ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 853-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 362 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 31-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 482 որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայաններում գազի ճնշման կարգավորիչների և գազի ծախսաչափերի տեղադրման ու կապարակնքման կարգը հաստատելու մասին» N 800-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 17-ի «Կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող ձեռնարկությունների ցանկը հաստատելու մասին» N 386 որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 15-ի «Կենտրոնացված ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկերը սահմանելու մասին» N 401 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 4 |