:
C. Տուգանային տոկոսները
319. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական Բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը
1. Միաձայն միացնում է Կառավարության նախնական առարկությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներկայացված բողոքի առթիվ կապված քրեական գործի քննության հետ
2. Միաձայն հայտարարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներկայացված բողոքը կապված քաղաքացիական գործի քննության հետ անընդունելի, իսկ բողոքի մնացած մասը՝ ընդունելի
3. 6 ձայնով ընդդեմ 1-ի որոշում է, որ տեղի է ունեցել դատավարական առումով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դիմողների որդու սպանության առթիվ ոչ պատշաճ քննություն իրականացնելու առթիվ:
4. 4 ձայնով ընդդեմ 3-ի որոշում է, որ տեղի չի ունեցել դատավարական առումով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների ձեռքով դիմողների որդու սպանության առթիվ
5. 6 ձայնով ընդդեմ 1-ի որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում
6. Միաձայն որոշում է, որ կարիք չկա քննելու դիմումի մնացած մասը
7. 6 ձայնով ընդդեմ 1-ի որոշում է
վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է երկրորդ դիմողին՝ պարոն Գյուրամ Գիրգվլիանին Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վճարի հետևյալ գումարները, որը պետք է տրամադրվի ազգային տարադրամով վճարման օրը գործող փոխարժեքով
(i)50,000 եվրո (հիսուն հազար եվրո)՝ նյութական վնասի դիմաց և
388 եվրո (երեք հարյուր ութսունութ եվրո), ներառյալ պարոն Գյուրամ Գիրգվլիանիի նկատմամբ կիրառվող բոլոր հարկերը, ծախսերի և ծախքերի դիմաց
(b)որ վճարումը վերոհիշյալ եռամսյակի ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտականության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական Բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
8. 8. 4 ձայնով ընդդեմ 3-ի մերժում է դիմողների բողոքի մնացած մասը՝ արդարացի փոխհատուցման համար
Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2011 թվականի ապրիլի 26-ին:
______________________
1 Հաշվարկը կատարվել է 2010 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ գործող դրամի փոխանակման կուրսով վրացական լարիից եվրոյի:
Սթենլի Նայսմիթ Բաժնի քարտուղար |
Ֆրանսուազ Թուլկենս Նախագահող |
