ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2015 թվականի N 424-Ա
ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2015 թվականի հունիսի 8-12-ը գործուղել Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպվող առողջապահական արդյունքների չափման և հաշվետվողականության վերաբերյալ գագաթնաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի՝ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|