Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
15 հունիսի 2017 թվականի N 25
34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի մոնիթորինգի և գնահատման գործընթացը:
3. Համակատարող գերատեսչությունների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել իրենց կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 10-ը՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին տրամադրելու համար:
4. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին՝ վերլուծել, ամփոփել Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները և դրանց վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ մինչև հաջորդող տարվա մարտի 10-ը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի միջոցառումների ընթացիկ կատարման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ՝ մինչև հաջորդող տարվա մարտի 20-ը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 21 Երևան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
