ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
3 փետրվարի 2015 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որի համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը
(ՄՄ ՏԿ 008/2011)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավելվածի համաձայն՝ փոփոխություններ կատարել այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որոնց համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 3-ի թիվ 7 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
որոնք կատարվում են այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որի համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը
1. 15-րդ դիրքի՝
ա) 1-ին սյունակում «խաղալիքներ էլեկտրական» բառերից հետո ավելացնել «այլ» բառը.
բ) 2-րդ սյունակում «9504 90 800 9-ից» բառերից առաջ ավելացնել «9504 50 000 9-ից» բառերը:
2. Ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետ:
«18. Ներկեր, մատներով քսելու համար նախատեսված ներկեր, գուաշ եւ այլ նույնանման արտադրատեսակներ |
3213-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որոնք չեն հանդիսանում խաղալիք, եւ որոնք մակնշվածքում չեն պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար այն նախատեսված է, կամ երեխայի տարիքը նշանակող պատկերագիրը»: |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: