ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1497-Ն
«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.09.14 N 956-Ն, 31.03.16 N 334-Ն)
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(1-ին կետը փոփ. 11.09.14 N 956-Ն, 31.03.16 N 334-Ն)
2. Սահմանել, որ «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) գործունեության առարկան և նպատակներն են`
1) հարկային և մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաստումը, վերաորակավորումը, մասնագիտական որակավորման և ֆիզիկական պատրաստվածության բարձրացումը, հատուկ ուսուցումը.
2) գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումները.
3) միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը,
4) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը,
5) տպագրական ծառայությունների մատուցումը.
6) (ենթակետն ուժը կորցրել է 31.03.16 N 334-Ն)
(2-րդ կետը փոփ., լրաց. 11.09.14 N 956-Ն, լրաց. 04.12.14 N 1347-Ն, փոփ. 31.03.16 N 334-Ն)
3. Թույլատրել կենտրոնին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.
3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.
5) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում.
6) հետազոտություններ ու մշակումներ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.
7) ուսումնամարզական միջոցառումներ:
(3-րդ կետը լրաց. 04.12.14 N 1347-Ն)
4. Կենտրոնին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինության գույքի կազմից առանձնացնել և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կենտրոնին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
(5-րդ կետը փոփ. 11.09.14 N 956-Ն)
6. Կենտրոնի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
(6-րդ կետը փոփ. 11.09.14 N 956-Ն, 31.03.16 N 334-Ն)
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) մեկամսյա ժամկետում հաստատել կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը և արժեքը.
2) ապահովել կենտրոնի պետական գրանցումը.
3) հաստատել կենտրոնի կանոնադրությունը:
(7-րդ կետը փոփ. 11.09.14 N 956-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2016, N 334-Ն | 09.04.2016, N 1497-Ն | |
04.12.2014, N 1347-Ն | 20.12.2014, N 1497-Ն | |
11.09.2014, N 956-Ն | 18.09.2014, N 1497-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|